Օրվա լրահոսը

Կայացավ երկրորդ հեռուստակամուրջը

Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է մասնակցել տվյալ ոլորտում ԱՄՆ-ի առաջատար կազմակերպության՝ Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD) հետ հեռուստակամուրջների շարքին։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի երկու տասնյակից ավելի առաջատար մասնագետների մասնակցությամբ հեռուստակամուրջ տեղի էր ունեցել ս.թ. հունվարի 22-ի ուշ երեկոյան (ժամագոտիների տարբերության պատճառով)։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությամբ ս.թ. փետրվարի 5-ի երկրորդ սեմինարը նվիրված էր քրեագիտական լաբորատորիաների աշխատանքի

Վարչապետի խնամին հողատարա՞ծք է խլում

Քաղաքացիներ Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը «Առավոտ» օրաթերթին պատմում են, թե ինչպես է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խնամին (աղջկա ընտանիքը)՝ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը, «ապօրինաբար տիրացել» իրենց քարե շինությանը: Արմեն Տիգրանյան 15 հասցեում 1982 թվականին Խաչատրյաններն իրենց բնակավայրին կից կառուցել են քարե շինություն, եւ Շրջխորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ քարե շինությունը ձեւակերպվել

ՀՊՖՆ-ի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն արդեն 14 տարի «ուղղորդվում» են նույն քաղաքականությամբ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) 2014թ. սկսեց հիշարժան համերգով: «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում աշխարհահռչակ Պենդերեցկուն նվիրված համերգաշարն ավարտվեց Ֆիլհարմոնիկի ելույթով: Մեկ երեկոյի ընթացքում լեհ անվանի կոմպոզիտորի ստեղծագործությունները ղեկավարեցին ինքը՝ Պենդերեցկին եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Իր սիմֆոնիայի թոփչյանական մեկնաբանման առիթով էլ հեղինակն «Առավոտին» ասել էր՝ «այս ընթերցումը դեռ երկար

Մշակութային հերթական կորուստը

Կյանքի 72-րդ տարում վախճանվեց ճանաչված օպերային երգիչ եւ մանկավարժ Ռաֆայել Հակոբյանցը: «Առավոտին» այս մասին ցավով հայտնեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը: Ռաֆայել Հակոբյանցի հարուստ կենսագրության մեջ, ինչպես առիթի դեպքում ինքն էր նշում, առավել կարեւորը իր սաների՝ հատկապես այսօր Մոսկվայում եւ

Փոխնախարար Նազարեթ Մնացականյանը պատանի տարիներին զբաղվել է ֆուտբոլով, թենիսով եւ ըմբշամարտով

Արդեն ինն ամիս է, ինչ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար կազմում փոփոխություններ են եղել: Որպես կանոն, նոր նախարարները պաշտոնն ստանձնելու 100 օրը լրանալուց հետո հանդիպում են լրատվամիջոցների հետ, թեկուզ ընդհանուր գծերով ներկայացնում անցած երեք ամիսների կատարած աշխատանքը: Սակայն նախարար Յուրի Վարդանյանը ասուլիս չհրավիրեց: Ճիշտ է, նա օգոստոս ամսին առանձին հարցազրույց տվել է «Առավոտին», ընդհանուր

Թյունոսով եւ լոբով աղցան՝ սպիտակուցներով հարուստ ուտելիք

Այս աղցանը կարելի է պատրաստել տարվա բոլոր եղանակներին, այն հագեցնող է, վիտամիններով հարուստ եւ ամենակարեւորը՝ շատ համեղ: Ի դեպ, թյունոսը (тунец) համարվում է այն միակ ձկնամթերքը, որը պահածոյացվելու արդյունքում ամենեւին չի կորցնում իր օգտակար հատկությունները: Այնպես որ այս պահածոյացված ձուկը հաճախ ներառեք ձեր ճաշացանկում՝ եւ համեղ է, եւ շատ օգտակար: Եվ այսպես, աղցանի համար մեզ

«F»-ով դերբայի պատմությունը

Պարզվում է՝ ԱՄՆ պետքարտուղարությունում այնքան էլ մեծ ակնածանք չունեն Եվրամիության նկատմամբ: Համենայնդեպս, համացանցում հայտնվել է ձայնագրություն, որում երկու հոգի հեռախոսով զրուցում են Ուկրաինայի մասին: Ձայներից ենթադրվում է, որ խոսում են պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը եւ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետան: Եվ ահա ձայնը, որը վերագրվում է տիկին Նուլանդին, հիշատակելով ԵՄ-ն, այդ կազմակերպության անունը տալիս օգտագործում

Լսողությունը կորցրած երեխայի բժշկի ներկայացուցիչը հակառակն է պնդում

Ինչպես Aravot.am-ում տեղեկացրել ենք, Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  քննվում  է քաղաքացիական գործն ըստ հայցի` Գոհար Աղաջանյանն ընդդեմ «Ռ և Պ  ՍԿԷՆԱՌ»  առողջության վերականգնողական կենտրոն ՍՊԸ-ի `գումարի բռնագանձման պահանջի մասին: Հայցվորի դուստրը ունենալով լսողական խնդիրներ, բուժման նպատակով դիմել էր  նշյալ կազմակերպությանը, վերջինն էլ  պարտավորվել է  մատուցել ծառայություն, սակայն այն ոչ պատշաճ կատարելու արդյունքում քաղաքացու լսողությունն վատթարացել է : «Ռ

Վարչապետը մասնակցել է Սոսի և Մարտունու համայնքապետերի հաշվետվությունների ներկայացմանը

Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելեց Սոս գյուղ և Մարտունի քաղաք՝ այդ համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը մասնակցելու և տեղի բնակչության հետ հանդիպելու նպատակով: Ըստ հաշվետվության՝ Սոս գյուղում 2013 թ. Բյուջեն կատարվել է շուրջ 108 տոկոսով: Գործադիրի ղեկավարը ողջունեց նախատեսված աշխատանքների արդյունավետ կատարումը և այդ համայնքի ինքնաֆինանսավորվող լինելու հանգամանքը: Իր խոսքում

Դերասան եւ հաղորդավար Սուրեն Փահլեւանյանը վթարի է ենթարկվել. News.am

Վթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, դերասան, Երեւանի բնակիչ, 29-ամյա Սուրեն Փահլեւանյանը: NEWS.am-ի թղթակցին Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ այսօր՝ փետրվարի 8-ին,  ժամը 10:30-ի սահմաններում,  Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ»-ի դիմաց, նրա վարած BMW մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել BYD մեքենային: Լուսանկարը՝ avproduction.am-ի Հրապարակումն ամբողջությամն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

ԼՂՀ կառավարությունը և վարչապետի մամլո քարտուղարը ստեղծել են իրենց պաշտոնական էջերը Ֆեյսբուքում և Թվիթերում

Արցախի Հանրապետության կառավարությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծել է իր պաշտոնական էջը, որը նպատակ ունի բարձրացնելու կառավարության գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Այն նաև հնարավորություն կտա քաղաքացիներին հետադարձ կապ պահել գործադիրի հետ՝ հանդես գալով հարցերով և առաջարկություններով: Կառավարության պաշտոնական էջի հասցեն հետևյալն է՝ https://www.facebook.com/NKR.gov Տեղեկացնենք նաև, որ Թվիթեր սոցիալական ցանցում արդեն գործում է Արցախի Հանրապետության վարչապետի մամլո

Ո՞վ էր «Ֆիշտ» ստադիոնում Վլադիմիր Պուտինի կողքի գեղեցկուհին

22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ կառավարական օթյակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին նստած էր կարմիր վերարկուով մի երիտասարդ կին: REGNUM գործակալությունը տեղեկացնում է, որ այդ գեղեցկուհին ռուս մարզուհի, 2009 թվականին բոբսլեյի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ Իրինա Սկվորցովան էր, որը նույն տարվա նոյեմբերի 23-ին Գերմանիայի Քյոնինգզեե քաղաքի մրցուղում խոշոր վթարի էր ենթարկվել եւ ստացած

Նախկին տնօրենը նախարարին եւ մարզպետին դատի է տվել

Նա վիճարկում է մրցույթի արդյունքները  Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ  տարածքային կառավարման նախարարի եւ Տավուշի մարզպետի: Հայցով որպես երրորդ անձ ներգրավված է  Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը:  Հ.  Ներսիսյանը  դատարան է դիմել մրցութային հանձնաժողովի 2013թ. սեպտեմբերի 27-ի երկու որոշումները, մրցույթում հաղթող ճանաչելու

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի նամակը Քեթրին Էշթոնին

Տիկին Ք. Աշթոնին, ԵՄ բարձր ներկայացուցիչ արտաքին յարաբերութեան եւ անվտանգութեան քաղաքականութեան, փոխ նախագահ Եւրոյանձնաժողովի Ձերդ գերազանցութիւն, Կարդալով այն լուրը, թէ Եւրոպական Միութիւնը իբր Ուքրանիոյ ճգնաժամի լուծում, կը պատրաստուի նիւթական աջակցութեանառաջարկ ներկայացնել՝ (https://euobserver.com/foreign/122996) որ առաջարկուած էր Եւրոպական միութեան դեսպաններուն Եւրոպայիքաղաքական եւ անվտանգության յանձնախումբ փետրուար 3-ի նիստի ընթացքին, եւ որ այդ նիւթական աջակցութեան գումարը պիտիտրամադրուի խումբ նուիրատու

Սոչիի օլիմպիական խաղերի բացմանը հետեւել է 3 միլիարդ մարդ

Երեկ երեկոյան կայացած 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունն ամբողջ աշխարհում հեռուստացույցով դիտել է 3 միլիարդ մարդ: Իսկ «Ֆիշտ» ստադիոնում արարողությանը ներկա է եղել 40 հազար հանդիսական: Մինչեւ օլիմպիական գլխավոր ստադիոն հասնելը, օլիմպիական ջահը անցել է 65 հազար կիլոմետր ճանապարհ: «Ֆիշտ» ստադիոնում առաջին ջահակիրը եղավ թենիսիստուհի Մարիա Շարապովան: Նա ջահը փոխանցեց ձողացատկորդուհի Ելենա Իսինբաեւային, որից

Եղանակը Հայաստանում

Հայաստանի բոլոր մարզերում փետրվարի 8-ին հաստատված առանց տեղումների եղանակը հանրապետության տարածքում ամենուրեք կպահպանվի: Օդի ջերմաստիճանը առանձին վայրերում մի քիչ էլ կբարձրանա, բայց հիմնականում էապես չի փոխվի: Առանձին ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Թեև հանրապետությունում տեղումներ չեն դիտվում, այնուհանդերձ քամու բերած ձյան հետևանքով հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ: Ուղևորությունից առաջ ճշտեք ճանապարհների վիճակը: Երեւանում կդիտվի պարզ, առանց

«Հայաստանն ենք կորցնում». Հրանտ Բագրատյան

ՀԱԿ պատգամավոր  Հրանտ Բագրատյանի իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հայաստանի կառավարության ղեկավարի և անդամների որոշ մեկնաբանություններ առաջիկայում ՄՄ-ին անդամակցելու կապակցությամբ զարմացնում են։ Լսեք մինչև 2013-ի սեպտեմբերի երեքը եվրաինտեգրվում էիք, հայտարարում, որ ՄՄ մտնելն անհնարին է։ Հետո հանկարծ 180 աստիճան շրջադարձ կատարեցիք։ Պարզվեց, որ առանց ՄՄ չեք պատկերացնում ՀՀ ապագան։ Ապա սկսեցիք աշխատել ՄՄ փաստաթղթերի վրա։

Հրդեհ՝ Աճառյան փողոցում

Meteo.am. Փետրվարի 8-ին, ժամը 04.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/17 հասցեում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.01-ին, մարվել՝ 05.08-ին: Ամբողջությամբ այրվել է «Էյ դի էյ թեք» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը (30 քմ):    

Օլիմպիական հիասթափություն.«Հրապարակ»

Ուղիղ 4 տարի թմբկահարված եւ երեկ մեկնարկած Սոչիի օլիմպիական խաղերի նախապատրաստության վրա Ռուսաստանի իշխանությունները ֆանտաստիկ գումար ծախսեցին՝ 51 միլիարդ դոլար: Անշուշտ, խնդիրը մարզական հեղինակավոր մրցաշարի նկատմամբ հարգանքը չէր, ոչ էլ Ռուսաստանի Դաշնությունում սպորտը զարգացնելու միտումը: «Սոչին» պետք է քաղաքական դեր խաղար՝ Ռուսաստանի հեղինակությունն ամրապնդելու, նրա՝ որպես աշխարհի գերտերություն եւ համաշխարհային ազդեցության երկրորդ ճամբար, իմիջը հաստատելու

Ռուսական մեքենաների ներկրումն անվելացել է. «Հայոց աշխարհ»

Հետաքրքիր զուգադիպությամբ, այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին, արձանագրվել է ներմուծվող ռուսական արտադրության տրանսպորտային միջոցների կտրուկ ավելացում։ Պաշտոնական տվյալներով, տարեվերջի երեք ամիսներին ավելի շատ ռուսական մեքենա է ներկրվել Հայաստան, քան տարեսկզբի ինը ամիսներին։ Ռուսական մեքենաների ներմուծումն ավելացել է նաեւ 2012թ. համեմատությամբ։ Այն դեպքում, երբ վերջին տարիներին դրանց ներկրման քանակը անընդհատ կրճատվում

Պատասխան՝ Սոցապ նախարարի և Կենտրոնական բանկի հայտարարություններին. Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների նախաձեռնություն

1. Սոցապ նախարարը հայտարարել է, որ պարտաճանաչ գործատուները պետք է վճարեն կենսաթոշակային պարտադիր վճար: Այս հայտարարությունը կենցաղային բնույթի և նախարարին անվայել դատողություն է, քանի որ չունի իրավական արժեք: Իրավական ակտերի մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ իրավական ակտը, այդ թվում՝ օրենքը սահմանում է պարտադիր պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ

Amerikayidzayn.com. «Թուրքիան մեր հիմնական գործընկերն է». Պուտին

«Ամերիկայի ձայն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 7-ին Սոչիում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անցկացված բանակցությունների ժամանակ ասել է, որ Թուրքիան Ռուսաստանի հիմնական գործընկերն է: Թուրքիայի վարչապետ Էրդողանը, «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, այցելել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Էրդողանի հետ միասին բացման արարողությանը ներկա են եղել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, էներգետիկայի նախարար Թաներ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Հայացքիս մեջ՝ տխուր-տրտում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Մի՞թե վերջին պոետն ես դու:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

  ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց  լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները   բաց են: ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական  ծառայություն

Զարուհի Հովհաննիսյանը ոստիկանությունից ծանուցում է ստացել․ (Տեսանյութ)․ Ա1+

Օրերս քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը ոստիկանությունից ծանուցում է ստացել: Ծանուցման մեջ նշված է, որ դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ «Սերժի պապան ա եկել» պաստառի և ոստիկանությանը չարամտորեն չենթարկվելու համար» հրավիրվում է ոստիկանություն։ Զարուհի Հովհաննիսյանը ոստիկանության ծանուցման այսքան ուշ ուղարկելը մեկնաբանում է այսպես. «Որոշակի ժամանակ անցավ, իրենք տեսան, որ ինքնիշխանության դրույթի հետ կապված

Պարզաբանում կայքից հեռացված «Նարեկացի» արվեստի միության նախագահն առեւանգել է ուրիշի որդուն. ՀՀ քաղաքացի» հրապարակման վերաբերյալ

«Առավոտը» բողոք էր ստացել մի քաղաքացուց, նրա տվյալները հայտնի են, զրուցել ենք նրա հետ (ձայնագրությունը խմբագրությունում է): Դա, ըստ էության, երեխայի կենսաբանական հոր բողոք էր՝ երեխայի նկատմամբ իր իրավունքների հետ կապված: Մենք պատրաստվում էինք հանդես գալ նրա բողոքի վերաբերյալ հանգամանալից  հրապարակմամբ, որտեղ ներկայացված կլինեին բոլոր կողմերի տեսակետները: Սակայն հրապարակման անոնսը («Նարեկացի» արվեստի միության նախագահը առեւանգել

«5 րոպեում կարող են ապաակտիվացնել կուտակային կենսաթոշակների պարտադիր դրույթը»

«Նկատում եմ՝ կառավարությունը չունի քաղաքական կամք պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հարցում քաղաքացիների հետ փոխհամաձայնության գնալու առումով: Համառությամբ կանգնած են եւ իրենց սխալը փորձում են անցկացնել սադրանքի, հարկադրանքի միջոցով»,- մտահոգված է իրավաբան, քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մերի Խաչատրյանը: Նրա կարծիքով, հենց կառավարության անդամներն են փորձում քաղաքացիներին  թյուրիմացության մեջ գցել,թե սպասեք՝ մինչեւ պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի

Վահագն Չախալյանի հայտարարությունը Թուրքիայի հայ մտավորական Սևան Նիշանյանի ազատազրկման կապակցությամբ

2014 թվականի հունվարի 2-ից ի վեր Թուրքիայի Իզմիր քաղաքի բանտում է գտնվում Թուրքիայի քաղաքացի՝ ծագումով հայ լրագրող, մտավորական և մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների այլախոհ գործիչ Սևան Նիշանյանը։ Ինչքան էլ ցավալի լինի, այսօր ամբողջ աշխարհում և նամանավանդ մեր տարածաշրջանում քիչ չեն ազատ խոսքի իրավունքի համար բանտում հայտնվող լրագրողներն ու մտավորականները։ Սակայն Սևանի պարագային դա ավելի

Վթար «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում

Փետրվարի 7-ին, ժամը 17.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում միջպետական Մ-4 ավտոճանապարհի 26 կմ-ում բախվել են «Մերսեդես E-200» մակնիշի 87 RR 707 (վարորդ՝ Հ. Դ., ծնվ. 1987

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես ոչ մեկի հետ չեմ աղոթել… փաստարկների պակաս ունեն»․ (Տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանի՝ կուսակցությունից դուրս գալու որոշմանը անդրադարձել է նաեւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեզ հետ զրույցում, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ Դանիելի  գործունեությամբ հպարտ է եւ վստահ է. «Որ նա իր պայքարը կշարունակի մեր ժողովրդի կողքին՝ ինքնիշխան ազատ ժողովրդավարական երկրի համար»: Անդրադառնալով Դանիելի մատնանշած հիասթափություններին, մասնավորապես հետընտրական շրջանում ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ աղոթելուն,

Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930