Լրահոս
Օրվա լրահոսը

Amerikayidzayn.com. «Թուրքիան մեր հիմնական գործընկերն է». Պուտին

Փետրվար 08,2014 10:16

«Ամերիկայի ձայն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 7-ին Սոչիում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անցկացված բանակցությունների ժամանակ ասել է, որ Թուրքիան Ռուսաստանի հիմնական գործընկերն է:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը, «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, այցելել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Էրդողանի հետ միասին բացման արարողությանը ներկա են եղել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզն ու սպորտի նախարար Աքիֆ Չաղաթայ Քիլիչը:

Սոչի կատարած այցի ընթացքում, ըստ պարբերականի, Էրդողանը բարձր է գնահատել միջազգային մարզական այս միջոցառման համար կառուցված մարզական համալիրները, որոնք կառուցվել են Թուրքիայի շինարարական ընկերությունների կողմից՝ հավելելով, որ այս ընկերությունները կարող են նույն դերակատարությունն ունենալ Ռուսաստանում 2018 թվականին կայանալիք ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու գործում:

Ռուսաստանի նախագահը, ըստ պարբերականի, իր հերթին նշել է, որ Թուրքիան «մերձավոր հարևան Ռուսաստանի» հիմնական գործընկերն է:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728