Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն ենք կորցնում». Հրանտ Բագրատյան

Փետրվար 08,2014 11:40
Hrant Bagratyan

ՀԱԿ պատգամավոր  Հրանտ Բագրատյանի իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայաստանի կառավարության ղեկավարի և անդամների որոշ մեկնաբանություններ առաջիկայում ՄՄ-ին անդամակցելու կապակցությամբ զարմացնում են։ Լսեք մինչև 2013-ի սեպտեմբերի երեքը եվրաինտեգրվում էիք, հայտարարում, որ ՄՄ մտնելն անհնարին է։ Հետո հանկարծ 180 աստիճան շրջադարձ կատարեցիք։ Պարզվեց, որ առանց ՄՄ չեք պատկերացնում ՀՀ ապագան։ Ապա սկսեցիք աշխատել ՄՄ փաստաթղթերի վրա։ Ստիպված եք մերթ ընդ մերթ հաղորդակցվել և ինչ-որ փաստեր ներկայացնել ՄՄ-ին անդամակցելու հետ կապված։ Չգիտեմ, թե ինչ է պատահել, հիմա էլ վարչապետն ու նախարարները մի այսպիսի մոտեցում են որդեգրել. հա դե վատ բան է ՄՄ-ին միանալը, բայց ի՞նչ անենք։ Ընտրում ենք վատի ու վատագույնի միջև։ Այ քեզ բան։ Է ոչ մի բան էլ մի ընտրեք։ Կամ էլ հիմա էլ ռուսների՞ն եք գցում։ Էկոնոմիկայի նախարարը, վարչապետի հանձնարարությամբ պատասխանելով լրագրողներին, ասում է. դե 1.5%-ով գնաճ կավելանա էլի։ Վատ է, բայց այդքան էլ չէ։

Մ՞իթե սա պատասխան է։ Լսեք ,էկոնոմիկան 400 մասնագիտություն ունի։ Մ՞իթե տնտեսական կապերով մի հատ մակրոտնտեսագետ չգտաք, մի հատ էլ տեղակալ, որպեսզի լրջորեն այդ անդամակցելով զբաղվեին և նման անընդունելի գնահատականներ չտային։ Ես չեմ ընտրել ՄՄ-ն, դուք եք ընտրել։ Բայց մի՞թե դրանից հետո որպեսզի տնտեսական իրավիճակի թեկուզև կես տոկոսի վատացում չլիներ, չարժեր մի հատ հատուկ նախարարի (առանց պորտֆելի) հաստիք բացել։ Ընդ որում լիարժեք մասնագետի։ Հիմա վերադառնամ էկոնոմիկայի նախարարի ասածին։ Նախ, 1.5% գնաճը մաքսատուրքի տեսքով գալիս է բյուջե։ Է վերադարձրեք սուբսիդիայի ձևով այդ նույն գումարները սպառողներին։ Դա ի՞նչ ասելու բան է։ Հետո, մի՞թե կառավարության ղեկավարի ու էկոնոմիկայի նախարարի դերը այս պարզ մտքերն արտահայտելն է, մաքսատուրքերի բարձրացման գոտում գտնվող ապրանքատեսակների անվանացանկը ճշտելը։ Եղբայր, ձեր գործը բիզնեսը նոր միջավայրում աշխատելուն նախապատրաստելն է, ՄՄ սահմաններում ինտեգրացիոն պրոցեսներին ծանոթացնելը։ Մ՞իթե մասնագիտական համապատասխան պատրաստվածություն չունեցող մարդկանց մի քանի հոգիանոց խումբն ի վիճակի է ճանապարհային քարտեզ մշակել, ուր ոչ մի ակնարկ չկա առ այն, թե բիզնես հանրությունն ինչ ակնկալիք ունի ՄՄ-ից։ Դրա համար էլ մեզ գովում են. թե տեսեք շատ արագ են ինտեգրվում։ Է բա ի՞նչ կլինի։ Չէ՞ որ պարզապես copy-paste ենք անում ռուսական օրենքները։

ԱԳ փոխնախարարն էլ ասում է, թե ոչ թե լավ ենք աշխատում, այլ հիանալի։ Գոնե սրան էկրաններով ցույց մի տվեք։ Ամեն անգամ սրա ելույթից ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը մի կես տարով պակասում է։ Արագ պետք չէ ինտեգրվել։ Արդյունավետ է պետք, որ անկում չունենանք։ Առանց այդ էլ տնտեսությունը լճացած է։ Նոր անկումներ չեն կարող լինել։ Հայաստանն ենք կորցնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728