Օրվա լրահոսը
«Հոկտեմբերի 10-ին ընդդիմությունը շահարկելու բան կունենա»
Բլոգեր Տիգրան Քոչարյանի համոզմամբ՝ Հայաստանը այժմ միայն մի երկընտրանք ունի՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) կամ չմիանալ: «Մյուս այլընտրանքը՝ Եվրամիության խորը համապարփակ առեւտրի համաձայնագրի ստորագրումը անէացավ, իսկ Եվրոպան առանձնապես չցանկացավ ճնշում գործադրել Հայաստանի վրա»,- Aravot.am-ին ասաց պարոն Քոչարյանը: Ըստ նրա, դժվար է հիմա հաշվարկել Հայաստանի տնտեսական օգուտները ԵՏՄ-ին միանալու դեպքում, որովհետեւ դեռեւս ամեն ինչ նորմալ
Ռոնալդուն ոչ ֆուտբոլային բացառիկ ռեկորդ է սահմանլ
Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ միակ մարզիկը դարձավ, որի բաժանորդների թիվը Twitter-ում հատեց 30 միլիոնի սահմանը: Ամենասիրված մարզիկների եռյակում են նաեւ Կական՝ (ֆուտբոլ, 20,9 մլն բաժանորդ) եւ Լեբրոն Ջեյմսը (ԱՄՆ, բասկետբոլ, 14,9 մլն բաժանորդ): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Այդ ո՞ր Հիտլերի համար եք ճանապարհ հարթում». Նաիրա Զոհրաբյանի հարցը՝ ՀՀԿ-ականներին
Այսօր Աբովյան քաղաքում ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը անեկդոտ պատմեց: «Անեկդոտ է շրջանառվում, թե՝ ձեր ընտանիքը վա՞տ է ապրում՝ մի հավատացեք, եթե ձեր երեխաները սոված են, մի հավատացեք, որովհետեւ միջազգային կազմակերպությունների տվյալներով ամենաբարեկեցիկ ժողովուրդների ցանկում ենք: Այն կազմակերպությունների տվյալներով, որոնց պետբյուջեից մոտ կես միլիոն դոլար է տրամադրվել՝ Հայաստանի
Սերժ Սարգսյանի` գրողի ծոցն ուղարկող ելույթի ու Սուրեն Խաչատրյանի վերանշանակման մասին
Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» Գյումրու գրասենյակի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանը, գնահատելով Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթն, ասաց. «Լավ ելույթ է, էլ լավը չլինե՞ր, ամբողջ հանրապետությունով նստել, մի ելույթ էին գրել: Առհասարակ Սերժ Սարգսյանը միշտ էլ լավ է ելույթներ ունենում, միշտ լավ կենացներ ու հայրենասիրական ճառեր է ասում, բայց իրականում… Թող էդ ասած լավ կենացների պես
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Պրահայում
Սեպտեմբերի 24-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը մայրաքաղաք Պրահայի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուրադ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան, Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկը, սենատորներ, պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան
Մարկ Գրիգորյան. «Մեր քաղաքական մտածողությունը այսպիսինն է՝ պահն օրհասական է. Այսօր կամ երբեք»
Ըստ Մարկ Գրիգորյանի՝ հայկական եւ շոտլանդական քաղաքական մտածողությունները տարբերվում են: «Շոտլանդական այդ հանրաքվեն եւ իրադարձությունները, որոնք վերացան հանրաքվեից հետո, ծավալվում են ժամանակի ընթացքում»,- այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում հայտարարեց լրագրող Մարկ Գրիգորյանը: Կլոր սեղանի թեման էր «Հանրաքվեն Շոտլանդիայում. Տրամադրությունները եւ հետեւանքները»: Նա ներկաներին հիշեցրեց, որ 1999 թվականին Շոտլանդիան ստացել է
«Հայաստանում սկսվել է մի նոր շարժում». Արամ Մանուկյան
«1988-ի շարժումը սկսվեց այստեղից՝ Աբովյանից, երբ աբովյանցիները երթով մինչեւ Երեւան եկան, դա բում էր, պատմական էր: Հիշեք այսօրը: Նոր շարժման սկիզբը սկսում ենք Աբովյանից: Մեր պատիվն է, լուրջ պատասխանատվություն կա մեզ վրա քանակով , դուխով ու ոգով այս պայքարը սկսելու»,- այսօր Աբովյան քաղաքում ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Մոլինայում ընթանում է «Երիտասարդության եւ զարգացման» համալսարանը
Սեպտեմբերի 21-ից 28-ը Իսպանիայի Մոլինա քաղաքում Եվրախորհուրդը, Իսպանիայի կառավարության և գործընկեր միջազգային կառույցների հետ համատեղ կազմակերպել է 15-րդ «Երիտասարդության և զարգացման համալսարանը», որը մեկտեղել է շուրջ 300 մասնակից աշխարհի գրեթե 50 երկրից: Համալսարանի շրջանակում տարբեր միջազգային կազմակերպություններ իրականացնում են սեփական ծրագրերը, ինչպես նաև համատեղ միջոցառումներ, քննարկումներ, բանավեճեր, կլոր սեղաններ և այլն: Համալսարանի կազմակերպական թիմում որպես
«Այս պահին երկիրը փոխելու խնդիր ունենք». Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր Աբովյան քաղաքում եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ պետք է սկսվի մի շարժում, որը Հայաստանին ներքին ազատություն ու փոփոխություններ է բերելու: «Որովհետեւ ինչ այսօր կա, կոչվում է Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի նշանակում: Մարդու, որը Սյունիքը ֆեոդալացրել է: Այդպիսի պաշտոնական դիրքորոշում ենք այսօր տեսնում, այսինքն, իշխանությունները ցույց են տալիս, որ հասարակական կարծիքի,
Մեղադրանք է առաջադրվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի նախկին պետ Գ.Սարգսյանին
Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր մեղադրանք է առաջադրվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի նախկին պետ Գ.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ 2009թ. օգոստոսին հաստատված բաժնի կանոնադրության համաձայն՝ Գ.Սարգսյանը
«Ուզում եմ ղաչաղ դառնամ, որ էդ «Լիսկայի» հերն անիծեմ»
Անահիտ Բախշյանը Սուրեն Խաչատրյանի վերանշանակման մասին: «Երբ ես կարդացի այդ լուրն, անմիջապես մեր դասականի խոսքը միտս եկավ` «Մի ղաչաղ էլ ես եմ դառնալու»: Այո, մի ղաչաղ էլ ես եմ դառնալու, էդ հանցագործների դեմ մնացել է ղաչաղությունը, որիշ ճանապարհ չեն թողնում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը`Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին վերանշանակելու
Ռոլանդ Շառոյանը՝ նախագահի ՄԱԿ-ի ելույթի մասին. «Ես էլ գրողի ծոցը կուղարկեի»
Արեւմտահայ արմատներով մտավորականի կարծիքով, դա նույնիսկ մի քիչ ուշացած էր: Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախկին նախարար, գրող Ռոլանդ Շառոյանից հետաքրքրվեց, թե որպես մտավորական ինչպե՞ս է գնահատում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Պարոն Շառոյանը նշեց, որ տեսանյութը չի տեսել, տե՛քստն է կարդացել, ու տպավորությունը դրական է. «Կարծում եմ, որ այն
Ցույցի ժամանակ թռուցիկ բաժանելը՝ սադրանքի փո՞րձ
Այսօր վաղ առավոտից ՀՀ կառավարության շենքի դիմաց Երևանի խոշոր տոնավաճառների աշխատակիցները գործադուլ էին հայտարարել: Նրանց էին միացել նաև զոհված զինծառայողների ծնողները: «Մենք շատ ենք, իրենք՝ քիչ, մենք պիտի իրենց կողքին լինենք»,- ասաց ցուցարար կանանցից մեկը: Ծնողների պատասխանն էլ չուշացավ. «Մենք քիչ ենք, բայց մեզնից շան պես վախենում են»: Ցուցարարները պահանջում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանից դեմ
«Արմատական փոփոխությունների համար վարչապետի հրաժարականի պահանջն անիմաստ է». Վարդան Օսկանյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ արմատական փոփոխությունների համար արդեն անիմաստ է վարչապետի, կառավարության հրաժարականը պահանջել: «Որովհետեւ գիտենք՝ համակարգն է խնդիրը: Ունենք ծրագիր, որը իր նախնական արտահայտությունը գտել է 12 կետերում: Արմատական, խորքային փոփոխությունը բազմանշանակ իմաստ ունի, կարող է տարբեր դրսեւորումներ ունենա, թե ինչպիսի դրսեւորում կունենա, որը կլինի ձեր ցանկությունը դուք պետք է արտահայտեք»,-
«Կնոջը հանրային վայրերում ծեծող մարդուն, ավազակին նշանակեցին մարզպետ». պատգամավորները դատապարտում են
Աբովյան քաղաքում մեկնարկած եռյակի հանրահավաքին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանին քաղաքացիները դիմավորեցին՝ «Լեւոն, հուպ տուր» կոչերով: «Հուպ կտամ, հանգիստ»,- պատասխանեց պարոն Զուրաբյանը ու շարունակեց. «Տեսնելով այստեղ հավաքված հզոր ժողովրդին, ուզում եմ ազդարարել, առանց վարանելու ասել, որ այսօր այս հրապարակից Հայաստանում սկսվում է ազատագրական հեղափոխություն: Սա արյունահեղության ցնցումների հետ կապ չունի, խոսում ենք ժողովրդի խաղաղ, վստահ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՀ Հայաստանի հարցով գործադիր տնօրենին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի հարցով գործադիր տնօրեն Մենո Սնելին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը և նշել, որ համատեղ իրականացվող ծրագրերն ընթանում են հաջողությամբ` առանց որևէ խոչընդոտի: Վարչապետը, ներկայացնելով կառավարության ծրագրի առաջնայնությունները, նշել է, որ գործադիրն իր բոլորը ջանքերը պետք է ուղղի տնտեսական միջավայրի բարելավմանը, հավասար պայմանների
Բազեին հարկադիր աշխատանքի են ենթարկում
Ջերմուկցի լուսանկարիչը փող աշխատելու համար արդեն որքան ժամանակ է՝ կապույտ երկնքից ու ազատությունից զրկել է այս բազեին: Ոտքը թելով կապված «Գոշա» անունով բազեն ամեն օր՝ առավոտից երեկո, հարկադրաբար տիրոջ հետ «աշխատանքի» է ներկայանում, որպեսզի զբոսաշրջիկների հետ լուսանկարվի: Նրա ամենահեռու թռիչքը հարեւանությամբ կանգնած արջի խրտվիլակի գլխին է: Լուսանկարները՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 24.09.2014
«Հովիկի բաղձանքը կատարվեց. ինչ ասեմ, սա բոլորիս ամոթն է…». Է. Բուդաղյան. Galatv.am
Անդրադառնալով Ս. Խաչատրյանին մարզպետ նշանակման փաստին՝ Էմիլ Բուդաղյանն ասաց, թե Հովիկ Աբրահամյանի բաղձանքը կատարվեց, ըստ նրա՝ տեղեկություններ կային, որ Հ. Աբրահամյանը դեռ մի քանի ամիս առաջ ցանկություն ուներ Ս. Խաչատրյանին մարզպետ նշանակելու: «Ինչ ասեմ, սա բոլորիս ամոթն է՝ եւ իմ, եւ Արտակի, եւ մեր հարազատների, եւ ձեր՝ լրագրողական ամբողջ աշխարհի եւ նաեւ բոլոր հայերի… որ
Լյուստրացիան ինչների՞ս է պետք
Եթե հայրենասեր ու ոչ գործակալ մեկը ընտրվի երկրի նախագահ Ուկրաինայի խորհրդարանը՝ Ռադան, ընդունեց լյուստրացիայի մասին օրենք, ինչը մեզանում անպայմանորեն կհանգեցնի նոր քննարկումների՝ Հայաստանում նույնատիպ օրենք ընդունելու անհրաժեշտության մասին: Հասկանալի է, որ դրա մասին խոսք կարող է լինել միայն ներկա ռեժիմից ազատվելուց ու օրինական իշխանություններ ձեւավորելուց հետո: Ոչ միայն Ազգային անվտանգության համակարգը, այլեւ ամբողջ երկիրը Ռուսաստանի
Ճանապարհների համար անորակ բիտում ու էժան ցեմենտ են օգտագործել. Վերահսկիչ պալատի բացահայտումը
Այսօր Վերահսկիչ պալատը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց տրանսպորտի ոլորտում 2013-ին ստուգումների արդյունքները: Ըստ հաշվետվության, ստուգումներ են կատարվել տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից կատարված ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացման հետ կապված: Պարզվել է, որ խորհրդատվական ծառայություններ մատուցող Սաֆեջ Էս. Ա. (Safege (Ֆրանսիա) և Էպտիսա (Eptisa (Իսպանիա) համատեղ ձեռնարկության կողմից չեն կատարվել պայմանագրային պարտականությունները,
«Ինձ երկու անգամ «Ճկույթիկ» երգցուցին». Մարտին Յորգանցը Հայաստանում է
Ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Մարտին Յորգանցը տպավորված է սեպտեմբերի 23-ին Էջմիածնի հրապարակում կայացած համերգից. «Ինձ երկու անգամ «Ճկույթիկ» երգցուցին,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա,- անչափ երջանիկ եմ ու շնորհակալ, որ համերգը լավ անցավ, այնքան շատ մարդ կար, այնքան ջերմ հանդիսատես: Ես միշտ զարմանում եմ, որ «Ճկույթիկը» 24 տարի շարունակ իր ուժը չի կորցնում: Փոքրիկների
Բեգլարյանը՝ Սուրիկ Խաչատրյանի նշանակման մասին. «Շնորհավորեք»
Այսօր տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մասնակցում էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Նիստի ավարտից հետո լրագրողները պարոն Բեգլարյանից հետաքրքրվեցին՝այսօր Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ, ուզում էինք Ձեր կարծիքն իմանալ՝ որպես կուսակից: Գագիկ Բեգլարյանը միանգամից արձագանքեց. «Շնորհավորեք» ու հեռացավ: Նա չպատասխանեց անգամ, թե այդ նշանակման համար ում պիտի շնորհավորենք՝ իրե՞ն: Գագիկ Բեգլարյանը
«ՀՀԿ-ն չի ընկրկում, սա ցույց տվեց Սուրեն Խաչատրյանի նշանակումով»
Սուրեն Խաչատրյանի նշանակումով իշխանությունները ցույց տվեցին, որ հասարակական կարծիքը կարեւոր չէ
Սուրիկ Խաչատրյանի դեմ պայքարում են նաեւ սոցիալական ցանցերում
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նոր էջ է բացվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ կրկին մարզպետ նշանակվելու դեմ: Էջի հեղինակներն այն անվանել են «Ո՛չ Լիսկային»՝ տեղադրելով այնտեղ տարբեր տեսանյութեր, որոնցում պատմվում է Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների մասին: Հակախաչատրյանական էջին արդեն միացել են հարյուրավոր քաղաքացիներ՝ կարծես ապացույց այն բանի, որ օրերս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակել էր նախկին մարզպետի
Ավտոմեքենաների ապակիներից հեռացվել է վաճառքի մասին գրառումներ պարունակող 180 հայտարարություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվում են ավտոմեքենաների ապօրինի վաճառքը կանխելուն կամ դադարեցնելուն ուղղված միջոցառումներ: Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մի շարք ճանապարհահատվածներում կայանած ավտոմեքենաների ապակիներից հեռացվել է վաճառքի մասին գրառումներ պարունակող 180 հայտարարություն: Գործընթացին ներգրավված են նաև
Ադրբեջանը սահմանամերձ գոտու բնակիչներից կամավորական ջոկատներ է ստեղծում. Azatutyun.am
Առաջիկա ամիսներին շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը պատրաստվում է զինել քաղաքացիական բնակչությանը: Այս մասին հայտնի դարձավ չորեքշաբթի երեկոյան, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին Իլհամ Ալիևի՝ երկրի սահմանների պաշտպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին հրամանագրի տեքստը: «Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել կամավորական պարեկային ջոկատների ստեղծման ուղղությամբ, որոնք կհամալրվեն Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շփման գծին հարող շրջանների
Դրվագ` Սերժ Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի`1990-ականների գործունեությունից
«Ձեզ պարզ չէ՞, որ Սերժ Սարգսյանը այդ օլիգարխիայի նախագահն է, չի երևո՞ւմ: Ինքն է աճեցրել այդ օլիգարխներին`Վազգեն Սարգսյանի հետ»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կգնահատի Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահվածքը, երբ նա օրինակ` ասել է` «բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն», այսպես պատասխանեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` նշելով,
Վարդան Այվազյանը չգիտի Սամվել Ալեքսանյանի դեմը ո՞նց առնել
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խոսում էր մանր ու խոշոր բիզնեսի խնդիրներից, որ մանրները չեն ցանկանում ասել, թե ումից են ապրանքն առնում, դրա համար էլ ցույց են անում: Aravot.am-ը նկատեց, որ առանց այդ էլ խոշոր բիզնեսմենները, լինելով ներմուծող եւ մենաշնորհներ ունենալով՝ խեղդում են մանրներին: Օրինակ, Սամվել Ալեքսանյանը, որը ներմուծող
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Գագիկ Մակարյան եւ Արմեն Մարտիրոսյան
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի եւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի բանավեճը: Թեման՝ հարկային օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխությունները եւ դրանց հնարավոր հետևանքները Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
«Վլադիմիր Գասպարյանը փորձում էր կանխարգելել որեւէ տաքգլուխների նախաձեռնություններ»
«Դուք կարո՞ղ եք ասել՝ սա որերորդ թեժ աշունն է: Անընդհատ թեժ աշուն է»,- ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպես հեգնեց եռյակին, որը հոկտեմբերի 10-ից հանրահավաքների շարք է սկսում եւ խոստանում է «թեժ աշուն»: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ այն, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ հայտարարում է թեժ աշնան մասնակիցներին սառը ցնցուղ՝ չպետք է


















































