Օրվա լրահոսը

Ոստիկանները՝ նաեւ ավտոմեխանիկ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միշտ վստահեցնում է, որ ոստիկանները քաղաքացիների բարեկամներն են. նկարի ոստիկաններն իրենց ղեկավարի խոսքը «գետնովը չտվեցին»: Մաշտոցի պողոտայում երթուղային տաքսին խափանվել էր, իսկ վարորդին օգնության էին հասել ոչ թե, ինչպես սովորաբար լինում է, նրա գործընկերները, այլ ոստիկանները: Օրենքի պահապանները վարորդի հետ փորձում էին կարգի բերել մեքենան: Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 25.09.2014

Ուշադրություն. հիվանդանոցից փախուստի է դիմել կալանավոր

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 1955 թ ծնված Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և

«Դուրս մեր գրպանից»-ը հասավ ԴԱՀԿ. «Ա1+»

Մերգելյան ինստիտուտի մոտից «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը երթով շարժվեց դեպի ԴԱՀԿ-ի շենք։ Ակցիայի նպատակն էր իրազեկել բոլոր վարորդներին, որ կարմիր գծերի համար վճարելը ինքնակամ թալանվել է նշանակում, և օրինական ոչ մի հիմք չկա դրա համար վճարելու։ Նախաձեռնության անդամներն իրենց հետ վերցրել էին բազմաթիվ խախտումների ակտեր, որոնք իրենց կարծիքով հակաօրինական են։ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներին

Պետությունը քացախ արտադրելու համար վարկ է տվել ընկերության, որը գոյություն չունի. ՎՊ

Վերահսկիչ պալատը այսօր ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում 2013-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ փոքր ու միջին գյուղական բիզնեսի զարգացման համար ստեղծված «Ենթավարկեր» ծրագրին: Այդ ծրագիրն իրականացնում էր Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ պետական հիմնարկը՝ բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջոցով: 2000-ից ավելի բիզնեսմենների գումար են տվել: ՎՊ-ն նրանցից ընտրանքային կարգով ստուգել է 11-ին եւ 9-ում խայտառակ խախտումներ

Առաջարկվում է զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը և Էդմոն Մարուքյանը նախորդ շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ են դրել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետև պահեստազորում ընդգրկված և հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ: Այսպիսով, ՀՀ զինված ուժերում ծառայած

Էլի «խիարը թարս բուսնեց»

Թե ինչ է լինում, երբ Սերժ Սարգսյանն «անկեղծանում» է Չի ստացվում, էլի, չի ստացվում: Ինչքան էլ զանազան, իբր, «իմիջմեյքերները», մասնավորապես՝ ի դեմս ճառեր ու ելույթներ գրող ռեֆերենտների, փորձում են Սերժ Սարգսյանից մտավորականի կերպար կերտել, մեկ է՝ չի ստացվում: Մեկ է՝ նրա էությունը անմիջապես ջրի երես է ելնում, երբ դեմ առ դեմ հանդիպում է չնախապատրաստված զրույցի:

Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց 1 տարով

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2014 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ համաձայնագրի դրույթների համաձայն՝ ՀՀ

Տիգրան Չոբանյանը «Արծաթե հուշադրամ» հանձնեց «Նոյյան Տապան» լրատվական գործակալությանը

Վաղը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության դահլիճում Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Ուշուի Եվրասիական գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի, Իրանի եւ Իրաքի շուրջ 90 մարզիկներ: Այդ առիթով այսօր «Նոյան Տապանում» հրավիրվել էր մամուլի ասուլիս, որի բանախոսները ներկայացրին մրցաշարի կազմակերպման նախապատրաստական փուլը եւ նպատակները: Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը Հայաստանի

Աբովյանի հանրահավաքի մասին. «Եվրամիության դրոշ չի եղել, ուրեմն դրանք ԿԳԲ-ի գործակալներ են»

«Մարդկային է, երբ շատ ես վրդովված, բայց բարեհունչ չէ»,-Aravot.am-ի հարցին` երեկ Աբովյանում կազմակերպված հանրահավաքին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի` ժողովրդին հղում կատարելով հնչեցրած «տիրոջ մերը» արտահայտությունն արդյոք կոռե՞կտ էր, այսպես պատասխանեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նաև շեշտեց, թե ինքը կաշխատեր այդպիսի արտահայտություններ թույլ չտալ, և լավ է, որ պատշաճության կանոնները հարգվեն: Պարույր Հայրիկյանը հանրահավաքից,

Ավետ Ադոնցի հանդիպումը Իսպանիայի սենատի նախագահի հետ

Սեպտեմբերի 24-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Իսպանիայի սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոյի հետ: Ողջունելով դեսպանին` սենատի նախագահը կարևորեց հայ-իսպանական հարաբերությունների, մասնավորապես դրանց խորհրդարանական բաղադրիչի զարգացման կարևորությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, ինչպես նաև առևտրա-տնտեսական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում երկկողմ կապերի խորացման հնարավոր ուղիների վերաբերյալ` այդ համատեքստում կարևորելով միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Սենատի

Պարույր Հայրիկյան. «Ի՞նչ Վենետիկի հանձնաժողովի, Հայաստանինն արդեն Կրեմլի հանձնաժողովն է»

Քիչ առաջ ԱԻՄ պատվիրակությունը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին փոխանցեց ԱԻՄ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Գագիկ Սարուխանյանը ՍԴ-ի շենքից դուրս գալով ասաց, որ 12 օրինակից ներկայացված փաստաթուղթը հանձնեցին ՍԴ ընդհանուր բաժնի պետ տիկին Միլիտոսյանին, և փաստաթուղթը «արագ ու հանգիստ ընդունվեց»: Aravot.am-ը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց` ճիշտ չէ՞ր լինի

Կայացավ դեղագործության մրցունակության 6-րդ համաժողովը

Հայաստանի ավելի քան 500 բժիշկների, դեղագործների և գիտնականների մասնակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց «Ֆարմա Արմենիա 2014» դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը: Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, զարգացման հեռանկարները, նախաձեռնած նոր ծրագրերը և բարեփոխումները: ԴԱՆ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը նշեց, որ այս համաժողովների անցկացումը դարձել է

«Կրկին կարոտ ենք ելույթներից անցնել ավելի գործնական քայլերի»

Հայաստան-Սփյուռք համաժողովի արդյունքներն ամփոփում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը – Պարոն Աճեմյան, վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՍԴՀԿ ԿՎ-ն տեղափոխվում է Հայաստան: Համապատասխանո՞ւմ են արդյոք այս լուրերն իրականությանը: – Կարծում եմ, որ իր օրին եւ ժամին բոլորն ավելի մանրամասն տեղեկություն կունենան: Հիմա այդ մասին խոսելը վաղաժամ կհամարեմ: – 2015 թվականին Հայաստանն

Սահմանամերձ գյուղերում ծանոթանում են Հայկական հարցի պատմությանն ու Հայոց ցեղասպանության փուլերին

«Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպության «Ազգային թեմաների կարևորությունն ու արդիականությունը դպրոցներում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 24-ին նախաձեռնվեց այց Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարանի միջնակարգ դպրոց: Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է նպաստել մատաղ սերնդի շրջանում ազգային հարցերի նկատմամբ հետաքրքրության աճին՝ բարձրացնելով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին: Հանդիպման նպատակն էր հայ-բրազիլական առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը և համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի քննարկումը: Պարոն Կարամեկյանը տեղեկացրել է, որ վերջերս Սան-Պաուլո քաղաքում ստեղծվել է Բրազիլիա-Հայաստան առևտրային պալատ, որը հետաքրքրված է Հայաստանում արտադրվող ագրոպարենային ապրանքների արտահանմամբ դեպի Բրազիլիա: Նա նշել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում

Եռյակը կներկայացնի՞ իր պատկերացրած ապագան

Ինչպիսի՞ իշխանություն են պատրաստվում ձեւավորել ոչ իշխանական ուժերը ենթադրյալ իշխանափոխությունից հետո «Պահանջ կարող է դնել, բայց այդ պահանջը կատարվելու ի՞նչ հավանականություն ունի՝ սա է խնդիրը: Էլ ավելի կարեւոր հարց է, թե ենթադրյալ իշխանափոխության արդյունքում եռյակ-քառյակներն իրենք ինչպիսի՞ իշխանություն են պատրաստվում ձեւավորել: Երբ հանրությունը դա իմանա, գուցե անիմաստ համարի նման իշխանափոխությունը»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝

Արամ Մանուկյանի հնչեցրած «տիրոջ մերը» արտահայտության մասին. «Ամեն մարդ ընտրում է իրեն հոգեհարազատ ոճը»

«Ամեն մարդ ընտրում է իրեն հոգեհարազատ ոճը, ու բոլորն ազատ են և ունեն իրավունք օգտագործելու այն արտահայտությունները, որոնք իրենք հարմար են գտնում»,-«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի` երեկ հնչեցրած վիրավորական արտահայտություններին: Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, նշեց, որ իր համար ավելի նախընտրելի են դիվանագիտական ձևակերպումները ու շարունակեց. «Ես միշտ նախընտրել եմ

«Սուրիկ Խաչատրյանը պետական հովանավորության տակ է». «Ա1+» (տեսանյութ)

Անպատասխանատու, անմարդկային, ցինիկ վերաբերմունք սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ։ Այսպես է գնահատում Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանին վերանշանակելը իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով՝ սա գաղտագողի, ծածուկ նշանակում էր, այդ պատճառով էլ որեւէ հիմնավորում չի ներկայացվել, իսկ Սուրիկ Խաչատրյանը պետական հովանավորության տակ է. «Կան այլ հանցագործություններ, որոնք դեռեւս բացահայտված չեն, որում մասնակից են եւ Սուրիկ Խաչատրյանը, եւ

ՌԴ քաղաքացին պղծել է Գառնու տաճարը

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները եւ այցելուներից մեկն այսօր առավոտյան կանխել են ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից «Գառնի» տաճարի /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ նկատմամբ իրավախախտման հետագա ընթացքը: Մինչ արգելոց-թանգարանի աշխատակիցները կնկատեին իրավախախտում թույլ տվող զբոսաշրջիկի գործողությունները, Նիկիտենկոն հասցրել է հատուկ ներկով գրել տաճարի հետևի պատին: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Ա. Բաբայանը դեպքի մասին անմիջապես տեղյակ

Վահագն Մախսուդյանը բարկացավ. «Մենք պատվաստող մասնագետ չունեի՞նք, որ Իտալիայից եք բերել»

Վերահսկիչ պալատը 2013-ի հաշվետվության մեջ ներկայացրել էր «Աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրությանը» ծրագրի չարաշահումները: Այդ ծրագրի նպատակն էր աղքատ եւ փոքր սեփականատերերին հայկական մրգի, պտղի արտադրության մեջ ներգրավելով՝ նպաստել նրանց ունեցվածքի մեծացմանը: Այն իրականացնում է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն, որը 100 տոկոսով պետական է: ՎՊ-ն ստուգման արդյունքում տեսել էր, որ 700 հա ծիրանի այգու փոխարեն 4

Մեկն ասում է՝ թունաքիմիկատ է, մյուսը պնդում՝ սովորական գոմաղբ է

Հարեւանները վիճում են տհաճ ու տարօրինակ հոտի պատճառով Գեղանիստ գյուղի կենտրոնական մասում տարօրինակ հոտ է ընկել, ոչ այն է՝ թրիքի, ոչ այն է՝ թույնի: Այս հոտը հարեւանների կռվի պատճառ է դարձել: Մոտ մեկ ամիս առաջ մի գործարար, որը ներկայացավ Սամվել անունով, 20 տոննա «Fertiplus» անունով, իր ասելով` հողը պարարտացնող նյութ է ներկրել եւ գյուղի կենտրոնական

Գետամեջի դպրոցում աշակերտները վերարկուներով են դասի նստում. «Ա1+»

Շողիկ Մարգարյանը Գետամեջի միակ միջնակարգ դպրոցի ղեկավարն է արդեն 17 տարի։ Երբեմնի հարյուր իննսուներկու աշակերտից այսօր վաթսունն ունի, իսկ առաջին դասարանցիներն ընդամենը տասն են։ «Արտերկիր մեկնողները շատ են, ինչով էլ պայմանավորված է աշակերտների թվի պակասը»,-շեշտում է տնօրենը։ Դպրոցի հիմնական խնդիրները երկուսն են. ջեռուցում և վերանորոգում։ Վերջին անգամ կրթօջախը մասնակի նորոգվել է տասը տարի առաջ։ «Սուղ

ԵՄ ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմ․ Պատանու համար 5 տարի պահանջելը արտառոց նախադեպ է

Այս օրերին ընթանում է Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի եւ խմբի մյուս մասնակիցների դատավարությունը: Դրա ընթացքը համահունչ է Հայաստանում նախկինում տեղի ունեցած մյուս շատ դատավարությունների բնույթին՝ իրենց հետեւում թաքնված քաղաքական ենթատեքստով, կամայականություններով, տարրական իրավական նորմերի արհամարհմամբ: Այնուամենայնիվ, 15-ամյա Շահեն Հարությունյանին (ի դեպ, արարքը կատարելիս նա եղել է 14 տարեկան) 5 տարվա ազատազրկում առաջարկելը, այն

Խորհրդարանը կշարունակի աշխատել քառօրյա ռեժիմով

Եռօրյա աշխատանքային ռեժիմի անցնելու «Ժառանգության» առաջարկը ետ ուղարկվեց

«Էլեկտրական հովիվը» ոչխարներին կպաշտպանի գայլերի հարձակումից

Վերջին տարիներին, ինչ գայլերն ակտիվացել են եւ սկսել են մեծ վնաս պատճառել գյուղացիներին՝ հոշոտելով մեծ քանակությամբ ոչխարների եւ արդեն նաեւ՝ խոշոր եղջերավորների, կառավարությունը որոշել է գայլորսի դուրս գալ: Կառավարության վերջին նիստին՝ սեպտեմբերի 18-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում կայացրեց բնապահպանության նախարարության միջոցով 20 միլիոն դրամ տրամադրել 200 գայլ որսալու համար՝ ամեն մի որսված գայլի դիմաց խոստանալով

Ստեղծվել է «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը

Հասկանալով, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունը վերարտադրվելու և ցմահ իշխանության մնալու նպատակ է հետապնդում, մի խումբ քաղաքացիներ ստեղծել են «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը՝ ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների։ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, գործելով ինքնուրույն և կամավոր սկզբունքներով, ստեղծվել է 2014-ին՝ համախմբելով քաղաքացիների, ովքեր պայքարում են ներկայիս իշխանության վերարտադրման դեմ: Նախաձեռնության առաջնային նպատակն է հասնել սահմանադրական փոփոխության

Հարգանքի տուրք՝ Կոմիտասի հիշատակին

Սեպտեմբերի 26-ին լրանում է հայ մեծանուն երգահան Կոմիտասի 145-ամյակը: Երգահանի ծննդյան օրը Կոմիտասի անվան այգու պանթեոն են այցելել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, երաժշտագետներ, արվեստագետներ ու երևանցիներ: Ներկաները հարգանքի տուրք են մատուցել Կոմիտասի հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Այսօրվանից նաև մեկնարկում են հայ մեծանուն երգահանի 145-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնց

Պատահարի հետևանքով 3 ուղևոր է մահացել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Բորա» մակնիշի ավտոմեքենան Այգեզարդ-Քաղցրաշեն ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-2106»-ի մյուս ուղևորները` 1969 թ. ծնված Նինա Աբրահամյանը, 1965 թ. ծնված Մայրանուշ Ղամբարյանը և 1978 թ. ծնված Անահիտ Աբրահամյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն:

1350 ոչխարի փոխարեն՝ չմաքսազերծված 366 ոչխար են բերել՝ 160 մլն դրամով. քրգործ՝ ՎՊ-ի բացահայտումից (Տեսանյութ)

Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում Վերահսկիչ պալատը քննարկում է «էդիլբաեւ» տեսակի ոչխարների հայտնի պատմությունը: Ըստ հաշվետվության, «Արալեռ ՏՈՏ» ընկերությունը կառավարությանը ներկայացրել է ծրագիր ու ասել, որ 1350 գլուխ «էդիլբաեւ» տեսակի ոչխար է ներմուծելու: Դրանք ունեն բարձր ծնելիություն, բարձր մսատվություն, բարձր կաթնատվություն եւ բրդատվություն: Գումար է վերցնում՝ 90 մլն դրամ ներդրում եւ 160 մլն դրամ փոխառություն,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031