Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Հովհաննիսյանը ոստիկանությունից ծանուցում է ստացել․ (Տեսանյութ)․ Ա1+

Փետրվար 07,2014 23:42

Օրերս քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը ոստիկանությունից ծանուցում է ստացել: Ծանուցման մեջ նշված է, որ դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ «Սերժի պապան ա եկել» պաստառի և ոստիկանությանը չարամտորեն չենթարկվելու համար» հրավիրվում է ոստիկանություն։ Զարուհի Հովհաննիսյանը ոստիկանության ծանուցման այսքան ուշ ուղարկելը մեկնաբանում է այսպես. «Որոշակի ժամանակ անցավ, իրենք տեսան, որ ինքնիշխանության դրույթի հետ կապված բողոքի ակցիաների վերելք չկա և որոշեցին այն մարդկանց, ովքեր հենց ինքնիշխանության դրույթն են ընդգծում, այսպես ասած, իրենց տեսանկյունից պատժել»։

Ոստիկանության նման պահվածքը Զարուհի Հովհաննիսյանը համարում է ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարում. «Ով է ասել, որ քաղաքացին իրավունք չունի բարձրաձայնել իր բողոքը։ Ոստիկանության նման պահվածքը հակասում է խոսքի ազատության և հանրահավաքների անցկացման իրավունքին»։

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ա1+»-ի կյանքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728