Օրվա լրահոսը
Պարսիկ գյուտարարների ներդրումը Հայաստանում
«Բույսերն էլ մարդկանց նման կարիք ունեն սննդի: Եթե մաքուր սնունդ ենք տալիս բույսին, նա լավ է աճում, և նրա պտուղներն էլ մաքուր սնունդ են դառնում մարդու համար»,- ասում է «Արմեն Բիոթեք» ՍՊԸ-ի տնօրեն Սիամաք Ալիզադեհը, որն այսօր լրագրողներին ներկայացրեց պարսիկ գյուտարարների ներդրումը Հայաստանում: Նոր գյուտ, որն, ըստ նրա, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը: Խոսքը, մասնավորապես, «Ֆոսֆազոտ» և
Երեխայի լսողությունը վատացել է, հարուցվել է քրեական գործ
Բժշկից գումար են պահանջում լսողական սարք գնելու համար
Աջափնյակում ջուր չի լինի
Վթարային աշխատանքների հետ կապված, փետրվարի 11-ին` ժամը 10.00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Մելքումովի փողոցի, Դավթաշենի գյուղի, Շիրազի փողոցի, Մազմանյան փողոցի, Բաշինջաղյան 1-ին և 2-րդ նրբանցքների, Բաշինջաղյան 155-198 շենքերի, Կարապետյան փողոցի, Ռոստոմյան փողոցի, Հալաբյան 41-65 շենքերի, «Մալայանի» անվան ակնաբուժական հիվանդանոցի, Հանրապետական հիվանդանոցի, Դիագնոստիկա բժշկական կենտրոնի, Հալաբյան
Արթուր Սաքունց. «Շանթն ինձ ասել է, որ ոստիկանապետը իրեն սպառնացել է, որ տղայիդ նկատմամբ բռնություններ կգործադրենք»
Այսօր Շանթ Հարությունյանի նախկին կին Ռուզաննա Բադալյանը, անդրադառնալով Շանթի որդու` Շահեն Հարությունյանի նկատմամբ սպառնալիքներին և դպրոցում տեղի ունեցած միջադեպին այսպիսի հայտարարություն արեց. «Երբ ոստիկանապետն ու փոխոստիկանապետն առաջին անգամ այցելել են Շանթին, սպառնացել են, որ որդու նկատմամբ բռնություն կկիրառեն: Շանթն ինքն էլ է ասել, Արթուր Սաքունցն էլ է ասել: Նման փաստ եղել է, որ նրանք սպառնացել
Բռնաբարության մեջ մեղադրվող կալանավորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Փաստինֆո»
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում կալանավոր Համբարձում Գագիկի Ղուկեյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 –րդ հոդվածի հատկանիշներով՝ «ինքնասպանության հասցնելը»: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոտիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Մարզային հանդիպումների ժամանակ բարձրացված` գյուղատնտեսության ոլորտին վերաբերող խնդիրները քննարկվեցին փոխվարչապետի մոտ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող որոշ հարցեր, որոնք բարձրացվել էին փոխվարչապետի մարզային այցելությունների ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի եւ Արարատի մարզպետներ Աշոտ Ղահրամանյանն ու Արամայիս Գրիգորյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, ինչպես նաեւ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման
«Պարտադիր կուտակայինը կարող է դառնալ սոցիալական բունտի թեմա» (Տեսանյութ)
Գյումրիում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումն ու աշխատավարձից 5 տոկոսի չափով պահումները բողոքավոր են դարձրել անգամ իշխանությունների ամենաթունդ պաշտպաններին, հոգով-սրտով չինովնիկներին: Բողոքավոր է թե ինստիտուտի դասախոսը, դպրոցի ուսուցիչը, թե մարզպետարանի ու քաղաքապետարանի քիչ թե շատ եկամուտ ունեցող պաշտոնյան, թե դատարանի կարգադրիչը, որն , ի դեպ չի հասցրել դեռ աշխատավարձ ստանալ: Փաստաբան Թամարա Յայլոյանը մեզ հետ
Դիլիջանի միջազգային դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա կունենա իր մեծ դերն ու նշանակությունը. ՀՀ վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Դիլիջան: Կառավարության ղեկավարը եղել է Դիլիջանի միջազգային դպրոցում, որտեղ նրան ներկայացրել են կրթական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքը: Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց թիվը 2023թ.-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար`
Հանդիպեցին ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների փոխնախագահները
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 7-ին ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց Արցախի խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը հանձնաժողովների ու խմբակցությունների մակարդակով եւ տարբեր ձեւաչափերով հանդիպումները: Կողմերը մեկ անգամ եւս հավաստեցին երկու հանրապետությունների հստակ դիրքորոշումն այն մասին,
«ՀՀ վարչապետի դուստրն ու խնամին տիրացել են իմ ունեցվածքին»
Քաղաքացիներ Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը Aravot.am-ին պատմում են, թե ինչպես են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրը ու խնամին` ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը, «ապօրինաբար տիրացել իրենց քարե շինությանը»: «ՀՀ վարչապետի դուստրն ու խնամիները տիրացել են իմ ունեցվածքին: Ինձ թվում էր` որպես վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարող, պետք է այս գործին ընթացք տար եւ
Պետական դավաճանության մեջ մեղադրվող ոստիկանության գնդապետը կալանավորված է . «Փաստինֆո»
Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը կալանավորված է: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Պետական դավաճանություն: Խաչիկ Մարտիրոսյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության
Տողու Փերինչեքի հարցով՝ Յունահայութիւնը նամակ յանձնեց Զուիցերիոյ կառավարութեան
Յունաստանի մօտ Զուիցերիոյ դեսպան պրն. Լորենցօ Ամպերկին հետ հանդիպում մը ունեցաւ երէկ Հինգշաբթի 6 Փետրուար 2014ին, յունահայ գաղութը ներկայացնող քառանդամ պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Խորէն եպս. Տողրամաճեանի եւ մասնակցութեամբ Յունահայոց Ազգային Վարչութեան ատենապետ պրն. Արա Մանկոյեանի, անդամ տոքթ. Ստեփան Փափազեանի եւ ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի կողմէ տոքթ. Յակոբ Աւագեանի։ Հանդիպման նպատակն էր Զուիցերիոյ դեսպանին միջոցաւ իր երկրի կառավարութեան փոխանցել նամակ¬խնդրագիր մը, յունահայութեան անունով, պարզաբանելով հայութեան դիրքը՝ Լա Հէյի մէջ Մարդկային իրաւանց Եւրոպայի դատարանին որոշումին կապակցութեամբ, որ հատուցեց Հայոց ցեղասպանութիւնըժխտող Տողու Փերինչեքի բողոքարկու դիմումը, Զուիցերիոյ արդարադատութեան նախարարութեան դէմ: Նամակը ստորագրուած է յունահայ գաղութի ազգային եւ միութենական բոլոր կառոյցներուն կողմէ։ Պատուիրակութիւնը յարգալիր ընդունելութեան արժանացաւ Զուիցերիոյ դեսպանին կողմէ, որ առիթը տուաւ մանրամասնօրէն ներկայացնելու հայութեան մտահոգութիւնները՝ կապուած Մարդկային իրաւունքներու Եւրոպայի դատարանի ծանօթ որոշման դէմ: Դիտել տրուեցաւ պրն. դեսպանին, թէ դատավճիռըբաւարար հիմնաւորում չունի, իսկ կարեւոր է շեշտել՝ որոշումը միաձայնութեամբ առնուած չըլլալու հանգամանքը։ Պատուիրակութեան անդամները դիտել տուին, թէ դատական ատեանը պարտի բաց քննարկումներու առիթ տալ եւ արդար դատավարութիւն կատարել, բոլոր կողմերուն տալով լսելի դառնալուիրաւունքը։ Յաւելեալ նշուեցաւ թէ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ՝ պէտք չէ թոյլ տալ ժխտողականութեան յաղթարշաւի մը ընդարձակման, որ նոր ոգեւորութիւն պիտի յառաջացնէ ուրացողներուն մօտ: Դեսպան Լորենցօ Ամպերկ յայտնեց թէ ինք քաջատեղեակ է հարցի էութենէն ու խոստացաւ արագօրէն փոխանցել նամակը իր երկրի կառավարութեան։ Դեսպան Ամպերկ իր կարգին յայտնեց, թէ լաւ կը ճանչնայ Հայաստանն ու հայութիւնը, անցեալին պաշտօնավարած ըլլալով որպէս Հայաստանի եւ Վրաստանի մօտ Զուիցերիոյ դեսպան (ան շեշտեց թէ նստավայրը Թիֆլիս էր, բայց ինք յաճախակի այցելութիւններ կուտար Երեւան)։ Պրն. դեսպանը հետաքրքրուեցաւՍուրիոյ հայ գաղութի ներկայ իրավիճակով։ Յաջորդաբար տեղեկութիւններ փոխանցուեցան յունահայ գաղութի եւ կառոյցներու գործունէութեան շուրջ։ Ի մասնաւորի պրն. դեսպանը յաւելեալ հետաքրքրութիւն ցոյց տուաւ, իմանալով Զուիցերիացի հայասէրներու կողմէ հայկական ծերանոցին հանդէպ ցոյց տրուած հոգատարութեան մասին։ Կէս ժամ տեւած հանդիպումը աւարտեցաւ կառուցողական մթնոլորտի մէջ։ Պատուիրակութիւնը շնորհակալութիւն յայտնեց պրն. դեսպանին, որ արագօրէն ընդառաջեց զինք այցելելու յունահայ գաղութի դիմումին եւ պատրաստակամութիւն յայտնեց Զուիցերիոյ կառավարութեան անմիջապէս փոխանցելու իրենյանձնուած նամակը։ ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմին
«Ձեր հիմնավորումները մեզ համար հիմնավորումներ չեն» (Տեսանյութ)
Aravot.am-ի այն հարցին էլ՝ կարծիք կա, որ Սեւանի ափամերձ օբյեկտների համար են փորձում ջրառի ծավալը մեծացնել, պարոն Հովհաննիսյանն ասաց` նման բան չկա, իսկ Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ դա հանրային կարծիք է եւ դժվար ապացուցելի բան:
ՌԴ միջամտությունը՝ Ուկրաինայի հնարավոր տրոհման սպառնալիք
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, բնականաբար, լարվածություն առաջացրել են ԵՄ-ՌԴ հարաբերություններում, սակայն այս պահին իրավիճակը ես չէի բնորոշի որպես ճգնաժամային: Երկու կողմերն էլ ունեն բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություններ, փոխադարձ կախվածություն եւ դեռ խուսափում են, մասնավորապես՝ ԵՄ-ն, բացահայտ առճակատումից: Իրավիճակը կարող է փոխվել, եթե Սոչիի Օլիմպիական խաղերի ավարտից հետո ՌԴ իշխանությունները բացահայտ եւ առարկայական դարձնեն իրենց միջամտությունը ուկրաինական
Գալուստ Սահակյանն ամաչեց
ՀԱԿ-ը, կարծես թե ընտրություններից հետո մեկ պատուհանի սկզբունքով չի աշխատում: Ինձ համար Արամի մոտեցումներն են ընդունելի: Նա խոսում է այն ամենի մասին, ինչին հավատում է ինքը: Մյուսները փորձում են շահարկումների դաշտ մտնել և դիվիդենդներ շահել:
Շանթ Հարությունյանի նախկին կնոջ խնդրանքը. «Թույլ չտալ, որ հոր քաղաքական հայացքների պատճառով ոչնչացնեն զավակիս» (Տեսանյութ)
«Նոյեմբերի 5-ի դեպքերից հետո անչափահաս տղաս` Շահեն Հարությունյանը` քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին, անընդհատ հայտնվում է տարաբնույթ դեպքերի կենտրոնում, որոնք ինձ համար մտահոգիչ են»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շանթ Հարությունյանի նախկին կին Ռուզաննա Բադալյանը: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 5-ից հետո որդուն «Մերսեդես» մակնիշի մի մեքենա մգացված ապակիներով անընդհատ հետևում էր, այնուհետև «Բարեկամություն» մետրոյի կայարանում
Հասմիկ Պողոսյան. «Հուշարձանը, որն ապամոնտաժված է, երբեք ցուցակից չենք հանելու» (Տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 7-ին, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց մշակույթի ոլորտի զարգացման գերակա ուղղությունները: Ըստ նախարարի՝ նախատեսվում է «Հայ պարբերական մամուլ» եւ «Հայ գիրք» համահավաք շտեմարանների ստեղծումը: Կներդրվի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հավաստագրման գործընթացը՝ հավաստագրման կարգի մշակմամբ
Հոգեբան. «Հեքիաթներն ավարտվում են ամուսնությամբ եւ դրանից հետո է իրական կյանքը սկսվում»
Խնդիր է նաեւ կապը իրենց հայրական տան հետ չկտրելը, այսինքն` նոր ընտանիքի կյանքով ապրեն եւ չկառչեն հայրական տան ընտանիքի մոդելից:
«45 րոպե չղջիկին տեռորի ես ենթարկում, մի հատ էլ զարմանում ես, որ էդ անասունը խի՞ չի թռնում» (Տեսանյութ)
Երեւի Մագիլի քարանձավն ուզում են դարձնեն համակենտրոնացման ճամբար չղջիկների համար:
Ով պիտի պաշտպանի հոգեւոր անվտանգությունը
Առցանց «Առավոտի» եթերում խնդիրը քննարկում էին հրապարակախոս Կարինե Հակոբյանը եւ Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը Արամ Աբրահամյան.– Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շաբաթ օրը հայտարարել էր, որ այս տարվա ընթացքում պիտի ստեղծվի հոգեւոր անվտանգության հայեցակարգ: Եթե համաձայն եք, որ այդպիսի հայեցակարգի անհրաժեշտությունը կա, ի՞նչ պետք է այն իր մեջ ներառի: Կարինե Հակոբյան.– Երբ լսեցի, առաջին իմ արձագանքը
Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7–ին` ժամը 14.30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Անվտանգության գլխավոր երաշխիքը մեր բանակի մարտունակության շարունակական ամրապնդումն է»
Հարցազրույց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ – Պարոն Բաղդասարյան, Ձեր հրավերով նախօրեին Հայաստանում էր գտնվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ի՞նչ հարցեր են քննարկվել, անդրադարձ եղե՞լ է հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին: ՀԱՊԿ-ում ի՞նչ են մտածում խնդրի մասին: – ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, այդ թվում` ՀԱՊԿ
Ինչո՞ւ են կրճատել Գյումրի-Մոսկվա չվերթների քանակը
«Թող համապատասխան թվով ուղևորներ լինեն, ամեն օր էլ չվերթներ կլինեն: Ամեն տարի այս սեզոնին նույն վիճակն է, ակտիվ շրջան չէ, ուղևորների թվաքանակը նվազում է»:
Մանկական մահացությունը կրճատել ենք, բայց unicef-ը դեռ մտահոգված է (Տեսանյութ)
Պատվաստվելուց հրաժարվում են աղանդավորական ընտանիքները
Իշխանությունները ձգտում են ձերբազատվել անկախ պետություն ղեկավարելու պատասխանատվությունից
Ըստ ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանի՝ իշխանությունները ստիպողաբար, թե կամովին աշխատում են օր առաջ ոչնչացնել ՀՀ անկախությունը: – Ընդհանուր առմամբ 2013 թվականը Հայաստանի համար արտաքին քաղաքականության տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք: – Եվ արտաքին, եւ ներքին քաղաքականության տեսանկյունից 2013թ.-ը միանշանակ կարելի է անվանել կորսված հեռանկարների եւ հնարավորությունների եւ ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու գործընթացի մեկնարկի տարի:
Ուսանող-աշխատողներից էլ են սոցվճար գանձում
Նրանք չնչին եկամուտներով աշխատում են, որ ուսման ու վարձով բնակարանի վարձը վճարեն Այս օրերին բազմահազար աշխատող ՀՀ քաղաքացիների հետ Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների, մասնավորապես՝ պարտադիր սոցվճարների դեմ ակցիաներին մասնակցում են նաեւ հազարավոր ուսանողներ, որոնք ուսման վարձերը վճարելու համար ստիպված են դասերից հետո կամ գիշերները ցածր եկամուտներով աշխատել: Այս ուսանողների չնչին աշխատավարձերից նույնպես պարտադիր պահումներ պետք է
Չի հաշվառվել որպես փախստական ընտանիք
Կամո Մանգասարյանը դիմել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն (ՄՊԾ)՝ խնդրանքով, որ իրեն տրամադրեն բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ): Միգրացիոն ծառայությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ նրանց ընտանիքը 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Միգրացիայի եւ փախստականների նախկին վարչության կողմից չի հաշվառվել որպես փախստական ընտանիք: Առաջացած խնդրի վերաբերյալ Կամոյի եղբայրը՝ Յուրին, հայցադիմում էր ներկայացրել Հայաստանի վարչական
ԵԽ-ում ՀՀ նախագահությունը գնահատվել է արդյունավետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը` նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և Որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում: Արմեն Աշոտյանն իր գոհունակությունն է հայտնել Եվրամիության Արևելյան
Իսոն կալանավորվել է ոչ թե սպանության, այլ՝ ապօրինի զենքի մեղադրանքով. «Փաստինֆո»
Քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանը (Իսոն) երեկ կալանավորվել է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բայց հետաքրքրական է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ոչ թե սպանության, այլ՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդված։ Մինչդեռ օրեր առաջ