Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մի վերջին անգամ փորձ է անում սթափեցնել Թուրքիային. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական արտաքին քաղաքականության» հայ-թուրքական էպոպեան այլեւս ուղարկված է «գրողի ծոցը»:

Սերժ Սարգսյանի ելույթի մասին. «Շատ լավ էլ ասվել է` գրողի ծոցը»

Միշտ էլ ասվել է, թե չեք վավերացնում, չեք վավերացնում, ի՞նչ եք խառնվել իրար:

ՀԴԿ-ն վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկում է հասարակայնության առջև հանդես գալ հաշվետվությամբ

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) Հանրապետական Խորհուրդը (ՀԽ) իր հերթական նիստում քննության առավ ՀՀ կառավարության կողմից տարիների ընթացքում կուտակած պետական պարտքի օգտագործման տնտեսական արդյունավետության հարցը: Հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու արդիականությունը, ինչպես նաև, որ այն կենսական նշանակություն ունի երկրի և ժողովրդի համար և այդ ահռելի գումարների արդյունավետ օգտագործումից է մեծամասամբ կախված ինչպես տնտեսության առաջնային ճյուղերի զարգացման

Վարույթ է ընդունվել Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 4-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գաբրիելյանը Երևանի «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ից դիմել է փախուստի:

Սուրիկ Խաչատրյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ

Ի դեպ, նա արդեն իսկ մասնակցում է կառավարության նիստին:

Արթուրին մենակ մի՛ թողեք. կոչ է անում ռուսահայ վրիժառուի մարաքույրը. «Հայկական ժամանակ»

Սույն թվականի օգոստոսի 18-ի վաղ առավոտյան հրազենից կրակ էր բացվել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա։ Պարզվել էր, որ կրակոցներ արձակածը ՀՀ եւ ՌԴ քաղաքացի Արթուր Միրզոյանն է եւ ոչ թե 43 տարեկան, ինչպես ներկայացնում են ռուսական լրատվամիջոցները, այլ՝ 34: Նրա գործողություններից զոհեր եւ վիրավորներ չեն եղել։ Արթուր Միրզոյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի խուլիգանության

Վրաերթեր Նոր-Կեսարիա-Սարդարապատ ճանապարհին և Չարենցավանում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր-Կեսարիա-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով քաղաքացիների կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավանի Իսահակյան և Քոչարի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու և նրան տեղափոխել

Սերժ Սարգսյանն այսպիսով ճանաչում է իր պարտությունը ֆուտբոլային դիվանագիտության հարցում. «Հայկական ժամանակ»

Հայաստանը կարծես ստիպված է հայ-թուրքական արձանագրություններն, ըստ էության, անվավեր անել, որովհետեւ դրանք դարձել են մի քար Ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին։

«Ժողովուրդ» օրաթերթը մանրադրամներով հավաքել է 10 հազար դրամ եւ սպասում է, որ գործարար Խաչատրյանը գա, տանի իր «արժանապատվության գինը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատարան էր դիմել իր արժանապատվության եւ «Երեւանի թռչնաֆաբրիկա» ընկերության բարի համբավն արատավորելու համար՝ «Ժողովուրդ» օրաթերթից 3 մլն 200 հազար դրամ բռնագանձելու պահանջով, այնուամենայնիվ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժեց հայցը: Սակայն գործարարը համառորեն բողոքարկեց կայացված որոշումը եւ ՀՀ Վերաքննիչ քաղ.դատարանի

Հայ-թուրքական ծոցատետր. «Ժամանակ»

Սերժ Սարգսյանը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել և հայտարարել, որ պաշտոնական Երևանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: Այս հայտարարությունը մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն արել էր Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովում, սակայն ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությունն, ըստ էության, լիովին այլ նշանակություն է ստանում: Սակայն, մյուս կողմից, այնպիսին է տպավորությունը, որ Սերժ Սարգսյանը

Աֆրիկյանների շենքի տեղում՝ բազմաֆունկցիոնալ համալիր. «Հրապարակ»

«Բազմաֆունկցիոնալ համալիր» կոչվածի տակ կարելի է հասկանալ ցանկացած բան՝ սկսած մինչեւ հյուրանոցային համալիր:

Հայտարարութիւն Տէյր Զօր ի վերաբերեալ

Սույն թվականի Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության տոնակատարության օրը, Մերձավոր Արևելքում վխտացող ահաբեկչական կազմակերպություններից ամենավայրագ` ՏԱՀԵՇ խմբավորումը, պայթեցրել է Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքի Ռաշտիե թաղամասում գտնվող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Մշակութային անկրկնելի հուշարձանների միտումնավոր ոչնչացումը առաջին հերթին վկայում է, մարդկությունը դեպի վայրի միջնադար տանող, ահաբեկչական խմբավորումների և նրանց տարատեսակ հովանավորողների բարոյական սնանկության ու վայրագ էության

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի նախագիծը

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում». Ստորև ներկայացնում ենք Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագիրը` իր հավելվածներով: Պայմանագրի տեքստը հանձնվում է հանրության դատին առաջին անգամ: ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ Եվրասիական Տնտեսական Միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին Հավելված 1 ՑՈՒՑԱԿ Միջազգային պայմանագրերի, որոնց միանում է Հայաստանի Հանրապետությունը Հավելված 2 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՏՄ 2014 թվականի մայիսի

Եղբայր, ինչո՞ւ ստորագրել մի բան, որ հետո, հնարավոր է, չվավերացնես. «Հրապարակ»

Հայ-թուրքական արձանագրությունները, երեւում է, դաս չեղան մեզ համար։

«Մարդիկ վախենում են բռնության ենթարկվել՝ եթե չմասնակցեն Սուրիկ Խաչատրյանի համար ստորագրահավաքին». «Առաջին լրատվական»

Երեկ Գորիսի հրապարակում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաջիկա նշանակման դեմ բողոքի ակցիա է իրականացվել, որը հսկել են մեծ թվով ոստիկաններ: Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի դրդապատճառը եղել է Արտակ Բուդաղյանի գործով դատական նիստը, ապա դատական նիստից հետո հավաքվածները սկսել են բողոքել Խաչատրյանի նշանակման դեմ: Սաֆարյան հաստատեց,

Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան

Ս.թ. սեպտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այնպես էլ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորություններն ու բազմակողմ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Լսելու արվեստը

Մեր մշտական հեղինակ Շուշան Ղազարյանի հերթական նյութը, որը նվիրված էր ամիսներ առաջ Պրահայում տեղի ունեցած ՀՀ նախագահի եւ այնտեղ ապրող հայերի հանդիպմանը, անսպասելիորեն (եւ, իհարկե, ինձ համար հաճելիորեն) արժանացավ մեծ ուշադրության: Չնայած ես, ճիշտն ասած, այդ նյութի մեջ որեւէ սենսացիոն բացահայտում չգտա: Համենայնդեպս, ակնհայտ է, որ հոդվածը տպագրության արժանի է: Սերժ Սարգսյանի ինչ-որ մտքերի հետ

ԿՎԱՐՏԵՏԸ՝ ՏՐԻՈ

ՀՅԴ-ի՝ ընդդիմադիր քառյակը լքելուց հետո ընդդիմադիր կվարտետը դարձավ ընդդիմադիր տրիո:

Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպն այսօրվանից վաճառվում է գրախանութներում

Վերջապես գրախանութներում հայտնվեց գրող Աշոտ Աղաբաբյանի` ընթերցողների կողմից վաղուց սպասված «Ռեզիդենտը» վեպը: Այն հրատարակվում է երկրորդ անգամ և համարվում է վերջին տասը տարվա ամենաշատ ու ամենաարագ վաճառված գրքերից մեկը: Հայ մեծ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը վեպի մասին գրեց. «Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը»  վեպն իր տեսակի մեջ մեր գրականության եզակի գրքերից է. եթե ոչ` ամենաեզակին: Վեպն արժեքավոր է

 ՈՒԵՖԱ-ն ցանկանում է վերացնե՞լ ֆուտբոլային գործակալների ինստիտուտը

Կազմակերպությունը մտադիր է հաջորդ մրցաշրջանից նոր կարգ սահմանել, որը կկարգավորի խաղացողների եւ երրորդ անձանց հարաբերությունները: Կարգը խախտելու դեպքում ֆուտբոլիստը կհեռացվի Չեմպիոնների լիգայի խաղարկությունից, եւ նրա տրանսֆերի վրա արգելանք կդրվի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անցած տարի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը, որոնց իրավունքների 50%-ը պատկանում է երրորդ անձանց, կազմել է ավելի քան միլիարդ եվրո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Lուսանկարը՝

Արթուր Գեւորգյան. «Իմ անձնական մարզիչ Վալտեր Աթանեսյանն ինձ ասաց՝ գնա եւ բարձրացիր»  

Խոսելով բռնցքամարտիկ-անձնական մարզիչ-հավաքականի մարզիչ աշխատանքային փոխհարաբերությունների մասին՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն Aravot.am-ին ասաց. «Վերջին 10 ամիսներին հայ բռնցքամարտիկների թե՛ ֆիզիկական, թե՛ որակական պատրաստվածությունն այնքան է բարձրացել, որ միջազգային ռինգում արդեն սկսում են մտածել մեզանից հաղթանակներն այլ ճանապարհներով կորզելու մասին: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, մոտեցումը, որ դրել,

Առնվազն չորս հայաստանցի պայքարում է մեդալի համար

Հարավ-Աֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում ընթացող 8-18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնություններում վեց տուրից հետո Հայաստանի 10 մասնակիցներից առնվազն չորսը կարող են հավակնել մրցանակային տեղերի: 14 տարեկան տղաների խմբում Հայկ Մարտիրոսյանը եւս վեց շախմատիստների հետ վաստակել է 5,0 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով 6-րդ տեղով ընթանում է մրցաշարային աղյուսակը գլխավորողների խմբում: Հաջող են հանդես գալիս նաեւ մեր 18

Ռուսաստանը հայամե՞տ, թե՞ ադրբեջանամետ լոբբինգ է անում

  Փորձագետների կարծիքով՝ դա շատ սուր հարց է: Սեպտեմբերի 24-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Թբիլիսի-Երեւան տեսակամրջի ընթացքում Azerross.ru կայքի լրագրողը ռուս բանախոսներից հետաքրքրվեց, թե ի՞նչ են մտածում այն հանգամանքի շուրջ, որ մի խումբ ադրբեջանցի փորձագետներ Մոսկվային մեղադրում են հայամետ լոբբինգ կատարելու մեջ: Անդրեյ Արեշեւը (լուսանկարում) պատասխանեց, որ Ռուսաստանը բավականին մեծ եւ բարդ կառուցվածք ունեցող երկիր

Անհասցե օգնություն (Տեսանյութ) 

Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի 9-րդ հարկում արդեն մեկ տարի ապաստանել է Թումանյանների ընտանիքը: Մայրն ու երկու աղջիկներն ապրում են խունացած պատերի մեջ՝ առաստաղից պոկվող քարերից վնասվելու վախով: Տանիքը վերանորոգող չկա: Ամուսնու մահվանից հետո տիկին Անահիտը երկու անգամ տեղափոխվել է: Երևանի երբեմնի բնակչուհին ավագ աղջկա վիրահատության ծախսերը հոգալու համար վաճառել է Նոր Նորքի իրենց

Ռուս փորձագետը բացառեց Ղարաբաղի ենթակայությունը Ադրբեջանին

  Իսկ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն կարող այդ հարցի շուրջ պայմանավորվել: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Թբիլիսի-Երեւան տեսակամրջի ընթացքում Azerross.ru կայքի լրագրողը ռուս բանախոսներից հետաքրքրվեց, թե բանախոսները ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հավանական եղանակ համարո՞ւմ են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կպայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի տարածքում: ՌԳԱ  Արեւելագիտության

Նաիրա Զոհրաբյանը շատ լուրջ հարցեր է տեսնում ՀՅԴ-ի պահվածքում

«Աղվան Վարդանյանի փոխարեն չեմ կարող ասել, թե ում նկատի ունի, հարցրեք Աղվան Վարդանյանին»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պնդելով, որ ԲՀԿ-ն իրեն չի վերագրում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի դիտարկումը, թե ՀՀ երկրորդ նախագահը ընդամենը 2006 թվականին` 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ոչ մի տեղից ստեղծեց քաղաքական ուժ, որը մեկ տարի հետո

«ՀՅԴ-ն 120 տարվա ընթացքում ժողովրդին երբեք հիացմունքի պահեր չի մատուցել». Զոյա Թադեւոսյան

ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը զարմանում է, թե ինչու է իր հայտարարությանը վիրավորված արձագանքում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Հիշեցնենք, որ տիկին Թադեւոսյանն առաջարկել էր հնարավորություն տալ  Գագիկ Ծառուկյանին, եթե լավն է՝ բրավո, եթե՝ ոչ, ԱԽՔանոցը միշտ կա: Իսկ պարոն Մարգարյանը հակադարձել էր, թե ախր իրենք աղբի մեջ են, ինչպես կարող են աղբանոց-ախքանոց նետել ուրիշին: «Եթե

Մեսրոպ Մաշտոցն ընդդեմ Մաքսային միության  (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում 149-րդ  թատերաշրջանը ազդարարվեց ոչ միայն «Սեր, ջազ, սատանա» ներկայացման ցուցադրմամբ, այլեւ պատմական «Մեսրոպ Մաշտոց»-ով: Նշենք, որ  մոտ 3 ժամ տևողությամբ ներկայացումը մեծամասամբ դիտելու էին եկել  եկեղեցականները՝ Հայ առաքելական ու կաթոլիկ եկեղեցու սպասավորները, ինչպես նաև մեծ թվով դպրոցականներ՝ իրենց ծնողների հետ: Ինչու պատմական այս ներկայացումը ցուցադրվեց հենց այս օրերին, առավել

«Սինջար եզդիների միավորումը» գնահատում է Սերժ Սարգսյանի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից իրենց հարցը բարձրացնելը

Արդեն երկու ամիս է՝ ինչ Իրաքի եզդի բնակչության նկատմամբ «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպությունը բռնություններ է կիրառում, որը մի շարք միջազգային կառույցներ և պետություններ գնահատում են որպես ցեղասպանություն: Հայաստանը մշտապես մեզ համար եղել է այն երկիրը, որի տարածքում մենք մեզ ապահով ենք զգացել և պաշտպանված, որքան էլ որ լինեն կենցաղային խնդիրներ, մի բան հստակ է, որ

Տուրօպերատոր.«Դուբայն ու Եգիպտոսը հնացել են հայերի համար, նոր էկզոտիկ երկրներ են ուզում» 

Հնդկաստանի դեսպանատունն ամեն ինչ անում է, որ տուրիստներին իրենց երկիր ուղարկեն: Այսօր Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն այդ երկրի զբոսաշրջության վերաբերյալ սեմինար էր կազմակերպել, որին մասնակցում էին զբոսաշրջային հայկական մի քանի տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ:  Սեմինարի ընթացքում տեղական տուրօպերատորներին, կարելի է ասել, գայթակղում էին Հնդկաստանով, հնդիկները մանրամասն ու համոզիչ կերպով ներկայացրին, թե որքան հետաքրքրիր ու գրավիչ է Հնդկաստանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031