Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն ամաչեց

Փետրվար 07,2014 15:48

«Միևնույն է, հանձնաժողովի աշխատանքը շահարկվելու է քաղաքական ուժերի կողմից, դրա համար դրա արդյունավետությունը չեմ տեսնում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում անդրադառնալով «գազի հարցով» ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը`հավելելով. «Հենց այնպես խորհրդարանական հանձնաժողով չի ստեղծվի, դա պետք է հասարակական պահանջ դառնա»:

Ճեպազրույցներում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իշխանությունների խոսքերը հավատ չեն ներշնչում: Լրագրողների այդ հիշեցմանը Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այդ խմբակցությունը՝ ՀԱԿ-ը, կարծես թե ընտրություններից հետո մեկ պատուհանի սկզբունքով չի աշխատում: Ինձ համար Արամի մոտեցումներն են ընդունելի: Նա խոսում է այն ամենի մասին, ինչին հավատում է ինքը: Մյուսները փորձում են շահարկումների դաշտ մտնել և դիվիդենդներ շահել: Ինձ համար Արամի խոսքն ընդունելի չէ, բայց կարծում եմ՝ ազնիվ է»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև անդրադարձավ կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ տարվող պայքարին. «Ովքեր պատվիրված են, քաղաքական դաշտ են մտնում, բայց այն երիտասարդները, ովքեր նոր են դաշտում, բարեկիրթ են, արդեն երևում են քաղաքացիական հասարակությանը բնորոշ որոշակի ծիլեր: Ես ուրախանում եմ, որովհետև պետությունը զորանում է դրանից»:

Հարցին, թե 7 տոկոս տնտեսական աճ չապահովելու համար կառավարությունը հրաժարական կտա՞, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե տեսնենք հնարավոր է եղել, բայց չի ապահովել, այստեղ այլ խոսակցություն կլինի»:

Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` եթե ժողովուրդը դուրս գա փողոց, ապա իշխանություններից ամենամեծ կտորը ո՞րը կմնա`ասաց. «Ամաչում եմ ասեմ»:

Լրագրողների բուռն ծիծաղից  հետո, Սահակյանը պարզաբանեց. «Գեշ հարց էր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Գալուստ Սահակյանի ,,ամո’թն,, էլ` իր ննան անամոթ է…

  2. Կարմեն says:

    Ես էլ վերնագիրը կարդացի ու քիչ էր մնում հավատայի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728