Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ոստիկանության գնդապետը կալանավորված է . «Փաստինֆո»

Փետրվար 07,2014 16:04

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ  Խաչիկ Մարտիրոսյանը կալանավորված է:  Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:   Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Պետական դավաճանություն:    Խաչիկ Մարտիրոսյանը  ձերբակալվել էր  հունվարի 31-ին՝  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ.Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ` առաջարկելով իր ծառայությունները:     Ըստ  նախաքննական մարմնի՝ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության, Խ.Մարտիրոսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ.Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը, սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից:   Նշենք, որ 1953թ. ծնված Խաչիկ Մարտիրոսյանը Երևանի բնակիչ է: Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, Խ.Մարտիրոսյանը 21.01.2011թ.  ազատվել է ոստիկանությունում ծառայությունից սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ:      Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հերքել է Խ.Մարտիրոսյանի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայություններին և նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտի չէ:

Նյութի մանրամասները կարդացեք  «Փաստինֆո»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728