Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտադիր կուտակայինը կարող է դառնալ սոցիալական բունտի թեմա» (Տեսանյութ)

Փետրվար 07,2014 16:16

Գյումրիում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումն ու աշխատավարձից 5 տոկոսի չափով պահումները բողոքավոր են դարձրել անգամ   իշխանությունների ամենաթունդ պաշտպաններին,  հոգով-սրտով չինովնիկներին: Բողոքավոր է թե ինստիտուտի դասախոսը, դպրոցի ուսուցիչը, թե մարզպետարանի ու քաղաքապետարանի քիչ թե շատ եկամուտ ունեցող պաշտոնյան, թե դատարանի կարգադրիչը, որն , ի դեպ չի հասցրել դեռ աշխատավարձ ստանալ:

Փաստաբան Թամարա Յայլոյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՍԴ-ն ստեղծված  խառնաշփոթին ու լարվածությանը վերջ դնելու  համար  ճիշտ կաներ լրացուցիչ  պարզաբանում, լուծում տար, որպեսզի գործատուներից հարկային մարմիններին ներկայացվող փաստաթղթերը այս պահին   ընդունվեին առանց պահումների:

Փաստաբանի կարծիքով, այս թեման իսկապես կարող է դառնալ սոցիալական բունտի առիթ : «Սոցիալական բունտի թեմա միայն մեկ պատճառ չէ, որ կարող է դառնալ, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կուտակված են, սա ընդամենը կարող է առիթ հանդիսանալ ավելի մեծ, գլոբալ խնդիրների, ինչպես՝ ասենք գազի գին, ինչպես՝ անընդհատ թանկացումներ, Մաքսային միություն մուտքն է: Շատ խնդիրներ, պրոբլեմներ կան, որոնց նաև գումարվում է  այս պրոբլեմը, թե չէ ասենք շատ երկրներում նման համակարգ կիրառվում է, քանի որ մեր երկրում ժողովուրդը վստահություն չունի կառավարության նկատմամբ և հազարավոր խնդիրներ կան` բնակարանային խնդիրներ, կոմունալ-կենցաղային խնդիրներ, ապրելու, աշխատելու խնդիր և դրան էլ ավելանում է պարտադիր կենսաթոշակային գումարներ վճարելը, հավանական է, որ սոցիալական մեծ բունտի թեմա դառնա»,- ասում է Թամարա Յայլոյանը:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728