Օրվա լրահոսը
Նաիրա Զոհրաբյան. «Վաղը ժամը 12-ին այդ մեծամասնությունը տապալելու է հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը» (Տեսանյութ)
«Ողջունում եմ միջկուսակցական հանձնաժողով ստեղծելու ցանկությունը: Ընդդիմադիր այդ նախաձեռնությունը միանշանակ ողջունելի է, բայց կասկածում եմ, որ ԱԺ մեծամասնությունը կհամաձայնի»,-անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի առաջարկությանը` ստեղծել բազմակուսակցական հանձնաժողով, որը կզբաղվի գազի` 300 միլիոն դոլարի պարտքի հետ կապված խնդիրների բացահայտմամբ, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ ԲՀԿ խմբակցության 30-ից ավելի պատգամավորներ ևս միացել
Հովհաննես Սոֆոյան. «Բոլոր մեդալներն էլ գնահատելի են, բայց Դավիթ Սաֆարյանի աշխարհի ոսկին առանձնակի արժեք ունի»
2013 թվականը հայկական ըմբշամարտի դպրոցի համար խոշոր ձեռքբերումների տարի էր: Հունահռոմեական եւ ազատ ըմբշամարտերը վերջին տարիներին դարձել են Հայաստանի առաջատար մարզաձեւերը եւ տարվա կտրվածքով նվաճվող մեդալների հիմնական մասը բաժին է հասնում հենց նրանց: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մրցաշրջան 2013-ին` ասաց. «Ֆեդերացիայի աշխատանքն
Քաղցկեղի միակ բուժումը կանխարգելումն է
«Նախաքաղցկեղից մինչեւ քաղցկեղի 1-ին փուլ 10-15 տարի է, 1-ին փուլից մինչեւ 3-4-րդ փուլերը՝ ուշացած փուլերը, նույնպես տարիներ են: Ցավոք սրտի, Հայաստանում կանանց 60 տոկոսի մոտ հայտնաբերվում է 3-4-րդ փուլերում: Այսինքն՝ չկան այնպիսի դեպքեր, որ քաղցկեղ է եղել ու բժիշկները բաց են թողել: Ո՛չ, ուղղակի այդ կինը 10, 15, 20 տարի բժշկի չի գնացել»:
Գլխավոր դատախազությունը դիմել է Աշոտ Սուքիասյանին հանձնելու միջնորդությամբ
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել
Հմ. Հովհաննիսյանն իրեն համարում է տեռորի զոհ. «Ա1+» (տեսանյութ)
«Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի շենքում կատարվող շինարարական աշխատանքները Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հանցագործություն է որակում: Այդ նույն շենքում գտնվում է նրա գրասենյակը: Ճաքերը, ըստ պրն Հովհաննիսյանի, առաջացել են շինարարության արդյունքում։ Խնդրի լուծման համար քաղաքագետը դիմել է նաև Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան մասնագետների գնահատականը ստանալու համար։ Նա մեղադրում է ոչ այնքան սեփականատիրոջը, որքան կառավարությանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
«Եթե ինքը չի տեսել Ցեղասպանության հուշարձանում այդ աղոթելու խորհուրդը , դա արդեն Դանիելի խնդիրն է»
Նա մի կուսակցության անդամ է, որն իր նման բազմահազար անդամներ ունի, բնականաբար, մեկ հոգու հրապարակային դուրս գալը որեւէ խնդիր չի առաջացնում:
Սամվել Կարապետյանը առատաձեռն է
ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, որը հարկ եղած դեպքում օգնում, աջակցում եւ խրախուսում է նաեւ մյուս մարզաձեւերին, Մրցաշրջան 2013-ի արդյունքներով շռայլորեն պարգեւատրել է նաեւ ըմբիշներին: Ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը Aravօt.am-ին տված հարցազրույցում ասաց. «Մեծ բարեգործ Սամվել Կարապետյանն, ինչպես միշտ, առատաձեռն պարգեւատրեց ոչ միայն անցած տարի աչքի ընկած
ԲՀԿ-ականները կխոսեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնական պատասխանից հետո
Խոսակցություններ են շրջանառվում, որ նաեւ ՀՀԿ-ական պատգամավորների օգնականներ կան այդ հիսուն հոգու մեջ: Aravot.am-ին, սակայն, չհաջողվեց նրանցից որեւէ մեկի ով լինելը պարզել:
ԱԺ խմբակցությունները պնդում են, որ պետք է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ գազի պայմանագիրն ուսումնասիրելու համար (Տեսանյութ)
Ինչպես երեկ տեղեկացրել ենք, երեկ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններ՝ ԲՀԿ, ՀԱԿ« ՀՅԴ եւ «Ժառանգություն», հանդես են եկել գազի պայմանագրի մութ կետերն ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Երեկ ԱԺ նիստն ավարտվեց այն պահին, երբ ԱԺ խմբակցությունների տեսակետները պիտի լսվեին: Այսօր Ազգային ժողովը իր նիստը սկսեց հենց այդտեղից: «Ժառանգություն խմբակցության» ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նկատեց, որ
Փոխվարչապետն այցելեց Վայոց ձորի մարզ
Վայոց ձորի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2014թ. մարզում իրականացվելիք ծրագրերն ու 2013թ. կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, քաղաքային համայնքների ղեկավարներ, Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանների պատասխանատուներ: Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսվել է 47 միջոցառում, որից իրականացվել է 36-ը, 7-ն ընթացքում
Հայաստան` Բաց երկինք
2014թ. հունվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 15 տոկոսով: Եթե 2013թ հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 112 443 ուղևոր, ապա 2014թ հունվարի ցուցանիշը կազմում է 128 919 ուղևոր: Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 11 տոկոս: 2014թ. հունվարին կատարվել է 1492 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1344 չվերթի համեմատ: Առավելագույն
Ոչ պետական բուհերի գլխին «մութ ամպե՞ր են» կուտակվում. ԿԳ նախարարի նախազգուշացումների հետքերով
«Նպատակը մեկն է, որ փակեն ոչ պետական բուհերը, քանի որ պետական բուհերն էլ ուսանողների հետ կապված խնդիրներ ունեն»,-Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վերջին շրջանում այդքան բծախնդիր դարձել ոչ պետական բուհերի նկատմամբ, այսպես պատասխանեց «Մանց» համալսարանի ռեկտոր Ռուբեն Ավագյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել,
Գորիս–Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4–ին` ժամը 14:30–ի դրությամբ, Գորիս–Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, ինչպես նաև աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և
ԱԺ աշխատակազմի ղեկավարին դիմած հիսունից երկուսը «Ժառանգությունից» են
«Ժառանգություն» խմբակցության գործավար Սյուզաննա Ալեքսանյանը մեկն է ԱԺ այն հիսուն աշխատակիցներից, ովքեր դիմել են ԱԺ աշխատակազմի ղեկավարին` պարտադիր կուտակային բաղադրիչի մասով պահումներ չիրականացնելու խնդրանքով: Սյուզաննա Ալեքսանյանը, ինչպես նաեւ այլք, բացի միասնական դիմումից, նաեւ անհատական դիմումներ են ներկայացրել: Պատասխաններ առայժմ չեն ստացել: «Հույսներս չենք կորցնում եւ պայքարելու ենք մեր աշխատանքային իրավունքների համար»,- ասաց Սյուզաննան: Թեեւ ակնհայտ
Սերժ Սարգսյան. «Ղարաբաղի իշխանություններին այլ բան չի մնում, քան վառոդը չոր պահել». Panorama.am
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել չեխական “Lidové noviny” (Ժողովրդական նորություններ) թերթին` Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում: –Պարոն Նախագահ, Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը Ռուսաստանի հետ: Դա նշանակո՞ւմ է Եվրոպական միությանը ինտեգրման ավարտ: -Դա ոչ մի դեպքում չի նշանակում, ինչպես Դուք եք ասում, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների ավարտ: Մենք արդեն վաղուց արդյունավետորեն համագործակցում
ՀՀ նախագահի նվերը ոստիկանները վերցրել, բայց տեղ չեն հասցրել (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունը հետ է վերցրել Վարչական դատարան ուղարկած իր հայցը՝ ընդդեմ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի: Ոստիկանությունը Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջ էր ներկայացրել ` հոկտեմբերի 31-ին նախագահական նստավայր ՀՀ նախագահին դատարկ ու կրակոտ դդում նվիրելու համար: Դատարանը այսօր որոշեց եռօրյա ժամկետում հրապարակել գործը կարճելու մասին որոշումը: «Ոստիկանությունն այսքան ժամանակ բոլոր վարչական գործերով,
Հայրապետ Գալստյան. «Քիմիաթերապիայի 1 կուրսը $3-5 հազարից սկսվում է»
Ինչո՞ւ են մեր քաղաքացիները գնում՝ արտերկրում քիմիաթերապիայի
«Գազի հարցով» ընդդիմությունը պատրաստ է մինչեւ վերջ գնալ
«Ամեն ինչ կախված է նրանից, թե այն ի՞նչ կազմ ունի, ի՞նչ վճռականությամբ է տրամադրված, եւ արդյոք հանձնաժողովի անդամները պատրա՞ստ են մինչեւ վերջ գնալու, խորամուխ լինելու, բացահայտելու»,- «Առավոտի» դիտարկմանը՝ հայտնի ասացվածք կա` եթե ցանկանում ես որեւէ բան կոծկել, հանձնաժողով ստեղծիր, ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Խոսքը «գազի հարցով» խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ընդդիմության առաջարկի մասին
Հակապուտինական տրամադրություններ` իրավիճակը սրելու համար
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ռեգնում» գործակալության «Осторожно, антироссийские дезинформаторы в Армении» հրապարակմանը, որտեղ խոսվում է Ղարաբաղյան կոնֆլիկտի, Երեւանում սպասվող վտանգավոր վարակների, Սոչիում կայանալիք օլիմպիադայի եւ չեչեն տեռորիստների կողմից նախապատրաստվող ահաբեկչական հարձակումների մասին ու հնարավոր այն վարկածի, թե ամենն արվում է հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու
«ՀայՌուսգազարդը» ջերմոցներից $10 հազար կանխավճա՞ր է ուզում (Տեսանյութ)
Գործարարի գազն անջատել են, միլիոնների բերքը փչացրել
Հայաստանում երիտասարդացել է սեքս անելու տարիքը
Վաղ տարիքում սեռական կյանք սկսելը, ինչպես ասաց պարոն Հակոբյանը, ոչ մի երկրում մասնագետների կողմից չի խրախուսվում, քանի որ անհատի մոտ համապատասխան գիտելիքներ չկան, ինչպես նաեւ օրգանիզմն էլ բավարար զարգացած չէ:
ՄՄ. դա՞ռը, թե՞ քաղցր պտուղներ
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում տնտեսագիտության դոկտորներ Վարդան Բոստանջյանն ու Թաթուլ Մանասերյանը քննարկում են, թե ինչպիսի տնտեսական հետեւանքներ կունենա Մաքսային միությանն անդամակցելը: Արամ Աբրահամյան.– Հիշո՞ւմ եք Մերֆիի օրենքներից մեկը` չկա այնպիսի իրավիճակ, որ հնարավոր չէ վատթարացնել: Հիմա տնտեսական վիճակը վատն է, բայց Մաքսային միության պատճառով հնարավո՞ր է՝ ավելի վատանա: Վարդան Բոստանջյան.– Իմ խորին համոզմամբ՝
Ընդդիմության ցանկությունն ու իշխանության սեթեւեթանքը
«Գազի հարցով» խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հարցը կորոշվի այսօր Երեկ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող չորս խմբակցությունների 49 պատգամավորների ստորագրությամբ դիմում է հանձնվել ԱԺ նախագահին` ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011 թվականի պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրությունների հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հարցը երեկ քննարկվում էր խորհրդարանի լիագումար նիստում: Քաղաքական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում
Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգի ողջ հասույթը կուղղվի փոքրիկ Լիզայի առողջացմանը
Փետրվարի 15-ին ժամը 19.00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բարության ղողանջներ» բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը: Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր` Սեդրակ Երկանյանը: Մեներգությամբ հանդես կգա Միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո` Լուսինե Մարկոսյանը: Ծրագրում կհնչեն Հենդել, Վիվալդի, ինչպես նաև կոմպոզիտոր`Դ.Սաքոյանի նախերգանքը «Քրիստոս» օպերայից:
Վարդան Սեդրակյանին կրկին մերժեցին. «Ա1+»
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է։ Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի համար որոշումը սպասելի էր։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ¨ ենթակա չէ բողոքարկման: Վարդան Սեդրակյանի պաշտպանը բազմիցս է հայտարարել, որ փորձելու է արդարության հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Օրենքի հեղինակները տարբեր անեծքների ենթարկվեցին
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ոտքի է հանել անգամ Գյումրու ամենահամեստ ու չխոսկան երիտասարդին Երեկվանից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դարձավ թունդ անեծքի բուն Գյումրիում. պետական կառույցներում աշխատող մինչեւ 40 տարեկան երիտասարդները, որոնց վրա տարածվում է օրենքը, երեկ ամբողջ օրը օրենքի հեղինակներին թաղում ու հանում էին: Պատճառն այն էր, որ գործատուները անցել էին ռեալ քայլերի, աշխատավարձից պարտադիր
Հրդեհ Գյումրիում
Փետրվարի 4-ին, ժամը 11.26-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Առափի գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի հարակից անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.00-ին: Այրվել է 0.5 տոննա անասնակեր և ջերմահարվել՝ 8տոննա կարտոֆիլ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Տոկոսով փող էր ուզում, որ Սիբիր գնա
«Իմ կոշիկներով էլ կգնամ, էդքան փող չկա, որ նոր կոշիկ առնեմ, ճիշտ ա՝ ասում են ընդեղ արդեն շա՜տ ցուրտ ա, բայց ես ցրտից վախեցողը չեմ, դե, կհասնեմ, կաշխատեմ, տաք կոշիկ կառնեմ, հիմա չեմ կարա, հազիվ տղեքին սիգարետ տանեմ ու հետս մի երկու բան վերցնեմ»,- ուղեւորների ներկայությամբ, հազը մի կերպ զսպելով, իր կոշիկների հարցը քննարկում էր
Հետախուզվում էր սպանության մեղադրանքով
Փետրվարի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սաշա Պ.-ին, որը հունվարի 31-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասով և 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքներով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար: ՀՀ ոստիկանություն
Սուպերմարկետայի գիրքը
Գործընկերներիցս շատերը պնդում են, թե եվրոպացիների կազմակերպած բազմաթիվ սեմինարներն ու դասընթացները մամուլի ազատության թեմայով դատարկ են ու բացարձակապես ոչինչ չեն տալիս, քանզի ոչ մի առնչություն չունեն մեր իրականության հետ: Իսկ ես սիրում եմ: Վերջին հաշվով՝ ո՞վ է ձեզ ասում, որ գնաք Բարսելոնա կամ Ստամբուլ ու լսեք այդ տափակությունները, որոնք լուրջ-լուրջ մատուցում են ձեզ կյանքում ոչ