Օրվա լրահոսը
Ճանաչված դերասանի դատաքննությունը մոտենո՞ւմ է ավարտին
Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով փորձագետի հարցաքննությունն ավարտվեց
Նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ
Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից և գաղափարախոսությունից: Զրուցակիցները կարևորել են վերջին տարիներին հաճախակի դարձած
Քի՞չ է, թե՞ շատ Հայաստանի արտաքին պարտքը
Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը (ՀՀԿ) եւ տնտեսագետ Բագրատ Ասատրյանը Արամ Աբրահամյան.- Հայաստանի պետական պարտքը կազմում է 4.5 միլիարդ դոլար. դա շա՞տ է, թե՞ քիչ, եւ ի՞նչ չափանիշներով է այդ հարցը որոշվում: Լեռնիկ Ալեքսանյան.– Ես կարծում եմ, որ շատ դժվար է դա որոշել. շատ է, եթե դա համեմատենք մեր տնտեսության
Դատախազությունում ուսումնասիրվում է դատարանում հայհոյած դատախազի արարքը
Գլխավոր դատախազությունում սկսել են ուսումնասիրել այսօր Վերաքննիչ դատարանում թմրանյութերի իրացման գործով մեղադրյալ Արմեն Թամրազյանի, նրա մոր` Ալվարդ Թամրազյանի հետ միջադեպ ունեցած դատախազ Գ. Խանզադյանի արարքը: Հիշեցնենք, որ Ալվարդ Թամրազյանի պատմելով, դատախազը սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել իր, որդու հասցեին եւ հեռացել դատական նիստերի դահլիճից: Դատախազի հայհոյանքների մասին պնդումը հաստատեց նաեւ գործով փաստաբան Կարինե Գասպարյանը, ասաց,
Աղվան Վարդանյանը ակնարկում է, որ Քոչարյանի շուրջ հնարավոր է լինի համախմբում
Այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ներկայացրեց Քառյակի մյուս ուժերի, հատկապես ԲՀԿ-ի հաշվարկները, թե ինչու են մտքափոխվել Սահմանադրական փոփոխությունների հարցում: Նրա խոսքերով՝ «Մեր գործընկերների մեկնաբանությունները, վերլուծությունները, որ տեսնում ենք նրանց հարակից ԶԼՄ-ներով կամ նրանց փակ տեխնոլոգների ելույթներում, այն է, որ սա գործող նախագահի երկրորդ շրջանն է, իսկ հեռացող նախագահի շուրջ կոնսոլիդացիա չի լինի,
«Չեմ կարող գրել բաժանվող սիրահար զույգերի մասին, որովհետև ես երջանիկ եմ». Մեգ Ռոսոֆ
Սեպտեմբերի 18-28-ը Հայաստանը գրականության յուրօրինակ հարթակ կլինի հայ և օտարազգի շատ գրողների համար: «Գրական տապան» միջազգային փառատոնի շրջանակներում աշխարհի մոտ տասնմեկ երկրներից Հայաստան այցելած գրողներն արդեն մասնագիտական քննարկումներ են անցկացնում, իրենց փորձով ու պատկերացումներով կիսվում ժամանակակից հայ գրողների հետ, հանդիպումներ են ունենում հայաստանյան բուհերի ուսանողների հետ: Այս օրերին Հայաստանում է գտնվում նաև «Ինչպես եմ հիմա
Դավութօղլու․ «Տարբերություն չենք տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի միջև». Azatutyun.am
Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին և ամենայն աջակցություն կցուցաբերի «մինչև օկուպացված տարածքների լիակատար ազատագրումը, ինչպես նաև դրանից հետո», այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Ինչպես հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական TRT Haber հեռուստաալիքը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Դավութօղլուն վստահեցրել է, թե երկու երկրները համատեղ աշխատելու են
«Մի ծիծաղեցրու». Հրանտ Մարգարյանը պատասխանեց «Նկատի ունեք ԲՀԿ-ի՞ն» հարցին
«Մենք պատմական առիթ ունենք երկիրը ճիշտ ուղու վրա դնելու. նրանք, ովքեր դեմ են, դեմ են Հայաստանի զարգացմանը: Անձնական ամբիցիաների պատճառով երկրի առաջընթացին դեմ են»,- «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ-ի՝ քառյակը լքելու որոշմանը և սահմանադրական բարեփոխումներին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա հավաստիացրեց, որ որոշումը կայացվել է քառյակում՝ համաձայնեցմամբ
Արտակ Զաքարյան. «Մեզ համար առաջնախնդիր է ցեղասպանության ճանաչումը վեր հանել որպես կարևոր քայլ»
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի նիստում. Հարգելի գործընկերներ, Շնորհակալություն եմ հայտնում Սփյուռքի նախարարությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդա¬ռաջ Հայաստան-Սփյուռք 5-րդ խորհրդաժողովը նման բարձր կերպով կազմակերպելու համար: Այսպիսի ներկայացուցչական համաժողովները լավ հարթակ են համահայկական մի շարք հիմնախնդիրների քննարկման, ինչպես նաև անմեղ զոհերի հիշատակման 100-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության
Սահմանադրության մեղքը ո՞րն է
Եթե իշխանությունը ուզուրպացված է, իշխանավորը՝ անկուշտ Մեկ-երկու տարի է՝ թափառող սյուժեով մի անեկդոտ է շրջում սոցցանցերում: Շատերը կարդացած կլինեն, բայց չզլանամ՝ նորից պատմեմ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի ընտրություններից առաջ զանգում է Սերժ Սարգսյանին, թե՝ «մեր կուսակցությունը դժվարություններ ունի, ինչո՞վ կարող ես օգնել»: Սերժ Սարգսյանն էլ, թե՝ «Մի հատ ԿԸՀ ունեմ՝ Մուկուչյանի գլխավորությամբ, ուղարկեմ քեզ
Լյուքս Ստեփանյանի հարազատները կբողոքարկեն իրենց որդուն սպանողի ազատազրկման վճիռը
Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստն այսօր հետաձգվեց մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբանի վատառողջ լինելու պատճառով: Մինչ այդ փաստաբանը հասցրեց ներկայացնել ականատես վկաների մի շարք ցուցմունքներ եւ պնդել, որ Դավիթը Լյուքսին սպանելու դիտավորություն չի ունեցել, նրանք ընկերներ էին, եւ կրակոցը արձակվել է պատահաբար: Դատական նիստից հետո Aravot.am-ը Լյուքս Ստեփանյանի հորեղբորից` Մուրադ Մուրադյանից հետաքրքրվեց Լյուքսի
Ստամբուլահայ երգչուհի Սիպիլի Երևանը պարգևատրվեց քաղաքապետի ոսկե մեդալով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ստամբուլահայ երգչուհի Սիպիլին, ով Թուրքիայում ճանաչված է հայկական երգարվեստի տարբեր ժամանակների լավագույն ստեղծագործությունների կատարումներով, այդ թվում նաև պատմական հայրենիքին նվիրված 19-20-րդ դդ. գրված քնարական երգերով։ Ողջունելով և բարձր գնահատելով երգչուհու հայանվեր գործունեությունը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վերջին շրջանում Երևանում իրականացրած բարեգործական նախաձեռնությունների համար։ «Երևանը՝ որպես համայն հայության
ՀՅԴ-ն մտավախություն ունի, որ Եռյակը հանրահավաքին իշխանությունից կպահանջի վտանգավոր քայլ
«Ես այսօր վստահ չեմ, որ իշխանությունները կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին: Քաղաքական գործի մեջ պիտի տրամաբանություն լինի: 2012-ի խորհրդարանական ընտրությունից առաջ մեր գործընկերները՝ ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» իրենց ծրագրային դրույթներում գրում էին, որ անհրաժեշտ է Սահմանադրական բարեփոխումներ: «Ժառանգությունն» ընդգծում էր խորհրդարանական համակարգ: Իսկ արդեն 2012-ի աշնանը ԲՀԿ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որ մենք կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին
408.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ: NASDAQ OMX Armenia
Մերձքառյակային հարցերը Նիկոլ Փաշինյանին չեն հետաքրքրում. նա չի՞ մասնակցի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մեկնարկած «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովին մասնակցում էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը: Aravot.am-ի և Yerkir.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին` արդյոք մասնակցելո՞ւ է հոկտեմբերի 10-ին եռյակի հրավիրած հանրահավաքին, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց. «Քաղաքացիական պայմանագրում այդ հարցը չենք քննարկել»: Հետաքրքրվեցինք` կարծիքներ կան, թե ՀԱԿ-ի «փաշինյանական» թևը չի
Վրաստանում կալանք է դրվել Սաակաշվիլիի ընտանիքի գույքի վրա. «Ազատություն» ռադիոկայան
Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանք է դրել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, նրա կնոջ՝ Սանդրա Ռուլովսի, մոր և տատի գույքի վրա, այսօր հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝ կալանքի տակ են վերցվել հողամասեր, Թբիլիսիում գտնվող տունը և Սաակաշվիլիի տատի հին մեքենան: «Ցավոք, օրենքով մենք չենք կարող բողոքարկել այս որոշումը Վրաստանի դատարանում, այդ պատճառով կդիմենք
«Ազգերի ողբերգություններն անխուսափելի են գերտերությունների սպառազինությունների ներկա մրցավազքի պայմաններում»
«Առավոտի» հարցազրույցը արաբագետ, Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, դոցենտ Արաքս Փաշայանի հետ – Արդեն ավելի քան 40 օր է անցել այն օրվանից, որը եզդիները նշում են որպես իրենց ցեղասպանության սկիզբ՝ օգոստոսի 3-ը: Թեեւ հայտնի է, որ իսլամական ծայրահեղականները դեռեւս հունիսից էին սկսել իրենց «Խալիֆաթի» համար տարածքների գրավման գործընթացը: Ի՞նչ ունենք գրանցած այս չորս ամիսների կամ քառասուն օրերի
Արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Սերբիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես
Ավանում բացվեց առաջին ջերմաարդիականացված շենքը
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» փորձնական ծրագրի շրջանակում Ավանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել են էներգախնայողության բարձրացման միջոցառումներ: Շենքի հանդիսավոր բացմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ քաղաքաշինության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների տեղակալները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ
«99 տոկոսով հնարավոր չէ, որ հոկտեմբերի 10-ին ստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի միացման պայմանագիրը»
Կան բոլոր նախադրյալները, որ ՀՀ-ի անդամակցումը կրկին հետաձգվի «99 տոկոսով հնարավոր չէ, որ հոկտեմբերի 10-ին ստորագրվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման պայմանագիրը»,- «Առավոտի» հետ զրույցում կանխատեսելով հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների նիստի ելքը՝ այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Հիշեցնենք, որ նախատեսվում է Եվրասիական
Միջադեպ Հայաստան-Սփյուռք համաժողովը լուսաբանելիս. Ղազախստանի հայ համայնքի ղեկավարը լրագրողից խլել է ձայնագրիչը. armtimes.com
Հայաստան-Սփյուռք համաժողովը լուսաբանելու նպատակով Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնի տարածքում գտնվող մեր թղթակցի հետ այսօր միջադեպ է տեղի ունեցել. Ղազախստանի հայ համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանը մեր թղթակից Թագուհի Հովհաննիսյանի թեւից մի քանի անգամ քաշքշել է, նրա ձեռքից խլել ձայնագրիչն ու շպրտել, ապա իր հետեւից քայլող ինչ-որ հաստավիզերի հրահանգել՝ «սրան ստեղից կորցրեք»: Երբ Թագուհին փորձել է հեռախոսով
Համագործակցություն ի նպաստ քաղաքացիական հասարակության լիարժեք կայացման
«Մեդիա կենտրոն». Սեպտեմբերի 19, 2014թ.: «Բովանդակալից մասնակցությունը և պետական կառույցների հետ ակտիվ համագործակցությունը արդյունավետության գործունեության գրավականն են»: «Մեդիա կենտրոնի» սրահում անցկացված ասուլիսին ասաց «Օքսֆամ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Հակոբյանը: 2014 թվականի հուլիսի 1-ի տվյալներով ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված է 3985 հասարակական կազմակերպություն: Եվ ինչպես իր խոսքում նշեց Մարգարիտա Հակոբյանը, ենթադրվում է, որ դրանք պետք
«Մեզ շատ է հետաքրքրում հայ ժողովրդի ճակատագիրը». Զիգրիդ Գոլց
ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի լսարաններից երեքն այսուհետև կկոչվեն գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական Յոհաննես Լեփսիուսի, գերմանացի գիտնական, աստվածաբան Հերման Գոլցի և մեծ հայագետ Գարեգին Ա Հովսեփյանց կաթողիկոսի անունով: «ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում երեկ մեկնարկած «Հայ-գերմանական բարեկամություն՝ ավելի քան 100 տարի» խորագրով գիտաժողովի շրջանակներում ԵՊՀ ռեկտորատը որոշեց այդ լսարաններն անվանակոչել հայ-գերմանական բարեկամության գործում մեծ ներդրում ունեցած այս նշանավոր
Վարդան Պետրոսյանի «շոու սարքող» դատապաշտպանների մասին (Տեսանյութ)
Հայ ժամանակակից գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանի կարծիքով, դերասան Վարդան Պետրոսյանի գործը չէր կարող սարքովի լինել, այդպես մտածելը ծիծաղելի է: «Դա էն ծիծաղելի բաներից է, որ ինձ էլ են ասել, որ գործը սարքովի է: Գիտեք ինչ, ես շփվում եմ քաղաքական տարբեր կուսակցությունների` թե իշխանական, թե ընդդիմադիր, տեսնում եմ էլի…Կարող է մեկը մի քիչ վիրավորված լինի Վարդան Պետրոսյանից,
«Մեզ դարձնում են անպետք ու մեռած հոգիներ»
Ծնվել եմ Երեւանում, աշխատել սկսել եմ 15 տարեկանից՝ շինարարությունում, միաժամանակ հաճախել երեկոյան դպրոց: 17 տարեկանից աշխատել եմ քիմիական արդյունաբերությունում: Հայաստանում պլաստիկատի եւ պլաստիկատե իրերի արտադրության պատրաստման առաջին մասնագետներից մեկն եմ եղել: Սովորել եմ բուհում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: Աշխատել եմ ավիացիայում, որտեղից տեղափոխվել կենցաղսպասարկման նախարարության նախագծա-կոնստրուկտորական տեխնոլոգիական ինստիտուտի տեխնոլոգիական բաժնի պետ: Նշանակվել եմ նախարարությունում բարդ սարքերի
Արա Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի համար վտանգ չի տեսնում
«Պետք է համբերություն ունենալ, և ամեն ինչ կպարզվի ու Լևոն Հայրապետյանը դուրս կգա: Մենք բոլորս՝ երկուսուկես միլիոն հայություն Ռուսաստանում մտահոգված է այդ խնդրով»,-այսօր «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին՝ իրեն չի՞ մտահոգում ռուսաստանաբնակ հայ բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման հարցը, այսպես պատասխանեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Շարունակելով նա ասաց. «Մենք այս հարցում համագործակցում
Երիտասարդ Պահպանողականների Միությունը շնորհավորում է Շանթ Հարությունյանին եւ իր զինակիցներին Հայաստանի անկախության տոնի առթիվ
Երիտասարդ Պահպանողականների Միությունը շնորհավորում է Շանթ Հարությունյանին եւ իր զինակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։ Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Ես սկսում եմ հեղափոխություն» շարժումը կենսունակ արժեհամակարգի կրող ազատ մարդու հայրենիք ձեւավորելու հավակնող շարժում է: Այն բարձրացրել է ազգային անվտանգությանը, Հայաստանի տարածաշրջանային դերակատարությանը, ժողովրդավարական պետության, քաղաքացիական հասարակության կայացմանը վերաբերվող օրակարգային հարցեր։ Այն զարգացրել է անշրջելի գործընթաց, որը
«Մեր հասարակությունը ընկալում է, որ մենք մականունավորներին չենք կարող փոխել մականունավորներով» (Տեսանյութ)
Այսօր «Տեսակետ» ակումբում հոկտեմբերի 10-ին նախատեսված Եռյակի հանրահավաքի մասին խոսելիս «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանն ասաց, որ կան մարդիկ, որոնք փողով գլխաքանակ են ապահովում. «Իսկ այն քաղաքացիները, ովքեր լավ, արդար մղումներ ունեն եւ իրենց կամքով են այնտեղ գնում, նրանք հիասթափվելու են»: Aravot.am-ի հարցին, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասում է, որ այդ հանրահավաքները
Վարդան Օսկանյան. Շոտլանդիայում հանրաքվեի միջոցով ինքնորոշման իրավունքի իրացումը առաջինը չէ, ոչ էլ վերջինն է լինելու
Վարդան Օսկանյանը «Ալ Ջազիրա»-ում հրապարակած հոդվածում, որը կրում է «Շոտլանդիան և հնարավոր այլ ազգ-պետությունները»վերնագիրը, խոսում է Շոտլանդիայի անկախության հանրաքվեի մասին։ Նա հարցադրում է անում, թե ինչ ազդեցություն կունենա Շոտլանդիայի փորձը ինքնորոշման ձգտում ունեցող այլ ազգերի վրա։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև: Շոտլանդիայում հանրաքվեի միջոցով ինքնորոշման իրավունքի իրացումը առաջինը չէ, ոչ էլ վերջինն է լինելու հիմնարար


















































