Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի նվերը ոստիկանները վերցրել, բայց տեղ չեն հասցրել (Տեսանյութ)

Փետրվար 04,2014 15:00

ՀՀ ոստիկանությունը հետ է վերցրել Վարչական դատարան ուղարկած իր հայցը՝ ընդդեմ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի: Ոստիկանությունը Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջ էր ներկայացրել ` հոկտեմբերի 31-ին նախագահական նստավայր ՀՀ նախագահին դատարկ ու կրակոտ դդում նվիրելու համար: Դատարանը այսօր որոշեց եռօրյա ժամկետում հրապարակել գործը կարճելու մասին որոշումը:

«Ոստիկանությունն այսքան ժամանակ բոլոր վարչական գործերով, որոնք ներկայացրել են իմ դեմ, իրենք դատարանում հայտնվում են այնպիսի իրավիճակում, որ որոշակիորեն տրամաբանական է, թե ինչու կոնկրետ սրանից հրաժարվեցին: Ակնհայտ է, որ այս գործով իրենք ոչ միայն վերածվելու էին ծաղրուծանակի, այլեւ բացահայտվելու էր նրանց ապօրինությունների ողջ շղթան»,- դատական նիստից հետո ասաց Կիվիրյանը:

Նա ասաց, որ իրենք պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել` պահանջելով ոստիկանների գործողությունները համարել ոչ իրավաչափ եւ կբարձրացնեն նաեւ պատասխանատվության հարցը:

Պարոն Կիվիրյանը նաեւ ասաց, որ դդումը նվիրելու օրը նախագահական նստավայրի դիմաց ոստիկաններն ասել են, որ դդումը բերել եք ոչ աշխատանքային ժամի. «Արդյունքում մեծ ուրախությամբ վերցրին այդ դդումը, չնայած տեղյակ չենք` արդյոք պատշաճ ձեւով այդ դդումը հանձնեցին Սերժ Սարգսյանին, թե՞ոչ»:

Հակընդդեմ հայց է պատրաստվում ներկայացնել նաեւ դդում նվիրելու ակցիայի մասնակից Անի Կաղինյանը: Նա նույնպես դեպքի օրը տարվել է ոստիկանություն, հետո ստացել վարչական պատասխանատվության ենթարկվելու ծանուցում, բայց գործը դատարան չի հասել:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728