Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը առատաձեռն է

Փետրվար 04,2014 15:45

ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, որը հարկ եղած դեպքում օգնում, աջակցում եւ խրախուսում  է նաեւ մյուս մարզաձեւերին, Մրցաշրջան 2013-ի արդյունքներով շռայլորեն պարգեւատրել է նաեւ ըմբիշներին:

Ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը Aravօt.am-ին տված հարցազրույցում ասաց. «Մեծ բարեգործ Սամվել Կարապետյանն, ինչպես միշտ, առատաձեռն պարգեւատրեց ոչ միայն անցած տարի աչքի ընկած ըմբիշներին, այլեւ նրանց անձնական, հավաքականների մարզիչներին, բժիշկներին, մերսորդներին: Մի խոսքով, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել հաղթանակներում: Նա 2013 թվականի հերոսներին խրախուսելու համար հատկացրել է ավելի քան $ 300 հազարին համարժեք դրամ` անհամեմատ ավելի, քան պետականորեն սահմանված պարգեւները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728