Օրվա լրահոսը

«Առավոտցի» Ռուզան Մինասյանը պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով «Առավոտ» թերթի իրավական էջի պատասխանատու, լրագրող Ռուզան Մինասյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաեւ լրագրողական ակտիվ գործունեության համար պարգեւատրել է «Մովսես Խորենացի» մեդալով: Շնորհավորում ենք մեր գործընկերոջը եւ ցանկանում բեղուն գրիչ, նորանոր հաջողություններ եւ երջանկության բերկրանք:

Հերմինե Նաղդալյան. «Ամենամեծ բացթողումը՝ միասնականության բացակայությունն է»

Հերմինե Նաղդալյանի կարծիքով՝ երբ հայ ժողովուրդը միասնական լինի, կհաղթահարի ամենադժվարին փորձությունները: «Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր պետականությունն է»,- անդրադառնալով օրվա խորհրդին՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ հայ ժողովրդի համար բոլոր խնդիրների լուծումը հզոր պետությունն է, եւ միահամուռ կամքով, վստահությամբ պետք է գնալ դեպի այդ հզոր պետականության կայացում: Իսկ ամենամեծ բացթողումը,

«Հարե՛ք զսա». Սոնիա Թաշչյանը ներկայացրեց 3 տեսակի հարիսա 

«Մի ճաշի պատմություն» խորագրով հանդիպումները շարունակվում են:Բանաստեղծուհի, հեռուստահաղորդավար եւ ազգային ճաշատեսակների գիտակ Սոնիա Թաշչյանի հետ հերթական հանդիպումը՝ «Մի ճաշի պատմություն» խորագրով, կայացավ այսօր երեկոյան՝  Impresso Coffee Shop-ում: Տիկին Սոնիան  ներկայացրեց հարիսան, այլ անունով՝ քաշիկան,  որը տոնածիսական ճաշատեսակ է, պատրաստվել է մեծ կաթսաներով եւ նվիրված է եղել աստվածներին՝  որպես գոհաբանության արտահայտություն:  Տիկին Սոնիան  ներկայացրեց հարիսայի երեք

Էդվարդ Միլիտոնյան. «Անկախությունը մեծագույն պատասխանատվություն է»

Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով՝ անկախության շնորհիվ ժողովուրդն ինքն իրեն կարող է տեսնել աշխարհի մեջ: «23 տարին քիչ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրվա խորհուրդին, հայտարարեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա նշեց, որ անկախությունը դարերով թրծված, կռիվների, ինքնազոհողությունների գնով տրված ինքնաճանաչման պահ է, որ ժողովուրդն վերջապես ինքն իրեն, իր դերը կարող է տեսնել աշխարհի մեջ. «Այնպես չէ,

Անդրեն պարգևատրվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչումով

Այսօր` սեպտեմբերի 21-ին, երգիչ Անդրեն նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումով: «Կարծում եմ` ցանկացած արտիստի համար սա ամենասպասված կոչումն է: Շատ ուրախ եմ, որ հենց այսօր` ՀՀ Անկախության 23-ամյակին, արժանացա այս բարձր գնահատականին»,-ասում է երգիչը: Անդրեն նաև նշեց, որ անչափ հուզված է ու շնորհակալ բոլոր շնորհավորանքների համար. «Այս պահից սկսած պատասխանատվությանս

Մարգարիտ Եսայան. «Ամենամեծ ձեռքբերումը մեր հայկական բանակն է»

  Մարգարիտ Եսայանի խոսքերով՝ հայ ժողովուրդը պետք է ամեն կերպ գուրգուրա եւ պահի անկախությունը: «Անկախությունն այնպիսի հարստությունն է, որն իսկապես տրվել է մեզ ի վերուստ»,- անդրադառնալով օրվա խորհրդին Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա հավելեց, որ այսօր ունենք մեծ հարստություն՝ անկախությունը, եւ պետք է ամեն կերպ գուրգուրենք եւ պահենք այն. «Սրանք սոսկ

Թոռը ձերբակալվել է տատին սպանելու եւ դին այրելու կասկածով. Shamshyan. com

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Գառնի-Բանավան տանող ավտոճանապարհի վրա գտնվող կամրջին հարակից տարածքում հայտնաբերվել է կնոջ այրված դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ, պարզել են մահացածի ինքնությունը. վերջինս Երևան քաղաքի Կողբացի 44 շենքի 55 բնակարանի բնակչուհի, 68-ամյա Սիլվա Գալստյանն է, ում այս տարվա սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժինը որոնում էր

Հենրիխ Մխիթարյան. «Այս պահին գիպսով և հենակներով եմ»

 Քիչ առաջ ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց ունեցավ Հենրիխ Մխիթարյանի հետ: Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ տեղի ունեցած Գերմանիայի առաջնության «Մայնց»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, հանդիպման վերջին րոպեին դարպասը գրավելու լավ հնարավորություն ուներ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ խաղային այդ իրադրությունում Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ:

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Վեհափա՛ռ Տեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներեքերորդ տարեդարձի առթիվ: Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը: Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ՝ իր արժանի տեղը  զբաղեցնելով համաշխարհային մեծ ընտանիքում: Այսուհետ ևս մենք հաստատակամ ենք իրականացնելու 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում ասված է. Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: Ավելի քան երկու տասնամյակ առաջ արդարացիորեն  իրականացրեցինք  մեզ տրված պատմական հնարավորությունը: Անկախությունը շարունակում է կռվախնձոր ու փորձաքար մնալ մեծ ու փոքր երկրների եւ ժողովուրդների համար: Մեր օրերում մարդկությունը գտնվում է ինտենսիվ եւ

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն (ֆոտոշարք)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ: Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր

Մանվել Հովհաննիսյանը 2-րդն է, Աննա Պողոսովան՝ 3-րդը

    Երեւանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում այսօր ավարտվում է սուսերամարտի երիտասարդական միջազգային մարցաշարը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարելիցին: Երեկ մրցել են խոցասուսերակիրները: Աղջիկների պայքարում մրցանակային տեղերը բաշխվել են հետեւյալ հաջորդականությամբ. 1. Ելենա Զակրիչենկո, Վրաստան 2. Մարիա Զապորիվանյա, Ռուսաստան 3. Աննա Բիբիկաձե, Վրաստան 3. Էմմա Պողոսովա, Հայաստան: Տղաների մեջ մրցանակակիրներ դարձել են. 1.

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Տոն, որին մենք հասել ենք երկար տարիների պայքարի ու հայ ժողովրդի անկոտրում կամքի շնորհիվ: Մեր նորանկախ հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հպարտությամբ և մեծ արժանապատվությամբ կրի անկախ Հայաստանի քաղաքացի լինելու պատիվը՝ ձգտելով իր հնարավորությունները, գիտելիքները և մասնագիտական կարողություններն ի նպաստ ներդնել հանուն մեր հայրենիքի հետագա զարգացման: Հայաստանի անկախությունն

Տոնը բոլոր գորիսեցիներինն էր (ֆոտոշարք)

«Իմ անունը Հայաստան է»,-ասում են Գրիգոր Տաթևացու անունը կրող հրապարակում հավաքված մեծ ու փոքր գորիսեցիները: Նրանք հրապարակ են եկել միասին նշելու հայոց անկախության 23-րդ տարեդարձը: Միջոցառումը բացում են Գորիսում տեղակայված զորամասի զինվորները` իրենց խրոխտ քայլքով:  Ներկաներին Անկախության տոնի առթիվ շնորհավարում են սպան ու զինվորը,  հոգևորականը,Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը  և ասում, որ երբեք չարի սերմը  բույն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության շնորհավորական ուղերձը Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ 

Սիրելի՛ հայրենակիցներ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին և համայն հայությանը Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: Շուրջ 23 տարի առաջ սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեի միջոցով  հայ ժողովուրդն այո՛ ասեց Անկախությանը՝ իրականացնելով  անկախ պետություն ունենալու իր երազանքը: Անկախության հանրաքվեով ՀՀ քաղաքացին  ամրագրեց իր ցանկությունն ունենալու ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական, իրավական, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա

Անկախության 23-րդ տարեդարձը` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 

        Սեպտեմբերի 21-ին, ողջ հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձը: Այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները այցելեցին  ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այցը կազմակերպվել էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից:         ՀՀ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տոնի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին` ի Հայրենիս և ի Սփյուռս Անկախության տոնի առիթով: Այսօր նվիրական օր է, մեր պետականության արժևորման օր, մեր ձեռքբերումների գնահատման, մեր լուսավոր ձգտումների, ապագայի հեռանկարների հաստատման օր: Անկախ պետականությունը ազգերին և ժողովուրդներին հնարավորություն է ընձեռում ապրելու իրենց արժեքներով, կերտելու իրենց իդեալները, ազատորեն դրսևորելու իրենց հոգևոր

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ

Սեպտեմբերի 18-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցում էին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները: Ժողովի ավարտին Հայաստանյայց Առաքելական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը` Անկախության օրվա առիթով 

Սիրելի’ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ` Անկախության 23-ամյա հոբելյանի կապակցությամբ: Անկախությունը բարձրագույն արժեք է յուրաքանչյուրիս ու բոլորիս համար: 23 տարի շարունակ մենք օգտագործում ենք սեփական հայրենիքում ազատ ապրելու և արարելու պատմական հնարավորությունը: Մեր փոքրիկ երկրին մշտապես բաժին են հասել բազաթիվ փորձություններ, որոնց  հաղթահարմանն են մշտապես ուղղված եղել մեր ազգի ջանքերը: Այս տարիների ընթացքում հայի անկոտրում կամքն

Լսենք ոչ միայն պարզունակ մարդկանց

Վերջերս հնարավորություն ունեցա զրուցելու հայտնի թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի հետ («Ա1+»-ի «P.S»-ի հյուրն էր), եւ նա, խոսելով իր գիտական վարկածներից մեկի մասին, խոստովանեց, որ այդ վարկածի վերաբերյալ ուներ եւ ունի կասկածներ, բայց ոչ միայն չի փորձում դրանք շրջանցել կամ թաքցնել, այլեւ  հակառակը՝ այդ կասկածները շարադրում է իր աշխատություններում: Իսկ մի քանի օր առաջ «Առավոտի» «Դեմ առ

Բանանով հաց (տեսանյութ)

Այս քաղցրավենիքն ավելի շուտ կեքս է, սակայն այն հորինած ամերիկացիները «հաց» են կոչում: Ամենեւին կարեւոր չէ, թե ի՞նչ է այս քաղցրավենիքի անունը, կարեւորը, որ այն շատ համեղ է, շատ սննդարար, հարմար նախաճաշ է՝ մի բաժակ սուրճի կամ թեյի հետ: Անհրաժեշտ մթերքներ 3 հասած բանան (կարող է անգամ լրիվ սեւացած լինել) 3 ձու 150 գրամ կարագ

Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀՀ նախագահի աշխատակազմ

Շնորհավոր Անկախության տոնը

Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքի անունից շնորհավորում եմ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձը: Անկախության գաղափարը ոչ միայն բարոյահոգեբանական կայացման ճանապարհ է, այլ առաջին հերթին իրավական պետության զարգացման կայուն ուղի: Այն սեփական ժողովրդի ճակատագրի առջև ստանձնած պատասխանատվություն է և պատմական արդարության վերականգնում՝ ելնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից: Հենց անկախության միջոցով է, որ հնարավոր է կենսագործել ազգերի ազատ

Շնորհավոր Անկախության տոնը

Այսօր մեր երկրի ամենակարևոր օրն է: Մենք նշում ենք Անկախության 23-րդ ամյակը: 23 տարիների ընթացքում մենք տեսանք գրեթե ամեն ինչ, սակայն շարունակում ենք պայքարել մեր երկիրն ավելի լավը դարձնելու համար: Ցավոք սրտի այն հույսերն ու այն ոգևորությունը, որոնք կային 1991թ.-ի սեպտեմբերի 21-ին, չկան հիմա: Շատերն են ցավով հիշում խորհրդային ժամանակաշրջանը՝ երանի տալով այդ ժամանակներին: Սակայն

Արոնյանը վերջին տուրում հաղթեց Անանդին

Բիլբաոյում ավարտվեց շախմատային «Մեծ սաղավարտ» մրցաշարը: Եզրափակիչ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց արդեն նախորդ տուրում առաջին տեղն ապահոված հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին, իսկ Վալյեխո Պոնսն առավելության հասավ Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի. Վիշվանաթան Անանդ՝ 11 միավոր, Լեւոն Արոնյան՝ 9, Ռուսլան Պոնոմարյով եւ Ֆրանսիսկո Վալյեխո՝ 5-ական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armchess.am-ի  

Սկզբում բարձրացրել են թուրքի ձեռքը, իսկ հետո հաղթանակը շնորհել հայ բռնցքամարտիկին

Լեհաստանի Կիելցե քաղաքում ավարտվել է բռնցքամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որտեղ Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե մեդալ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որ առաջին իսկ հնարավորության դեպքում լինում է մեր բռնցքամարտիկների կողքին, այս անգամ էլ էր մեկնել մրցավայր: Եզրափակիչ մարտերից հետո, որտեղ Հայաստանն ուներ երեք մասնակից, ՀԲՖ նախագահը ֆեյսբուքյան իր

Վթարից տուժած 9 զինծառայողները  4-5 օրից  հոսպիտալից դուրս կգրվեն. նրանցից մեկը անրակի կոտրվածք ունի

Սեպտեմբերի 19-ին Արծվաբերդ գյուղի մոտակայքում   զինվորական «Գազ-66» ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով  զոհվել էր մեքենայի վարորդ, կապիտան  Պավլիկ Մանուկյանը,  եւս 12 զինծառայող  վնասվածքներ էին ստացել: Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը հայտնեց, որ այժմ հոսպիտալում են գտնվում վթարից տուժած  9 զինծառայող, նրանց վիճակը բարվոք է: Հոսպիտալի պետի վկայությամբ ՝ նրանցից մեկը անրակի կոտրվածք ունի: Է. Գրիգորյանը

«Երկխոսությունը և համագործակցությունը դարձնենք կենսակերպ». Գորիսի քաղաքապետ

Գորիսում նշվեց քաղաքացիական հասարակության օրը: «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք»՝ օրվա խորհրդով քաղաքի ՀԿ-ների ներկայացուցիչները Գորիսի և տարածաշրջանի գյուղերի դպրոցներում աշակերտների առջև հանդես եկան դասախոսություններով, բնակչությանը բաժանեցին քարոզչական նյութեր: Իսկ երեկոյան ՀԿ սեկտորը հավաքվեց քաղաքի «Դիանա» հյուրանոցի սրահում: Օրը միասին նշելու համար այդտեղ էին նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, քաղաքապետարանի աշխատողներ, մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ակտիվորեն

Հարութ Սասունյան. «Արամ Առաջինի հայտարարությանը ճիշտ քայլ է»

Հարութ Սասունյանի կարծիքով՝ հայ ազգը պետք է պահանջատեր լինի: «Քաջարելելի է, ճիշտ քայլ է, պետք է մեր կալվածքները մեզ վերադարձնենք»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հայտարարությանը, ասաց «Կալիֆորնիան քուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը: Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հայտարարել էր,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031