Օրվա լրահոսը
Փաստաբան Սամվել Շարբաթյանի քույրը վկաների ցուցմունքները կրկին հեքիաթներ է անվանում (Տեսանյութ)
Ի պատասխան վկաների տված ցուցմունքների` տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը կրկին պահանջեց մարդկանց ցույց տալ եղբոր նկարը:
Հայաստանը պատճառ չի տեսնում ձգձգելու Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը. «Ազատություն»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, եթե որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել: Սերժ Սարգսյանն այս մասին ասել է Չեխիայում՝ այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչն է Հայաստանին ստիպում այսքան արագ միանալ այդ Մաքսային միությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ
Պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես ստորագրվել՝ են Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, Համաձայնագիր
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հունվարի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Էպոսագետի մատնանշած Աբրահամյանը 20 օր առաջ Անգլիա է մեկնել
Անցած տարի հունվարի 16-ին Aravot.am-ը էպոսագետից հետաքրքրվել էր՝ ճիշտ են լուրերը, որ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալեքսանդր Աբրահամյանն է (նույն Ալեքսանդր Աբրահամյանը, ում անունը էպոսագետը իր նամակում նշել է) նրա քարոզարշավը հովանավորում, էպոսագետը հերքել էր՝ ասելով. «Հարցը լուրջ չէ քննարկման համար: Որովհետեւ դժվար թե այդ մարդը ինձ գումար տար, որ ես իմ համար առանձնատներ կառուցեի: Մի քիչ խորը մտածեք»:
Առավել հաճախ խնամակալության հանձնվում են 11-15 տարեկան արական սեռի երեխաներ
Երեխաների պաշտպանության ցանցը և ChildPact սևծովյան տարածաշրջանի երեխաների իրավունքների պաշտպանության կոալիցիան այսօր կլոր սեղան-հանդիպում էին կազմակերպել՝ «Միասին՝ հանուն երեխաների» խորագրով, որը նվիրված էր Երեխաների պաշտպանության ցանցի գրանցման 2-ամյակին: Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանի փոխանցմամբ՝ Երեխաների պաշտպանության ցանցը գործում է 2005 թվականից, իսկ պաշտոնապես գրանցվել է 2012 թվականին: Նույն թվականից էլ ԵՊ ցանցն անդամակցում է
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պարզաբանում
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) կողմից իրականացվող գիտական գործուղումների ֆինանսական աջակցության մրցույթի դիմորդների հայտերի գնահատումն իրականացվում է ԵԳԱԾ ղեկավար մարմնի կողմից մշակված և հաստատված կարգի ու չափորոշիչների հիման վրա: Վերոհիշյալ չափորոշիչներն ապահովում են անկողմնակալ մրցույթի իրականացումը և դիմումների անաչառ գնահատումը: Այդ փաստը ապացուցվել է 1,5-ամյա գործունեության ընթացքում: Մրցութային հայտերի գնահատումն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ
Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչ Միխայիլ Ուիբելի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար. «Արդեն երկու տասնամյակ է, ինչ Գերմանական
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կարող է քննել կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարչի դեմ դիմումներ
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին ներկայացված բողոքների ցանկում առաջին տեղում են պահանջներն ընդդեմ ապահովագրական ընկերությունների, ապա պահանջներն ընդդեմ բանկերի: Իր գործունեության 5 տարիների ընթացքում՝ 2009–2014 թվականներին, ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ապահովագրական ընկերությունների դեմ 974 պահանջ է քննել, բանկերի դեմ ՝ 447 պահանջ։ Այս մասին հայտնեց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում այսօր կայացած
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
Հունվարի 30-ի երեկոյան ժամերից և 31-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Հանրապետության տարածքում` Հունվարի 31-ին, փետրվարի 3-ին շրջանների զգալի մասում, 1-ին առանձին շրջաններում, 2-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ, 31-ին առանձին վայրերում սպասվում է
Գուրգեն Եղիազարյանը` Կիրո Մանոյանին. «Ինչքան էլ Գորիկն ԱԱԾ-ն սատկացրած լինի, ԱԱԾ-ն իր հովանավորության կարիքը չունի» (Տեսանյութ)
«Միլիոնատերը կարող է փայտիկի հարվածով հայտնվել վարձով բնակարանում: Ինչո՞ւ հանրությանը մինչև հիմա չեն տեղեկացնում, թե օֆշորային սկանդալի հետ կապված ում ստորագրությունն էր, չէ՞ որ փորձագետ էր դրա համար վարձվել»,-այսօր կրկին օֆշորային միջադեպը հիշեցրեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, պաշտպանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ասաց. «Այդ մարդն ասում է, որ Կիպրոսում չի էլ
«Որոտան» ՀԷԿՀ-ի սեփականատերն էլ օֆշորում ընկերություններ ունի
«Որոտանի» «ՀԷԿՀ-ը ձեռք բերած «ContourGlobal» ընկերության կառուցվածքում կան այնպիսի ընկերություններ, որոնք գրանցված են նաեւ օֆշորային գոտում: Aravot.am-ի հետ զրույցում ամերիկյան ընկերության ներկայացուցիչ եւ խորհրդատու Արա Հովսեփյանը, պատասխանելով մեր այն հարցին՝ արդյոք «ContourGlobal»-ը ընկերությունը, որը Հայաստանի խոշոր եւ կարեւոր հիդրոէլեկտրոկայանների համալարի սեփականատեր դարձավ, գրանցվա՞ծ է օֆշորային գոտում, ասաց. «Դա խոշոր ամերիկյան ընկերություն է, իր կառուցվածքում կան
Անդրանիկ Իսպիրյան. «Օլանդն ասաց այն, ինչ իրենից սպասում էին Ֆրանսիայում»
Aravot.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ. Ֆրանսուա Օլանդի կոչին, եւ դիտարկմանը, թե ո՞րն է Ֆրանսիայի շահը, որ նախագահը որոշեց Անկարայում հանդես գալ Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով՝ պատասխանեց. «Ֆրանսուա Օլանդի այցի հետ կապված Թուրքիայում ունեին երեք կարեւոր սպասելիք: Առաջինը` մեղմել ֆրանս-թուրքական հարաբերությունները, երկրորդը` ցեղասպանության հարցում զիջում կորզել Օլանդից եւ երրորդը` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության
Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության համաժողով Հնդկաստանում
Հունվարի 28-ին Հնդկաստանի Կերալա քաղաքում իր աշխատանքն սկսեց Կաթոլիկ և Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության միացյալ միջազգային համաժողովը: Համաժողովին Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Մայր Աթոռի Հրատարակչական և Պաշտոնական մամուլի բաժինների տնօրեն Տ. Շահե վարդապետ
Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը ավելի բարձր դրույքաչափեր է նախատեսում
Բանն այն է, որ միասնական մաքսային դրույքաչափի անցնելիս` մեր ապրանքների 60 տոկոսի պարագայում Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ավելի բարձր են լինելու, քան ՀՀ-ում գործող դրույքաչափերն են, ինչը կվնասի մեր երկրի տնտեսությանը:
Ուկրաինայից մինչև մարտի 1. ԵԽԽՎ-ն Ուկրաինայի վերաբերյալ բանաձև ընդունեց
Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվեց Ուկրաինայում տիրող իրավիճակը: Վեհաժողովի քվեարկությանն էր դրված «Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը: Հեղինակներն էին էստոնացի պատվիրակ Մեյլիս Ռեփսը և Շվեդիայի պատվիրակության անդամ Մարիետա Պուրբիքս-Լունդինը: Բանաձևում ամրագրված է հետևյալը. «Բռնությունների եւ մարդու իրավունքների խախտումները պետք է դադարեցվեն եւ բաց ու արդյունավետ բանակցություններ պետք է սկսել, որպեսզի արագ աճող այս ճգնաժամից ելքի ճանապարհներ գտնվեն»:
Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կմեկնարկի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորվում է Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից
Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը 2014 թվականի փետրվարի 17-ից Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կմեկնարկի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորվում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից: Տաք սնունդ ստանալու և միմյանց հետ շփվելու նպատակով տարեցները Օրրան կհաճախեն կեսօրին: Տաք սննդի այս ծրագիրը կազմվել է Երևանի Օրրանի տարեցների ծրագրի հիման վրա,
Անահիտ Բախշյանի հաղորդումը հանցագործության մասին
30 հունվարի 2014, Երևան: Երևանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10 նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90-օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև 2013թ. հուլիսի 31-ը։ Պատասխանողից հօգուտ հայցվորի կբռնագանձվի 2 999
Ադրբեջանում քննարկում են 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ կապված միջադեպը. «Ազատություն» ռադիոկայան
Ադրբեջանցի փորձագետները ծիծաղելի են որակում «դիվերսանտի» վարկածը և ընդգծում, որ տեղի ունեցածը լուրջ հարցեր է առաջ քաշում: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ադրբեջանցի ռազմական փորձագետները ծիծաղելի են որակում երկրի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված հայտարարությունը, թե Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում գերեվարված 77-ամյա վերինկարմիրաղբյուրցի Մամիկոն Խոջոյանը հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ էր: Բաքվեցի վերլուծաբան Ուզեիր Ջաֆարովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված
Հայտարարություն 2014թ. հունվարի 28-ին կիրառված բռնությունների վերաբերյալ
2014թ. հունվարի 28-ին՝ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ բիրտ ուժով ցրեց Ազատության հրապարակում կազմակերպված խաղաղ հավաքը: Նախ, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին բռնությամբ չթողեցին մոտենալ հրապարակի տարածքին: Սևազգեստ մայրերը եկել էին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի դահլիճում հանդիսավոր տոնակատարության մասնակից պաշտոնյաներին հիշեցնելու իրենց որդիների սպանության չբացահայտված գործերի մասին: Այնուհետև, ապօրինի
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է 2014 թվականի գերակայությունները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ ներկայացրել է ոլորտի 2014 թվականի գործունեության միջոցառումներն ու գերակա խնդիրները: Անդրադառնալով նախորդ տարի ձեռք բերած դրական տեղաշարժերին , նախարարը կարևորել է նաև զարգացման և աճի միտումների շարունակելիության ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց հիմքի վրա էլ պետք է իրականացվեն 2014 թվականի գործունեության միջոցառումներն ու գերակա
Օդանավականի սրճարանի խոհարարի օգնականն ասում է՝ ուրագով չի խփել աման լվացողին (Տեսանյութ)
Մեր տեղեկություններով, ամբաստանյալին հոգեմետ դեղամիջոց էին սրսկել, եւ նա, երբ նիստերի դահլիճ մտավ, հայտնեց իր պաշտպանին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Մկրտչյանին, թե «ոնց որ քնած լինեմ»: Այդ վիճակով էլ, դատական նիստի ժամանակ սեղանին գլուխը ողջ ժամանակ հենելուց հետո, նա հանդես եկավ հայտարարությամբ, թե անարդար դատական քննություն է ընթանում, եւ ինքը հացադուլ է հայտարարում :
Աջարիայի հայերին սպառնում է ձուլում և թրքացում. «Հարավային դարպաս»
Ի՞նչ սպառնալիքներ կան Աջարիայի հայերի համար, ինքնության պահպանման ինչ հնարավորություններ կան և ինչն է ստիպում մարդկանց մոռանալ մայրենի լեզուն, այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Մեր ապագա» հայկական երիտասարդական ասոցիացիայի նախկին նախագահ՝ Պետրոս Աբրամյանի հետ: – Աջարիայի հայերը ավելի շատ խնդիրներ ունեն, քան մնացած Վրաստանի հայերը, որո՞նք են Ձեզ համար ամենակարևոր խնդիրները: Իհարկե ամենամեծ խնդիրը
Ինչ անել տպագիր մամուլի հետ. media.am
2013թ.-ի աշնանը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը (ՀՌԿԿ) սոցհարցում էր անցկացրել՝ պարզելու համար հայաստանցիների լրատվական նախասիրությունները, պատկերացումներն ու ակնկալիքները մեդիա դաշտից: Հարցվածները նաեւ տպագիր մամուլի վերաբերյալ հարցերի են պատասխանել: Հարցումից պարզ է, որ թերթերը Հայաստանում այլեւս նորություններ ստանալու խողովակ չեն: Հարցվածների միայն 1%-ն է նշել, որ թերթերը ընթացիկ իրադարձությունների եւ նորությունների մասին
Քաղաքապետը շնորհավորել է դատապարտված նախկին տնօրենին
Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի պարոն Մարգարյան, Ինձ հայտնի է դարձել, որ սույն թվականի հունվարի 29-ին թ.27 դպրոցի նախկին՝ ՀՀ Շենգավիթի դատարանի կողմից դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ում նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 26-ին,
Արտակ Դավթյան. «Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ խոշոր գիտնականը ոչ ադեկվատ վարքագիծ է ունեցել»
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից այսօր «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Տնտեսագիտական համալսարանի դասախոս, ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանին, որը հայտնի դարձավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուականի պաշտպանության օրը լրագրողների հանդեպ անշնորհք պահվածքով եւ նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելով, հատկացրել են 400 հազար դրամանոց գիտական
Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է Արագած – Արթիկ ճանապարհի Նորաշեն – Գեղադիր հատվածը
Ապարանում, Արագածում, Արթիկում, Սպիտակի և Սելիմի լեռնանցքներում բուք է, Արագած – Արթիկ ճանապարհի Նորաշեն- Գեղադիր հատվածը սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:
Անգլիական մասոնական օթյակը, Ալիկ Աբրահամյանն ու Հայրիկյանի սպանության փորձը. էպոսագետը բացում է փակագծերը. 1in.am
«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ է հայտնվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Վարդան Սեդրակյանի ձեռքով գրված նամակ, որում վերջինս ուշագրավ բացահայտումներ է անում գործից՝ նշելով հայտնի անձանց անուններ, ովքեր ֆինանսավորել են իր նախընտրական քարոզարշավը, ապա նաև հետ պահանջել ներդրված գումարները, որոնք չստանալու համար էլ խոստացել են վրեժ լուծել: Խոսքը Ավիացիայի նախկին պետ Ալեքսանդր Աբրահամյանի և նրա
Անչափահասների կողմից իրականացված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ աճել են (Տեսանյութ)
Անչափահասների կողմից իրականացված հանցագործությունները 2012-ին եղել են 414, 2013-ին՝ աճել 4-ով, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Վարդանյանը: Ընդհանուր հանցագործությունների թվից անչափահասների կողմից կատարված հանցագործություններն այս տարի 2.2 տոկոս են, 2012-ին 2.6 է եղել: Հանցագործությունների ամենատարածված տեսակներն են հափշտակությունը, փողոցային հարձակումները, սպանության դեպք չի