Օրվա լրահոսը
BBC. Աշխարհում Հայաստանի մասին քչերը գիտեն
Իսկ Հայաստանի մասին իմացողներն էլ գիտեն, հայ ժողովրդի տառապանքների մասին
Սերժանտը համակարգչով կեղծել է զորամասի հրամանատարի հրամանի քաղվածքը
Նա արել է պատասխանատվությունից խուսափելու համար
Ինչո՞ւ են տնից փախել Գյումրիում ինքնասպան եղած ու հարևանուհու կողմից մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդու երեխաները. (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը Գյումրու Հնոցավան կամ որ առավել հայտնի է` Բարաքներ կոչվող թաղամասի սեփական տներից մեկի երկրորդ հարկում` իր եղբոր տանը, կախվել էր 51-ամյա Ս.Գ-ն: Թե ո՞րն էր եղել ինքնասպան լինելու պատճառը, այս պահին քննչական մարմնի կողմից ուսումնասիրություններ են կատարվում: Քանի որ թաղում խոսակցություններ էին տարածվել, թե վերջինս զբաղվել է մանկապղծությամբ, փորձել է բռնաբարել
Ինչո՞վ է տարբերվում կին դատավորը տղամարդ դատավորից
Երբ դատավորը մտնում է դատական նիստերի դահլիճ, առաջին բանը, որ լսում ենք, նիստերի քարտուղարի խոսքն է. «Ոտքի´, դատարանն է գալիս»: Եվ բոլորի ուշադրությունը սևեռվում է դատավորի վրա: Թե ներկաների համար որքանով է կարևոր դատավորի՝ կին կամ տղամարդ, տարեց կամ երիտասարդ լինելը, դժվար է ասել, իսկ օրենքն այդպիսի սահմանազատում չի դնում: «Արդարադատություն իրականացնելիս թե´ տղամարդ, թե´
ՀՔԾ-ն կուսումնասիրի ԱԺ անվտանգության պետի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպը
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ, մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում լրագրող Մարինե Խաչատրյանի և ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված կարգով ընթացքը լուծելու համար: ՀՀ գլխավոր դատախազություն
Հայտնի են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների անունները
Ա. ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` ո ր ո շ ո ւ մ ե մ. Արամ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ
Սաթիկ Սեյրանյան. «Արամ Աբրահամյանին ասացի՝ այո, ես վերին արտի ցորենն եմ»
«Ես ուշ էի քնում ու ունեի շուտ արթնանալու խնդիր: Անընդհատ այդ թռուցկաժողովներից ուշանում էի, անընդհատ նկատողություն էի ստանում, բայց դա ինձ «դաս» չէր լինում: Նույնիսկ Արամ Աբրահամյանն ինձ ժամացույց նվիրեց՝ զարթուցիչով, որ իբրեւ թե ես ժամանակին արթնանամ, բայց դա էլ չօգնեց: Տուգանքները չեն օգնում, ժամացույցը չէր օգնում, անընդհատ ուշանում եմ: Մի օր գնացի խմբագրի մոտ,
Վարուժան Ներսիսյանը՝ կադաստրի մարզային ստորաբաժանման ղեկավար
Նախկին քաղաքապետը 2011-ի նոյեմբերից անգործ էր
Մամեդյարովի հետ մենք շատ լարված զրույց ունեցանք. Ավստրիայի ԱԳ նախարար. Contact
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ քաղբանտարկյալների վերաբերյալ լարված զրույց է ունեցել: Փոխանցում է «Կոնտակտ»-ը: «Արտաքին գործերի նախարարի հետ մենք մանրակրկիտ զրույց ունեցանք: Ես նրան ներկայացրի քաղբանտարկյալների ցուցակը: Մարդու իրավունքների շուրջ քննարկումները մեզ մոտ շատ լարված անցան», – ասել է
Հերմինե Նաղդալյան. «Հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականության գերակա գաղափարախոսության է վերածվել»
ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում Նորվեգիայի թագավորության մայրաքաղաք Օսլոյում Սեպտեմբերի 10-13-ը տեղի են ունենում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքները, որին Հայաստանից մասնակցում են ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, և ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:: ԱԺ փոխխոսնակն այսօր հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց Հայաստանի զարգացումները Անկախության շրջանում, որի 23-ամյակը
«Ես չեմ կարող մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի ասածները, որովհետեւ քաղաքական լիդեր է» Համլետ Հարությունյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Zham.am-ին տված հարցազրույցում խոսելով սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին՝ ասել էր. « Եթե իշխանությունները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ Բարգավաճ Հայաստանը նույնպես կքննարկի` դահլիճներում եւ հրապարակներում: Մենք կվերցնենք ամենալավ դահլիճները, կհրավիրենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, իշխանություններին, կքննարկենք, մեր փաստարկները կբերենք, կլսենք ուրիշներին: Այդ դեպքում ես կունենամ բարոյական իրավունք` հրավիրել ժողովրդին հանրահավաքների`
Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին
Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին: Տիկին Լիչը մասնակցել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական փուլի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության փորձագետների հետ ամերիկա-բրիտանական փորձագիտական խորհրդատվական խմբի անցկացրած խորհրդակցությունների արդյունքների ամփոփմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ձևաչափով
Պուտինին ուրախացրել են ԵՄ նոր պատժամիջոցները. Интерфакс
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի նկատմամբ Եվրոմիության կիրառած պատժամիջոցները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Ցուցակի հետ կապված. ես ողջունում եմ ԵՄ այդ որոշումը: Ինչքան քիչ մեր պաշտոնյաները և խոշոր ընկերությունների ղեկավարները մեկնեն արտասահման ու զբաղվեն իրենց գործերով, այնքան լավ: Նույնը վերաբերում է Պետդումայի պատգամավորներին, որոնք պետք է ավելի հաճախ շփվեն իրենց ընտրողների հետ»,
«Ախր ո՞վ է Լեւոն Զուրաբյանը, ինչի՞ն է ջարդրտել, ի՞նչ են արել, որ ջարդել են». Համլետ Հարությունյան
«Լեւոն Զուրաբյանն ասում է այն, ինչ ինքը երազում է: Ես այդ մարդու երազանքների հետ ի՞նչ գործ ունեմ»,- այսօր՝ սեպտեմբերի 12-ին Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտնած այն կարծիքին, որ իշխանությունները գտնվում են մեծամասնությունն ամեն րոպե կորցնելու շեմին, եւ դրա պատճառով էլ գլխավոր հրամանատարը հրաման էր տվել,
Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով փորձագետը պատասխանեց պաշտպանի հարցերին
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր հրավիրվել ճանապարհային պատահարների գծով ավագ փորձագետ Խորեն Զաքարյանը: Տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հայտարարության համաձայն, երկուսուկես ժամ է հարցաքննվում է փորձագետը, հարցերից միայն հինգ րոպեն է փորձագետը խոսել: Ասվածին համաձայն էր նաեւ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, քանի որ հարցերի մեծ մասը «հանվում» էր դատավոր Վաղինակ Մկրտչյանի կողմից:
Բասկերի Երկրի խորհրդարանն Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունել
Սեպտեմբերի 12-ին Բասկերի Երկրի խորհրդարանն Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Սույն բանաձևով Բասկերի Երկրի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և նշում, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված փոխվստահության ամրապնդման բոլոր միջոցառումների իրականացումը։ Խորհրդարանը նաև կոչ է անում կողմերին հետ քաշել բոլոր դիպուկահարներին
«Խաչակնքմամբ կարող ենք մեզնից հեռացնել աղանդավորներին». քահանա
Հայ առաքելական եկեղեցին Խաչվերացի տոնն այս տարի նշում է սեպտեմբերի 14-ին: Խաչվերացը Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է, որը տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը։ «Շատերը տոնը կապում են գերեզմանի հետ, որը բացարձակ սխալ է: Խաչվերացը ոչ թե տխրության, այլ ուրախության տոն է»,- ասում է Արարատյան հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու
Շա՜տ հրապարակային սպասարկում
Հագուստի խանութների մեծ մասում «աննախադեպ» զեղչերի սեզոն է, «եւ իհարկե» երկու հագուստը վաճառվում է մեկի գնով, գուցե նաեւ՝ ավելի էժան: Պոտենցիալ գնորդներին էստի համեցեք անելու համար որոշ խանութներում ընտրել են շա՜տ հրապարակային սպասարկման միջոց. փողոցին նայող ապակիները հեղեղել էն այդ մասին իրազեկող հայտարարություններով: Միայն թե հետաքրքիր է մի բան. եթե երկու հագուստը հիմա վաճառվում է
Գիտաշխատող. «Թո՛ղ արեւային էներգիան սկսի աշխատել, թո՛ղ լինի 40 դրամ»
Աշոտ Միրզոյանի խոսքերով` արեւային էներգետիկայի գին գոյություն չունի
Արսեն Ջուլֆալակյանը՝ աշխարհի չեմպիոն
Հայ ըմբիշին պակասում է մարզական աշխարհի ընդամենը մեկ բարձրագույն պարգեւ՝ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը:
Կրթության տեսչության պետ. «Ամենավատ վիճակը Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում էր»
Ըստ Արամ Կարապետյանի` ոմանք ազատված են աշխատանքից, պետության գումարներն էլ՝ վերադարձված
Փաստաբան. «Հնարավոր է` Սամվել Ալեքսանյանը դատարանում ճիշտ ցուցմունք տա, վճարի 3 միլիոն դրամ» (Տեսանյութ)
«Օտարերկրյա լրտես մականվամբ իր լուսանկարով պաստառը փակցնելը միայն խելագար մարդու համար կարող է PR լինել»,- «Ծածկած շուկա» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանի փաստաբանին հակադարձում է Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Մկրտչյանի փաստաբան Լիաննա Բալյանը պնդում էր, որ անցած տարի ի պաշտպանություն «Ծածկած շուկայի» ակցիաների ժամանակ շուկայի պատին Կարո Եղնուկյանի լուսանկարով ու «մասսոն,
Հրդեհը լափում է Գյումրու կենտրոնական շուկայի մոտակայքի տներից մեկը
Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրու Մայակովսկի և Հաղթանակի պողոտայի հատման անկյունում գտնվող 2 հարկանի սեփական տանը: Այստեղ բնակվում են Մարգարյանների որդիները. առաջին հարկում խանութներ են: Հրշեջ ծառայությանը դեռ չի հաջողվել հանգցնել կրակը, տեղի բնակիչների ասելով, այս ծառայության մեքենաների ջուրն է անընդհատ պակասում: Այս պահին տեղանք է ժամանել նաև շտապօգնության մեքենան: Նունե
«Հրամանատարները պետք է ազգին ծառայեն, ոչ թե մանր-մունր քաղաքական շահեր սպասարկեն»
Հարցազրույց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ – Հրամանատարներն իրենց ազատամարտիկների դաշինքը ստեղծեցին, Ռուբեն Գեւորգյանն իր կառույցն է ստեղծում: Ազատամարտիկների դաշինքը հայտարարեց, որ կանգնելու է քառյակի` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», ուժերի կողքին: Ստացվում է, որ ամեն քաղաքական ուժ իր Երկրապա՞հն է ստեղծում: Ինչո՞ւ է պառակտվում Երկրապահը: – Դուք էլ եք գիտակցում,
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի բացահայտումները
02-12.09.2014թթ. <<Դիլիջան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և կազմել են անտառխախտման 7 արձանագրություն՝ 27 ծառի և 4 խ.մ վառելափայտի անտառից ապօինի դուրսբերման դեպքերի համար: 2 անտառխախտման արձանագրություն կազմվել է <<Հաղարծին>> տեղամասում Արայիկ Զարգարյանի /2 խ.մ վառելափայտի ապօրինի դուրս բերում/ և Արշակ Թամրազյանի նկատմամբ /2 խ.մ վառելափայտի ապօրինի դուրս բերում,/: <<Գոշ>> տեղամասում Սամվել Ալիխանյանի
Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԳԴՀ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և էկոնոմիկայի նախարար Հարթմութ Մյոլլրինգի հրավերով կգտնվի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում: Այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրի և Մագդեբուրգի համալսարանական կլինիկայի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև համաձայնագրի ստորագրում: Պատվիրակությունը կայցելի նաև Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության
Խորհրդակցություն՝ ոռոգման համակարգի ընկերությունների մասնակցությամբ
Տարածքային կառավարման նախարարությունում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներին ներկայացրեց ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին, քննարկվեցին նաեւ ոռոգման տարեշրջանի ընթացքի հետ կապված հարցեր: Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ կոմիտեի նորանշանակ ղեկավարն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ համակարգի ընկերությունների հետ համատեղ ուժերով
Որ գրքերն են ազդել կարկառուն ՀՀԿ-ականների ճակատագրի վրա
Որոնք էլ ազդած լինեն եւ ինչպես էլ ազդած լինեն, կարծում եմ՝ ապագայում նրանցից շատերի կյանքը ՀՀ Քրեական օրենսգիրքն է փոխելու Երկուշաբթի՝ սեպտեմբերի 8-ի առավոտյան ես իմ ֆեյսբուքյան էջում գրեցի, թե այսօրվանից սկսվում է «Ազգային կրկեսի» նոր թատերաշրջանը, եւ կանխատեսեցի, որ այդ կրկեսի արենայում կլոունադան ապահովելու է ՀՀԿ խմբակցությունը: Կանխատեսումս արդարացավ հենց նույն օրը. մի քանի
Ի՞նչ նկատի ուներ Օբաման. նոր սպառնալիքներ` ԱՄՆ-ին
«Օբամայի երեկվա հայտարարությունից պարզ դարձավ, որ պայքարն այնքան էլ չի հաջողվել, եւ նորից կոալիցիա կազմելու անհրաժեշտություն կա»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Ըստ արաբագետի՝ 13 տարի առաջ ԱՄՆ-ն ենթարկվեց աննախադեպ հարձակման. իսլամական մի արմատական կառույց մարտահրավեր նետեց գերհզոր մի պետության, և շատերը 21-րդ դարը սկսում են հաշվել հենց այդ
Ռուսաստանի նկատամամբ ԵՄ նոր պատժամիջոցները. Մոսկվայի արձագանքը. РИА Новости
Եվրամիությունը սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել: Այս անգամ սահմանափակումների տակ են ընկել նավթային և ռազմական ոլորտների ընկերությունները, երկակի նշանակության ապրանքները, զգայուն տեխնոլոգիաները, ինչպես նաև մի քանի ֆիզիկական անձիք: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ԵՄ պաշտոնական տեղեկագրքում հրապարակված պատժամիջոցների ցուցակում նշված է, որ նավթային ընկերություններից սահմանափակվել է «Օբորոնպրոմ»-ի, «Ռոսնեֆտ»-ի, «Տրանսնեֆտ»-ի, «Գազպրոմ նեֆտ»-ի մուտքը եվրոպական


















































