Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության համաժողով Հնդկաստանում

Հունվար 30,2014 16:23

Հունվարի 28-ին Հնդկաստանի Կերալա քաղաքում իր աշխատանքն սկսեց Կաթոլիկ և Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության միացյալ միջազգային համաժողովը: Համաժողովին Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Մայր Աթոռի Հրատարակչական և Պաշտոնական մամուլի բաժինների տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալամեզյանը:

Հնգօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են Վաղ Եկեղեցու պատարագների և ուխտագնացությունների ավանդույթին վերաբերող թեմաներ:

Հունվարի 28-ին համաժողովի մասնակիցներն առանձին հանդիպմամբ քննարկեցին ընդհանուր խնդիրներ, որի ժամանակ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռում կազմակերպվելիք միջոցառումերը, ինչպես նաև անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դերակատարությանը` որպես Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համանախագահի:
Պլենար նիստի ընթացքում, որը նախագահում էին Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը և Քրիստոնեության միասնության ջատագովման պապական խորհրդի նախագահ Կարդինալ Կուրդ Կոխը, Տ. Շահե վարդապետ Անանյանը ներկայացրեց «Երուսաղեմը պատարագի և ուխտագնացության միջև. Հայկական ավանդության ուսումնասիրություն» աշխատանքը:
Ապա Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն առանձնազրույց ունեցավ Կարդինալ Կուրդ Կոխի հետ:

Իսկ Հունվարի 29-ին մասնակիցներին պաշտոնական ընթրիքի ընդունեց Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Մար Թոմա Պաոլոս Բ-ն:
Այս օրերին ժողովականները նաև ներկա կգտնվեն Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու ճեմարանի 200-ամյակին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031