Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պարզաբանում

Հունվար 30,2014 17:14

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) կողմից իրականացվող գիտական գործուղումների ֆինանսական աջակցության մրցույթի դիմորդների հայտերի գնահատումն իրականացվում է ԵԳԱԾ ղեկավար մարմնի կողմից մշակված և հաստատված կարգի ու չափորոշիչների հիման վրա:

Վերոհիշյալ չափորոշիչներն ապահովում են անկողմնակալ մրցույթի իրականացումը և դիմումների անաչառ գնահատումը: Այդ փաստը ապացուցվել է 1,5-ամյա գործունեության ընթացքում: Մրցութային հայտերի գնահատումն անձնավորված չէ, և մրցութային միավորները տրվում են բացառապես տվյալ գիտական միջոցառման մասնակցության հայտի վերաբերյալ:

Հունվար ամսվա մրցույթի արդյունքների շահարկումները համարում ենք անընդունելի: Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները տարակուսելի են և կոչված են արատավորելու ԵԳԱԾ բարի համբավը:

Տեղեկացնում ենք նաև, որ սույն թվականի փետրվարի 21-ից սկսած՝ գիտական գործուղումների ֆինանսական աջակցության մրցույթի կարգում իրականացվելու են հետևյալ փոփոխությունները. հետայսու մրցույթին կարող են դիմել այն երիտասարդ  գիտնականները, ովքեր ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված կամ արտասահմանյան գիտական պարբերականներում առնվազն մեկ գիտական հոդված ունեն։ Բացի այդ, խստացվել են նաև տեխնիկական չափորշիչները։

 

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031