Օրվա լրահոսը
Էդվարդ Նալբանդյանն այցելեց Վայոց Ձորի մարզ
Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Վայոց Ձորի մարզ։ Եղեգնաձորում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ մարզի ակտիվի՝ համայնքների ղեկավարների, մարզպետարանի ղեկավար աշխատակիցների, կրթական հաստատությունների տնօրենների, Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ։ Պատասխանելով ներկաների հարցերին` Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասնորեն անդրադարձավ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
«Սահմանադրությունը թաշկինակ չէ». «Ժողովուրդ»
ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ-ում տիրող այսօրվա իրավիճակի «մեղավորը» ՀՀ Սահմանադրությունը չէ, ուստի այն փոխելու կարիք չկա։ – Պարոն Քոքոբելյան, տեղեկություններ կան, որ Դուք ՀՅԴ-ից հետո երկրորդ ոչ իշխանական քաղաքական ուժն եք, որը համաձայն է Սահմանադրական բարեփոխումներին։ Ըստ Ձեզ, գործող Սահմանադրության ո՞ր կետերը փոփոխման կարիք ունեն։
Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա երկշաբաթյա ստացիոնար բուժում էր անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սևանից,որտեղ զբաղվում է անասնապահությամբ, տեղափոխվել էր Հրազդանի բժշկական
Կառավարությունը բյուջեի հավաքագրման հետ կապված խնդիր ունի. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է անելանելի իրավիճակում։ Բանն այն է, որ նրա ղեկավարած կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանամ պետական բյուջեն հավաքագրել։ Մեր տեղեկություններով, այժմ Հ. Աբրահամյանն ու կառավարության անդամները փորձում են բոլոր հնարավոր մեթոդները կիրառել՝ անհրաժեշտ հավաքագրումներն ապահովելու համար, սակայն ապարդյուն։ Դրան զուգահեռ՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ խնդիրը չբարձրաձայնվի, քանի
ԲՀԿ-ական պատգամավորը դեմ է «երեք նախագահներին». «Հայկական ժամանակ»
Երեկ մի քանի հարց ուղղեցինք Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանին, ում տեսակետները, ինչպես պարզվեց զրույցի ընթացքում, էականորեն շեղվում են ԲՀԿ ղեկավարների որդեգրած քաղաքական գծից։ Մախսուդյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ. – Պարոն Մախսուդյան, վերջերս Ռոբերտ Քոչարյանը դարձյալ հարցազրույց տվեց, խոսեց քաղաքականություն իր վերադարձի մասին։ Դուք ցանկանո՞ւմ եք, որ նա դարձյալ վերադառնա քաղաքականություն։ –
Արսեն Ջուլֆալակյանը մեկուկես րոպեում ադրբեջանցուն շարքից դուրս բերեց
Տաշքենդում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնայնությունում Հայաստանի ու աշխարհի լավագույն ըմբիշներից մեկը՝ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, պայքարն սկսելով 1/16 եզրափակչից՝ գոտեմարտեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի հետ: Մեր օլիմպիական արծաթե մեդալակրից ընդամենը 1,5 րոպե պահանջվեց 9:0 բացահայտ առավելությամբ մրցակցին շարքից դուրս բերելու համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջի
Տուժողը էլի Հայաստանն է. «Հայկական ժամանակ»
Համաշխարհային շուկայում արձանագրվում են միտումներ, որոնց ազդեցությունը մեր տնտեսության վրա կարող է զգալի լինել։ Խնդիրն այն է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի համար ամենամեծ նշանակությունն ունեն նավթի եւ գունավոր մետաղների միջազգային գները։ Եթե նավթի գները բարձր են, ապա դրա արդյունքում մեծանում են Ռուսաստանում բնակվող կամ ժամանակավորապես աշխատելու մեկնած մեր հայրենակիցների՝ իրենց հայաստանաբնակ հարազատներին ուղարկվող գումարները՝ մասնավոր
Արթուր Շահինյանը պարտվեց իրանցուն
Հայաստանցի 85 կգ քաշային Արթուր Շահինյանը Ուզբեկստանի մայրաքաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին գոտեմարտում հանդիպեց Իրանի ներկայացուցիչ Ալի Քարիմֆարի հետ ու երկու մրցափուլերի արդյունքում 0:3 հաշվով պարտություն կրեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկովյան միջազգային երաժշտության տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին: «Հարգելի Վլադիմիր Թեոդորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն:
Հանրապետությունում ծնունդների թիվն աճել է
Հանրապետությունում առաջին ութ ամիսներին (հունվարից-օգոստոս) գրանցվել է 27338 ծնունդ, որից 14657-ը Երևանում: Ընթացիկ տարում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 920 –ով: Օգոստոսին Հայաստանում ծնվել է 4179 երեխա: Դրանցից` 2282-ը մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակում, Լոռիում, Տավուշում և Կոտայքում: ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայություն
Զավենն ու Սևակը հրաձգության «Աշխարհի առաջնությունում»
Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է հրաձգության «Աշխարհի 51-րդ առաջնությանը», որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, որտեղ բացի մեդալներից ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաև 2016 թ օլիմպիական խաղերին մասնակցելու 64 ուղեգրերի համար: Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են: «Աշխարհի
Վերարտադրման մեխանիզմը
Ընդդիմության ձեւակերպումը՝ «սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվում են իշխանությունը վերարտադրելու նպատակով», իմ մեջ որոշակի թերահավատություն է առաջացնում: Ոչ թե այն պատճառով, որ ես հավատում եմ իշխանության «վեհ նպատակներին», այլ որովհետեւ վստահ եմ, որ իշխանությունը վերարտադրվելու է բոլոր պարագաներում: Այնքան ժամանակ, մինչեւ չփոխվի մեր՝ քաղաքացիներիս մտածողությունը, իսկ դա երկարատեւ գործընթաց է: 1998 թվականի սկզբին «հայտնի ուժերը» պահանջեցին նախագահի
Խդր Հաջոյան. «Հայաստանում եզդիները որեւէ կերպ խտրականության չեն ենթարկվում»
Ըստ Խդր Հաջոյանի՝ երթի ընթացքում փաստվեց հայերի եւ եզդիների եղբայրությունը
«Ոչ ցեղասպանություններին» ջահերով երթն ավարտվեց Ծիծեռնակաբերդում
Երթի մասնակիցները հուշահամալիրում ծաղկեպսակներ դրեցին
Լրագրողների աչքից ոչինչ չի վրիպում
Զանգվածային լրատվամիջոցները բացահայտել են, որ աշխարհի լավագույն ու ամենագեղեցկատես թենիսիստուհիներից մեկը՝ Անա Իվանովիչը, հանդիպում է ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի անդամ Բաստիան Շվայնշտայգերի հետ: Նրանց լրագրողները տեսել են Նյու Յորքում: Շվայնշտայգերի ընկերուհին դեռ բոլորովին վերջերս գերմանացի մոդել Սառա Բրադերն էր, որը ֆուտբոլիստին ուղեկցում էր Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնությունում: Կարծիք կա, թե Բաստիանն ու Անան ծանոթացել են
Խոշոր տուգանքի է ենթարկվել ասուլիսում հայհոյելու համար
Մեծ Բրիտանիայի կարգապահական կոմիտեն գերծանր քաշային բռնցքամարտիկ Դերեկ Չիսորային տուգանել է 15 հազար ֆունտ ստերլինգ՝ Թայսոն Ֆյուրիի հետ կայանալիք մարտի նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում հայհոյական արտահայտություններ անելու համար: Այդ մարտը հետաձգվել է Չիսորայի ձեռքը կոտրվելու պատճառով եւ նշանակվել նոյեմբերի 22-ին: Հաղթողը կդառնա WBO չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի պարտադիր հավակնորդ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Getty Images-ի
«Աղվան Հովսեփյանը կեղծում է «Մարտի 1-ի» պատմությունը»
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կեղծում է «մարտի 1-ի» ամբողջ պատմությունը, կեղծ քննությունը ներկայացնում որպես օրինաչափություն: «Աղվան Հովսեփյանը շարունակում է այն հրահանգի շրջանակներում գտնվել, որը ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է հրահանգել: Գործով դատապարտվածներ ասելով՝ հիմնականում նկատի ունի քաղբանտարկյալներին: Այդ քրեական գործերը քաղաքական հետապնդում են ընդդիմադիրների նկատմամբ, որի հետեւանքով մոտ հարյուրից ավելի մարդ
«Ներքին ռումբերը» սպառնում են սահմանամերձ Բերդավանի կայունությանը
Թորոսյանները շարունակում են ագրեսիվ վարքը
Պելեին հաճախ կապիկ են անվանել
Ֆուտբոլի արքան համոզված է, որ թխամորթ ֆուտբոլիստները պետք է արհամարհեն ստադիոնների տրիբունաներից ֆուտբոլասերների արած ռասիստական արտահայտությունները: «Եթե ես ժամանակին դադարեցնեի խաղալը կամ բանավիճեի, երբ իմ ետեւից կապիկ էին գոռում, ոչ բոլոր խաղերը կավարտվեին», – հայտարարել է աշխարհի եռակի չեմպիոնը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Global Look Press-ի
Գյումրու` Գերմանիայից ներկրված փոշեկուլ մեքենան ցնծության մեջ է գցել Սամվել Բալասանյանին ու մյուս պաշտոնյաներին. (ֆոտոշարք)
Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում փորձարկվել է այս քաղաքի առաջին փոշեկուլ մեքենան, որը Գյումրու քաղաքապետարանը ձեռք բերեց ավագանու որոշմամբ: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը, այն ձեռք է բերվել Գերմանիայից, «Մերսեդես» մակնիշի է, և արժեքը մոտ 12 միլիոն դրամ է: «Ես հաստատ չգիտեմ, բայց ասում են` այս մեքենայից ամբողջ հանրապետությունում
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ «Ա1+»-ի լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու փաստի վերաբերյալ
Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ «Հակահարված» խմբի ակցիան լուսաբանելիս բռնություն է գործադրվել «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ: Ակցիայի կազմակերպիչները «Բարեւ Ռոբ» գրությամբ պաստառով հիշեցնում էին 13 տարի առաջ «Պապլավոկ» սրճարանում այդ կերպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունած Պողոս Պողոսյանի սպանությունը։ Լրագրողը նկարահանում էր խորհրդարանի դարպասին փակցված պաստառը, ինչպես նաեւ
Ջահերով երթը շարունակվում է. (Ֆոտոշարք)
Հարակից շենքի բնակիչները իրենց աջակցությունն են ցույց տալիս երթի մասնակիցներին
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան. «Փողոցային խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում»
Էդիկ Մինասյանը գտնում է, որ նախագահի կողմից իր պարգեւատրվել է շահարկվում է
«Խրամատը» լքելու մասին. «Դուք փաստը չե՞ք արձանագրում, որ ժամը 4-ից հետո 20 հոգի նստած էին ՀՀԿ-ից»
Այսօր լրագրողները ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե չի՞ ամփոփվել նիստում այն հարցը, թե ովքեր են կատարել Սերժ Սարգսյանի հրահանգը եւ մնացել «խրամատում»: Պարոն Շարմազանովը պատասխանեց. «Ամփոփման կարիք չկա, որովհետեւ դուք տեսաք, որ այս քառօրյային ՀՀԿ մեծամասնությունը բավականին ակտիվ աշխատել է եւ մինչեւ վերջին պահն էլ, վերջին րոպեները քառօրյայի բավականին ակտիվ քննարկումներ են
Շարմազանովը՝ լրագրողի վրա հարձակման մասին. «Կարիք չկա միանգամից դատախազի ֆունկցիա վերցնել»
ՀՀԿ-ն չի՞ քննարկում իշխանությունների այն կադրերի հարցը, որոնք նշանակվում են եւ լրագրողների վրա են հարձակվում: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի այս հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե որեւէ կուսակցություն չի զբաղվում ուժային կառույցներով. «Ինչ վերաբերում է ԱԺ անվտանգության աշխատողի հետ կապված, նախ, ես միջադեպին ծանոթ չեմ, երկրորդը՝ կարծում եմ, թե՛ լրագրողները, թե՛
Մեկնարկեց եզդիների ցեղասպանությունը դատապարտող ջահերով երթը
Երթի մասնակիցները դատապարտում են նաեւ Հայոց ցեղասպանությունը
Շարմազանովը՝ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպման մասին. «Դա մեզ չի անհանգստացնում»
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարցին՝ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում ասել էր, որ չի գալիս քաղաքական իշխանություն, որպեսզի անձնական շահեր հետապնդի, փաստորեն, այս գործող իշխանությունները այս ձեռագրո՞վ են աշխատում՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ Հայաստանում եւ առհասարակ աշխարհում չի ճանաչում մի քաղաքական գործիչ, որն ասում է, որ իր նպատակը քաղաքականության մեջ մտնելով՝ անձնական
ՀՀԿ գրասենյակում Սուրիկ Խաչատրյանի ներկայությունը խաբուսիկ էր. նա մարզպետ չնշանակվեց
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստն էր, որից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հիմնականում քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, աշնանային առաջին քառօրյայի հետ կապված հարցեր: Սպասվում էր, որ այսօր ՀՀԿ-ն կնշանակի Սյունիքի մարզպետ: Հարցին՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այստեղ էր, ինչո՞վ է պայմանավորված դա՝ պարոն Շարմազանովն ասաց. «Այսօր կուսակցության խորհուրդը նաեւ քննարկումներ էր


















































