Օրվա լրահոսը
Բարեգործությունից՝ սոցիալական բիզնես
Հիշո՞ւմ եք, ժամանակին Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը միկրոավտոբուսներով թոշակառուներին տանում էր Սեւան, այնտեղ խորոված հյուրասիրում, իսկ հետո ԱԼՄ-ի լուրերով մոտավորապես 10-15 րոպեանոց սյուժեներ էին հեռարձակվում, որոնց ժամանակ թոշակառուները երախտիքի խոսքեր էին ասում բարեգործի հասցեին: Դա հայկական բարեգործության դասական մոդել է՝ քաղաքական գործիչը կամ պատգամավորը, որն ունի անհրաժեշտ գումարներ, բարեգործություն է անում՝ իր համար դրական
Ուկրաինական ընդդիմությունն այնքան ուժեղ չէ, որ կարողանա ստիպել իշխանություններին հրաժարական տալ
Այսօր «Հայելի» ակումբում Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումներին անդրադառնալով՝ ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը նշեց, որ թեեւ շատերն իշխանությունների քայլերը գնահատեցին անտրամաբանական, բայց, այնուամենայնիվ՝ ընդդիմության կողմից լայնածավալ ճնշումը հասել էր լուրջ մի կետի, որն իշխանությունները չէին կարող անտեսել: «Յանուկովիչը, ըստ էության, գնաց բանակցությունների, եւ հասկանալի է, որ նա եւ իր թիմը հույս ունեն, թե բանակցությունների միջոցով
28-ամյա դոկտորը ներկայացրեց ինքն իրեն
«Առավոտի»` «Տնտեսագիտականի խորհուրդը 28 տարեկանին դարձրել է դոկտոր» հրապարակումը բուռն քննարկումների տեղիք է տվել: Հոդվածն այն մասին էր, որ անցյալ տարվեվերջին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 014 խորհուրդը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան է շնորհել 28-ամյա Դավիթ Հարությունյանին, որը ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի որդին է: Հրապարակումից հետո խմբագրություն զանգահարեց Դավիթ Հարությունյանը՝
ՀՀԿ-ական պատգամավոր. «Գույները չտարբերող ուժերն են նիհիլիստական տրամադրություններ ստեղծում»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում ասաց, որ իր համար անակնկալ չէր Սահմանադրական դատարանի որոշումը՝ կասեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը՝ մինչեւ դրա սահմանադրականությունը պարզելը: Սակայն միեւնույն ժամանակ նա վստահ է, որ կուտակային համակարգը գործելու է. «Բարեփոխումներն իրականանալու են, գաղափարը չի վերանայվում: Ամբողջ աշխարհն է գնում դրան, որովհետեւ ուրիշ ճանապարհ չկա: Նոր հեծանիվ
«Եթե ունենայի Ստրադիվարիուսի ջութակ»
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Միքայել Թարիվերդիեւի ստեղծագործական երեկոն, եւ Երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) կոմպոզիտորի Ջութակի եւ նվագախմբի առաջին կոնցերտի բարձրակարգ կատարմամբ հանդես եկավ մոսկվաբնակ երաժիշտ, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանը: Նա դեռեւս 10-11 տարեկանում, լինելով Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի սան, Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ փայլել է
Խաչիկ Ասրյան. «Ամենավեհ արժեքը հայրենիքն է»
Հայոց ազգային բանակի կազմավորման 22-ամյակի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ծրագրել է ամբողջ տարվա ընթացքում հայրենասիրական միջոցառումներ անցկացնել հանրապետության տարածքում տեղակայված զինվորական ստորաբաժանումներում: Մեկնարկը տրվեց Նուբարաշենի վարչական շրջանում տեղակայված 5-րդ բանակային կորպուսում: Ստորաբաժանման անձնակազմի հետ հանդիպմանը, որի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգվեց օրերս ԼՂՀ սահմաններից ազերիների հատուկ նշանակության ջոկատների գրոհը հետ մղելիս եւ նրանց
Լրագրողներին խոչընդոտած Սեւակ Խաչատրյանին 400000 են տվել
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտած, ոստիկաններին՝ լրագրողներին ներս չթողնելու ցուցումներ տված տղաներից մեկը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը 400 000 դրամանոց գործուղում է շահել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով (ԵԳԱԾ): Նա այդ ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման
Ոստիկանները հայտնաբերեցին դրամապանակ գողացողին
Հունվարի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղային միկրոավտոբուսում գողացել են մի ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ և տարբեր բանկերի պլաստիկ քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հունվարի 27-ին Փ. Բուզանդի փողոցի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին:
Արթուր Գեւորգյան. «Շատ ենք հեռացել բռնցքամարտի հայկական դպրոցի ակունքներից»
2013 թվականի նոյեմբերին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը նոր նախագահ ընտրեց՝ մեր առաջատար մարզաձեւերից մեկի ղեկավարությունը վստահելով 2 օլիմպիական խաղերի, աշխարհի՝ 2 ու Եվրոպայի 4 առաջնությունների մասնակից, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող, այժմ՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին: Անցած երկու ամիսներին ֆեդերացիայում արմատական բարեփոխումներ են կատարվել. ամբողջովին փոխվել են գործադիր կոմիտեի եւ հավաքականների մարզչական կազմերը: Այս օրերին հանրապետության
Բազմաթիվ գյումրեցի անօթևաններ այլևս բնակարան չեն ստանա. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)
1988-ի երկրաշարժից ավելի քան քառորդ դար անց Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, սակայն մինչև օրս պետության կողմից փոխհատուցում չեն ստացել: «Շիրակ կենտրոնի» դիտարկումները ցույց են տալիս, որ նման կարգի անօթևանների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Ներկայումս նրանց մեծ մասն անօգնական վիճակում են
Սեռական կյանքի վարագույրից անդին. Մեդալի տարբեր կողմերի մասին. «Մեդիալաբ»
Երբ մեքենայով Աշտարակից դեպի Երևան ուղևորվող երկու ընկերներ մայրուղուց պատահական մի կնոջ իրենց մեքենայով Երևան բերելու համար օգտվում էին վերջինիս մատուցած ծառայություններից, իրենց մտքով էլ չէր անցնում, որ որոշ ժամանակ անց հայտնվելու են Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում՝ իրենց հետ բերելով՝ մեկն իր կնոջը, մյուսը՝ զուգընկերուհուն: Բոլորի մոտ էլ հայտնաբերվեց սիֆիլիս: Սեռավարակներից խուսափելու երեք ճանապարհ
ՀՀ քաղաքաշինության նախարարը նախանշել է 2014-ի առաջնահերթությունները
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ամփոփեց համակարգի 2013 թվականի գործունեությունը եւ անդրադարձավ այս տարվա գերակա ուղղություններին եւ առաջնահերթ միջոցառումներին: “Գիտեք, որ հաշվի առնելով քաղաքաշինության ոլորտում կուտակված խնդիրների լուծման հրատապությունը՝ արդեն 2 տարի է որդեգրել ենք նոր ռազմավարական մոտեցումներ` ինչպես իրավական դաշտի ապահովման, այնպես էլ բյուջեի ձեւավորման հարցում”,- ընդգծեց նախարար Թադեւոսյանը` նախարարության ղեկավար
«Պաշտպանե՞լ, թե՞ պաշտպանվել»
Ես՝ Սերգեյ Գեորգիի Զախարյանս, կարդալով «Առավոտ» օրաթերթում տպագրված «Ապագա գիտությունների թեկնածուն արտագրե՞լ է ապագա դոկտորից» հոդվածը, հայտնաբերեցի անճշտություններ, հակասություններ, խեղաթյուրումներ, իմ անձին վերաբերող անհիմն մեղադրանքներ: Զարուհի Հայրյանը իրեն ներկայացնում է որպես տուժող եւ մի շարք անհիմն մեղադրանքներով փորձում է ԶԼՄ-ի ուշադրությունը գրավել դեպի իր կողմը: Ես՝ Սերգեյ Զախարյանս, բնակվում եմ Վանաձորում, ավելի քան 15 տարի
Հրդեհ Վարդաբլուրի գյուղապետարանի շենքում
Հունվարի 26-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվում է Վարդաբլուրի գյուղապետարանի շենքը: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 09.45-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով: Հունվարի 27-ին Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից գրություն է ստացվել, որ գյուղապետարանին պատկանող շենքում առաջացած հրդեհի նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ: Հանգամանքները պարզվում են:
Փորձագետ. «Յանուկովիչը Սերժ Սարգսյանի պես վարվեց»
Այսօր «Հայելի» ակումբում ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը եւ փորձագետ Շուշան Խաթլամաջյանը խոսեցին Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների մասին: Էդգար Վարդանյանը գտնում է` Յանուկովիչը, ըստ էության գնաց բանակցությունների, եւ հասկանալի է, որ նա եւ իր թիմը հույս ունեն, թե բանակցությունների միջոցով կկարողանան չեզոքացնել ընդդիմության գործոնը, թուլացնել ճնշումը, փորձ կարվի նաեւ այնպես անել, որ պառակտում լինի ընդդիմադիր դաշտում:
Ինչո՞վ են զբաղված ՀԱՊԿ-ը եւ Նիկոլայ Բորդյուժան
ՀԱՊԿ-ին չե՞ն հետաքրքրում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունները Մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական շփման լարվածության ֆոնին ադրբեջանական ԶԼՄ-ները ուշագրավ տեղեկություն հրապարակեցին: «Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդանավերը թռիչքներ են կատարում շփման գծի երկայնքով»՝ հաղորդեցին ադրբեջանական ԶԼՄ-ները, ընդ որում՝ հավելելով, որ նշյալ տեղեկատվությունը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության
Սերժ Սարգսյանը պետական այցով կմեկնի Չեխիա
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, այսօր պետական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Նախագահ Զեմանի հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին նախատեսվում են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և
Անցած տարի 10 000 ձեռնարկություն է փակվել. «Հայոց աշխարհ»
Քանի որ Հայաստանում ավելի մեծ թիվ են կազմում ցածր արտադրողականությամբ ու արդյունավետությամբ գործող ձեռնարկությունները, ապա շրջանառության հարկի պատճառով ընկերությունները լրացուցիչ հարկային բեռի տակ են ընկել: Միգրացիայի եւ աղքատության պատճառով նվազեց մարդկանց գնողունակությունը: Փոքր բիզնեսը հայտնվեց անհավասար մրցակցության մեջ:
Հերմինե Նաղդալյան. ԵԽԽՎ նորընտիր նախագահը քաջածանոթ է մեր երկրի քաղաքական ներկապնակին
Տիկին Բրասերը տարբեր առիթներով եղել է ՀՀ-ում և քաջածանոթ է մեր երկրի քաղաքական ներկապնակին, ինչպես նաև մեր ազգային խնդիրներին:
Փոփոխություններ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում
Հունվարի 28-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը Վանաձորում հանդիպում ունեցավ ՀՀԿ Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության նախկին նախագահ Տիգրան Բադոյանը ներկայացրեց մարզի երիտասարդական կազմակերպությունների նորընտիր ղեկավարներին, քննարկվեցին կազմակերպչական, կուսակցական հարցեր։ ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ՀՀԿ-ն ամեն
Ֆրանսիան մա՞տ է թափ տալիս Թուրքիայի վրա. «Հայոց աշխարհ»
Հատված ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ հարցազրույց -Ֆրանսիայի հայ համայնքը նախազգուշացրեց Օլանդին, որ առաջիկա ընտրություններում ֆրանսահայերը կվերանայեն նախագահի թիմին իրենց ձայնը տալու դիրքորոշումը: Փաստորեն անգամ այդ նախազգուշացումը պակաս ազդեցիկ է, քան ֆրանս-թուրքական համագործակցության հեռանկարները: -Իրոք, հայ համայնքը Ֆրանսիայում որոշակի ուժ ունի, բայց չեմ կարծում, թե հայ համայնքի ճնշումը կարող է այն
Մարտի 1-ին զոհվածի մայր. «Ես նախընտրեցի հեռանալ եւ հեռվից պայքարել». «Չորրորդ իշխանություն»
Զոհերի հարազատներին շատ դժվար է ապրել մի երկրում, որտեղ իշխանության են եկել քո երեխայի արյան գնով, որտեղ քո երեխային սպանողը այդ արյունը մարսել է, որտեղ ամեն քայլափոխի ուզում են քեզ ճնշել, որտեղ իրականությունը խեղաթյուրվում է։
Անահիտ Բախշյան. «ՍԴ որոշումը դեռ ոչինչ չի նշանակում»
«Այդ որոշումը դեռ ոչինչ չի նշանակում, այն ընդամենը երկու ամիս է տևելու, մինչև ՍԴ-ի հերթական վճիռը կայանա: Զարմանում եմ այն հրճվանքի վրա, որը ՍԴ որոշումին հետևեց: Կասեցնելը ՍԴ-ի պարտականությունն էր»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀ ՍԴ-ի՝ հունվարի 24-ի որոշմանը՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ, այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը: Փաստաբան Նորայր
Վազգեն Սիսլյան. ՍԴՀԿ-ն իր 126-ամյա պատմության մեջ երբեք չի լուծարվել, որ ինչ-որ մեկը հայտարարի այն «վերակազմավորելու» մասին
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Երևան քաղաքի վարչության անդամ, ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար, ազատամարտիկ Վազգեն Սիսլյանը, մեկնաբանելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագծի լարված իրավիճակը, նկատեց. «Թող բոլորը հստակ իմանան, որ չնայած հայտարարված զինադադարին, ադրբեջանական ոտնձգությունները կրում են առօրյա բնույթ: Շատ լավ կլիներ, որ սահմանային կետերում բացի ժամկետային զինծառայողներից լինեն նաև պայմանագրային զինծառայողներ, ովքեր մեծ փորձ ունեն: Պետք
Ուրիշ ի՞նչ է կայացել բանակից բացի. «Չորրորդ իշխանություն»
Մենք, ինչ է, չեչեննե՞ր ենք, ովքեր կռվելուց բացի ոչինչ չգիտեն։
Ավտոբուսների վարորդները չեն ցանկանում աշխատել. «Ժողովուրդ»
Արդեն երկար ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում՝ կապված հասարակական տրանսպորտի աշխատանքի, հատկապես սպասարկման ժամերի հետ։ Քաղաքացիները դժգոհում են մասնավորապես 7, 9, 37 համարի ավտոբուսների եւ 38 համարի միկրոավտոբուսի աշխատանքից։ Այդ բողոքների եւ հասարակական տրանսպորտի հետ կապված այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ։ –
ԵԺԿ խմբում Լատվիայի ԵԽԽՎ պատվիրակը խոսել է Զարուհի Փոստանջյանի փոխարինման մասին. «Հայկական ժամանակ»
ԵԽԽՎ պատգամավոր, Լատվիայի ներկայացուցիչ Լոլիտա Չիգանը երեկ հայտնեց, որ Փոստանջյանի՝ պատվիրակությունից դուրս հանվելու հարցը անձամբ է բարձրացրել։ «Ես տիկին Փոստանջյանին պատվիրակությունից հեռացնելու հարցը բարձրացրեցի, որովհետեւ նկատել էի, որ նա փոխարինվել է ուրիշ անդամով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից, որը իշխանական կուսակցությունից է։ Ես հիշում եմ, որ այս փոխարինումը եղել է անմիջապես ՀՀ նախագահին ԵԽԽՎ այցի ընթացքում տված
Սեյրան Օհանյան. «Այդ դեպքերի մեծ մասը պահի ազդեցության տակ կատարվող հանցագործություններ են». «Ժողովուրդ»
Իզուր չէ, որ ես 2014 թվականը հայտարարել եմ այդ արատավոր բարքերի վերացման տարի։ Արատավոր բարքերն են, որ միջանձնային հարաբերություններում պահի մեջ այնպիսի իրադրություն են ստեղծում, որ զինվորները գնում են հանցագործությունների։
Պայթյուն Աշոցք գյուղում. 3 երեխա և նրանց հայրը տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 28-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում լսվել են պայթյունի ձայներ, կոտրվել են պատուհաններ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել բնակարանում. փլուզվել է հյուրասենյակի պատը (մոտ 8 քմ) և կոտրվել է 2 պատուհան: Պատուհանները ընկել են շենքին հարակից կայանված «ԳԱԶել» մակնիշի բեռնատար
Մաքսային միությանը անդամակցելու արդյունքում զգալիորեն կթանկանան մսամթերքը, կաթնամթերքը, հացը, պանիրը, կարագը եւ ձեթը. «Հայկական ժամանակ»
Շարունակենք ներկայացնել այն ապրանքների ցանկը, որոնք զգալիորեն կթանկանան Մաքսային միությանը անդամակցելու արդյունքում։ Սկսենք հացից մեր հանապազօրյա։ Ըստ էկոնոմիկայի նախարարության կազմած ցանկի, ոչ ՄՄ անդամ երկրներից Հայաստան է ներկվում տարեկան միջինը 28 միլիոն դոլարի ցորեն։ Ցորենը ներկայումս գործող ՀՀ օրենսդրության համաձայն մաքսատուրքով չի հարկվում։ Իսկ ահա ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ներկրվող ցորենը կհարկվի 5 տոկոս մաքսատուրքով։