Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսների վարորդները չեն ցանկանում աշխատել. «Ժողովուրդ»

Հունվար 29,2014 11:24

Արդեն երկար ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում՝ կապված հասարակական տրանսպորտի աշխատանքի, հատկապես սպասարկման ժամերի հետ։ Քաղաքացիները դժգոհում են մասնավորապես 7, 9, 37 համարի ավտոբուսների եւ 38 համարի միկրոավտոբուսի աշխատանքից։ Այդ բողոքների եւ հասարակական տրանսպորտի հետ կապված այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ։

– Այսօր բավականին շատ վարորդների պակաս ունենք։ Ձմեռ է, աշխատանքը դժվարացել է, մի քիչ ռիսկայնությունն է մեծացել։ Նաեւ՝ այս ամիսներին ժողովրդի քանակն է նվազել, ուսանողությունը չկա, դրա համար էլ որոշ վարորդներ խուսափում են աշխատելուց։

Այնուամենայնիվ, Ձեր նշած գործոններից զատ, արդյո՞ք նաեւ առաջարկվող աշխատանքային պայմանները չեն պատճառը, որ վարորդները չեն ցանկանում աշխատել։

 – Վարորդը հիմնականում աշխատում է այն դեպքում, երբ ինքը կարողանում է եկամուտ ունենալ իր կատարած աշխատանքի դիմաց։ Երթուղիներից մեկում ուսումնասիրություն ենք կատարել, վառելանյութի գումարն է ընդամենը դուրս եկել եւ 3000-4000 դրամ էլ մի կերպ վարորդին է հասել։ Մի քանի երթուղիների վարորդներ սպասարկող կազմակերպություններին գումար չեն տալիս, ուղղակի սպասարկողները չեն էլ ուզում, որպեսզի գիծը չփակվի։ Այնպես որ, փորձում ենք պահել, աշխատեցնել, մինչեւ շարժը մեծանա, օրերը տաքանան, ժողովուրդը դուրս գա։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ այս ցրտին մարդիկ չեն ցանկանում դուրս գալ քաղաք։ Ցերեկը ավտոբուսները գրեթե դատարկ են երթեւեկում։ Ես ինքս էլ շատ եմ նկատել, որ այս օրերին ավտոբուսների կեսից ավելին դատարկ է։ Սա է հիմնական պատճառը, որ վարորդներն այսօր խուսափում են աշխատել։ Ինչի պատճառով էլ այսօր մոտ 300 վարորդի կարիք ունենք:

 

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031