Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան մա՞տ է թափ տալիս Թուրքիայի վրա. «Հայոց աշխարհ»

Հունվար 29,2014 12:07

Հատված ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ հարցազրույց

   -Ֆրանսիայի հայ համայնքը նախազգուշացրեց Օլանդին, որ առաջիկա ընտրություններում ֆրանսահայերը կվերանայեն նախագահի թիմին իրենց ձայնը տալու դիրքորոշումը: Փաստորեն անգամ այդ նախազգուշացումը պակաս ազդեցիկ է, քան ֆրանս-թուրքական համագործակցության հեռանկարները: 

-Իրոք, հայ համայնքը Ֆրանսիայում որոշակի ուժ ունի, բայց չեմ կարծում, թե հայ համայնքի ճնշումը կարող է այն աստիճան լինել, որ փոխի Ֆրանսիայի քաղաքական վերնախավի կողմնորոշումը: Եթե համեմատենք, ապա ԱՄՆ-ի հայ համայնքը նույնպես փոքր չէ եւ լծակներով ու ռեսուրսներով բավական ազդեցիկ է, սակայն տասնամյակներ է` չի կարողանում Սենատին, ԱՄՆ նախագահին ստիպել, որ ընդունեն ճշմարտությունը եւ հայտարարեն Հայոց ցեղասպանության եղելության մասին: Կարծում եմ, որ հայ համայնքի ճնշումը Ֆրանսիայի նախագահի վրա չպետք է գերագնահատել:

Այդուհանդերձ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի շահերից բխող հստակ որեւէ պատասխան չի տվել, քանի որ իսկապես սեփական հաշվարկներն ունի դրա համար:
Մյուս կողմից էլ՝ այդ խուսափողական պատասխանը կարծես Թուրքիայի վրա ազդելու լծակներ ձեռք բերելու հնարավորություն է: Գաղտնիք չէ, որ Եվրոպայի յուրաքանչյուր երկրի համար յուրօրինակ դերաբաժանում է կատարվել, որի համաձայն այդ երկրները Թուրքիայի նկատմամբ որոշակի դիրքորոշում պետք է ունենան: Ֆրանսիային վերապահված է ավելի կոշտ, եթե կարելի է ասել՝ ոչ հանդուրժողական քաղաքականություն վարող պետության դերը:

Այդ անհանդուրժողականությունը Ֆրանսիան ջանում է օգտագործել Թուրքիայից զիջումներ պահանջելու համար: Եվ հայկական հարցը խաղարկելը դրան հասնելու գործիքներից մեկն է:

   -Այսինքն՝ այդ կերպ Ֆրանսիան մա՞տ է թափ տալիս Թուրքիայի վրա:

-Կարելի է նաեւ այդպես ձեւակերպել: Թուրքիան բարդույթներ ունեցող պետություն է, եւ տարատեսակ բարդույթների մեջ թերեւս ամենատանջողը Հայոց ցեղասպանության հարցն է: Այդ պետության քաղաքական վերնախավը տասնամյակներով այդ բարդույթի կրողն ու փոխանցողն է: Թուրքիայի ընդհանուր քաղաքական մեքենան տառապում է հայկական ֆոբիայով, եւ բնական է, որ սա այլ պետությունների համար բավական նպաստավոր խնդիր է Թուրքիայի վրա մատ թափ տալու, սպառնալու, նրանից զիջումներ կորզելու համար:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031