Օրվա լրահոսը
Բարձրավանը մանկավարժների կարիք ունի
Բարձրավանը Գորիսի տարածաշրջանի հեռավոր գյուղերից է:Այս գյուղի լուսավոր կետը դպրոցն է, որը տեղավորված է հին, խարխուլ մի շենքում: Դպրոցն այս տարի ունի 6 աշակերտ: Թեև այն միջնակարգ դպրոցի կարգավիճակ ունի, սակայն այստեղ ամենաբարձրը 7-րդ դասարանն է, ուր սովորում է ընդամենը 1 աշակերտ: Ասել է թե, դպրոցը ոչ միայն 2014-2015 ուստարում շրջանավարտ չի ունենա, այլև պատկերը
«Ես Մեսսիի հայրն եմ»
Լիոնել Մեսսիի հարազատ քաղաքի՝ Ռոսարիոյի պետական պաշտոնյաները հայտարարություն են տարածել, թե ազգանունները չեն կարող անվան փոխարեն օգտագործվել, որ դա հակասում է օրենքին ու խառնաշփոթ առաջացնում: Դրա համար հիմք է ծառայել Ռիո Նեգրո քաղաքում ծագած սկանդալային պատմությունը, երբ Էկտոր Վարելա անունով մի ֆուտբոլասեր երկու շաբաթ պայքարելուց հետո քաղաքային իշխանություններից իր նորածին երեխային Մեսսի անունը տալու հատուկ
Մակերեսային հայրենասիրության ֆենոմենը. «Չորրորդ իշխանություն»
Վերջին երկու ամիսներին Հայաստանում հայրենասիրական բում է։ Ահագնացող արտագաղթի ֆոնին հայրենասիրական ճառեր են ասում հատկապես նրանք, ում պատճառով դատարկվում է երկիրը։ Ընդ որում՝ հայրենասիրությամբ արդարացվում է ամեն ինչ։ Ասենք՝ իշխանավորին հարցնում ես, թե լա՛վ, ո՞նց կարելի է 4-5 դատվածություն ունեցողին մի ամբողջ մարզ վստահել, ասում է՝ ինչո՞ւ եք միայն դատվածությունները հիշում, նա նաեւ կռվել է։
Ընտրություն՝ կատարված բռնցքամարտի եւ կրթության միջեւ
Ճանաչված ռեփեր «50 Cent»-ը առավել ճանաչված ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեդվեյդեր Կրտսերին առաջարկել է մասսայի առջեւ սահուն կարդալ «Հարրի Պոտերից» գոնե մեկ էջ: Երաժիշտը խոստացել է մարտահրավերն ընդունելու դեպքում $750 հազար փոխանցել բարեգործական ֆոնդ: Այդպես ռեփերը թափանցիկ կերպով ակնարկել է, որ մարզիկը թերկրթված է եւ խոսելու հետ կապված խնդիրներ ունի: «Ես կատարյալ կարդալ կկարողանայի, եթե
ՕԵԿ-ն ընդդիմության կարգավիճակում ոչինչ չի՞ արձանագրել
Ինչպե՞ս է ՕԵԿ-ը գնահատում իր հրավիրած հանրահավաքը, արդյո՞ք այն այդքան հզոր էր, ինչպես նախատեսում էր կուսակցությունը. այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ՕԵԿ-ական պատգամավորներից: Կոնկրետ պատասխան, սակայն, լրագրողներն այդպես էլ չստացան: Հեղինե Բիշարյանը խուսափեց հստակ պատասխանել`«հզո՞ր էր, թե` ոչ» հանրահավաքը: «Մեր հանրահավաքը կայացել է, և բուն իմաստն այն էր, որ բարձրացրեցինք էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը: Այդ
Բանտարկություն՝ տղամարդկանց վոլեյբոլին ներկա գտնվելու փորձի համար
Արմատներով Իրանից բրիտանացի 25-ամյա Գոնչեհ Հավամիին երկու ամսով բանտ են նստեցրել այն բանի համար, որ նա մի խումբ աղջիկների հետ հունիսի վերջին ցանկացել է մուտք գործել մարզադահլիճ եւ ներկա լինել վոլեյբոլի տղամարդկանց Իրան-Իտալիա հավաքականների հանդիպմանը: Ձերբակալված երիտասարդ կնոջ եղբայրը լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել է, որ քրոջը նստեցրել են մենախցում՝ այնտեղ, որտեղ սովորաբար պահում են քաղբանտարկյալներին եւ
Արսեն Ջուլֆալակյանը աշխարհի առաջնությունում շարունակում է ժամանակից շուտ հաղթել
Հայաստանցի 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Տաշքենդում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ու պայքարը շարունակում է ¼ եզրափակչում: Արսենը երկրորդ գոտեմարտում նույնպես առավել քան համոզիչ առավելության հասավ Ավստրիայի ներկայացուցիչ Ֆլորիան Մարշլի նկատմամբ՝ 3 րոպե 21 վայրկյանում հաղթելով նրան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջի
«Ռոբերտ Քոչարյանը բոլոր իրավունքներն ունի առաջադրվելու եւ ընտրվելու ՀՀ նախագահ». «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը – Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։ – Արտաքուստ ներքաղաքական իրավիճակը թվում է բավականին հանգիստ, բայց վստահաբար՝ խորքային առումով կան բավականին լուրջ խնդիրներ, որոնց նկատմամբ խիստ տարբերվում են իշխանությունների և ազդեցիկ այլ քաղաքական ուժերի մոտեցումները, որը կարող է ցանկացած պահի հանգեցնել ներքաղաքական իրավիճակի բացահայտ
Ոստիկանները կարճ ժամկետում բացահայտեցին Քանաքեռում կատարված սպանությունը
Սեպտեմբերի 11-ին, ժամը 02.20-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 45 տան մոտ հայտնաբերել է 1970 թ. ծնված Արմեն Հակոբյանի դիակը` կրծքավանդակի ձախ մասում սուր կտրած-ծակած վնասվածքի հետքով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի և քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների
Աղվան Վարդանյան. ՀՅԴ-ն իշխանությունների հետ չի համագործակցում
«Մենք չունենք համագործակցություն իշխանությունների հետ, այլ ունենք մեր պատկերացումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով, եթե ՀՅԴ-ն տեսնում է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, դա դեռ չի նշանակում համագործակցություն իշխանության հետ: Ինչ վերաբերում է Քառյակի ֆորմատում առկա մյուս ուժերի հետ այդ հարցի շուրջ ունեցած տարակարծությանը, Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք
Իրենց ապագան անկախության մեջ տեսնող մարդկանց թիվն աշխարհում ավելանում է. «Իրատես de facto»
Սեպտեմբերի սկզբին Փարիզում կայացել է ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցել է ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ։ Համազեկուցողների ամառային այցի հիմնական նպատակը խորհրդարանական, նախագահական ու ՏԻՄ ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի, բարեփոխումների ընթացքի մասին նոր տեղեկություններ հավաքելն էր։ Մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների, գենդերային իրավահավասարության, կրոնական ու սեռական փոքրամասնությունների մասին, դատաիրավական ու
Համատեղ հանրահավաքի օրն այսօր կորոշվի՞
Այսօր ժամը մեկին Քառյակը նիստ կգումարի «Ժառանգություն» խմբակցությունում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցներում տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` նշելով, որ օրակարգում մի քանի հարցեր են, բայց, ավանդույթի համաձայն, օրակարգը ձևավորվում է տվյալ պահին: Ճեպազրույցներում Ռուբեն Հակոբյանը դժվարացավ հստակ պատասխանել` համատեղ հանրահավաքի օրը կհստակեցվի՞ այսօր, թե՞ ոչ: Հիշեցնենք, նախօրեին լուրեր շրջանառվեցին, թե համատեղ հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 17-ին,
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ բուհի, «Ոսկե ծիրանի» ու Հայաստանի գույների մասին
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան (լուսանկարում) գոհ է նախորդ ուսումնական տարվանից: Նրա ձեւակերպմամբ, ուսումնական տարին երբեք չի ավարտվում բուհի համար. «Այն ավարտվում է ուսանողների համար, իսկ բուհի համար նախագծերը, որոնք ընթացքի մեջ են, երբեք չեն ավարտվում»: Ռեկտորը մեծ ձեռքբերում է համարում դիմորդների թվի աճը, ասում է՝ դրանում մեծ դեր ունի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի
«Հայաստանը, որպես ցեղասպանությունից տուժած երկիր, մյուսների համեմատությամբ ավելի մեծ աղմուկ պիտի բարձրացներ եզդիների ցեղասպանությանը վերաբերող ցանկացած նախաձեռնության առթիվ»
Սեպտեմբերի 11-ին լրացավ Իրաքի հյուսիսում եզդի ժողովրդի ցեղասպանության 40-րդ օրը, ինչի կապակցությամբ հայկական և եզդիական երիտասարդական կազմակերպությունները ջահերով երթ իրականացրեցին Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ՝ իբրև հարգանքի տուրք ցեղասպանության ենթարկվող եզդի ժողովրդին: Նախախորհրդարանը խորը ցավով ու վրդովմունքով արձանագրում է, որ ինչպես 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի և նրա բախտակից այլ ժողովուրդների ցեղասպանությունը, այնպես էլ այսօր
Ռուբեն Հակոբյան. «Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը ճիշտ շեշտադրումներ ուներ»
«Քաղաքական դաշտը իր ողջ սպեկտրով պատրաստվել է նոր քաղաքական շրջանին: Ես չէի ասի, թե ո՞ւմ քաղաքական օրակարգով կառաջնորդվի հասարակությունը կամ ո՞ւմ կողքին կկանգնի` դա ցույց կտա ժամանակը»,- այսօր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն`ամփոփելով հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին քառօրյան: Նա նկատեց, որ իշխանությունների համար այսօր կարեւոր են սահմանադրական բարեփոխումները, մինչդեռ իրենք
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրինա Ռոդնինային՝ հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային՝ հոբելյանի առթիվ: «Հարգելի Իրինա Կոնստանտինի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, սեր, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն: Թող Ձեր կյանքում միշտ տիրի
Բազմազավակ ընտանիքը՝ ծայրահեղ աղքատության ճիրաններում. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)
Մոտ երկու ամիս առաջ, բարեգործական հերթական ձեռնարկներից մեկի ժամանակ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, տնակային ավաններից մեկում հանդիպել էին երեք մանկահասակ երեխաներով, խարխուլ վագոն-տնակում վարձով բնակվող երիտասարդ մի ընտանիքի: Այսօր կրկին օգնություն տրամադրելու նպատակով կատարած այցելության ընթացքում նրանց այլևս նույն տնակում չհանդիպեցինք: Այդ կացարանի սեփականատերը այն քանդել էր: Իսկ բազմազավակ ընտանիքը, ժամանակավորապես պատսպարվել է մեկ այլ վայրում՝
Մայրաքաղաքում նախատեսվել է նորոգել թվով 87 բազմաբնակարան շենքերի 200 վթարային պատշգամբ
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում նախատեսվել է նորոգել թվով 87 բազմաբնակարան շենքերի 200 վթարային պատշգամբ: Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել էին մայիսին: Աշխատանքների շուրջ 60 տոկոսն արդեն ավարտված է: Ծրագիրն իրականացվում է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի
Էդվարդ Նալբանդյանն այցելեց Վայոց Ձորի մարզ
Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Վայոց Ձորի մարզ։ Եղեգնաձորում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ մարզի ակտիվի՝ համայնքների ղեկավարների, մարզպետարանի ղեկավար աշխատակիցների, կրթական հաստատությունների տնօրենների, Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ։ Պատասխանելով ներկաների հարցերին` Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասնորեն անդրադարձավ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
«Սահմանադրությունը թաշկինակ չէ». «Ժողովուրդ»
ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ-ում տիրող այսօրվա իրավիճակի «մեղավորը» ՀՀ Սահմանադրությունը չէ, ուստի այն փոխելու կարիք չկա։ – Պարոն Քոքոբելյան, տեղեկություններ կան, որ Դուք ՀՅԴ-ից հետո երկրորդ ոչ իշխանական քաղաքական ուժն եք, որը համաձայն է Սահմանադրական բարեփոխումներին։ Ըստ Ձեզ, գործող Սահմանադրության ո՞ր կետերը փոփոխման կարիք ունեն։
Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա երկշաբաթյա ստացիոնար բուժում էր անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սևանից,որտեղ զբաղվում է անասնապահությամբ, տեղափոխվել էր Հրազդանի բժշկական
Կառավարությունը բյուջեի հավաքագրման հետ կապված խնդիր ունի. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է անելանելի իրավիճակում։ Բանն այն է, որ նրա ղեկավարած կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանամ պետական բյուջեն հավաքագրել։ Մեր տեղեկություններով, այժմ Հ. Աբրահամյանն ու կառավարության անդամները փորձում են բոլոր հնարավոր մեթոդները կիրառել՝ անհրաժեշտ հավաքագրումներն ապահովելու համար, սակայն ապարդյուն։ Դրան զուգահեռ՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ խնդիրը չբարձրաձայնվի, քանի
ԲՀԿ-ական պատգամավորը դեմ է «երեք նախագահներին». «Հայկական ժամանակ»
Երեկ մի քանի հարց ուղղեցինք Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանին, ում տեսակետները, ինչպես պարզվեց զրույցի ընթացքում, էականորեն շեղվում են ԲՀԿ ղեկավարների որդեգրած քաղաքական գծից։ Մախսուդյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ. – Պարոն Մախսուդյան, վերջերս Ռոբերտ Քոչարյանը դարձյալ հարցազրույց տվեց, խոսեց քաղաքականություն իր վերադարձի մասին։ Դուք ցանկանո՞ւմ եք, որ նա դարձյալ վերադառնա քաղաքականություն։ –
Արսեն Ջուլֆալակյանը մեկուկես րոպեում ադրբեջանցուն շարքից դուրս բերեց
Տաշքենդում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնայնությունում Հայաստանի ու աշխարհի լավագույն ըմբիշներից մեկը՝ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, պայքարն սկսելով 1/16 եզրափակչից՝ գոտեմարտեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի հետ: Մեր օլիմպիական արծաթե մեդալակրից ընդամենը 1,5 րոպե պահանջվեց 9:0 բացահայտ առավելությամբ մրցակցին շարքից դուրս բերելու համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջի
Տուժողը էլի Հայաստանն է. «Հայկական ժամանակ»
Համաշխարհային շուկայում արձանագրվում են միտումներ, որոնց ազդեցությունը մեր տնտեսության վրա կարող է զգալի լինել։ Խնդիրն այն է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի համար ամենամեծ նշանակությունն ունեն նավթի եւ գունավոր մետաղների միջազգային գները։ Եթե նավթի գները բարձր են, ապա դրա արդյունքում մեծանում են Ռուսաստանում բնակվող կամ ժամանակավորապես աշխատելու մեկնած մեր հայրենակիցների՝ իրենց հայաստանաբնակ հարազատներին ուղարկվող գումարները՝ մասնավոր
Արթուր Շահինյանը պարտվեց իրանցուն
Հայաստանցի 85 կգ քաշային Արթուր Շահինյանը Ուզբեկստանի մայրաքաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին գոտեմարտում հանդիպեց Իրանի ներկայացուցիչ Ալի Քարիմֆարի հետ ու երկու մրցափուլերի արդյունքում 0:3 հաշվով պարտություն կրեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկովյան միջազգային երաժշտության տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին: «Հարգելի Վլադիմիր Թեոդորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն:
Հանրապետությունում ծնունդների թիվն աճել է
Հանրապետությունում առաջին ութ ամիսներին (հունվարից-օգոստոս) գրանցվել է 27338 ծնունդ, որից 14657-ը Երևանում: Ընթացիկ տարում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 920 –ով: Օգոստոսին Հայաստանում ծնվել է 4179 երեխա: Դրանցից` 2282-ը մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակում, Լոռիում, Տավուշում և Կոտայքում: ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայություն
Զավենն ու Սևակը հրաձգության «Աշխարհի առաջնությունում»
Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է հրաձգության «Աշխարհի 51-րդ առաջնությանը», որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, որտեղ բացի մեդալներից ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաև 2016 թ օլիմպիական խաղերին մասնակցելու 64 ուղեգրերի համար: Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են: «Աշխարհի

















































