Օրվա լրահոսը
Անհորիզոն Տեսություն
Անհնարին է, որ Ուրուկ քաղաքի թագավոր-քուրմ եւ կիսաստված Գիլգամեշը իրեն թույլ տար Էնկիտու ընկերոջ մահվանից հետո այդպիսի երկար ճանապարհորդության դուրս գալ՝ անմահության ծաղիկը որոնելու, եւ հասներ Մաշու լեռանը, որն է Մասիսը, եթե լեռն այդ սրբազան չլիներ: Այսինքն թե՝ Արարատը սրբազան էր բոլոր ցեղերի համար, ջրհեղեղից հետո եւ թերեւս ջրհեղեղից առաջ նույնպես: Այսպիսի տարօրինակ մտքեր էին
«Անչափահասին մենախցում պահելը դաժան, անմարդկային վերաբերմունք է»
Կարծում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մասնագետները «Հայաստանին անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշներն էլ ավելի կրճատելու ուղղությամբ»,- մեր երկրում մեկ տարի առաջ կատարած ուսումնասիրության հիման վրա այսպիսի դիտարկում է արել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Հիմնադրամի պատասխանատուների տվյալներով՝ մանկական մահացությունը մեր երկրում 1000 երեխայի հաշվով՝ 20 երեխա է: ՄԱԿ-ի մասնագետները լուրջ խնդիր
Համաներում են կիրառել գումարտակի շտապի պետի, մյուսների նկատմամբ, «փոշմանե՞լ» են
Զինվորական ոստիկանություն հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող «13» մարտական դիրքի ծխարանում նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի շտաբի պետ, կապիտան Հովսեփ Փայտյանը, հանդիսանալով պետ, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը. «անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ սեփական անձի թվացյալ առավելություններն իրեն ենթակա անձնակազմի մոտ ի ցույց դնելու նպատակով, առանց հիմնավոր պատճառի ապտակել
Հալեպի գերեզմանատները «խոսում» են 1915-ի Ցեղասպանության մասին (Տեսանյութ)
«Տեսակետ» ակումբի այսօրվա հյուրերն էին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը եւ հիմնադրամի գիտաշխատող, «Հալեպի արձանագրությունները» գրքի հեղինակ Րաֆֆի Քորթոշյանը: Նրանք խոսեցին «Հալեպի արձանագրությունները» բացառիկ գրքից, որը տեղեկություններ է պարունակում 2500 հայկական արձանագրությունների մասին: Րաֆֆի Քորթոշյանը պատմեց, որ գաղափարը ծնվել է Հալեպում՝ 2004-ին: Նա ասում է, որ երբ Հալեպի հայկական գերեզմանատներն էր այցելում, տապանաքարերի
«Որտեղի՞ց ութ Մաթեւոսյան»
Ըստ պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանի, ռուսներն ավելի լավ են խոսել Մաթեւոսյանի մասին Մաթեւոսյանը ոչ միայն հզոր գրող է, այլեւ լավագույն գրականագետը: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ իր «Հրանտ Մաթեւոսյան. Ստեղծագործությունը» նորատիպ գրքի վրա աշխատել է տասը տարի: Պրոֆեսորի համոզմամբ, Հրանտ Մաթեւոսյանը դեռեւս ըստ արժանվույն գնահատված չէ: Նրա խոսքով, անգամ
Հայուհի տատիկի «ներդրումը»՝ Պենդերեցկու կարիերայում
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «Արահետներ լաբիրինթոսի միջով» (ռեժիսոր՝ Հոլմ Թակկեն) վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ կավարտվի լեհ ականավոր կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 80-ամյակին նվիրված, հունվարի 13-ից մեկնարկած համերգաշարը: Այս օրերին երեւանյան համերգասրահներում հնչեցին կոմպոզիտորի գործիքային, կամերային, սիմֆոնիկ ստեղծագործություններն ու կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Երիտասարդական, Կամերային նվագախմբերի, «Հովեր» երգչախմբի, արտերկրյա եւ հայաստանցի երաժիշտների մեկնաբանմամբ: «Առավոտի» հետ զրույցում ջութակահար, ՀՀ
Երգող թռչունը
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ «Արդյո՞ք Մադրիդում էլ կա նման զբոսաշրջային գործակալություն, ուր կարող եմ դիմել»,-ի պատասխան իմ հարցի՝ Բարսելոնայի Զբոսաշրջության կառավարման գործակալության աշխատակցուհու դեմքին ժպիտը մեկեն սառեց: «Չգիտեմ, Մադրիդն այլ երկրում է»,-ինձ մեկնելով Բարսելոնայի մամլո շրջայցի վկայականը եւ քաղաքի մասին մեծածավալ փաթեթը՝ նկատեց նա: Աննկուն կատալոնուհու այս նկատառումը Բարսելոնայում լսած միակ քաղաքական հայտարարությունն էր: Հունգարական Wizz-air ավիաընկերության ինքնաթիռը
Մտքում «մենք»-ը ունենալով
Ինչ լավ է, որ մոտ 20 տարի «Առավոտ» թերթը ես եմ ղեկավարում, միայն ես եմ այստեղ բոլոր գրածների համար պատասխան տալիս, եւ ինձ մոտ բոլոր աշխատող մարդկանց (չնչին բացառությամբ) համարում եմ շատ հաջող կադրեր: Հակառակ դեպքում, պատկերացնում եք, չէ՞, թե որքան էինք վիճելու ես եւ «Առավոտի» նախկին խմբագիրը, թե երբ էր թերթն ավելի լավը, ու
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերքում է այն տեղեկությունները, թե իբր արգելել է իր աշխատակիցներին մասնակցել կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս մեկ անգամ կտրականապես հերքում է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջերս շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր ընկերությունն արգելել է իր աշխատակիցներին մասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին: Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, որն իր գործունեության հիմքում ներդրել և առաջնորդվում է ISO 26000 միջազգային ստանդարտի հանձնարարականներով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբևէ չի սահմանափակել աշխատակիցների կողմից
Մի շարք համալսարաններ կփորձեն համապատասխանեցնել ուսումնական ծրագրերն ազգային որակավորման շրջանակներին
Հունվարի 17-ին Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության Տեմպուսի ծրագրի նոր ALIGN դրամաշնորհային ծրագրի մեկնարկային ժողովը: Ժողովին ներկա էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի մի շարք բուհերի, կրթական կառույցների, ուսանողական եւ գործատուների միությունների,կրթության եւ գիտության նախարարություններից ներկայացուցիչներ: Ծրագրի համակարգողն է հանդիսանում Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ):
Քոչարյանը կարող է հպարտանալ, որ կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադիր հայրն է. «Արմենպրես»
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին: -Պարոն Ասատրյան, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է, որ թեև իր մոտ քննարկումների ժամանակ որոշվեց նախապատվությունը տալ սերունդների համերաշխության համակարգին, կենսաթոշակային բարեփոխումները գնացին այլ՝ պարտադիր կուտակային բաղադրիչի գերակայությամբ: Ինչու և ինչպես փոխվեց այս ընտրությունը: -Գիտեք, նման պնդումը լավագույն դեպքում կարելի է որակել
Հայտարարվեցին «Օսկար»-ի հավակնորդների անունները. «Ազատություն» ռադիոկայան
Երեկ Լոս Անջելեսում հայտարարվել են Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության այս տարվա հավակնորդների անունները: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հիմնական հավակնորդների թվում են «Խարդախություն ամերիկյան ձևով» և «Գրավիտացիա» ֆիլմերը, դրանց հաջորդում է «12 տարվա ստրկություն» կինոնկարը: «Լավագույն դերասան» անվանակարգում Քրիստիան Բեյլն է՝ «Խարդախություն ամերիկյան ձևով», և Լեոնարդո դի Կապրիոն՝ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմերում խաղացած դերերով: «Լավագույն
«Հայազնի» անդամների հետ վիճել են facebook-յան գրառման համար
«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն Aravot.am-ին նոր մանրամասներ է պատմում հունվարի 12-ին «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Վրթանեսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: «Ամեն ինչ ծագել է ամիսներ շարունակվող քաղաքական հետապնդումներից, սպառնալիքներից, գագաթնակետը այդ օրը տեղի ունեցավ»,- ասաց Արմեն Մկրտչյանը: Կուսակցության մեկ այլ անդամ Արմեն Աղայանն էլ ասաց, որ վիճաբանությունը
Ադրբեջանը խոչընդոտում է բանակցությունների սեղանի շուրջ ԼՂ վերադարձին. Արցախի ԱԳ նախարար
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ազդարարվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր փուլի մասին: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հանդիպումները դարձնել առավել հաճախակի եւ շարունակել բանակցությունները: Հունվարին Փարիզում նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մինչ այդ հանդիպումը «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ պաշտոնական
Գրական պարոդիա Մարինե Պետրոսյանի բանաստեղծությանը
մենակ կարմիր կազմի վրա կապույտ թանաքով մեկը փոքրիկ նապաստակ ա նկարել ապաքաղաքական կոսմոպոլիտ կենդանի անհիշելի ժամանակներից բոլոր վեց մայրցամաքներում բնակվող Մարինե Պետրոսյան Նստած էի տխուր մութ սենյակ- անտառում: Մեր օրերում պոետն ինչպե՜ս ուրախ լինի Հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ թաքուն Ապաքաղաքական, հոգնած մի կենդանի: Փոքրիկ մի նապաստակ, ականջներով երկար Բայց մի տեսակ ուրիշ,
«Եթե արտաքին քաղաքական ձախողումներ ունենայինք, հարգարժան Վլադիմիր Կարապետյանը ոչ թե մամուլի ակումբում խաղաղ քննադատելուց կլիներ, այլ գուցէև խրամատում»
«Վլադիմիր Կարապետյանին նախ ցանկանում եմ հիշեցնել մի ասացվածք`աշխարհն ամենևին այլ կերպ է երևում, երբ նրան նայում ես ոչ միայն քո պատուհանից»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Զաքարյանը` նախօրեին ՀԱԿ քաղխորհրդի անդամ, ՀՀ արտաքին գերատեսչության նախկին պաշտոնյա Վլադիմիր Կարապետյանի հնչեցրած քննադատությանը: ՀԱԿ ներկայացուցիչը, մասնավորաբար, նկատել էր, որ ՀՀ արտաքին
2013 թվականին միլիոնների խախտումներ են եղել պետական հիմնարկներում
Հարկային տեսչություններում հարկ վճարողների գծով ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրությունների արդյունքներով ձեւավորվել է 600 միլիոն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորությունների գանձման խնդիր: Այսօր այս մասին լրագրողների հե հանդիպման ժամանակ ասաց ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը: Նրա ներկայացմամբ` 2013 թվականի տարեկան ծրագրով ստուգումներ են կատարվել արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության եւ գիտության նախարարություններում, դրանց ենթակա
Վարդան Բոստանջյանը՝ գազի պարտքի մասին. «Պա՞րտք են, թե՞ փուչիկ են» (Տեսանյութ)
«Կենսաթոշակային այսպես կոչված բարեփոխումները անհեթեթություն են այս պահի, սոցիալ-տնտեսական իրավիճակի առումով»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա նշեց, որ «այս փոփոխությունները անթույլատրելի են, նույնիսկ առանց հաշվի անելու այն հանգամանքը, որ այս փոփոխությունների արդյունքում ՀՀ բյուջե մուտքերը պակասելու են»: Որպես հարցի լուծում՝ պարոն Բոստանջյանը կարծում է, որ պետք է բարձրացնել քաղաքացիների
Ութ տարի առաջ Նովոսիբիրսկում կատարված կողոպուտի հետքերով
Հունվարի 16-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը 2006 թ. օգոստոսի 17-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Ապշեցնում է Ալիկ Սարգսյանի բացառիկ պրագմատիզմը. «Չորրորդ իշխանություն»
Անդրադառնալով մամուլում հայտնված այն տեղեկություններին, թե ինքը Լոս Անջելեսում շքեղ առանձնատուն ունի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել է, թե դա լկտի սուտ է, իսկ եթե պարզվի, որ դա ճիշտ է՝ ինքը կհրաժարվի կոչումից եւ կհեռանա Հայաստանից։ «ՉԻ»- Պատվի եւ արժանապատվության ինչպիսի՜ ընդգծված զգացողություն, ինքն իրեն պատժելու ինչպիսի՜ սկզբունքային պատրաստակամություն… Բայց Հայաստանից հեռանալն ու Լոս
Վարչապետ Տիգրան Սարգսյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթացը հետաձգվում է. «Հայկական ժամանակ»
Երեկ, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք, թե ե՞րբ կարող է վարչապետին անվստահություն հայտնելու հարցը մտնել ԱԺ նիստերի օրակարգ, նա պատասխանեց. «Եթե այս կառավարությունն արժանապատվության գեթ նշույլ անգամ ունենար, արդեն հարյուր անգամ պիտի հրաժարական տված լիներ իր խայտառակ քաղաքականության արդյունքում, այլ ոչ թե վարչապետը գունավոր աղյուսակով ինչ-որ նկարներ նկարեր եւ փորձեր հանրության ուշադրությունը
Բազմակուսակցական Հայաստան – 6
Եվ չնայած գլխավոր Մարքսիստի կուսակցության մյուս անդամներին չենք տեսել, ենթադրում ենք, որ իր Մարքսիստական կուսակցությունն էլ այլ անդամներ կունենա, և եթե չունենա էլ, առանձնապես դժբախտություն չի, որովհետև Դավիթ Հակոբյան գլխավոր Մարքսիստն ինքնին ամբողջություն ու միասնություն է:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի սենատի սենատոր Ժան-Իվ Լեկոնտին
Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական միջոցառումներին, Ֆրանսիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին առնչվող հարցեր: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում բարձր գնահատեց Ֆրանսիայի սենատի դերը ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև հայ
Ե՛վ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը հավասարապես են պատասխանատու. «Չորրորդ իշխանություն»
Արդեն մի քանի շաբաթ է Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը կռիվ-կռիվ են խաղում, թե հատկապես ով է ավելի շատ պատասխանատու երկրի ներկայիս տնտեսական իրավիճակի համար, եւ ում մեղքով է նման տխուր իրավիճակ ստեղծվել հատկապես Հայաստանի գազաէներգետիկ ոլորտում, որը ամբողջությամբ այսօր ռուսական է դարձել։ Սակայն այս բանավեճը մեծ հաշվով անիմաստ է. ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը
Ըստ Կարինե Աճեմյանի՝ Քոչարյանը կամուրջները չի այցել. «Իրատես de facto»
Պարզապես ընդդիմադիր դաշտում բաց մնացած նիշա կա, որտեղ հարմար տեղավորվում է ԲՀԿ-ն երբեք կամուրջները չայրելով։ Ինչ-որ կանոններ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, խախտեց:
Նորակոչիկին ծեծի ենթարկելու գործով ձերբակալվել է նաև դասակի հրամանատարը. «Փաստինֆո»
Նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է երրորդ անձ՝ նույն զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը: Հրաչ Մնացականյանը ևս ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով`«մի խումբ անձանց կողմից
Անդրեաս Ղուկասյան. «Ընտրակաշառքով ընտրված Սերժ Սարգսյանին փոխարինել նույն կերպ ընտրված այլ գործիչով՝ չի փոխի երկրի իրավիճակը»
«Իշխանական դաշտում փորձում են հանրության ուշադրությունն ամեն կերպ շեղել այսօրվա սուր սոցիալական իրավիճակից: Սա լուրջ մարտահրավեր է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը: Նա նշեց, որ այսօր բողոք են ներկայացնելու վերաքննիչ դատարան: Այդ քայլը պարոն Ղուկասյանը դիտարկեց որպես շանս իշխանություններին գազի գնի հետ կապված հարցերում քաղաքական քայլեր կատարելու առումով: Անդրեաս Ղուկասյանը
Արգիշտի Կիվիրյանը հայց ներկայացրեց ՀՀ ոստիկանության դեմ (Տեսանյութ)
Դատավոր Բաղդասարյանը լրագրողներին արգելեց գործի քննության տեսաձայնագրումը: Նա մերժեց այդ հարցով Արգիշտի Կիվիրյանի միջնորդությունը:
Նախատոնական օրերին ձվի դեֆիցիտն արհեստական չէր. «Ժողովուրդ»
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե նախատոնական օրերին ձվի շուկայում ստեղծված դեֆիցիտն արհեստական է եղել. «Շուկայում կան ֆիզիկական անհատներ, իրավաբանական անձինք, որոնք միշտ ձգտում են դեֆիցիտից օգտվել, ինչի համար էլ այն արհեստականորեն ստեղծում են։ Դա տեւել է ընդամենը երկու օր՝ դեկտեմբերի 29-ին եւ 30-ին։ Իսկ 31-ի առավոտյան այնքան ցուրտ էր, որ