Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Շիրակ Խ.-ն և Շահեն Խ.-ն հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան մի շարք պաշտոնատար անձինք, տեղյակ լինելով «Մերսեդես Բենց S320l» մակնիշի ավտոմեքենայի առքուվաճառքի շուրջ Շահեն Խ.-ի և Արտեմ Վ.-ի միջև առկա գույքային վեճի մասին, Շահեն Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող և մաքսատան պատասխանատու պահպանմանը հանձնված ավտոմեքենան ապօրինի

Գագիկ Մինասյանի համար Նազարբաևի հայտարարությունները բացառապես տնտեսական էին

«Հոկտեմբերի 10-ին Մինսկում անդամ պետությունների ղեկավարների կողմից հրավիրված գագաթաժողովին կկայացվի որոշումը և դրանից հետո կմնան միայն ներպետական ընթացակարգերը»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա հիմնականում խոսեց այն առավելություններից, որը տալիս է Հայաստանին Եվրասիական տնտեսական միության մուտք ու մանրամասնեց. «Առաջին կարևորագույն քայլը, որը լինելու

Ազգային ճակատագրի պատճառը

Հայաստանի ճակատագիրը մտահոգության առարկա է շատ հայերի համար: Ի՜նչ մեծ մոլորության մեջ է եկեղեցին ընդհանրապես, և հայոց եկեղեցին մասնավորապես: Որովհետև նրա քարոզած աստվածը կամ չկա, կամ, եթե նույնիսկ կա, ապա վաղուց դավաճանել է հայ ազգին: Ըստ որում, դավաճանել է հենց այն պահից, երբ սա ընդունեց նրան և սկսեց պաշտել: Այդ պահից նա շեղեց ազգին ճիշտ

Այս տարի ռուսական շուկայում արտահանվող հայկական ապրանքների քանակը նվազել է. «Հայոց աշխարհ»

Ընդհանուր առմամբ յոթ ամսվա ընթացքում Հայաստանից ռուսական շուկա է տեղափոխվել շուրջ 164,7 մլն դոլարի ապրանք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը հասնում էր 175,5 միլիոնի։

Մի քայլ առաջ դեպի ռուսաց հպատակություն. «Չորրորդ իշխանություն»

Դեռ ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման միանգամից երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունել էր օրինագիծ, որով օտարալեզու հայրենակիցների համար սահմանվում է ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ։ Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ օրինագիծը Ռուսաստանի տարածք մուտքի եւ այնտեղ գտնվելու արտոնյալ կարգ է սահմանում այն անձանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն ընդունելու ցանկություն են հայտնել եւ ՌԴ ժամանել քաղաքացիությունը

Այս տարի Երևանի վարչական շրջաններում տնկվել է 2 միլիոն 200 հազար ծաղկասածիլ

Մայրաքաղաքի ծաղկապատման 2014 թվականի աշխատանքների շրջանակում այս տարի վարչական շրջաններում տնկվել է 2 միլիոն 200 հազար ծաղկասածիլ, վարդի 20000 թուփ: Եվս 20000 վարդի թուփ կտնկվի սեպտեմբերի երրորդ տասնօրյակում: Դրանք տեղ կգտնեն Երևանի կանաչ գոտիներում, այգի-պուրակներում, նախկինում ձևավորված ու նորաստեղծ ծաղկային տարածքներում: Գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաև քաղաքի մուտքերին հարակից սիզամարգերն ու ծաղկային գոտիներն աշնանային

Ձախողված պետությունների թիվը հաստատ մեկով պակաս կլիներ. «Չորրորդ իշխանություն»

Ռոբերտ Քոչարյանը նույն հաջողությամբ կարող էր, ասենք, մատները մտցնել «շտեպսելի» մեջ ու միաժամանակ ընթերցել «Ինչո՞ւ են տեղի ունենում դժբախտ դեպքերը» գիրքը։

Կուսակցության նախագահը դիմում է դատարան. «Ժողովուրդ»

Օգոստոսի 28-ի համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սեւան քաղաքի Նաիրյան 151 հասցեում գրասենյակ կառուցելու խնդրի շուրջ ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը։ Կուսակցության առաջնորդն ասել էր, որ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն իրենց թույլատրել է նշված հասցեում գրասենյակ կառուցել, սակայն Ծովագյուղից 4-5 տղաներ արգելել են շինարարությունը եւ ծեծի ենթարկել իրեն։ «Ժողովուրդ»-ին Սեւանի քաղաքապետ

Հնարավոր են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-3-ին էապես չի փոխվի, 4-6-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եվրասիական միության մշուշոտ ապագան. «Ժողովուրդ»

Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ԵՏՄ-ի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվել։ ԵՏՄ անդամ երկրների մեջ հարաբերությունները կարծես թե նախկինի նման ջերմ չեն, եւ միության ձեւավորումից երեք ամիս անց ՌԴ եւ Ղազախստանի նախագահների միջեւ հեռակա բախումներ են սկսվել, այն էլ՝ հրապարակային դաշտում։ Ինչպես հայտնի է, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը չի բացառել, որ իրենց երկիրը դուրս

Սահմանի դեպքերն ապացուցեցին.Արցախն ուժեղ է. Բակո Սահակյան

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մեր կարեւորագույն պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում եւ դարձավ նրա դարավոր երազանքների իրականացման սկիզբը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետության ծնունդը,

«Քարֆուրի» բացումը շինարարական պատճառներով հետաձգվում է. «Հայկական ժամանակ»

Ֆրանսիական աշխարհահռչակ «Քարֆուր» հիպերմարկետի բացումը Երեւանում հերթական անգամ հետաձգվում է։ Այս մասին երեկ «ՀԺ»-ն տեղեկացել է «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում, որի առաջին հարկում «Քարֆուրին» 6600 քառակուսի մետր մակերեսով տարածք է տրամադրվել։ Ինչպես հայտնել են «Երեւան մոլի» ադմինիստրացիայից, հիպերմարկետի բացումը շինարարական պատճառներով հետաձգվում է մինչեւ նոյեմբերի վերջ կամ դեկտեմբեր ամիս։ «Քարֆուրի» տարածքում շինարարություն իրականացնող բանվորներից մեկն

Չի բացառվում, որ Քոչարյանը նաեւ մարտի 1-ի բացահայտման օգտին ցույցեր կազմակերպի. NEWS.am

Մեր քաղաքական կյանքն այնպիսի ցինիզմի է հասել, որ հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը նաեւ մարտի 1-ի բացահայտման օգտին ցույցեր կազմակերպի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց ԱԳ նախկին նախարար, պատգամավոր, ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Նրա հետ հարցազրույցը՝ ստորեւ: -Վերջին շրջանում ակտիվացել է Ռոբերտ Քոչարյանը: Որքանո՞վ եք հավանական համարում նրա վերադարձը քաղաքականություն եւ քառյակի հետ նրա

Վլադիմիր Կարապետյանը ԶԼՄ-ներին է մեղադրում Քոչարյանին քաղաքական գործոն դարձնելու մեջ. «Հայկական ժամանակ»

ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվել են, թե վերահաստատո՞ւմ են Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող այն հայտարարությունը, որ Քոչարյանը խորտակված նավ է ու քաղաքական գործոն չի կարող ղառնալ։ Այս հայտարարությունը Տեր-Պետրոսյանը արել էր 2012 թ.-ի մարտի մեկին՝ Ազատության հրապարակում։ Կարապետյանը փոխանցել է, որ իրենց տեսակետների մեջ փոփոխություն չկա. «Մեր տեսակետը բազմիցս հայտնել ենք,

Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա, Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկի հատվածում: Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Թումանյան, Եզնիկ Կողբացի և Պուշկինի փողոցներով: ՀՀ ոստիկանություն  

Լեւոն Զուրաբյան. «Ռոբերտ Քոչարյան երեւույթ գոյություն չունի». «Հրապարակ»

«Արդյոք որոշ քաղաքական ուժերի կողմից վերջերս տպված նյութերը չե՞ն վկայում, որ դրանք Քոչարյանի վերադարձի հող են նախապատրաստում» հարցին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Քառյակը մշակել է իր հստակ ծրագիրը, ունի իր օրակարգը։ Ամիսներ շարունակ անցկացվում են նաեւ աշխույժ քառակողմ քննարկումներ։ Կարող եմ ասել, որ քառյակի ծրագրում, նրա կողմից տարվող գործընթացում, օրակարգում եւ քննարկումներում

«Քոչարյանն այդքան պադո՞շ է, Գոռ Քլոյանի արյունն ո՞ւմ ճակատին քսեմ». «Ժամանակ»

2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործության զոհ Գոռ Քլոյանի մոր՝ Ազատուհի Քլոյանի խոսքերով՝ Քոչարյանի երազանքն է փակել այդ էջերը ու վերադառնալ քաղաքականություն, բայց դա նրան չի հաջողվի․ «Սերժ Սարգսյանը երբ ավարտեց նախագահությունը, Ձեզ թվում է՝ ո՞վ է գալու նրանից հետո: Բայց ինձ չի թվում՝ նա այդքան երես կունենա, այդքան պադոշ կլինի, որ գա նորից ղեկավարի կամ

Հավանաբար, Ռոբերտ Քոչարյանն արդեն քաղաքական թիմ ունի, այո՞. «Հրապարակ»

Որպես Ռոբերտ Քոչարյանի վերադարձի անհնարինության գլխավոր փաստարկ, ՀԱԿ-ը եւ մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում էին ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական թիմ չունենալու հանգամանքը։ 2-3 տարի առաջ դա շատ զորավոր փաստարկ էր համարվում, եւ այդ օրերին քիչ չէին նույնիսկ հանրապետականները, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ այդ հարցում լիովին համաձայն էին։ «Նոեւ կովչեգ»-ին տված հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի, կարծեմ, երկրո՞րդ, թե՞

Ում համար է ղողանջում անկումը. «Ժամանակ»

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերն առնվազն մի հարցում ունենում են անվերապահ հաջողություն՝ նրան չեն մոռանում, նրա հարցազրույցներն ու ելույթները անուշադրության չեն մատնում, նրա գործոնն իր հրատապությունը հասարակական գործընթացներում չի կորցնում, նա շարունակում է լինել քաղաքական անցուդարձի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Եվ այս ամենը մի պայմանում, երբ նա ակտիվ գործողություններից կարծեք թե ձեռնպահ է մնում և ընդամենը ժամանակ

Հարուստ լինեի՝ բոլոր աղքատներին կօգնեի

Յոթ տարի Հրազդանի N 11 հիմնական դպրոցի հատուկ ստորաբաժանումում ուսանելուց հետո Արփինե Գալստյանին տեղափոխեցին հանրակրթական դպրոցի համապատասխան դասարան: «Ուսումնական ունակությունների խանգարում» ախտորոշումը հատուկ դպրոցում ընդգրկվելու միակ պատճառը չէր. Արփինեի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, հետևաբար չէր կարող հոգալ հանրակրթական դպրոցում ուսուցման ծախսերը: «Մամաս այգում է աշխատում, կարտոֆիլ է ցանում, դրանով էլ ապրում ենք»,- պատմում

 ԱՍԵԿՈՍԵ

Ազնիվները չեն ստում. նրանք ընդամենը սխալվում են: ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

ՀՀ բնապահպանության նախարարությունը` բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացվել է 3.05 մլն.դր.  գումարի վարչական տուգանք

ՀՀ բնապահպանության նախարարության` 25-29.08.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 3.05 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում և հաշվարկվել է 1.59 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 18.0 հազ.դր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին՝ ԼՂՀ Անկախության օրվա առթիվ

Հարգարժան պարոն Հարությունյան, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայության բոլոր հատվածների միասնականության, հայ զինվորի անպարտ ոգու և ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն

Անկեղծությունը գերադասելի է

«Հորինված «Հայոց ցեղասպանության» դեմ մենք միասին կպայքարենք»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Եթե ադրբեջանական լրատվամիջոցը չի խեղաթյուրում պաշտոնյայի խոսքերը (իսկ նման բաներ հարեւան երկրում «պատահում են»), ապա Չավուշօղլուի պաշտոնավարության սկիզբը բավականին «խոստումնալից» է: Իհարկե, նա իր ադրբեջանցի գործընկերների հետ պայքարելու է ոչ թե «ցեղասպանության դեմ», թեկուզ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ

Սիրելի՛ արցախցիներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի իրականություն է: Ողջ հայության աջակցությամբ, և առաջին հերթին ձեր անկոտրում կամքի, ձեր գերմարդկային ջանքերի ու ճիգերի շնորհիվ, ինչպես նաև մեծագույն զոհողությունների գնով դուք ստեղծեցիք և կայացրիք պետականություն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր հպարտորեն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների

Ռիտա Սարգսյան. «Եթե Լյուբով Կազարնովսկայան այն գնահատում է չորսին գումարած, ապա ես կարող եմ լռել»

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո երեկ Շուշիի բերդապարիսպի մոտ, տեղի ունեցավ, ըստ էության, պատմաքաղաքական և մշակութային կարևոր իրադարձություն, որի աջակիցն էին ՀՀ եւ Արցախի մշակույթի նախարարությունները։ Մշակույթի նախարարները, ի դեպ, մասնակցում էին այսօրվա միջոցառմանը: ՀՀ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, բալետային խմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, «Հովեր» և «Սպեղանի» երգչախմբերի, հայ օպերային արվեստի հայտնի

Ռիտա Սարգսյանի կարծիքով մենք քաղաքականության մեջ խնդիր չէինք ունենա, եթե… (Ֆոտոշարք)

Շուշիի բերդապարիսպների ներքո քիչ առաջ ավարտվեց Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» երկու գործողությամբ  օպերայի ցուցադրումը: Այն նվիրված էր Արցախի անկախության 23 ամյակին եւ շուշեցի Ավետ Տերտերյանի 85 ամյակին: Բեմադրման գեղարվեստական ղեկավարն էր Սարինե Ավթանդիլյանը, դիրիժորը՝ Ռուբեն Ասատրյանը, իսկ ՀՀ առաջին տիկինը՝ բարձր հովանավորը: Օպերային ներկայացումը դիտողների թվում էին քաղաքական գործիչներ Պարույր Հայրիկյանը, Ազատ Արշակյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը,

«Իրենց հիշատակած ավազակներն էլի մնացել են ավազակ, փոփոխություն չի եղել». Արմեն Մարտիրոսյան

«Միակողմանի լրագրողական հայացք էր այդ ֆիլմում, այնպիսի անձնավորության հայացք էր, որը միայն դրականն է տեսել քոչարյանական կառավարման տարիներին եւ չի տեսել ոչ կեղծված ընտրություններ, ոչ Ա1 պլյուսի փակում, Մարտի 1, հանքարդյունաբերության՝ կոպեկներով սեփականաշնորհում, Քաջարանի գործարանի կասկածելի գործարք, որն, ըստ էության, նվիրվեց օֆշորային ինչ-որ ընկերության, որի մեջ ՀՀ բարձրագույն իշխանության մատն էլի խառն է եղել»,- «Կենտրոն»

Գնդեվազցիները նոր ստորագրահավաք են սկսել Ամուլսարի ծրագրի դեմ

Գնդեվազ գյուղի երիտասարդներն օգոստոսի 30-ին բողոքի ակցիա անցկացրեցին Գնդեվազում ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման: Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Գեոթիմ» ընկերության Տեղեկատվական կենտրոնի մոտ հավաքվեցին շուրջ 40 գնդեվազցիներ՝ արտահայտելու իրենց բողոքը։  Իրենց հերթին «Գեոթիմ»-ի աշխատակիցները պատասխանեցին, որ իրենք 6-7 տարի աշխատում են հանքավայրում եւ առողջական  ոչ մի խնդիր չեն ունեցել։ Ինչպես ասաց ակցիայի մասնակից,

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031