Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարվեցին «Օսկար»-ի հավակնորդների անունները. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 17,2014 13:32

Երեկ Լոս Անջելեսում հայտարարվել են Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության այս տարվա հավակնորդների անունները:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հիմնական հավակնորդների թվում են «Խարդախություն ամերիկյան ձևով» և «Գրավիտացիա» ֆիլմերը, դրանց հաջորդում է «12 տարվա ստրկություն» կինոնկարը:

«Լավագույն դերասան» անվանակարգում Քրիստիան Բեյլն է՝ «Խարդախություն ամերիկյան ձևով», և Լեոնարդո դի Կապրիոն՝ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմերում խաղացած դերերով:

«Լավագույն դերասանուհի» կոչմանն է հավակնում Սանդրա Բալոքը՝ «Գրավիտացիա» ֆիլմում խաղացած դերով:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հավակնորդներն են Մարտին Սկորսեզեն՝ «Ուոլ Սթրիթի գայլը», և Սթիվ ՄըքՔուինը՝ «12 տարվա ստրկություն» ժապավեններով:

Հովհաննես Շողիկյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031