Օրվա լրահոսը
Նարինե Հովհաննիսյան. «Արագածոտնի մարզում երկու դպրոց առաջին դասարան չեն ունենա» (Տեսանյութ)
Ըստ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի` կլինեն նաեւ միավորվող դասարաններ:
Առաջին զանգ և նախարարի այց` Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում
Արցախից, Ջավախքից, ՀՀ մարզերից շուրջ 600 սան ունեցող Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր տեղի ունեցավ առաջին զանգի արարողություն: Գիտելիքի օրվա կապակցությամբ քոլեջ էր հյուրընկալվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Նախարարը մասնակցեց առաջին զանգի արարողությանը, այնուհետև շրջայց կատարեց քոլեջում: Հանդիպման ավարտին նախարարն իր մաղթանքը գրառեց քոլեջի թանգարանի մատյանում: Լրագրողների հետ զրույցում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Հայ ժողովուրդն ուսումնատենչ ժողովուրդ է և իր պատմության բոլոր շրջափուլերում աչքի է ընկել կրթության և դպրոցի հանդեպ հատուկ վերաբերմունքով՝ այն համարելով ազգի գոյատևման հիմնական գրավականներից մեկը: Կրթական համակարգը հասարակության և պետության հենարանն է և վերջինիս կայացումը Հայաստանի
Սյունիքի սահմանամերձ Արեւիս գյուղի դպրոցն այս տարի ընդամենը 3 աշակերտ ունի, 3-ն էլ նույն ընտանիքից են
Սիսիանի տարածաշրջանի սահմանամերձ Արեւիս գյուղական դպրոցում այս տարի եւս սեպտեմբերի 1-ին հնչեց ուսումնական տարվա սկիզբն ազդարարող ավանդական զանգը: 1994թ.-ից գործող գյուղի հիմնական դպրոցում արդեն որերորդ տարին է շատ քիչ թվով աշակերտներ են հաճախում: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես գյուղի դպրոց ընդամենը 3 աշակերտ է հաճախում: Արեւիսի գյուղապետ Սասուն Սահակյանը նշեց, որ դպրոցի խնդիրը լուրջ
Հանրային պաշտպանի կարծիքով, դեպքի վայրը զննվել է ավելի վաղ, քան հանցագործության մասին հաղորդում ստանալը
Գողության գործով նախաքննությունն ավարտվել է նախաքննության մարմնի կողմից: ՀՀ քրեական օրենսգրքի (հոդված 177-րդ, 3-րդ մաս, 1.1 կետ) համաձայն Ա.Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով գործով չպարզված անձի հետ, 21.11.2013թ հյուրասենյակի պատուհանի ճաղավանդակը տեղահան անելու միջոցով, ապօրինի մուտք է գործել Ն.Ջ-ին պատկանող՝ Շահումյան 7 փողոցի 1-ին նրբ. թիվ 16 տուն:
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել են դպրոցներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները Գիտելիքի գրի և դպրության օրվա, ինչպես նաև ուսումնական նոր տարվա կապակցությամբ այցելել են վարչական շրջաններում տեղակայված Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ: Բոլոր կրթօջախներում տեղի են ունեցել ուստարվա մեկնարկն ու առաջին դասարանցիների մուտքն ազդարարող բացօթյա տոնական միջոցառումներ, որոնց ընթացքում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի,
Սարգիս Հացպանյան. «Էրդողանը մկան նման կխաղա Սերժ Սարգսյանի հետ» (Տեսանյութ)
Ըստ Ս. Հացպանյանի՝ 2015-ին թուրք-քրդական տանդեմի ականատեսը կլինենք Թուրքիայի նախագահի երդմնակալության ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի նախագահին Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ պաշտոնապես հրավիրեց Հայաստան: Կարելի՞ է փաստել, որ հայկական հարցն այսպիսով նոր փուլ է մտնում`Aravot.am-ի հարցին տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանն ասաց, որ այն կարծիքին չէ, թե Թուրքական իշխանությունները քայլ կանեն: Այլ մանրամասները` տեսանյութում Խոսելով
Սահմանամերձ գյուղերի դպրոցներից երեխաներին տեղափոխում են. «Ծնողն իր երեխու մասին է մտածում, ո՞վ լինի, որ ապրի կրակոցի տակ». «Մեդիալաբ»
Սահմանային վերջին միջադեպերը պատճառ են դարձել,որպեսզի Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից բնակչության արտահոսք լինի: Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում նվազել է աշակերտների թիվը: Չնայած սահմանամերձ բնակավայրերից մշտապես տեղեկություն է ստացվում, որ բնակչությունը սովոր է հակառակորդի կրակոցներին, խուճապ չկա, սակայն այս տարվա օգոստոսի սկզբի ինտենսիվ կրակահերթը որոշ ընտանիքների ստիպել է լքել իրենց տները: Սահմանամերձ գյուղերի
«Իսկ ինչո՞ւ չենք հովանավորում Օքսֆորդին կամ Քեմբրիջին, դրանք ավելի մեծ վարկանիշ ունեն…»
Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Հայաստանում Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ բացելուն, ասաց, որ թեև կողմ է նման նախաձեռնությանը, սակայն կտրականապես դեմ է, որ այն լինի ՀՀ բյուջեի հաշվին: Ըստ նրա, բացի այն, որ այս նախաձեռնությունը անչափ թանկ կնստի ՀՀ շարքային քաղաքացիների գրպանի վրա, ռուսական հեղինակավոր բուհը գործունեություն կծավալի հայաստանցիների
Հանկարծ դժբախտությունը մեղք չդառնա
Բաց նամակ ՀՀ նախագահին Երբ դժբախտությունը ծեծում է դուռդ՝ չի հարցնում ոչինչ՝ ինչո՞ւ, ո՞ր մեղքի համար: Նման դեպքերում ասում ենք՝ տեր Աստվածն է տնօրինում, ճակատագիր է: Ճշմարտությունը ո՞վ գիտի, ո՞վ կիմանա երբեւէ: Անզորությունից, թե՞ հավատից դիմում ենք Աստծուն, օգնություն ենք հայցում, եկեղեցի ենք գնում ու մոմ վառում: Աղոթում ենք, այդպես էլ չիմանալով,թե ո՞վ է տեսնում
Կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու յոթ տարբերակ
Հոգեբան Անի Գալաջյանը անհամաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու յոթ տարբերակ է առաջարկում
Վիգեն Խաչատրյան. «Յուրաքանչյուր մարզիչ կերազի այսպիսի թիմ ունենալ»
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, խոսելով Նանկինում անցկացված պատանեկան խաղերում հայաստանցիներ Հակոբ Մկրտչյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի նվաճած ոսկե մեդալների մասին, ասաց. «Շնորհավորում եմ բոլորիս: Անգամ պատանեկան օլիմպիական խաղերում երկու ոսկե մեդալը լուրջ ցուցանիշ է, ընդհանուր թիմային աշխատանքի արդյունք: Շնորհակալություն եմ հայտնում մեր ֆեդերացիային, նախագահ Արմեն Շահազիզյանին, ՀԱՕԿ-ի
Ներքին Կարմիրաղբյուրում կառուցվել է սահմանագոտում առաջին պաշտպանիչ պատը
Երկհարկանի մանկապարտեզը նորոգվել է
Սարգիս Հացպանյան. «Չավուշօղլուն Էրդողանի «քոփի-փեսթն» է լինելու, ինչպես այսօր Դավութօղլուն» (Տեսանյութ)
Ահմեդ Դավութօղլուի`Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար եւ վարչապետ նշանակման մեջ կա երկու բան, որը տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանի համար «բլեֆի կարգավիճակով է հնչում»: Վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթում Ահմեդ Դավութօղլուն ասաց, որ այլեւս իրենց`թուրքերին չի հետաքրքրում, թե այլոք ինչ են մտածում իրենց մասին, թող այլոք մտահոգվեն, թե ի՞նչ են թուրքերն իրենց մասին մտածում: Օսմանյան ժամանակաշրջանին հղումներ
Հակոբ Ինջիղուլյանը կամ պետք է տեղափոխվեր 3-րդ երկիր, կամ ողջ չմնար. «Փաստինֆո»
Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի գտնվում է Ռումինիայում՝ համակենտրոնացման ճամբարում, իսկ ծնողները մի քանի օր շարունակ օրվա ընթացքում մի քանի անգամ զրուցում են իրենց որդու հետ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը՝ հավելելով, որ Skype-ով զրուցում են եղբոր հետ, սակայն տեսախցիկի բացակայության պատճառով չեն կարողանում տեսնել նրան: Հակոբի եղբայրը նշեց, որ իրենց
Գիտելիքի օրը՝ կրթահամալիրում. Ֆինանսների նախարարն այցելել է Անանիա Շիրակացու ճեմարան
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ սեպտեմբերի 1-ին այցելել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան: Նախարարը կրթահամալիրում հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ կարևորելով կրթության ու գիտության դերը անհատների, ազգերի և պետությունների զարգացման գործում. «Պետության առաջընթացի ու տնտեսական հզորացման անկյունաքարը գիտելիքն է, և, հետևաբար, ձեզանից յուրաքանչյուրի անձնական նվիրվածությունն է
Գորիսում ավելացել է աշակերտների թիվը
Գորիսի Ակ. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց հաճախող աշակերտների թիվն ավելացել է այս տարի: Դա նաև արտերկրից հայրենիք վերադարձած աշակերտների թվի հաշվին է: Լիլի Իսունցը սովորում էր ՌԴ քաղաքներից մեկում: 2014-2015 ուսումնական տարվանից նա համալրեց թիվ 1 ավագ դպրոցի 5-րդ դասարանցիների շարքերը: Այս տարի դպրոցն ունի 3 հատ առաջին դասարան: Անցած տարի 2-ն էր:
Ուսումնական տարվա մեկնարկը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով
Քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար այլ անձինք, ովքեր հանդիսավոր պայմաններում ուսուցիչներին, դպրոցականներին ու նրանց ծնողներին են փոխանցել Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել օրվա առթիվ Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում կազմակերպված միջոցառմանը:
Գյումրիի մանկավարժականը մասնակցել է «Պուշկինյան Պետերբուրգ» նախագծին
Վերջերս Սանկտ Պետերբուրգում ավարտվեց 3-րդ մշակութային եւ կրթական «Պուշկինյան Պետերբուրգ» նախագիծը՝ կազմակերպված Սանկտ Պետերբուրգի քաղաքային կոմիտեի արտաքին կապերի, Ա. Պուշկինի ռուսական թանգարանի եւ Ռուս գրականության ինստիտուտի (Պուշկինի տուն) աջակցությամբ: Միջոցառման նպատակն է՝ բարձրացնել կրթական, գիտական եւ մշակութային ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքները՝ արտերկրյա ռուսալեզու մասնագետների շրջանում: Հայաստանից հրավիրված էին 3 մասնագետ: «Առավոտը» հանդիպեց նրանցից մեկին՝ Գյումրիի
Գորիսեցի տղաները հետաքրքրված են ռազմական կրթությամբ
Գորիսեցի Հարութ Մեսրոպյանի համար 2014-2015 թթ. ուսումնական տարվա առաջին զանգը հնչեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Իսկ մինչ այդ` օգոստոսի 29-ին, նա Վարդան Մամիկոնյանի հուշարձանի մոտ հանդիսավորությամբ երդվել էր ազնվորեն ծառայել հայրենիքին: Հարութը եզակի չէ Գորիսում, որ ընտրել է ռազմական ուսումնական հաստատության հասցե: Նրա հետ են Արա Մաքունցը, Տիգրան Շեգունցը, եւս յոթ հոգի: Ընդհանրապես, վերջին
Տնօրեն. «Ներառական դպրոցը բիզնես է»
«Դպրոցները մի հատ թեքահարթակ են անում, ստացվում է, որ այս դպրոցը պատրա՞ստ է հաշմանդամ երեխա ընդունելու»
«Գնացեք Սերժ Սարգսյանից հեռուստացույց պահանջեք». Վիճաբանություն`դատարանում (Տեսանյութ)
«Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստն այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերածվեց վիճաբանության: Պարոն Կիվիրյանի պաշտպանները պահանջեցին այսօր նախատեսված տեսանյութերի հետազոտության համար ապահովել համապատասխան տեխնիկական միջոցներ, սակայն դատավորը պնդում էր, որ ապահովել են: Իսկ Կոմիտաս 5- հասցեում նախորդ տարի տեղի ունեցած դեպքերն արձանագրած տեսանյութի դիտումը դատարանը նախատեսել
Երրորդ համաշխարհայինը սկսվել է
Երրորդ համաշխարհայինը սկսվել է: Աշխարհում այս պահին ընթացող պատերազմներին ուղղակի եւ անուղղակի մասնակցում են համարյա բոլոր լուրջ տերությունները: Այստեղ նպատակ չի դրվում առանձին-առանձին վերլուծել պատերազմական բոլոր օջախներում առկա իրադրությունները եւ տեսնել, թե դրանք որտեղից են գալիս ու ուր են գնում: Չմտնելով ընթացող պատերազմների քաղաքական եւ տնտեսական դրդապատճառների մեջ, ուղղակի փաստենք, որ դրանց ամենահիմնական օջախներն են.
28 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 57-ը` առանց համապատասխան փաստաթղթերի
Օգոստոսի 25-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 86 տրանսպորտային միջոց. 28 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 57-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Մեկ տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային
ՀՔԾ. ցուցմունքներ կորզելու նպատակով բռնություն են գործադրել, սպառնացել, որ նույն կերպ կվարվեն բաժին բերված մոր և քրոջ հետ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Դավիթ Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի աշխատակիցները Մարիամ Հ.-ին սպանելու վերաբերյալ ցուցմունքներ
Հովիկ Աբրահամյան. «Դա բոլորը հասկանում են, հասկանում է դա նաեւ երկրորդ նախագահը առավել եւս». news.am
Սեպտեմբերի 1-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոց այցելության ժամանակ մի քանի լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը, թե ինքը տնտեսության զարգացման նախադրյալներ չի տեսնում, ասաց. «Ես տեսնում եմ, համոզված եմ, որ հաջողվելու է կառավարությունը: Ես տեսնում եմ, որ կառավարության առաջիկա խնդիրն է զարգացնել տնտեսությունը:
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Չինաստան է մեկնել Բարգավաճ Հայաստան կուսակցության պատվիրակությունը
Չինաստանի ժողովրդական հանրապետության Կոմունիստական կուսակցության հրավերով սեպտեմբերի 2-ից 6-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Չինաստան է մեկնել Բարգավաճ Հայաստան կուսակցության պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը: Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ: Իվետա Տոնոյան ԲՀԿ նախագահ
Երևանի քաղաքապետի տեղակալ. «Քաղաքապետարանին հաջողվեց Երևանում, այն էլ այսպիսի շոգ օրերին, մշակութային առումով էլ թեժ ամառ կազմակերպել»
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի եզրափակիչ միջոցառումը «Դեպի դպրոց, բուհ ու գործ» խորագրով համերգն էր, որին մասնակցում էին հայկական էստրադայի տասնյակից ավելի երգիչներ։ Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, ինչպես նաև այն անհատներին ու կազմակերպություններին, ովքեր քաղաքապետարանի աջակիցը եղան եռամսյա այս ծրագիրն իրականացնելիս։
Արդարադատության նախարարն այցելեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոց (Տեսանյութ)
Հովհաննես Մանուկյանը դպրոցի աշակերտներին փոխանցեց. «Կյանքը շատ պայծառ է, իսկ մնացածը, թե ի՞նչ գույներով այդ կյանքը կտեսնեք, արդեն ձեզնից է կախված»
ՀՀ հաջորդ նախագահին վայել պատասխան
1920-ականներին եղեռն տեսած հայ ժողովրդի մի քանի մոլորյալներ գտան, որ ազգի միակ փրկությունը ռուս «մեծ եղբոր» հովանու տակ ապրելն է: Դրանից հետո յոթ տասնամյակ պահանջվեց հասկանալու համար, որ ազգի գոյատևումը կախված է ընդամենը նրա մտածողությունից: Ռուս «մեծ եղբոր» հանդեպ ունեցած կույր հավատի պատճառը գտնելու համար ինձ խորհուրդ տվեցին այցելել օնկոլոգիական հիվանդանոց: Ես կարդում էի պատերին


















































