Օրվա լրահոսը

Կապիտալիզմ և քաղաքականություն

Արդեն շուրջ քառորդ դար է` անկախացած Հայաստանում բազմակուսակցական համակարգ է: Այսպես կոչված` ժողովրդավարություն: Առաջին կուսակցությունները ստեղծվեցին հիմնականում գաղափարական ու քաղաքական հենքի վրա: Առաջինները ՀՀԿ-ն, ԱԻՄ-ն ու ՀՀՇ-ն էին: Առաջին երկուսը ստեղծվեցին խորհրդային քաղբանտարկյալների ջանքերով, իսկ վերջինը ստեղծվեց ու կազմավորվեց Ղարաբաղյան շարժման ու «Ղարաբաղ» կոմիտեի հիմքի վրա: Այնուհետև Սփյուռքից Հայաստան տեղափոխվեցին մեր ավանդականները` դաշնակցությունը, ռամկավարներն ու

«Դեմ առ դեմ». Թեւան Պողոսյան եւ Արթուր Ղազինյան

Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ միացմամբ դիտեք «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի եւ Երեւանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը զրույցը: Թեման՝ Ղարաբաղյան խնդիրը 23 տարի անց՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության հռչակագրի ընդունումից հետո: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով

Շահեն Տոնոյանը նշանակվել Է Արարատի մարզի դատախազության դատախազ

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն : ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Շահեն Տոնոյանը նշանակվել Է Արարատի մարզի դատախազության դատախազ: ՀՀ դատախազություն  

ՀԵՀ-ի սեպտեմբերմեկյան նվերը՝ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողներին

Այս ուսումնական տարվանից սկսած՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ուսումնառության ընթացքում ամբողջությամբ կփոխհատուցի պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի կրթական ծրագրում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող երիտասարդ ծնողների ուսման վարձը։ Այդ մասին երիտասարդական հիմնադրամը հայտարարել էր 2014-ի սկզբին՝ երկու և ավելի զավակ ունեցող ուսանողների վերաբերյալ տվյալներ տրամադրելու խնդրանքով դիմելով նաև պետական բուհերի ռեկտորներին։ Այս ընթացքում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցի փոքրիկներ. Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ։ Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսևորումներից է, և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, տոնական, ոգևորիչ ու լիահույս է լինում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը գիտելիքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մշակույթն ու դպրությունը մեր ժողովրդի դարավոր ընթացքի այցեքարտն են եղել: Անգամ ամենադժվարին պայմաններում հայերս չենք հրաժարվել գիտակրթական առաջընթացից և եղել ենք ամենագրասերներից մեկը տարածաշրջանում: Հայ ժողովրդի այդ բնատուր առաջադիմական ավանդույթների շնորհիվ մենք հասել ենք որակապես նոր

Առողջապահության նախարարը հիշում է իր դպրոցական տարիները

Առաջին դասարանցիները՝ եռագույն փուչիկները օդ բաց թողնելով,իրենց դասղեկների ուղեկցությամբ ոտք դրեցին դպրոց

Արթուր Աբրահամը այսօր հյուրընկալվել է Անգելա Մերկելի աշխատակազմում  

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր հյուրընկալվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատակազմում: Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ամեն տարի Գերմանիայի կանցլերի աշխատակազմում բաց դռների օր է կազմակերպվում, որի ժամանակ քաղաքացիների մուտքն ազատ է: Սակայն հայ բռնցքամարտիկը եղել է հատուկ հրավիրյալների մեջ, շփվել լրատվամիջոցների հետ, ելույթ ունեցել տարբեր երկրների քաղաքացիների՝

Անահիտ Բախշյան. «Մեզ սպասվում է մի ուսումնական տարի, որտեղ բազմաթիվ անհայտներով հավասարումներ պիտի լուծենք»

Օրհնվելու կարգն Անահիտ Բախշյանի համար նշանակում է մեկ անգամ եւս Աստծո առաջ ճանաչել, թե մարդն ինչքան թերի է «Եթե մարդ իր մեջ հավատք ունի, ապա օրհնության արարողությունը նրան կօգնի հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որ մենք այսօր բոլորս ունենք կրթության ոլորտում»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց կրթության փորձագետ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, անդրադառնալով այսօր՝

Արմեն Աշոտյան. «Կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության ավանդույթը շարունակական է լինելու»

Արմեն Աշոտյանի պնդմամբ՝ եկեղեցու հետ իրենց համագործակցությունը կրում է ոչ միայն ծրագրային եւ առարկայական բնույթ: Այսօր՝ օգոստոսի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը կատարեց կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողությունը: Արարողությանը մասնակցում էին Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական

Կաթողիկոսի համար մեծ ուրախություն է, որ կրթության ոլորտի ներկայացուցիչներն այցելում են Մայր Աթոռ

Գարեգին Բ կաթողիկոսն օրհնեց կրթության ոլորտի աշխատողներին   Այսօր՝ օգոստոսի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը կատարեց կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողությունը: Արարողությանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ  Դավթյանը եւ մի շարք

Կայսրության ժամանակավոր հմայքը

Երկրի պատմությունը կարելի է ուսումնասիրել բազմաթիվ հատկանիշներով, այդ թվում՝ ապրանքների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների անվանումներով կամ գովազդային կարգախոսներով, որոնք ինչ-որ իմաստով նույն դերն են խաղում՝ գրավել սպառողի ուշադրությունը, նրա մոտ դրական սպասումներ առաջացնել: Հայաստանն այս առումով տարբեր փուլեր է անցել: 1988 թվականին մի քանի տասնյակ սննդի օբյեկտներ կրում էին «Վան», «Վասպուրական», «Բիթլիս» եւ  նման այլ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ 

 Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի,  գրի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է : Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու

Օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության եւ գիտության պաշտոնական կայքէջից՝ Գիտելիքի օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության ավանդական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ բուհերի ռեկտորներ, դպրոցների, քոլեջների և ուսումնարանների տնօրեններ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Արայիկ Բաղդադյան. «Տաշքենդում հավաքներն ընթանում են բնականոն հունով»

  Հայաստանի ազատ ըմբշամարտի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ Տաշքենդում վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում: Մեր թիմը անմիջապես մրցավայրում նախապատրաստվում է սեպտեմբերի 8-ից 14-ը Ուզբեկստանում անցկացվելիք սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Aravot.am-ը տեղեկացրել է, որ հավաքականը հանդես է գալու հինգ ըմբիշով: Մարզչական խորհուրդը նախապես որոշել էր, որ աշխարհի առաջնությանը կմասնակցեն  վեց ըմբիշներ, որոնք ի

«Զգացվում է՝ Քոչարյանը վախենում է. հարուստ մարդ է, կորցնելու բան ունի» 

Հրանտ Բագրատյանը 2-րդ նախագահի քննադատությունների, տնտեսության առողջացման առաջարկի ու մեռելոցների մասին «Լուրջ քննադատություն չկա,  զգացվում է՝ վախենում է»,- այսպիսի տպավորություն է ստացել ՀՀ նախկին վարչապետ, Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ իշխանություններին օրերս ուղղված հերթական քննդատությունից:  Հաշվի առնելով, որ նախկին վարչապետը իշխանություններին կոշտ քննդատողներից է, Aravot.am-ը պարոն Բագրատյանից հետաքրքրվեց՝ կիսո՞ւմ է նա Քոչարյանի քննադատություններն

Լեւոն Արոնյանը Սենթ-Լուիսում երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել

Սենթ-Լուիս քաղաքում ընթացող Սինքվիլդի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Հայաստանի լավագույն գրոսմայստերը 3-րդ տուրում պարտվել է Մաքսիմ Վաշյե-Լագրավին, 4-րդում՝ Ֆաբիանո Կարուանային: Հինգերորդ տուրից առաջ, որում Արոնյանի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, հայ շախմատիստը 1,5 միավորով տեղ է զբաղեցնում չորրորդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ unchesschamps.com-ի:  

Էլինա Դանիելյանը Շարժայում միջին դիրքեր է զբաղեցնում

Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը Շարժայում հանդես է գալիս ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի եզրափակիչ մրցաշարում, հինգերորդ տուրում պարտության է մատնել Չինաստանի ներկայացուցիչ Չժաո Սյուեին եւ 2,5 միավարով ռուսաստանցի Տատյան Կոսինցեւայի հետ բաժանում է 12 մասնակիցների մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ sharjah2014-ի:  

Սերժ Սարգսյանը ԼՂՀ-ում է

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ նախագահի աշխատակազմ

Երեւանյան լճում մարդ է ջրահեղձ եղել

Ինչպես հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը՝ օգոստոսի 31-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:Փրկարարները ջրից դուրս են բերել Վ. Մ.-ի (ծնվ. 1956թ.) դին:

Շոկոլադե տրյուֆելներ՝ տանը

Այս քաղցրավենիքը պատրաստելը ձեզնից մի քիչ ժամանակ կխլի, սակայն, հավատացնում եմ, այն այնպիսի հիացմունքով կընդունվի համտեսողների կողմից, որ ամբողջությամբ կփոխհատուցի ձեր ծախսած ժամանակը:  Շոկոլադե տրյուֆելները պարզապես հալվում են բերանում եւ շատ գեղեցիկ են նայվում:   Անհրաժեշտ մթերքներ Սեւ, դառը շոկոլադ՝ 70-80% կակաոյի պարունակությամբ- 400 գրամ (2 տուփը գանաշի, 2-ը՝ շոկոլադապատելու համար) Բարձր յուղայնությամբ կաթնասեր- 150

«Վերջին իրադարձությունները բոլորիս ստիպեցին վերարժեւորել բազմաթիվ երևույթներ». Արմեն Աշոտյան

Վաղը՝ սեպտեմբերի 1-ին, Բերդի տարածաշրջանի ամենահեռավոր՝ Մովսես սահմանամերձ գյուղի դպրոց կհաճախի տասը առաջին դասարանցի (երկու տղա և ութ աղջիկ): Իսկ դպրոցը, ընդհանուր առմամբ, ունի 132 աշակերտ: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանն ասում է, որ վերջին կրակոցներից հետո գյուղից հինգ-վեց ընտանիք է հեռացել, մոտ տասը երեխա: Տնօրենի փոխանցմամբ՝ այդ ընտանիքները գնացել են քաղաքամերձ տարածքներ. «Ես կասեի, որ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի ուռուցքաբան Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: «Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես ուռուց-քաբանության զարգացման գործում: Ձեր թե՛գործնական և թե՛ տեսական աշխատանքները հարստացրել են Հայաստանի բժիշկների զինանոցը, բարձրացրել մեր գիտության միջազգային հեղինակությունը, իսկ ամենակարևորը՝ փրկել և փրկելու

«Կրկնակի ուշադիր եմ լինելու սահմանամերձ համայնքների խնդիրների նկատմամբ». Արմեն Աշոտյան

Օգոստոսի 30-ին ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) նախարար Արմեն Աշոտյանը Իջևանում՝ մարզպետարանի դահլիճում, մասնակցեց  Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկությունները, խոսեց կրթության ոլորտում արված և նախատեսվող քայլերի մասին՝ շեշտը դնելով մասնավորապես սահմանամերձ համայնքների վրա. «Մենք այս տարվա որոշ գյուղերի շրջանավարտների՝ բուհ ընդունված առաջին կուրսեցիների համար համապատասխան դիմումով դիմել ենք

Սահմանամերձ Մովսեսի դպրոցականները Արմեն Աշոտյանից   որակյալ ինտերնետ խնդրեցին

Նախարարը սահմանագոտի նվերներ էր տարել Օգոստոսի 30-ին Տավուշի մարզպետարանում կայացավ ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություն: Այն բացեց մարզպետ Հովիկ Աբովյանը: Այնուհետեւ  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ներկայացրեց մարզի հանրակրթության ոլորտի ձեռքբերումներն ու խնդիրները : Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձավ  հանրակրթության բնագավառում կատարվող փոփոխություններին, պատասխանեց խորհրդակցության մասնակիցների հարցերին: Այնուհետեւ

Գագիկ Ծառուկյանն իր գումարների հաշվին մարզադպրոցներ է կառուցում

«Զվարթնոց» օդանավակայանում պատանի օլիմպիականներին դիմավորելու ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, թե Նանկինի արդյունքները Ռիո-2016-ում կրկնվելու դեպքում կգոհացնե՞ն, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Իհարկե: Տարին՝ տարվա վրա առաջ ենք գնում: Հիմքը դրված է, ու հաղթանակներն արդեն անվերջ են լինելու: Միայն պիտի շարունակենք ուշադրություն դարձնել, պայմաններ ստեղծել: Հիմա ես իմ անձնական գումարների հաշվին մարզադպրոցներ եմ կառուցում: Պետք է էլի

«Քոչարյան, փա՞յ ունես Քաջարանում»,- հարցնում է Հրանտ Բագրատյանը 

ՀՀ նախկին վարչապետի կարծիքով՝ Քոչարյանը «Հայռուսգազարդից» էլ վատ գործարքներ է արել ՀՀ նախկին վարչապետ, Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու հնարավորություններին, նկատեց, որ Քոչարյանի «շանսերը» թույլ են, եթե, իհարկե, խոսքը ազնիվ ընտրությունների մասին է: «Չեմ կարող խոսել հասարակության փոխարեն, որովհետեւ նրա անդամների մի մասը փողը վերցնում եւ

ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Արցախպրեսս»

Օգոստոսի 28-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի ընդունած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը եւ նրա ժողովրդի ազատ զարգացմանն աջակցող բանաձեւի կապակցութլամբ, որը մինչ այդ՝ մայիսի 8-ին, ընդունել էր նաև Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատը, ԼՂՀ Օրենսդիր մարմնի խումբ-խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Գոհունակությամբ նշելով, որ Արցախի անկախության եւ նրա

Գագիկ Ծառուկյան. «Մեր մարզիկները Հայոց օրհներգը հնչեցնելով Չինաստանում բոլորին ոտքի կանգնեցրին»

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում պատանի օլիմպիականներին դիմավորելուց հետո ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: «Հավատում էի, որ մեդալներ կլինեն, որ այսօր ազգովի գանք, դիմավորենք մեր չեմպիոններին, հերոսներին, որոնք հայ ազգի պատիվը բարձր պահեցին, մրցեցին աշխարհի ամենաուժեղ պետությունների ներկայացուցիչների հետ, հաղթեցին, ոսկե մեդալ վերցրեցին, բոլորին ոտքի կանգնեցրին՝  Հայոց օրհներգը հնչեցնելով, Հայոց եռագույնը բարձրացնելով: Միայն պետք է

Արտգործնախարարն ընդունեց Լիտվայի խորհրդարանական պատվիրակությանը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց Լիտվայի խորհրդարանական պատվիրակությանը` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Լիտվայի Սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը կարևորեց նրանց գործունեությունը` ուղղված հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական կապերի ամրապնդմանը։ Նախարարը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը և Լիտվան հաջողությամբ փոխգործակցում են, հաճախակի են բարձրաստիճան փոխայցելությունները։ Էդվարդ Նալբանդյանը առանձնահատուկ ընդգծեց Լիտվայի խորհրդարանում

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031