Օրվա լրահոսը
Ռուբեն Մեհրաբյան. «Քոչարյանը թող պատասխանի` ինչո՞ւ բարակեց Իրանից եկող գազատարը»․ (Տեսանյութ)
«Ռոբերտ Քոչարյանն իր այս հարցազրույցով պարզապես փորձում է կասկածի ենթարկել իր ընթերցողների մտավոր ունակություններն ու հիշողության առկայությունը: Ռոբերտ Քոչարյանը թող բարի լինի պատասխանի հետեւյալ հարցերին` այդ ինչո՞ւ բարակեց Իրանից եկող գազատարն ու ինչպե՞ս հայտնվեց ռուսական սեփականության տակ, ինչո՞ւ այդ գազատարը չդարձավ տրանզիտային, ինչո՞ւ 1200 միլիմետրից վերածվեց 700-ի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով մեր
Պենտալա Հարիկրիշնան միացավ հինգ առաջատարներին
Վեյկ-ան-Զեեում մեկնարկած շախմատի 20-րդ կարգի «Tata Steel Chess» միջազգային մրցաշարում այսօր մասնակից 12 գրոսմայստերների համար առաջին հանգստյան օրն է: Երկրորդ տուրից հետո 1,5-ական միավոր վաստակած հինգ առաջատարներին՝ Լեւոն Արոնյանին, Ուեսլի Սոին, Հիկարու Նակամուրային, Սերգեյ Կարյակինին եւ Անիշ Գիրիին, չորրորդ տուրից առաջ միացավ նաեւ Պենտալա Հարիկրիշնան: Այժմ նրանք 2,0-ական, միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Վաղը Լեւոն
Շանթ Հարությունյան. «Դուրս եկեք բարիկադներ… հեղափոխությունն է փրկությունը»
Ամեն ինչ լավ էր, իր համոզմունքներին է մնացել, արիությունը տեղն էր նույն Շանթն էր: Էլի կարծում է, որ պետք է 3000-5000 հոգի դուրս գա փողոց դուրս գա դեպի բարիկադներ, փրկի Հայաստանը: Նրա կարծիքով, Հայաստանի ներկա իրավիճակի փրկությունը միայն հեղափոխությունն է»,- Aravot.am-ին ասաց Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը: Նա եւ իր մայրն այսօր դատապարտյալների հիվանդանոցում տեսակցել
Ино ТВ. Հայ երիտասարդները փոխում են իրենց հայրենիքը ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ
Նա կապում է Ռոլեքս ժամացույց, հագնում զամշյա կոշիկներ, նա թքում է գետնին ու ատում իր քաղաքը: Երևանցի հարուստ մի երիտասարդի այսպես է նկարագրում Յուլիա Պրոզինգերը «Դեր Թագեշպիգել» թերթում գրած հոդվածում, փոխանցում է «Ինո Տե Վե»-ն: «Նրա պապիկը իր կյանքն է տվել այս քաղաքին, իսկ երիտասարդն ուզում է ընդմիշտ հեռանալ այստեղից: Հիմա ավելի ու ավելի շատ
Կոզակ. Մոսկվան տեսանելի ապագայում վիզային ռեժիմ կսահմանի ԱՊՀ պետությունների հետ. «Ազատություն» ռադիոկայան
Նախկին խորհրդային հանրապետությունների հետ վիզային ռեժիմի սահմանումը կնպաստի նաև Մոսկվայի և ԵՄ-ի միջև կապերի ամրապնդմանը, ասում է Ռուսաստանի փոխվարչապետը։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ռուսաստանը տեսանելի ապագայում վիզային ռեժիմ կսահմանի ԱՊՀ-ի պետությունների հետ: Այս մասին Россия 24 լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամերձավոր զինակիցներից մեկը` փոխվարչապետ Դմիտրի Կոզակը: «Կարծում եմ, որ վիզաներն անխուսափելիորեն անհրաժեշտ
«ԲՈՀ-ը կաշկանդված է». Լիլիթ Արզումանյան
Aravot.am-ի հետ զրույցում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանը նշեց, որ համակարգը կարիք ունի առողջացման ու այդ առումով շատ անելիքներ կան: Aravot.am-ը տիկին Արզումանյանից հետաքրքրվեց՝ սովորաբար ընդունված գործելաո՞ճ է, թե՞ վերջին դեպքը յուրօրինակ է նրանով, որ կազմակերպության ղեկավարը նաև հայցորդի գիտական ղեկավարն է և ԲՈՀ–ի կոլեգիայի անդամը: Խոսքը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, ԲՈՀ-ի
Սևանի և Գավառի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սևանի և Գավառի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու
Միայնակ ցույց պետական հաստատությունների առջեւ
Ակտիվիստ Վրեժ Զատիկյանն այսօր միայնակ ակցիաներ է անցկացրել Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի եւ նախագահի նստավայրի շենքերի առջեւ: Այսպիսով է նա նշել այն փաստը, որ այսօր հանվել է Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ տեսակցությունների արգելքը: Լուսանկարները՝ Վրեժ Զատիկյանի ֆեյսբուքյան էջից
Ազատամարտիկները ունե՞ն, թե՞ չունեն լծակներ` իշխանափոխություն իրականացնելու համար
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների անդամ Սուրեն Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք ոտքի են հանելու ողջ ժողովրդին` ճանապարհ դնելու ներկայիս իշխանությանը: Ազատամարտիկը նաև հավելեց. «Իսկական տղամարդը պետք է կանգնի Ազատության հրապարակում: Մեզ չի հետաքրքրում իշխանությունը, մեզ հետաքրքրում է այն, որ այս իշխանությանը ժողովուրդը ճանապարհ դնի»: Aravot.am-ը հետաքրքրվեց`ի՞նչ կոնկրետ գործողություններով են պատրաստվում հասնել այդ
Ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են գիշերը տեղացած ձյան մաքրման աշխատանքները: Կոմունալ տնտեսության պատասխանատուների խոսքով՝ գործընթացն ավելի արդյունավետ է դարձել տեղումների դադարով պայմանավորված: Ձնամաքրման աշխատանքների համար կենտրոնացվել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական միջոցներ, որոնք համաչափ բաշխվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում: ժամը 10:00 – ից մինչև 13:30-ի դրությամբ օգտագործվել է ավելի
Արման Սահակյանի դիսերտացիայի ղեկավարն իր տեղակալն է
Աշնանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը եւս գիտական ատենախոսություն պաշտպանեց, եւ ինչպես Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դարձյալ տնտեսագիտության ոլորտում: Սակայն ի տարբերություն քաղաքապետի ատենախոսության «կիսաբաց» պաշտպանության, Սահակյանի ատենախոսության պաշտպանությունը, կարելի է ասել, ծածուկ է եղել: Ամենահետաքրքրականը, սակայն, այս պատմության մեջ հետեւյալ դրվագն է՝ Արման Սահակյանի գիտական ղեկավարն էլ
Հայտնաբերվել է դի
Հունվարի 14-ին, ժամը14.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1936 թ. ծնված Կ. Ա.-ի դին: ***
Ընդդիմադիր ուժերը, համախմբվելով Քոչարյանի շուրջ, կարո՞ղ են ինչ-որ բան փոխել
«Եթե պատկերացնենք մի` գրեթե անհնարին իրավիճակ, երբ բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեն Րաֆֆի Հովհաննիսյանի, Ռոբերտ Քոչարյանի շուրջ, ապա կրկին ոչինչ չի փոխվի: Պատճառն այն է, որ Հայաստանում պետք է ընդդիմադիր ուժ ստեղծել, ոչ թե համախմբել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Aravot.am-ը քաղաքագետ Երվանդ Բոզոյանից հետաքրքրվեց` իրավիճակն իրո՞ք այդպիսին է: Պարոն Բոզոյանը չցանկացավ
407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Փաստաբանների պալատի նախագահը՝ փաստաբանների պետական տուրք վճարելու նախաձեռնությունից հրաժարվելու մասին
Օրեր առաջ ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառությունից հանել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը, որոնցով փաստաբանների ռեեստր վարելու լիազորությունը վերապահվելու էր ՀՀ արդարադատության նախարարությանը և սահմանվելու էր փաստաբանի համար յուրաքանչյուր տարի 60.000 ՀՀ դրամ պետական տուրք
Վարդան Ղուկասյանից պահանջում են ներողություն խնդրել
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Ղազարյանի օգնական Լ.Գրիգորյանի ստորագրությամբ այսօր ստացվել է ծանուցագիր: Տեղեկացվում է, որ քրեական գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի ընդդեմ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա գրասենյակի, երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի, եւս երկու լրատվամիջոցների ՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով նախնական դատական նիստերն ավարտվել են եւ դատաքննությունը նշանակվել է փետրվարի 13-ին:
Մեկնարկել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը
Ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, այսօր ժամը 6.00-ից սկսել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթևեկությունը, դուրս բերել և տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղևորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին: Վարորդներին խնդրում ենք լինել զգոն և ուշադիր, հստակ հետևել
Ազատամարտիկը` Սերժ Սարգսյանի լռության մասին` ասացվածքով. «Շունը շան թաթը չի կծում, ոչ էլ տրորում է» (Տեսանյութ)
«Իրականում նրանք փորձում են կռիվ ու խաղ ստեղծել, որ նորից վերարտադրվեն»,-Aravot.am-ի հարցին` Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հրապարակային բանավեճի վերաբերյալ ինչո՞ւ է լռություն պահպանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այսպես պատասխանեց Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների անդամ Սուրեն Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանի-Սերժ Սարգսյանի` մեկ թիմից լինելու հանգամանքը պարոն Սարգսյանը մեկնաբանեց ժողովրդական ասացվածքով` «շունը շան թաթը չի կծում, ոչ էլ տրորում է»:
Դատախազին տեղեկացվում է՝ «Կարմիր Խաչի Ալիկի նստավայրում» ինչ են պահանջել
ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ս.Խաչատրյանին, ոստիկանության պետ Վ.Գասպարյանին, ոստիկանության Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության պետ Գ.Ամիրխանյանին այսօր դիմել է Անուշ Հովհաննիսյանը: Նա անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին ներկայացրել էր հայտարարություն` հանցագործության կատարման մասին: Քաղաքացին հայտնել է, որ 2013 թ. ապրիլի 10-ից տարածքի վարձակալության պայմանագրով վարձակալել է Երևանի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց
Ալիևը կայցելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայան. «Ազատություն» ռադիոկայան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը այցելելու է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հյուսիսատլանտյան դաշինքի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում նախատեսված է Ալիևի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ, ելույթը Հյուսիսատլանտյան խորհրդում։
Տոնածառի ճյուղերը կտան անապահովներին (Տեսանյութ). Ա1+
Հանրապետության հրապարակում այսօրվանից սկսել են գլխավոր տոնածառի հավաքման աշխատանքները։ Սկզբում մայր տոնածառից իջեցնում էին լույսերը, իսկ այնուհետեւ՝ խաղալիքները։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ տոնածառի խաղալիքները եւ լույսերը կպահեստավորվեն հաջորդ տարվա համար։ Սակայն հնարավոր է, որ հաջորդ տարի դրանցով ոչ թե մայր տոնածառը զարդարվի, այլ վարչական մյուս շրջանների տոնածառներից մեկը։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր կդառնա Միքայել Մանուկյանը
Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամայիս Թեմուրի Գրիգորյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահան
«Web Ծիրան»-ը կփոխհատուցի կինոթատրոնների սակավությունը
Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբից մեկնարկել է «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը, որն անցկացնում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը: Webtv.am-ի տնօրեն Արայիկ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է ֆիլմեր ներկայացնելու գործընթացը: Անկեղծ ասած, այդպես էլ սպասում էի, որովհետեւ մենք սովորաբար տոներից ուշ ենք
«Բարև Երևան». 10 դատավոր փաստում է, որ Հայաստանում արդարադատություն չկա
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը ստացել է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013թ. երկու որոշումները՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ. եւ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.11.2013թ. որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով «Բարեւ Երեւան» խմբակցության զույգ վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին: «Բարեւ Երեւան» խմբակցությունն արձանագրում է, որ հասարակության օրինական շահերը պաշտպանելու իր պարտականությունը եւ ավագանու խմբակցությանը օրենսդրորեն
Զատիկյանին առանց ծանուցելու դատի են տվել
Ոստիկանությունը ակտիվիստ Վրեժ Զատիկյանի դեմ նույնպես ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ներկայացրել է վարչական պատասխանատվության հայց: Այսօր դատարանում այդ գործով նախնական նիստ էր նշանակված: Ակտիվիստ Վրեժ Զատիկյանը մեզ հետ զրույցում զարմացավ դատական նիստի մասին լսելով: Ասաց, որ իրեն պատշաճ չեն ծանուցել, ինքը տեղյակ չէ հայցից: Հիշեցնենք, որ վարչական դատարանում քննվում են ոստիկանության հայցերը ակտիվիստների դեմ`
«Սահմանադրական դատարանը վերջին կետը չէ»
«Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը ակնկալում է, որ Սահմանադրական դատարանը օբյեկտիվ որոշում կկայացնի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը, հավելելով, որ չնայած օրենքն արդեն ուժի մեջ է մտել, սակայն դրա կիրառումը հնարավոր է կանխել. «Սահմանադրական դատարանի այս հանգրվանը շատ կարեւոր հատված է, երբ
Կանանց առաջնությունում եռիշխանություն է
Շախմատի Հայաստանի բարձագույն խմբի կանանց 69-րդ առաջնությունում երկրորդ տուրից հետո երեք շախմատիստուհիներ՝ Շուշաննա Սարգսյանը (նկարում), Մարիա Գեւորգյանը եւ Աննա Հայրապետյանը, երկու տուրից հետո վաստակել են 2,0-ական միավոր եւ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armchess.am-ի
Հայաստանի մարզական լրագրողները՝ «Ոսկե գնդակը» Քրիշտիանու Ռոնալդուին շնորհելու մասին
Aravot.am-ը Հայաստանի մարզական լրագրողներից հետաքրքրվեց, թե ճի՞շտ էր, արդյոք, «Ոսկե գնդակը» Ռոնալդուին շնորհելը:
«Ուղեղի արտահոսք» Ջավախքից
Ջավախքի երիտասարդները բուհերում են սովորում Երևանում, Թբիլիսիում և այլ քաղաքներում, մեծամասնությունը չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Համաձայն ոչ պաշտոնական տվյալների հայաստանյան բուհերում ուսանում են մոտավոր 2500-3000 ջավախքցիներ: Եթե նախկինում ջավախքցիների մեծամասնությունը նախընտրում էր բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, ապա վերջին 3 տարիներին պատկերն մի քիչ փոխվել է: Վրաստանի կառավարության հատուկ որոշման արդյունքում, Վրաստանի ոչ վրացալեզու դիմորդների համար քննական առանձին պայմաններ են ստեղծվել (1-4
Ծառուկյանը կպատասխանի ԲՀԿ-ն համագումարում. Ա1+
Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանի հետ – Պրն Հովհաննիսյան, նախորդ տարինին ԲՀԿ խմբակցությունը շատ մարտական ավարտեց: Դուք գոհ եք խորհրդարանում ԲՀԿ աշխատանքի որակից և արդյունքներից: – Ես չէ, որ պետք է գնահատականներ տամ: Ես խմբակցության անդամներից մեկն եմ և միայն այդ կարգավիճակով ասեմ, որ ակտիվությունն ու աշխատանքի ծավալները բավարար չեն: Երբ ամեն օր