Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մարզական լրագրողները՝ «Ոսկե գնդակը» Քրիշտիանու Ռոնալդուին շնորհելու մասին

Հունվար 14,2014 15:39

Մրցաշրջան 2013-ում «France Football»-ի եւ ՖԻՖԱ-ի՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնում էին Քրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին եւ Ֆրանկ Ռիբերին:     Այս հրաշալի եռյակի մրցակցությունում հաղթեց Ռոնալդուն:

Քրիշտիանու Ռոնալդուն 2013 թվականին անհատապես փայլուն մրցաշրջան անցկացրեց, թեեւ Մադրիդի «Ռեալը» մնաց առանց թիմային մրցանակների:

Լիոնել Մեսսին, թեեւ անցած տարի «Բարսելոնի» կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն եւ նվաճեց երկրի սուպերգավաթը, սակայն 2013-ին անհատապես այնքան էլ վառ ու համոզիչ չէր:

Ֆրանկ Ռիբերին «Բավարիայի» կազմում ֆենոմենալ հաջողությունների հասավ՝ նվաճելով հնարավոր վեց գավաթներից հինգը. Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Աշխարհի ակումբային չեմպիոն: Նրան չհաջողվեց նվաճել միայն Գերմանիայի սուպերգավաթը:

Aravot.am-ը Հայաստանի մարզական լրագրողներից հետաքրքրվեց, թե ճի՞շտ էր, արդյոք, «Ոսկե գնդակը» Ռոնալդուին շնորհելը:

eduard kalantaryan Էդուարդ Քալանթարյան, «Armenia TV»: «Միանշանակ ճիշտ որոշում է: Ռոնալդուն լավագույնն էր 2013 թվականին: «Ոսկե գնդակը» շնորհվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, այլ ոչ թե լավագույն թիմի ներկայացուցչին»:

artur nazaryanԱրթուր Նազարյան, «Armsport.am»: «Ռոնալդուն անցած տարի գերարդյունավետ ֆուտբոլ խաղաց: Նա ութ անգամ դարձել է հեթ-տրիկի հեղինակ, որքան հիշում եմ, խփել է 69 գոլ, Չեմպիոնների լիգայի 2012/2013 թթ. խաղարկության լավագույն ռմբարկուն է: Սա բավարար է, որպեսզի նա ճանաչվեր աշխարհի լավագույն ֆուտբոլիստ»:

ashot martirosyan  Աշոտ Մարտիրոսյան, «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթ: «Միլիոն տոկոսով ճիշտ որոշում է: Նա իսկական ֆուտբոլիստ է: Ռոնալդուն 2013 թվականին իր խաղով ապացուցեց, որ այսօր լավագույնն է աշխարհում»:

khatchik ChakhoyanԽաչիկ Չախոյան, «Հ2» հեռուստաընկերություն: «Ռոնալդուն «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է եւ առաջատարը, իսպանական Լա լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը: Ռոնալդուն, փաստորեն, միայնակ առաջ տանելով Պորտուգալիայի ազգային հավաքականը, նրան դուրս բերեց աշխարհի առաջնության եզրափակիչ: Միանշանակ, նա ամենաարժանավորն էր»:

karen giloyan Կարեն Գիլոյան, «Հանրային հեռուստաընկերություն»: «Կարճ կասեմ: Ռոնալդուն արժանի էր: Ճիշտ որոշում է կայացվել»:

gayane nazaryanԳայանե Նազարյան, «Sport.am»: «Ռոնալդուն իսկապես արժանի էր «Ոսկե գնդակին»: Ու ոչ միայն այն պատճառով, որ նա ՉԼ նախորդ խաղարկության լավագույն ռմբարկուն է, կամ ավելի շատ գոլ է խփել, քան երկու մրցակիցները միասին… Պարզապես, Ռոնալդուն այն ֆուտբոլիստն է, ում ներկայության եւ ակտիվ ջանքերի շնորհիվ թիմերը հասնում են հաղթանակների: Չմոռանանք, որ 2014 թվականի ԱԱ ընտրական փուլին հաջորդած փլեյ-օֆֆ խաղերում Շվեդիայի հավաքականի «հարցերը լուծեց» ու իր թիմին եզրափակչի ուղեգիր պարգեւեց հենց Ռոնալդուն»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031