Օրվա լրահոսը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է ստուգատեսի հայտերի ընդունման տոնական մեկնարկին
ՀՀ ԿԳՆ պատվերով կազմակերպվող «Հանրակրթական Դիջիթեք 2014. թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» ամենամյա 6-րդ ստուգատեսի առաջին փուլը՝ հայտերի ընդունում, նյութերի հրապարակում, մեկնարկում է 2014թ. հունվարի 14-ին և տևելու է մինչև ստուգատեսի պաշտոնական բացումը՝ փետրվարի 3։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է ստուգատեսի հայտերի ընդունման տոնական մեկնարկին. 9:00-9:30 Առավոտյան տոնական ընդհանուր պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում 14:30-15:00
Վազգեն Մանուկյանը նախագահի հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրները. Tert.am
ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված` հանրությանը հուզող խնդիրները և կներկայացնի առաջարկներ։ Tert.am-ի հետ զրույցում Վազգեն Մանուկյանը դժվարացավ հայտնել, թե հանդիպումը երբ տեղի կունենա։ «Դեռ չենք պայմանավորվել հանդիպման մասին, բայց մենք պարբերաբար հանդիպում ենք, և առաջին իսկ հանդիպման ժամանակ անպայման անդրադառնալու ենք
Մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Շարոնը. Amerikayidzayn.com
Amerikayidzayn.com. Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի հիվանդանոցներից մեկում 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է երկրի նախկին վարչապետ Ալիել Շարոնը: Իսրայելի նախկին վարչապետը 2006 թվականից գտնվում էր կոմայի մեջ՝ սրտի կաթված ստանալուց հետո, իսկ մոտ մեկ շաբաթ առաջ Շարոնի առողջական վիճակը սկսել էր կտրուկ վատթարանալ: Ալիել Շարոնը Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2001 թվականից մինչև սրտի կաթված
Haqqin.az. Մահացել է Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստներից մեկը
Ադրբեջանցի ուժեղագույն շախմատիստներից մեկը` Վուղար Հաշիմովը մահացել է այսօր Գերմանիայում: Հայտնում է «Հաքքին.ազ» լրատվականը: Հաշիմովն արդեն ավարտել էր բուժման կուրսերը և սպասվում էր, որ այս տարի կմասնակցի շախմատային առաջնություններին: Սակայն 27-ամյա գրոսմայստերը, որը չարորակ ուռուցք ուներ, անսպասելիորեն մահացել է: Հաշիմովը երեք անգամ նվաճել է Ադրբեջանի չեմպիոնի կոչումը, իր երկրի հավաքականի կազմում 2009թ. դարձել է Եվրոպայի
Россия 24. Կոնչիտայի սեռը` Ռուսաստանի «Եվրատեսիլ»-ի բոյկոտը
Россия 24. Կոնչիտայի սեռը` Ռուսաստանի «Եվրոտեսիլ»-ի բոյկոտը Ռուսաստանում պահանջում են բոյկոտել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, որովհետև Ավստրիան ներկայացնող այս տարվա մասնակիցը տրանսվիստիտ է: Հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը: Բողոք առաջացրած երգիչը Կոնչիտա Վուրստն է, իսկական անունը` Թոմ Նյուվերզ: «Համառուսական ծնողական կոմիտե»-ն ստորագրահավաք է կազմակերպել, որ հեռուստատեսությամբ չցուցադրեն Կոնչիտայի ելույթը` համարելով, որ Կոնչիտայի կերպարը «Ռուսաստանի համար
Հայրիկյանը դեզոդոռ է փչել պատգամավորին հայհոյողի վրա (Տեսանյութ)
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դժվարանում է ասել՝ ինչպե՞ս պետք է պայքարել «ինչ կայֆեր կուզեմ, կանեմ: Փաթթած ունեմ սաղին» ասող պատգամավորների դեմ: Նրա խոսքով՝ նման վարքագիծ ունեցող պատգամավորներ միշտ եղել են, կան ու կլինեն: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը news.am-ին ասել էր, որ ինչ կայֆեր կուզի, կանի, սաղին փաթթած ունի: «Ռուս ընկերներս ասում էին «дурак
Մահացել է անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 11-ին, 58 տարեկան հասակում ԱՄՆ-ում հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:
Բուդաղյանների փաստաբան. Դատարանը նվաստացուցիչ պայմանների մեջ է հայտնվել. Azatutyun.am
Չնայած Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դեռ սեպտեմբերին բողոքարկեց նախաքննություն իրականացնող մարմնի որոշումը՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց կալանքից ազատ արձակելու մասին, սակայն Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը մինչ օրս դատարանին չի ներկայացրել ինը հատորանոց քրեական գործի գոնե մեկ հատորն ամբողջությամբ, որպեսզի դատարանը որոշում կայացնի հիմնավորվա՞ծ է եղել քննիչ Ալեքսան
Օգնության են հասել փրկարարները
meteo.am. Հունվարի 11-ին, ժամը 16.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 6/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ և ծանրաքաշ քաղաքացին ընկել է. անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Հ. Ա.-ին (ծնվ. 1931թ.) անվնաս բարձրացրել և տեղափոխել են անկողին:
«Նախախորհրդարան». «Մենք այլեւս այսպես ապրել չենք կարող եւ չենք ուզում»
Հունվարի 11-ին տեղի ունեցավ «Նախախորհրդարանի» հերթական իրազեկման երթը: Այս շաբաթ եւս երթի մասնակիցները շարժվեցին Երեւանի կենտրոնական փողոցներով՝ Մաշտոցի պողոտայից, Հանրապետության հրապարակ, որտեղից էլ շարժվելու էին դեպի նախկին «Այրարատ» կինոթատրոն: «Նախախորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը Aravot.am-ին հայտնեց, որ իրազեկման երթը այս անգամ եւս կենտրոնական փողոցներում անցկացնելու պատճառը եղանակային պայմաններն են : «Նախախորհրդարանի» մեկ այլ անդամ Տիգրան Խզմալյանը
Սուրիկ Խաչատրյանին Գորիսի պետհամալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում, հավանաբար, կփոխարինի Վահե Հակոբյանը
Մեր զրուցակիցը Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանն է -Պարո՛ն Սաֆարյան, որքանո՞վ են հավաստի այն լուրերը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հեռացվելու է եւ այլեւս չի զբաղեցնելու Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը: -Կառավարության համապատասխան որոշում է եղել, որ խորհրդի կազմում ընդգրկված կառավարության կազմի անդամներից 4 հոգի՝ այդ թվում նաեւ նախկին մարզպետ Սուրեն
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության Կոտայքի տարածաշրջանում ձյուն է տեղում : Գորիսի Մ-2 (Շուռնուխ) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ
Արդարացվել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքում. հանցադեպը բացակայում էր. Pastinfo.am
Pastinfo.am. ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ Կարեն Ստեփանյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանն արդարացվել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքում (ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զ. Զաքինյանի նախագահությամբ՝ 2013թ. դեկտեմբերի 25-ի դատավճռով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ նրանց նկատմամբ ընտրված
Տավուշում գարո՞ւն է
Շենքի առաջ բնակիչը փորում է Երեւանում եւ Արարատյան դաշտում հիմա խստաշունչ ձմեռ է, իսկ Տավուշի մարզում՝ գրեթե գարնանային եղանակ: Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 8-րդ շենքի առաջին հարկի բնակիչ Շալիկո Դարբինյանը փորում է իրենց շենքի եւ փողոցի մայթի միջեւ գտնվող տարածքը, որպեսզի այնտեղ կարտոֆիլ ցանի: Շալիկոն ասաց, որ եղանակը նման՝ բարենպաստ լինելու դեպքում ինքը մի
ՀՀ գլխավոր դատախազության ուղենիշները քրեական քաղաքականության իրականացման գործընթացում
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2014 թվականի հունվարի 11 –ին հրավիրել է միջգերատեսչական խորհրդակցություն` գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների, Երևան քաղաքի և վարչական շրջանների, մարզերի, զինվորական դատախազության կենտրոնական մարմնի և կայազորների ղեկավար դատախազների, ՀՔԾ, ՊԵԿ, ԱԱԾ, ՊՆ և ՀՀ ոստիկանության քննչական մարմինների ղեկավար անձնակազմների մասնակցությամբ: ՀՀ Գլխավոր դատախազը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումը՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված
Քահանա. «Հայաստանում պետք է ստեղծվի կրոնական ոստիկանություն»
Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը, իսկ 14-ին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի կամ Կարապետի ծննդյան տոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Անդրադառնալով Սուրբ Կարապետի տոնի խորհրդին՝ քահանան նախ անդրադարձավ եկեղեցու գլխավոր առաքելությանը՝ մարդու մեջ արթնացնել աստվածային այն գեղեցիկը, որ հոգևորն է. «Պետք է հոգուց
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դիմել է իր երկրպագուներին (տեսանյութ)
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դիմել է իր բոլոր երկրպագուներին՝ 2011թ․ծնված Աննա Մելիքջանյանի կյանքը փրկելու շուրջ միավորվելու կոչով: Փոքրիկի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի
Շինարարության «Փուչիկի», տնտեսական աճի և հիպոթեքի մատչելիության մասին
Շինարարության ոլորտի փուչիկը հայկական ֆենոմեն չէ: Այն ժամանակ առ ժամանակ առաջանում, պայթում և ապա լայնորեն քննարկվում է բազմաթիվ երկրներում: Ակտիվների գների փուչիկը ոչ թե քաղաքական, այլ տնտեսագիտական կատեգորիա է: Դրա ամենապարզ սահմանումն այն է, որ ակտիվի (շենքերի, այլ գույքի) շուկայական գինն էականորեն բարձրանում է երկարաժամկետ հատվածում տնտեսական հիմնարար գործոններով պայմանավորված դրա արժեքից: Հետահայաց վերլուծությունը ցույց է
Kyiv Post. Բախումներ Կիևում. ՆԳ նախկին նախարարը հոսպիտալացվել է
Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար, ընդդիմադիր առաջնորդ Յուրի Լուցենկոն և տասնյակ ցուցարարներ վիրավորվել են հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը իրավապահների հետ բախումների ժամանակ: Հայտնում է «Կիև փոստ» թերթը: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին ժամը 2-ին Կիևի Սվյատոշինսկի թաղամասում, երբ ցուցարարները փակել են «Բերկուտ»-ի (ոստիկանության հատուկ ջոկատ) ավտոբուսների ճանապարհը, ներկել դրանց դիմային ապակիները, պահանջել, որ հանեն
Նոյեմբերի 5-ի ձերբակալվածներից Վահե Մկրտչյանը առողջական խնդիրներ ունի
Դեկտեմբերի 26-ից հացադուլ հայտարարած Վահե Մկրտչյանը, Լիպարիտ Պետրոսյանը և հունվարի 8-ից նաեւ Ավետիս Ավետիսյանը, Ալեք Պողոսյանը, Միսակ Առաքելյանը դեռ շարունակում իրենց հացադուլը, նրանց առանձին մեկուսարաններ չեն տեղափոխել: Պահանջում են վերացնել տեսակցության արգելքն ու դադարեցնել իրենց ընտանիքների նկատմամբ հոգեբանական ճնշումներն ու հետապնդումները: Միայն Վահե Մկրտչյանին են մեկուսացրել, կարանտին են տարել: Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ
Թեղուտում այսօր գյուղացիների համար առաջնային խնդիրը ջրի հարցն է. A1plus.am
«Թեղուտի հանքի շահագործման համար տարվող աշխատանքների արդյունքում ջուրն ամբողջությամբ աղտոտվել է։ Թեղուտցիներից շատերը ջուր չունեն։ 2007-08թթ. երբ բոլորին հայտնի էր, որ շահագործվելու է հանքը, Թեղուտի նախկին գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը խոստացել էր, որ առաջինը լուծվելու է ջրի խնդիրը։ Բայց ինչպես տեսնում ենք՝ անցել է մի քանի տարի, սակայն գյուղացիները ջուր չունեն»,- «Ա1+»-ին տեղեկացրեց «Էկոլուր» ՀԿ նախագահ
Երբ քաղաքական առաջնորդները գիտակցաբար սուտ խոստումներ են տալիս
«Ես վաղուց արդեն լուրջ չեմ վերաբերվում այդօրինակ խոստումներին՝ խոսքը գործ չի դառնում, եւ սա, առհասարակ, ՀՀ քաղաքացիների շրջանում մեր քաղաքական ուժերի հանդեպ անվստահության աննախադեպ աճի գլխավոր պատճառն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում Հայաստանում փետրվար ամսից, քանի որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ խոսում են
Եթե ամեն ինչ բարեհաջող հունով ընթանա
Իսկ եթե չհաջողվի՞ «եվրասիական ինտեգրման գործընթաց մուտք գործել նախատեսվող սցենարով» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրերս կառավարության նիստում նշել է, որ եթե Հայաստանը «կառուցողական դիրքորոշում» ցուցաբերի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, ապա «կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի համաձայնության գալ»։ Նշելով, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական հարցի շուրջ անցյալ տարի որեւէ տեղաշարժ չի եղել, Ալիեւը հավելել է, թե տարեվերջին
ԼՂՀ-ն կհրաժարվի՞ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հորդորներից
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի համոզմամբ՝ առաջիկա ամիսներին որպես հանրույթ դեռ շարունակելու ենք անօգնական եւ խոցելի վիճակում լինել – 2013-ի ավարտին տարածաշրջան այցելության ժամանակ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ ԼՂՀ-ի վերադարձը բանակցային սեղանի շուրջ այլընտրանք չունի: Մինչ այժմ այս մասին բոլոր հայտարարություններն առավել զգուշավոր կամ վերապահումներով էին: Կարծում եք՝ 2014-ին ԼՂ խնդրի կարգավորումը հերթական ակտիվ
«Երբեք չասեք, որ Շիրակի մարզն անտեր է»
Նախազգուշացնում է գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը իր պաշտոնավարման 8 ամիսների ընթացքում ամենամեծ հաջողությունը համարում է այն, որ մթնոլորտի փոփոխություն է տեղի ունեցել մարզում: Նա այս մասին ասաց երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մարզպետի բնութագրմամբ՝ մարդկային փոխհարաբերությունների փոփոխություն է նկատվում, որը, ըստ նրա, ամենակարեւորն է: «Չէի ուզենա շատ բացատրություններ տալ այս առումով,
Գաղտնի գրությունը դիտվել է հրապարակային կատարված արտահայտություն
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին է դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության անվտանգության դեպարտամենտի պետ Հրաչյա Հարությունյանը: ՆԱ վիճարկում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նոյեմբերի 20-ի որոշումը, պահանջում է բեկանել այն, եւ ուժի մեջ թողնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության անվտանգության եւ վերահսկողության փոխտնօրեն Վարդան Բուռնազյանը 16.08.2012թ. հայցով
Պատգամավորի հեքիաթը
Լույս է տեսել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի երկրորդ՝ «Հեքիաթ հեքիաթի մասին» գիրքը: Ինչպես հեղինակն է ասում, այն հեքիաթների գիրք է մեծերի եւ փոքրիկների համար, եւ իր ամանորյա փոքրիկ նվերը: Գրքի նկարների հեղինակը պատգամավորի թոռնիկն է՝ Ցողիկ Վարդանյանը: «Ցողն ու ես գիրքը նվիրում ենք թոռնիկներին, պապիկներին, տատիկներին եւ մաղթում պահպանել մանկության զգացողությունը»,- ասում է հեղինակը: Ի
Դպրոցականին կպարգեւատրեն մահապարտին ոչնչացնելու համար
Պակիստանցի դպրոցական Այտեզաս Հասանը հետմահու պարգեւատրվել է իր դպրոցը մահապարտ-ահաբեկչից փրկելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Ըստ աղբյուրի, այդ մասին հայտարարել է տեղի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, սակայն չի մանրամասնել, թե հատկապես ինչ պարգեւի մասին է խոսքը: Հունվարի վեցին 17-ամյա դպրոցականը իր ընկերների հետ նկատել էր դպրոցական համազգեստով անծանոթի: Տղաները փորձել էին բռնել նրան, սակայն
Թատերարվեստում արժանավոր չեն գտել
Աժիոտաժ պետական մրցանակի առիթով Ցանկացած մրցանակաբաշխությունից հետո բուռն քննարկումներ են սկսվում ոչ միայն երկրպագուների, այլեւ մասնագետների միջեւ: Անգամ այն աստիճան, որ, ասենք, արվեստի եւ մշակույթի այս կամ այն ոլորտում մրցանակի արժանացած նույն գործն արժանանում է ոլորտի մասնագետների քննադատությանը: Բայց, ինչպես ընդունված է ասել, հանձնախմբի որոշումը վերջնական է եւ բեկման ենթակա չէ: Բացառություն չէին նաեւ բառացիորեն
Շանթ Հարությունյանի կնոջ վարկածը՝ Շանթին մեղսունակ ճանաչելու վերաբերյալ (տեսանյութ)
Շանթ Հարությունյանի կնոջը՝ Ռուզաննա Բադալյանին չի զարմացնում, թե ինչու «7-ի» գործով կալանավորված ամուսինը բանտից ազատ արձակվեց դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ անմեղսունակ ճանաչված, իսկ հիմա նույն փորձաքննության եզրակացությամբ մեղսունակ է ճանաչվել: «Անցած անգամ, երբ անմեղսունակության եզրակացությունը տվեցին, անհիմն էր, մենք չընդունեցինք: Իրեն այն ժամանակ հենց այնպես էին ձերբակալել՝ առանց լուրջ պատճառի եւ մեկ տարի պահելուց հետո որոշեցին ազատել: