Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դիմել է իր երկրպագուներին (տեսանյութ)

Հունվար 11,2014 16:43

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դիմել է իր բոլոր երկրպագուներին՝ 2011թ․ծնված Աննա Մելիքջանյանի կյանքը փրկելու շուրջ միավորվելու կոչով:

Փոքրիկի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Գերմանիայում վիրահատության արժեքն է 40000 Եվրո: Այդ գումարի հայթայթման հարցում Աննայի ծնողներն ապավինում են բոլոր բարի մարդկանց օգնությանը:

Փոքրիկ Աննային օգնություն ցուցաբերելու նպատակով «Ամերիաբանկ»-ում Լիանա Աշոտի Մելիքջանյանի անունով բացված է հաշվեհամար՝ 1570016083200200: Արտերկրներից բանկային փոխանցումների կոդերն առկա են տեսանյութում: Ծնողները պատրաստ են տրամադրել փոքրիկի հիվանդության և բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37498 705-508:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031