Օրվա լրահոսը
Հրդեհի դեմ պայքարում են թակիչներով
Հրդեհների վերջը չի երևում Գորիսում ու Գորիսի տարածաշրջանում: Այս անգամ հրդեհը Որոտան գյուղում էր, որը բռնկվել էր գյուղի հարակից քարափներում, բարձր լեռներում: Քանի որ տարածքը հնարավոր չէր հասնել մեքենայով և ջրով մարել կրակը, փրկարարները հազիվ 1 ժամում կարողացան հասնել դեպքի վայր և բռնկված հրդեհի դեմ ջոկատի մարդիկ պայքարում են թակիչներով: Ընդ որում, հրդեհի մարման
Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Շահումյանի շրջանում եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցների, իրականացված աշխատանքների, դրանց արդյունքների ու հետագա անելիքների մասին եւ ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի մասին հարցերը: Առաջին հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել
Կրթական բարեփոխումները՝ անհամաչափության օրինակ. փորձագետների դիտարկումները
«Հայաստանում առկա սոցիալական բևեռացումն ազդում է նաև հանրակրթության վրա, մինչդեռ երկիրը կարող է զարգանալ միայն համաչափ կրթության դեպքում»,- համոզված է ԵՊՀ դոցենտ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Ունենք ինչպես ուշադրությունից դուրս մնացած, այնպես էլ բարվոք վիճակում գտնվող դպրոցներ, և հոսքն առաջիններից դեպի վերջինները գնալով մեծանում է, որովհետև հասարակության ունևոր խավն իր երեխային հանում է սովորական դպրոցից
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Սյուզի Կենտիկյանին
Օգոստոսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանին: Նախարարը շնորհավորեց հայազգի բռնցքամարտիկին Մեկ անգամ ևս աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու կապակցությամբ և նորանոր հաղթանակներ ցանկացավ: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ Գերմանիայում հայի ազգանունը բարձր ես պահում: Քո մեջ կա Սոսե մայրիկի, Փառանձեմ թագուհու գենը, հաղթելու, ուժեղ լինելու կամքը: Դու
«ՀՀ նախագահը ճիշտ է դիրքորոշվել» ՀՌԱԿ ատենապետ
ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը ճիշտ որոշում է համարում: «Հայաստանի նախագահը ճիշտ է դիրքորոշվել, որ ոչ թե ինքն է գնում, այլ արտգործնախարարին է ուղարկում, որովհետեւ այդքան ջերմություն եւ ընդհանրապես որեւէ ջերմություն գոյություն չունի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Հետևաբար` բարձրագույն մակարդակով ներկայանալը սխալ կլիներ, ջուրը չտեսած բոբիկանալու տպավորություն կթողներ»,- ասաց
ԱՀԹ երիտասարդները Եռաբլուրում երդվեցին հավատարիմ մնալ Հայրենիքին ու Հայ Եկեղեցուն
Օգոստոսի 24-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ և ՀՀ ՊՆ-ի հետ Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայոց Մեծ Եղեռնի 100- ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակում կազմակերպել էին միջոցառում: Իրենց մասնակցությունն էին բերել թեմի քահանայից դասը, ՀՀ պաշտպանության նախարարության սպայական կազմը՝ գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանի գլխավորությամբ,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին
‹‹Իմ խորին մտահոգությունն եմ հայտնում Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումերի և սպանությունների, մասնավորապես, 2014թ. օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերի ընկած և մեկ օր անց սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի դեպքի առթիվ: Ադրբեջանական կողմը հրապարակավ նվաստացրել ու խոշտանգել է հոգեկան առողջության ակնհայտ խնդիր ունեցող Պետրոսյանին՝ նրան ներկայացնելով որպես «դիվերսանտ»: Դրան հետևեց Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ
Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ևս 9 ֆուտբոլիստներ. ՀՖՖ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը՝ Լատվիայի և Դանիայի հավաքականների հետ կայանալիք հանդիպումների համար, հրավեր էր ուղարկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտերկրում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, այսօր Բեռնար Շալանդը հավաքին է հրավիրել արտերկրում հանդես եկող ևս երեք ֆուտբոլիստներ, ինչպես
«Սերժ Սարգսյանը Հենրիկ Մխիթարյանի խփած գոլերն էլ է իրեն վերագրում». Արամ Հարությունյան. «Ա1+» (տեսանյութ)
«Բազե 2014» երիտասարդական հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությունները վայել չեն երկրի առաջին դեմքին՝ կարծում է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ Նա ողբերգություն է համարում հատկապես արտագաղթի վերաբերյալ Սերժ Սարգսյանի որակումները.«Պարզվում ա, որ ժողովուրդը չարտագաղթի մենք պետք է շատ արագ Ղարաբաղը հետ տանք, ի՞նչ անենք, որ սփյուռք չլինի, ու ժողովուրդը չարտագաղթի», – նշեց Արամ Հարությունյանը։
Մահվան ելքով պատահար Արթիկ-Ալագյազ ճանապարհին
Օգոստոսի 24-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 3-րդ կմ-ին «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1987 թ. ծնված Հովիկ Բասամբակյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 28-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9 փողոցի, Վերին Շենգավիթ թաղամասի 10 և 11-րդ փողոցների, Մանթաշյան փող. և 1-ին նրբանցքի, Գ.Նժդեհի 1-19, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15,
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Վազգեն Սաֆարյան եւ Բաբկեն Պիպոյան
Հնարավո՞ր էր արդյոք չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը. թեման քննարկում են Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
409.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Օգոստոսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Ընդհատակում գտնվող ադրբեջանցի իրավապաշտպանը ԵԽ-ին մեղադրել է դավաճանության մեջ. Haqqin.az
Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, որն, ըստ որոշ տեղեկությունների՝ իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար ապաստանել է Բաքվում ԱՄՆ դեսպանատանը, հայտարարություն է տարածել, որտեղ նա քննադատել է Եվրախորհդին ալիևյան ճնշումների վրա աչք փակելու համար: «Հաքքին.ազ»-ի փոխանցմամբ, Հուսեյնովը Եվրախորհրդին մեղադրել է, որ այն դավաճանել է Ադրբեջանում ժողովրդավարության հաստատելու իր սկզբունքներին: «Հերթական բռնաճնշումների ալիքի բարձրացումից հետո Եվրախորհուրդը ոչ մի անգամ
ՀԱԿ պատգամավոր. «Երկրի նախագահը իրավունք չունի այդ կերպ մեկնաբանել արտագաղթը»
«Եթե Սերժ Սարգսյանը նման միամիտ բաներ է ասում, ինձ վրա տպավորություն է թողնում, թե անմեղսունակ է»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով արտագաղթի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը պնդել էր, որ արտագաղթի ցուցանիշը նվազում է եւ դեռ նվազման միտում կա: Նա նաեւ հիշեցրել էր 93-94 թթ` պնդելով,
Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝ 25-29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով: Երևանում՝ 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
Ավարտվեցին Իրանի Փերիո գավառի հայության օրերը Հայաստանում
Օգոստոսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Փերիահայ աշուղներ» համերգ-երեկոն, որը եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի, Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ անցկացվող Իրանի Փերիո գավառի հայության օրեր Հայաստանում ծրագիրը: Փերիահայ աշուղների ստեղծագործությունները ներկայացրեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում մասնավորապես ասաց. «Փերիահայերի
Վահան Արծրունին` Մովսես Գորգիսյանի աճյունի տեղափոխման հարցի առիթով. «Ընտանիքի անդամների կարծիքը պիտի հաշվի առնել»
Պարույր Հայրիկյանի առաջարկը` ազգային հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը Ծիծեռնակաբերդից Կոմիտասի անվան Պանթեոն տեղափոխելու վերաբերյալ վերջին օրերին թեժ քննարկումների պատճառ դարձավ: Aravot.am-ի հետ զրույցում Մովսես Գորգիսյանի այրին` Ռուզան Գորգիսյանն իր վրդովմունքն էր հայտնել այդ նախաձեռնության մասին. «Երկար տարիներ որոնումների մեջ եմ եղել, թե որտեղ պիտի տեղափոխեն Մովսեսին, պարզապես տեղափոխման այդ գաղափարն արդեն ամենածանր հոգեվիճակներն է ստեղծում:
Բեռլինի և Անկարայի միջև լրտեսական սկանդալը խորանում է. «Ազատություն» ռադիոկայան
Գերմանական մամուլը պնդում է, որ երկրի հատուկ ծառայությունները Թուրքիայի տարածքում գաղտնալսումներ սկսել են իրականացնել ոչ թե 2009-ից, ինչպես նախորդ շաբաթ բացահայտել էր Der Spiegel հանդեսը, այլ հեռավոր 1976 թվականից սկսած: Այս մասին գրել է Մյունխենում լույս տեսնող հեղինակավոր Focus ամենշաբաթյա հանդեսը, պնդելով, թե խմբագրության տրամադրության տակ են հայտնվել գաղտնալսման իրողությունը հաստատող փաստաթղթերը: Դրանք, ըստ Focus-ի,
«Ֆինանսական բուրգ». ամբաստանյալի առողջության մեջ նկատվում է բացասական դինամիկա
Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար արդեն որերորդ անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է հրավիրվում շտապօգնություն եւ ամիսներ շարունակ բժիշկները հորդորում են դատարանին՝ հետաձգել դատական նիստը, թույլ չտալով, որ ամբաստանյալը նման առողջական վիճակով մասնակցի նիստին: Շտապօգնության բժիշկը հերթական անգամ Արթուր Անդրեասյանին ներարկեց անալգին-դիմեդրոլ եւ իր գործը համարելով ավարտված՝ հեռացավ դատարանից: Դատական նիստը հետաձգվեց,
Սկանդալ Ամուլսարի ծրագրի հասարակական լսումների ժամանակ. ԷկոԼուր
Օգոստոսի 25-ին` ժամը 10:00-ին, Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում, Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հասարակական լսումները սկսվեցին սկանդալով: Նախագծի հեղինակները նոր էին սկսել ներկայացնել նախագիծը, երբ Գնդեվազի մի բնակիչ հարցրեց. «Ինչի՞ համար եք Գնդեվազում կազմակերպել այս լսումները, երբ Գնդեվազի բնակիչների ընդամենը 5 տոկոսն է այստեղ, մնացած մասնակիցները Գորայքից ու Սարավանից են»: Լսումներին
Մետաղի ջարդոնը «դարերով» հանգրվանել է Չարբախում
Սա Նուբարաշենի աղբանոցը չէ, ոչ էլ կա՛դր է ֆաշիզմի հետեւանքների մասին պատմական ֆիլմից: Ընդամենը 21-րդ դարի մայրաքաղաք Երեւանի Շարուրի փողոցի սկզբնամասն է պատկերված: Հետաքրքիր է, որ մետաղի այս հսկայական ջարդոնը վրիպել է ոմանց աչքից ու «դարերով» հանգրվանել Ներքին Չարբախ տանող ճանապարհին: Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 23.08.2014
Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի աշխատանքի վերաբերյալ
Նախորդ երկու շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 828 հեռախոսազանգ, որից 679-ին տրվել է համապատասխան լուծում կամ սպառիչ պատասխան: Մնացյալ 149 հեռախոսազանգերով գրանցված խնդիրները, ելնելով լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտությունից, լուծման ընթացքի մեջ են: Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտները համակարգող պատասխանատուներին
Օրենսդիր մարմինը աչքակապոցի է խաղում. karabakh-life.am
Արցախի անկախության առաջին իսկ տարիներից առայսօր ռուսաստանյան լրագրող, քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը մեծ հետաքրքրությամբ հետևում է Արցախի կայացման գործին, քաղաքական և տնտեսական զարգացումներին: Այդ իսկ պատճառով նրա այցերն Արցախ կրում են պարբերական բնույթ: Վերջին օրերին, Վ. Դուբնովը նորից Ստեփանակերտում էր: karabakh-life–ը կարճատև զրույց ունեցավ փորձառու լրագրողի հետ -Վերջին օրերին, իրավիճակը առաջնագծում բավականին լարված էր: Ինչպես ասում
Քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ուժեղացված հսկողություն է իրականացվում սննդի որակի ապահովման և պահպանման ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, որում ներգրավված են նաև ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունների համապատասխան ծառայությունները, ստուգայցեր են կազմակերպվել նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Լաբորատոր փորձաքննության
Ցմահ հետախույզի գործով քաղաքական պատվերը եղել էր մեկ այլ պետության կողմից
Դատարանը մասնակի բավարարեց ցմահ դատապարտյալի բողոքը
Շահան Գանտահարյան. «Մեր ամենակազմակերպ գաղութները նոսրացման մեջ են»
Շահան Գանտահարյանը համարում է, որ Միջին Արեւելքում ստեղծված իրավիճակում հայաթափություն է տեղի ունենում
Զավեն Միքայելյանը ոսկե մեդալը ձեռքից բաց թողեց
Հայաստանցի 58 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Զավեն Միքայելյանը Նանկինում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճեց: Եզրափակչում Ռուսաստանի ներկայացուցիչ Արսլան Զուբաիրովի հետ գոտեմարտը Զավենը սկսեց շատ վստահ եւ առաջին մրցափուլից հետո առջեւում էր 4:1 հաշվով: Սակայն երկրորդում մեր մարզիկը պասիվ մարտի համար հայտնվեց պարտերում (չորեքթաթ դիրք), որից մրցակիցը գերազանց օգտվեց եւ ի վերջո հաղթեց
Հայրիկյանը բացում է քարտերը. «Սերժ Սարգսյանը խաբել է ԵԺԿ նախագահին»
«Հայաստանն այսօր դեռեւս շարունակում է մնալ ձգտող, բայց Մաքսային միությանը չհասնող»,-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պնդմանը, թե « գլխապատառ ՄՄ գնալը», մեզնով է պայմանավորված, ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ պնդումներով, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով, ՄՄ անդամ դառնալու նախաձեռնությունը ձախողում էր, իսկ եթե ՄՄ անդամ երկրները, որոնք չէին ցանկանում Հայաստանի անդամակցությունը, մտքափոխվեն ու
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Հալաբյան 1-11, Արզումանյան 1-19, Շինարարների 2-9, Լենինգրադյան 2-44, Սիսակյան 8, 10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ


















































