Լրահոս
Օրվա լրահոսը

Kyiv Post. Բախումներ Կիևում. ՆԳ նախկին նախարարը հոսպիտալացվել է

Հունվար 11,2014 16:17

Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար, ընդդիմադիր առաջնորդ Յուրի Լուցենկոն և տասնյակ ցուցարարներ վիրավորվել են  հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը իրավապահների հետ բախումների ժամանակ: Հայտնում է «Կիև փոստ»  թերթը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին ժամը 2-ին Կիևի Սվյատոշինսկի թաղամասում, երբ ցուցարարները փակել են «Բերկուտ»-ի (ոստիկանության հատուկ ջոկատ) ավտոբուսների ճանապարհը, ներկել դրանց դիմային ապակիները, պահանջել, որ հանեն իրենց սաղավարտներն ու ցույց տան իրենց երեսը:

Ռադայի պատգամավոր Յուրի Լուցենկոն, փորձելով կանխել բախումները, լուրջ վնասվածքներ է ստացել: Նրան հոսպիտալացրել են: Վնասվածքներ են ստացել նաև «Սվոբոդա» ընդդիմադիր կուսակցության երեք պատգամավորներ: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ իրենք նկարահանել են բախումները և կներկայացնեն այն հետաքննության շրջանակներում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031