Օրվա լրահոսը
Ամերիկացի մարզիկներին կէվակուացնեն հինգ ինքնաթիռներով
Ամերիկայի դահուկային սպորտի եւ սնոուբորդի ֆեդերացիան Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ պայմանագիր է ստորագրել անվտանգության մասնավոր մի կազմակերպության հետ: «USA Today»-ի փոխանցմամբ, պայմանագրի համաձայն ընկերությունը նախապես հինգ ինքնաթիռ է ամրագրել, որպեսզի անհրաժեշտության դեպքում ամերիկացի օլիմպիականներին արտակարգ պայմաններով էվակուացնեն Սոչիից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ avsim.su-ի
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի ավտոճանապարհի Գորիսի տարածաշրջանի Շուռնուղ գյուղի տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ
10 տարի առաջ մեզ մոտ տղամարդկանց 60%-ից ավելին էր ծխում
Կան երկրներ, որտեղ, ուղղակի, կրոնական պատկանելությունից ելնելով է ծխողների ցուցանիշը ցածր
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բեմադրիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ. «Արմեն Մազմանյանը մեծ ներդրում ունեցավ հայ թատերարվեստի զարգացման գործում` իր նորարարական մոտեցումներով: Հմուտ կազմակերպչի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին «Գոյ»
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հոգեհանգստյան արարողությունը
Հունվարի 8-ին Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հոգեհանգստյան արարողությունը: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց սգակիր ընտանիքին և ներկաներին: «Խորը ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ և արժանավոր զավակ, վաստակաշատ ճարտարապետ, ակադեմիկոս տիար Ջիմ Թորոսյանի մահվան մասին: …Լուսահոգի Ջիմ
ՀԷՑ-ի անվտանգության պետի «կոնֆիդենցիալ» դիմումը հայտնվել է «կոնտրագենտների՞ն»
ՀՀ դատական երկու ատյաններում ավարտվել են Վարդան Բուռնազյանի ՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար Հրաչյա Հարությունյանի դեմ գործով քննությունները: Հայցվորը պահանջել էր հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հատուցել 3.700.000 ՀՀ դրամ նյութական վնասը, որից մեկ միլիոնը՝ որպես վիրավորանքի հետեւանքով առաջացած, իսկ 2 միլիոնը զրպարտության , 700 000 դրամը՝ փաստաբանական ծառայության
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան մասին: Կյանքից անժամանակ հեռացավ արդի հայ արձակի ամենավառ անհատականություններից մեկը: Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ,
Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը գեյ է
Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի, «Շտուտգարդտի» եւ «Ասթոն Վիլլայի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Հիտցլեշպերգերն այս աշնանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Իսկ 2014 թվականին նա մարզական հասարակությանը ցնցեց մեկ այլ հայտարարությունով: «Կարծում եմ, դա ասելու ժամանակը եկել է: Ես գեյ հասարակության անդամ եմ եւ գերադասում եմ ապրել տղամարդու հետ: Դրա համար չեմ ամաչում: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ:
Ստյոպա Սաֆարյանի ՀՀՇ-ական գործունեության մասին. «Ստյոպան մեր շեֆն էր»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար, «Ժառանգության» միացյալ ընտրացուցակում Թևան Պողոսյանին հաջորդող Մասիս Այվազյանը չի ցանկանում մանրամասնել, թե իր ենթակայության տակ Ստյոպա Սաֆարյանն ինչ գործունեություն է ծավալել ՀՀՇ-ում: «Ես ՀՀՇ վարչության անդամ էի, Ստյոպան տարածքային կառույցի անդամ: Դա նկատի ուներ պարոն Քոքոբելյանը: Անցած ժամանակներ են, հետաքրքիր չէ մանրամասնելը»,- Aravot.am-ին ասաց պարոն Այվազյանը: Հետո պարոն Սաֆարյանի ասածներին
Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց. Panorama.am
Այսօր ժամը 14:00-ի սահմաններում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, որը արդեն 16 օր է` հացադուլի մեջ է, տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը: «Շանթի վիճակը թուլացել է և հավանաբար այլ ելք չի եղել, քան հիվանդանոց տեղափոխելը», -փոխանցեց տիկին Պետրոսյանը` ընդգծելով, որ Շանթ Հարությունյանը միևնույնն է չի դադարեցնում
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ցավակցական խոսքը
Մեզանից հեռացավ Լևոն Խեչոյանը` հայազգի տաղանդավոր գրողը, ճշմարիտ մտավորականն ու Հայրենիքի զինվորը: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը սգում է այս ծանր ու անժամանակ կորստի համար և ցավակցում նրա հարազատներին ու մտերիմներին: Մենք համոզված ենք, որ Լևոն Խեչոյանի գրական ժառանգությունը, ապրած անձնուրաց կյանքն ու նվիրումը շարունակելու են պայքարել, արարել ու կրթել հանուն մեր երազած հայի, քաղաքացու և
Նորայր Նորիկյան. «Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը վաղ թե ուշ կդադարեցվի»
Անցյալ տարեվերջին`դեկտեմբերի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանը: Վերջինս կալանավայրում անցկացրեց ինը ամիս: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Արայիկ Պետրոսյանի շահերի պաշտպան Նորայր Նորիկյանն ասաց, որ ինքը բացառում է, որ նախաքննության մարմինն այլ որոշում կայացնի, բացի իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու
Հայ գրականության մեծ կորուստը
Հունվարի 8-ին ծանր, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր, ժամանակակից հայ արձակի ամենապայծառ դեմքերից մեկը` Լևոն Խեչոյանը: Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրում էր ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան
Փող լինի՝ ծախսելու տեղ կա
Երբ տեղեկանում ես, թե ֆուտբոլային աստղերը որքան են վաստակում, ակամայից ինքդ՝ քեզ հարց ես տալիս. որտե՞ղ կարելի է ծախսել այդ գումարները: Սակայն ֆուտբոլիստները գիտեն, թե ինչպես վարվել դրանց հետ: Ճիշտ է, հասարակ մահկանացուի համար դրանք հաճախ նույնն են, ինչ փողերը քամուն տալը: «Վերդերում» 2 միլիոն եվրո ստացող հոլանդացի Էլջերո Էլիան 85 դյույմանոց էկրանով վերջին
«Վարդաշեն» ՔԿՀ-ում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի այսօր երեկոյան
2014 թ-ի հունվարի 9-ին մի շարք լրատվական կայքերում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի, արդեն չորս օր է, ինչ հոսանքազրկվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պարզաբանմամբ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ն հոսանքազրկվել է 07.01.2014թ-ի ժամը 19:00-ին` տրանսֆորմատորի և մալուխների վթարի պատճառով: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության և «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի
Անի Զախարյանը ԲՀԿ-ին մեղադրեց ՀՀԿ-ի կցորդը լինելու մեջ ու ասաց, որ պատրաստ է հակահարվածի
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ գործունեությանը, քննադատելով վերջինի անգործությունը եւ մեղադրելով անիրական ու ինքնանպատակ քաղաքական ուժ լինելու մեջ: Անի Զախարյանը գրում է, թե հասարակությունը իրավունք ուներ ակնկալել ԲՀԿ-ից լուրջ քաղաքական գործընթացներ: Սակայն, նրա խոսքով, այս 7-8 տարիների ընթացքում ԲՀԿ-ն ոչ միայն չի իրականացրել երկրում որեւէ քաղաքական լուրջ
Լոռու մարզի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին նախկին զինվորականի սպանությունը. դրդապատճառը խա՞նդն էր. shamshyan.com
Ըստ shamshyan.com– ի, հունվարի 9-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Լոռու մարզի քննչական բաժնի և ոստիկանության Գուգարքի, Տարոնի բաժինների աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, համագործակցելով ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Իջևանի բաժնի իրենց գործընկերների հետ, ոստիկանության Գուգարքի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի բնակիչ, 36-ամյա Արամ Սարգսյանին: Վերջինս կասկածվում է Վանաձոր քաղաքի
Վնասվել է Սերժ Սարգսյանի նվիրած ավտոմեքենան
Իջեւանի մեր աղբյուրները հայտնում են, որ տարեմուտին Իջեւան քաղաքում բախվել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական , իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին պատկանող «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան եւ Տավուշի մարզկենտրոնի ներքաղաքային երթուղու միկրոավտոբուսներից մեկը: Ճանապարհային ոստիկանությունից ճշտեցինք, որ պատահարի հետեւանքով տուժածներ չկան, պատճառվել է նյութական վնաս, դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին փաստացի պատկանող
407.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.01 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
«Ֆոլքսվագեն-Տուարեգ»-ը մուտք է գործել ռեստորանի տարածք
Հունվարի 8-ին, ժամը 14.00-ին, «Ֆոլքսվագեն-Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ջանիբեկյան փողոցում բախվել է ռեստորանային համալիրի գլխավոր մուտքի դռներին, դռները կոտրելով` մուտք գործել ռեստորանի տարածք և բախվել տաղավարին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Քաղաքագետը Լևոն Տեր-Պետրոսյանին համեմատեց Ալլա Պուգաչովայի հետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am-ի հետ զրույցում չբացառեց, որ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից ցանկություն հայտնի մասնակցելու նախագահական ընտրություններին, թեև վերջինս հայտարարել է, որ չի առաջադրվելու: «Ես այդքան էլ շատ չեմ հավատում քաղաքական գործիչներին, որոնք ասում են` ես գնում եմ, էլ չեմ մասնակցելու քաղաքական գործընթացներին: Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս նորից լայնամասշտաբ հայտարարությամբ հանդես եկավ, ո՞նց կարող
Կողմնորոշվել մինչեւ փետրվարի վերջ. «Ա1+»
«Ա1+»-ը հարցումներ կատարեց ՀՀ պետական գերատեսչություններում՝ պարզելու, թե արդյո՞ք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ընդգրկվելու գործընթացն սկսված է։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ աշխատակիցները դեռ կողմնորոշման փուլում են, այս պահին հանգամանորեն ծանոթանում են եւ ըստ այդմ կկողմնորոշվեն։ Գյուղատնտեսության նախարարությունն էլ տեղեկացրեց, որ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը յուրաքանչյուր մարդու անձնական իրավունքն է եւ այս պահի դրությամբ հրապարակման ենթակա
Ստյոպա Սաֆարյան. «Ի տարբերություն Քոքոբելյանի` ես ենթակա չեմ եղել»
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ օրեցօր մեծանում է «Ազատ դեմոկրատների» լարվածությունը «Ժառանգության» թափուր մնացած մանդատի համար: Մեր հարցին, թե տրամաբանակա՞ն է, որ ցուցակում Թեւան Պողոսյանին հաջորդող «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանը զիջի իր տեղը, պարոն Սաֆարյանն ասաց. «Կարծում եմ, որ բարոյապես ճիշտ չի լինի, որ «Ժառանգություն» խմբակցության մեջ լինի երեք «Ազատ դեմոկրատ»
Նրան որոնում էին ԱՄՆ իրավապահները
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 1958 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը 2012 թ. օգոստոսի 31-ից ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 846 հոդվածի 21-րդ մասի /թմրադեղերի ապօրինի պահելը` դրանք իրացնելու նպատակով/ մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Կարինե Աճեմյանն ու Լևոն Բարսեղյանը կողմ չեն երկարատև հանգստին
«Տոների առատությունը երկրի պարապության մասին է խոսում»,-Aravot.am-ի հարցին` տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրի համար նպատակահարմա՞ր է 11 օր հանգստանալը՝ այսպես պատասխանեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հիշեցնենք, որ 11 օր հանգստանալու փաստը քննադատության էր ենթարկել նաև Հրանտ Բագրատյանը, որը մասնավորապես նշել էր. « Ինչպես ասում են. մի հիմար փոսը քար է գցում, 100 խելոք
«Սպարտակը» մերժում է Յուրա Մովսիսյանի համար ստացվող բոլոր առաջարկները
Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակքեյբը «Р-Спорт»-ին պատմել է, թե կարմրասպիտակների ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել նրանից: «Մովսիսյանի համար առաջարկներ եղել են, սակայն ակումբը բոլորն էլ մերժել է: Յուրան «Սպարտակի» առանցքային խաղացող է եւ մոսկվացիները շահագրգռված չեն նրան վաճառելով: Տեսնենք, թե ինչ կկատարվի «տրանսֆերային պատուհանի» մնացած ժամանակահատվածում», – ասել
Հաշմանդամության կարգը կորոշվի նոր չափորոշիչներով (Տեսանյութ)
Անձին հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացն այսուհետ դյուրինացվելու է, կարիքների գնահատման նոր չափորոշիչներ են ներդրվում: Այսօր կառավարությունը հավանություն է տվել «Անձի բազմակողմանի գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման» հայեցակարգին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարության այս տարվա
Ընդամենը նկատողություն՝ լրագրողներին խոչընդոտած ոստիկաններին
Aravot.am-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվեց, ի վերջո ի՞նչ որոշում կայացրեց ոստիկանությունը՝ ուսումնասիրելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը տեղի ունեցած միջադեպին առնչվող նյութերն ուսումնասիրելով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից Արմեն Մալխասյանը Aravot.am-ին փոխանցեց հետեւյալը. «Ծառայողական քննություն է կատարվել միջադեպի հետ կապված եւ ոստիկանության երկու աշխատակիցներ, որոնք այդտեղ
Գյումրու ծննդատան նորանշանակ ԵԿՄ-ական տնօրենը`գեներալ Մանվելի միջամտության մասին (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Գյումրու ծննդատան գործադիր տնօրեն է նշանակել Գյումրու ԵԿՄ կառույցի ղեկավար Վարդան Սարգսյանին: Ու քանի որ այս պաշտոնի համար հայտարարված մրցույթում ամենաբարձր միավորները հավաքել էր այս նույն բուժհաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի նախկին պետ Եղիշե Խաչատրյանը, սակայն Ֆելիքս Ցոլակյանը գերադասել էր ԵԿՄ-ականին, խոսակցություններ տարածվեցին առ