Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Զախարյանը ԲՀԿ-ին մեղադրեց ՀՀԿ-ի կցորդը լինելու մեջ ու ասաց, որ պատրաստ է հակահարվածի

Հունվար 09,2014 16:35

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ գործունեությանը, քննադատելով վերջինի անգործությունը եւ մեղադրելով անիրական ու ինքնանպատակ քաղաքական ուժ լինելու մեջ:

Անի Զախարյանը գրում է, թե հասարակությունը իրավունք ուներ ակնկալել ԲՀԿ-ից լուրջ քաղաքական գործընթացներ: Սակայն, նրա խոսքով, այս 7-8 տարիների ընթացքում ԲՀԿ-ն ոչ միայն չի իրականացրել երկրում որեւէ քաղաքական լուրջ փոփոխություն, այլ` «Երկար տարիներ հանդիսացել է ՀՀԿ-ի կցորդը եւ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն քանդում էր երկիրն ու խարխլում պետության ազգային հիմքերը, ԲՀԿ-ն իր բարեգործությամբ հենարան էր դառնում ՀՀԿ-ի համար եւ զուտ միայն բարեգործության հաշվին ընտրազանգված հավաքում: Ազգային պետականության խարխլված հիմքերով, ազգային ռեսուրսի վաճառման միջոցով, արտագաղթի եւ գործազրկության աճի պայմաններում, ազգային տնտեսության արտադրական ճյուղերի իսպառ բացակայության առկայությունն է երկրի բարգավաճումը եւ կարելի է պնդել, որ ԲՀԿ-ն, որ նպատակ ուներ երկիրը բարգավաճման տանել, լիարժեք ձախողել է իր առաքելությունը եւ ժամանակն է, որ հեռանա ասպարեզից: Բացի այդ, Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի առաջաբանն է՝ մեր խոսքը գործ է…Այդ դեպքում մնում է հարցնել, 2012թ.-ի ԱԺ ընտրություններից հետո, կոալիցիայից դուրս գալուց հետո եւ այլընտրանքային ընդդիմություն հանդիսանալ ցանկանալուց հետո հոտնկայս երկրի կառավարումը տապալած, երկիրը թալանած մարդու կենացը խմելը արդյոք ապացուցում է, որ այս ուժը ոչ միայն իր խոսքը գործի չի վերածում, այլ նաև դառնում է շատ վտանգավոր գործոն, որն իր բարեգործությամբ ապահովում է հանցավոր իշխանության հեշտ վերաարտադրումը՝ շեղելով հանրության ուշադրությունը իրական ընդդիմադիր ուժերից»:

Նոր քաղաքական մշակույթ կերտող Անի Զախարյանը ասում է`«Որոշել եք իրական ընդդիմությանը կեղծ կցորդ լինե՞լ: Իրական ընդդիմությանը կեղծ ընդդիմադիրներ պետք չեն, այլ պետք են իսկական, մարտնչող եւ ոչ մի պաշտոնով եւ միլիոններով չվաճառվող գործիչներ: Բավական է հանրությանը մոլորեցնեք ձեր կեղծ ընդդիմադիրի կեցվածքով: Եթե քաղաքական ասպարեզում անելիք չեք կարողանում ունենալ, ուրեմն դուրս եկեք քաղաքականությունից»:

Aravot.am-ը Անի Զախարյանին հարցրեց, չե՞ք վախենում, որ ԲՀԿ-ն հաշվեհարդար կտեսնի, մանավանդ, այն բանի համար, որ նրան մեղադրում եք ՀՀԿ-ի կցորդը լինելու մեջ. «Իհարկե սպասում եմ հակահարվածի, սակայն եթե լուրջ քայլի ես գնում, արդեն նախապես գիտես ինչ է լինելու դրանից հետո, ուստի պետք է վերջապես հայաստանյան քաղաքական իրականության մեջ առանձնացնել իրականը կեղծից»:

Հաջորդ հարցին էլ` այս դեպում դուք արդեն գիտե՞ք, թե ինչպես կվարվեն ձեզ հետ, Անի Զախարյանն ասաց. «Այո»:

Մյուս հարցին էլ` կասե՞ք թե ինչպես` Անի Զախարյանը պատասխանեց. «Քայլերը կլինեն, ես էլ իմ պատասխանը կտամ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031