Օրվա լրահոսը

Անուշ Գրիգորյանը եզրափակչի ճանապարհին պարտվեց

Չինաստանում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում հայաստանցի 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը երկրորդ մենամարտում պարտվեց չինուհի Չան Յուանին: Ամբողջ մարտի ընթացքում Անուշն ավելի ակտիվ էր, սակայն դա բավական չէր ռինգի տիրոջ, որին որպես կանոն տան պատերն էլ են օգնում, նկատմամբ հաղթանակ տանելու համար: Մարտից հետո Aravot.am-ը զրուցեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ: «Շատ

Անուշ Գրիգորյանին քիչ հետո լուրջ փորձություն է սպասում

Քիչ հետո հայաստանցի 51 կգ քաշային բռնցքամարտիկ, աղջիկների աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը Նանկինում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հանդիպելու է Չինաստանի ներկայացուցիչ Յուան Չանգի հետ, որը մեկնարկային մարտում առանձնացավ ռինգում գրագետ գործողություններով, կտրուկ հարվածներով ու նպատակասլացությամբ: Ռինգի տերն անհարմար մրցակից է իր ձախ կանգնվածքով: Այս տարի Անուշն ու Չանգը արդեն երկու անգամ հանդիպել

Սերժ Սարգսյանը՝ ՀԱԿ-ին. «Ուզում են իրենց դժգոհությունը շատ ավելի ազդեցի՞կ լինի՝ թող դուրս գան փողոց»

«Իսկ դուք նման մի տարի հիշո՞ւմ եք, որ ընդդիմությունը չխոստանա թեժ աշուն»,-հարցին՝ ընդդիմությունը թեժ աշուն է խոստանում, միասնական հանրահավաք, ի՞նչ ակնկալել, այսպես պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բազե-2014» հավաքի փակման արարողությանը հաջորդած լրագրողների հետ հանդիպմանը: Դիտարկմանը, թե ոչ իշխանական քառյակի ուժերից ՀԱԿ-ի պահանջը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՀ նախագահը նախ զարմացավ, ապա պատասխանեց.

Սերժ Սարգսյան. «Հովիկ Աբրահամյանը շատ ճիշտ է ասում… դուք սուրճի բաժա՞կ եք նայում»

«Ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ է: Բոլոր նրանք, ովքեր անմիջականորեն չեն աշխատել կառավարությունում, լավ պատկերացում չունեն ստվերի եւ մեր տնտեսության մասին»,-ԶԼՄ ներկայացուցիչներից մեկի հարցին՝ այն, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրացուցիչ ժամանակ խնդրեց ստվերի դեմ պայքարելու համար, նշանակում է, որ ՀՀ կառավարությունը ձախողե՞լ է, այսպես պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ՀՀ

Ռուսաստանի ԱԳՆ անդրադառնում է Կարեն Պետրոսյանի մահվանը. «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր անդրադարձել է Չինարի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան փաստին: «Մենք խորապես ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելը ուղեկցվում է մարդկային կորուստներով և ոչ միայն զինված ընդհարումների ժամանակ»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Նիդերլանդական ռադիոյի ծրագրերում Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն են

Oգոստոսի 22-ին, ռեկորդային թվով ռադիոկայաններ են անդրադարձել հայ ազգի մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Վերջին ժամանակներս Նիդերլանդների տարբեր ռադիոկայանների եթերով հաճախ հնչում են Արամ Խաչատրյանի տարբեր ստեղծագործություններ: Նաեւ ներկայացվում են մեծ կոմպոզիտորի ու նրա ստեղծագործությունների մասին ծանոթություններ, ժամանակագրական տեղեկություններ: Օրինակ discover classical ռադիոկայանով հնչե լէ հատված«Սպարտակ»բալետից` Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ , տևական ժամանակ առաջին ռադիոկայանով հնչել է հատված «Գայանե»

Սերժ Սարգսյանը համաձայնեց, որ Մաքսային միության անդամներից ոչ բոլորն են ուրախ մեզ տեսնել այնտեղ

«Մաքսային միությունը, բնականաբար, մեկ երկիր չէ, և ես ինչ-որ տեղ համաձայն եմ այն կարծիքին, որ երևի թե բոլորը ուրախ չեն: Մենք փոքր, խնդիրներ ունեցող երկիր ենք, և, բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար»,- Aravot.am-ի հարցին՝ այնպիսի տպավորություն է, որ Մաքսային միությունում  ուրախ չեն մեզ տեսնել. որտեղի՞ց այդ տպավորությունը

Սերժ Սարգսյան. «2011 թվականից սկսած բանակցային գործընթացում չունենք էական առաջխաղացում»

«Մեր նպատակն է, որ Ադրբեջանը ընդունի՝ ԼՂ ժողովուրդը սեփական ճակատագիրը որոշելու իրավունք ունի: Ուզում ենք, որ դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե նոր զոհերի գնով: Մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են»,-այսօր «Բազե-2014» հավաքի փակման օրը հավաքի Լրագրողների ջոկատի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ զարգացումներ

Սպան դժգոհում է.« 20 տարի սպասարկել եմ այս ռեժիմի կարիքները»

Անցած տարի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կազմակերպած հեղափոխության մասնակից, մյուս ընկերների նման «խուլիգանության» մեջ մեղադրվող Արմեն Հովհաննիսյանը այսօր քննադատեց ՀՀ իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը: «Մինչ օրս գտնվում եմ իշխանական գերության մեջ: Իշխող էլիտան երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը ձեւավորում է սեփական կարիքները սպասարկելու համար: Իսկ երկրում այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել

«Գլխի հետ կտրելու ենք այն ձեռքը, որը կբարձրանա ժողովրդի վրա»,- սպառնում է հեղափոխականը

«Ասում են՝ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը, նման բան չկա, իրականում ժողովուրդը ձգտում է նմանվել իր կառավարությանը: Հայաստանի կառավարության առաջնորդները չակերտավոր են առաջնորդ: Մենք պայքարում ենք, որ նման կառավարությունն այլեւս չվերարտադրվի»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով ամբաստանյալ Սեւակ Մնացականյանը: Նրա խոսքով,

Շանթ Հարությունյանի ընկերներն էլ պահանջեցին մեղադրանքի վերաորակում

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստի վերջում այսօր ամբաստանյալները հայտարարություններ արեցին: Ավետիս Ավետիսյանը անդրադարձավ ամիսներ առաջ դատարանի դիմաց ոստիկանների ուղղությամբ կրակած Հայկ Կյուրեղյանին, մտահոգություն հայտնեց, որ նրա նկատմամբ  նոր հոդված են առաջադրել,  արգելանք կա նրա հետ տեսակցությունների ու հեռախոսազանգերի վրա. «Հոգեբանական ճնշում են գործադրում, խորհուրդ եմ տալիս Հայկին չկոտրվել, էդ

Գորիսում կայացավ թթի փառատոնը, որի խորհրդանիշը չոր թութն էր (ֆոտոշարք)

Գորիսում թթի փառատոն էր: Քաղաքի մանկական զբոսայգում Սյունիքի մարզի համայնքները ի ցույց էին դրել իրենց համայնքներին բնորոշ ավանդական ճաշատեսակները, միրգն ու բանջարեղենը: Կապանը հանրահայտ իր կուրկուտ ճաշատեսակն էր նաև բերել, Մեղրին արևահամ իր բերքն ու բարիքը: Ակներ գյուղը իր թանն ու գոմեշի մածունն էր բերել և նույնիսկ սմբուլ: Տաղավարներում օրվա խորհրդանիշն էր`թութը, բայց չոր, քանի

Դասագրքերը` անվճար

Գորիսի տարածաշրջանի Տաթև գյուղի միջնակարգ դպրոցի բոլոր` 85 աշակերտները, 2014-2015 ուս.տարվա  դասագրքերը կստանան անվճար: Դա հնարավոր է դարձել  արգենտինահայ մի խումբ երիտասարդների հովանավորության շնորհիվ: Ի դեպ,  դպրոցի աշակերտները  անցած տարի ևս նրանց շնորհիվ դասագրքերը  անվճար են ստացել: Նոր ուսումնական տարում  տաթևցի  աշակերտներին հաճելի նորություն է սպասվում:  Ամերիկյան «Ռոտարի քլաբ» կազմակերպությունն  ամբողջությամբ նորոգել և կահավորել է 

Պարույր Հայրիկյան. «Ես ուզում էի դրական գնահատական տալ Ռուզանին» 

Վարչապետը դրական է արձագանքել Հայրիկյանի առաջարկին «Ինքն ընկալեց, թե ինչի մասին է խոսքը եւ ասաց, որ այդ հարցը կքննարկի համապատասխան ծառայությունների հետ: Ես էլ ասացի` իմ անելիքն արել եմ` օգնել եմ, որ մարդիկ հիշեն, որ օդում կախված այդպիսի հարց կար, եթե հիմնավորման համար պետք լինեմ` կանչեք, որպեսզի իմ մոտեցումը ներկայացնեմ: Եղեռնը շատ մեծ, ազգային, բայց բացասական

Ոգեկոչման աղոթք՝ յուրաքանչյուր ամսի 24-ին

  Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) երիտասարդները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ամենամսի 24-ին տարբեր միջոցառումներ (բանախոսություններ, քննարկումներ և այլն) են իրականացում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՀԹ Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու «Ծիրանավոր» երիտասարդաց միության ատենապետ Հասմիկ Միրզոյանը, այս   ամսվա միջոցառումը, որը, ի դեպ, չորրորդն է, տեղի կունենա Եռաբլուր

Աշխատակից. «Մարդ կա՝ դպրոցական էրէխա ունի, 50000-ով ի՞նչ անի»

Այսօր Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանից «Առավոտին» տեղեկացրին, որ երեկ ղեկավարությունը մարել է մարտ-ապրիլ ամիսների աշխատավարձերը: Աշխատակիցների խոսքով՝ խոստացել էին պարտքն ամբողջապես մարել, սակայն հարցը կրկին հետաձգվել է մինչ երկուշաբթի: Գործարանում առօրյան առաջվա պես է. մարդիկ գալիս են, երկու ժամ աշխատում, գնում տուն: «Գոնե կոնկրետ օր ասեին՝ երբ փող կտան, կգայինք, կաշխատեինք: Տարին պրծավ, ոչ մի

Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանին երկրորդ ոսկին բերեց պատանեկան օլիմպիական խաղերում

Հայաստանցի ծանրորդը սահմանեց պատանիների աշխարհի եւ օլիմպիական խաղերի նոր ռեկորդ:   Այսօր Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում ամենաերջանիկը Հայաստանի պատվիրակությունն է: Ծանրորդների պայքարում հայաստանցի +85 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը փառահեղ հաղթանակ տարավ՝ մեր երկրի մեդալների հավաքածուն համալրելով երկրորդ բարձրագույն պարգեւով: Նրա մրցելույթները պարզապես զարդարեցին ծանրորդների մրցաշարը: Սիմոնը թե’ պոկում, թե’ հրում

Հոգեբան. «Պետք է ինտերնետի լայն, ճանաչողական հնարավորությունները կարեւորել»

 Աննա Բադալյանը ծնողներին խորհուրդ է տալիս վաղ մանկական տարիքից խոսել երեխաների հետ, քննարկել երեւույթները: «Սա կարելի է որակել դարի բարիք եւ դարի չարիք»,- այսօր՝ օգոստոստի 23-ին, «Երկու երես» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով համացանցի ազդեցություններին, հայտարարեց հոգեբան Աննա Բադալյանը: Նրա խոսքերով՝ համացանցը թե՛ մեծերի եւ թե՛ փոքրերի համար ունի նույն ազդեցությունը ե՛ւ դրական, ե՛ւ

Դատական հայց կներկայացնեն ուղեւորափոխադրող ընկերությունների դեմ

«Էություն իրավաբանական և հոգեբանական աջակցության կենտրոն» հ/կ նախագահ Լիլիթ Ադիբեկյանը այսօր «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ուղեւորափոխադրող ընկերությունների կողմից կատարվող խախտումներից եւ այն խնդիրներից, որոնց հանդիպում են հայ ուղեւորները ուղեւորափոխադրող մեքենաներով երթեւեկելիս, ներկայացրեց, որ անձամբ ինքը Վրաստան մեկնելիս օգտվել է միջնորդի միջոցով գտած Mersedes-Vito մակնիշի մեքենայից, որը գտնվում էր անսարք վիճակում, ոչ

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը եւ ներկայիս իրադրությունը: ԱԺ փոխնախագահն անընդունելի համարեց 21-րդ դարում ազգային եւ կրոնական անհանդուրժողականության պատճառով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ խնդիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես

Շանթ Հարությունյանը պահանջեց վերաորակել իր դեմ առաջադրված մեղադրանքը

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին այսօր երեք վկա հարցաքննվեց: Վկաներից ոստիկան Վիգեն Հարությունյանի դատաքննական ու նախաքննական ցուցմունքները տարբերվում էին: Նախաքննական ցուցմունքում նա պատմել էր, որ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի ընկերներից Տերտերյանը հարվածում էր քաղաքացիական հագուստով ոստիկանին, իսկ այսօր ասաց՝ չի հարվածել, քաշքշել է: Փաստաբան Արա Զաքարյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է

Փաստաբանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց

Դատախազներ Պետրոս Մարտիրոսյանն ու Սոս Տոնոյանն արձակուրդում են:   Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել  Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը: Նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել տուժողի նախկին իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանի եւ վկա Էդիկ Խլղաթյանի վերաբերյալ:

«Մոթելը» փակեցին

Դեռ մինչեւ երեկ Մարզահամերգային համալիրի դիմացի, Հալաբյան փողոցի գետնանցումի «Մոթելը» նորմալ աշխատում էր: «Առավոտի» երեկվա հրապարակումից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրահանգել է դադարեցնել հասարակական վայրում նման «մոթելի» գործունեությունը, իսկ գիշերային ակումբի գովազդային վահանակն էլ ապամոնտաժել են: «Գետնանցումը՝ նաեւ մարմնավաճառների աշխատավայր» հրապարակումը կարող եք կարդալ այստեղ Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 22.08.2014

Նարեկ Մանասյանը թուրք մրցակցին ոչ մի շանս չթողեց

Հայաստանցի 81 կգ բռնցքամարտիկ, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը Նանկինում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում քիչ առաջ մեկնարկային մենամարտում ուժերը չափեց թուրք Ուտուկ Մեհմեդ Տեկնիսիի հետ ու մրցավարների միաձայն որոշումով մեծ առավելությամբ հաղթանակ տարավ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Նա, ով կորցրել է դաշնամուրը

Անցած գիշեր՝ լուսադեմին տարօրինակ երազ տեսա. իբր թե կորցրել էի մեր տան սեւ դաշնամուրը ու, փնտրելով տան մեջ, չէի գտնում: Չնայած որ մենք երբեք սեւ դաշնամուր չենք ունեցել: Արթնացա չունեցած դաշնամուրի կորստյան տագնապալի զգացողությամբ եւ անմիջապես էլ հիշեցի, որ այդ երազը երկրորդ անգամ եմ տեսնում, թերեւս՝ երրորդ: Վերհիշեցի նաեւ, որ երբ առաջին անգամ տեսա այդ

Մշակութային կյանքը մեռա՞ծ է, թե՞ ողջ

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը եւ գրող Հուսիկ Արան Արամ Աբրահամյան.– Կա այսպիսի ծայրահեղ տեսակետ, որ մշակութային կյանքը մեռած է, օրակարգում մշակութային խնդիրներ չեն քննարկում, եթե մի բան քննարկում են, ապա` սերիալները լա՞վն են, թե՞ վատն են: Կա՞ այդպիսի բան: Մարիամ Մուղդուսյան.- Գուցե նման կարծիք կա, բայց իմ խորին համոզմամբ` այստեղ

Չի կարելի մոռանալ, որ ՀՀ անկախությունն ու ազատությունը զրկանքների եւ արյունահեղության գնով էին նվաճված

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` պետք է հասկանալ, թե ինչո՞ւ այդքան թանկ գնով  անկախություն նվաճած, պատերազմում հազարավոր զոհեր տված ժողովուրդն ըստ արժանվույն չգնահատեց նվաճած ազատությունը: -Օգոստոսի 23-ը ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է: 1990-ից հետո մեր նորանկախ պետությունը բազմաթիվ խնդիրների միջով է անցել եւ մեծ գին է վճարել անկախությանը հասնելու համար` այլ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համեմատ:

Իշխանությունը սպասում է ընդդիմության հանրահավաքին

Մոտ երկուսուկես ամիս առաջ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ, հրապարակեցին իշխանություններին ուղղված իրենց 12 կետից բաղկացած պահանջագիրը: Համատեղ մամուլի ասուլիսում, հրապարակայնորեն ստորագրելով պահանջագրի տակ, ոչ իշխանական ուժերը նաեւ հայտարարեցին, որ իրենց պահանջների կյանքի կոչման համար իշխանությանը մինչեւ սեպտեմբերի վերջը ժամանակ են տալիս: Սեպտեմբերի վերջին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը նախատեսում են

«Մեր ձկան վրա, որ հայկական դրոշ է լինում, ավելի շատ է վաճառվում»

Չնայած հայկական արտադրողները ոգեւորվել են, որ շուտով «նվաճելու» են ռուսական շուկան, որ հիմա մեծ «շանս» ունեն այդ մեծ շուկայում ավելի մեծ տեղ գրավելու, այնուամենայնիվ, ռուսական շուկա մտնելն այնքան էլ դյուրին բան չէ, եւ այնպես չէ, որ ռուսական շուկա ինչ ուզես՝ հեշտությամբ կներմուծես, հատկապես, երբ գործը հասնում է սննդամթերքին: Մեր գործարարներին ռուսական շուկան գրավելու հույս է

Ինչո՞ւ կառավարության՝ եզդիներին խոստացված 50 հազար դոլարը դարձավ 100 հազար

ՀՀ իշխանություններին թասիբի է գցել ադրբեջանցի գործարա՞րը Երեկ ՀՀ կառավարությունը որոշեց Իրաքում տեղի ունեցած գործողությունների հետեւանքով տեղահանված ու տուժած եզդիներին 100 հազար դոլարին համարժեք դրամ աջակցություն տրամադրել: Օգնությունը եզդիներին տրամադրեցին այն բանից հետո, երբ նախորդ հինգշաբթի կառավարության առաջ եզդիները մեծ բողոքի ալիք բարձրացրին՝ ՀՀ կառավարությանը մեղադրելով անտարբերության մեջ: Նրանք ՀՀ իշխանություններին կոչ էին անում միջազգային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031