Լրահոս
Օրվա լրահոսը

Փող լինի՝ ծախսելու տեղ կա

Հունվար 09,2014 16:50

  Երբ տեղեկանում ես, թե ֆուտբոլային աստղերը որքան են վաստակում, ակամայից ինքդ՝ քեզ հարց ես տալիս. որտե՞ղ կարելի է ծախսել այդ գումարները: Սակայն ֆուտբոլիստները գիտեն, թե ինչպես վարվել դրանց հետ: Ճիշտ է, հասարակ մահկանացուի համար դրանք հաճախ նույնն են, ինչ փողերը քամուն տալը:

«Վերդերում» 2 միլիոն եվրո ստացող հոլանդացի Էլջերո Էլիան 85 դյույմանոց էկրանով վերջին արտադրության Camsung S9 հեռուստացույց է գնել, որը հատուկ պատվանդանի հետ միասին կշռում է 85 կգ եւ արժի 35 հազար եվրո:

  Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որ հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, արտասովոր ու փայլփլուն խաղակոշիկների սիրահար է: Բանը հասել է այնտեղ, որ նա Swarowski քարերով ֆուտբոլի խաղակոշիկներ է պատվիրում, որոնց մեկ զույգի վրա գնում է թանկարժեք ֆիրմայի 4000 բյուրեղ: Այն կարելու համար պահանջվում է առնվազն հիսուն ժամ եւ յուրաքանչյուր զույգն արժե 3700 եվրո:

nkar2

«Բավարիայի», ՄՅՈՒ-ի եւ «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համաննը որոշ ժամանակ առաջ տառապում էր խաղամոլությամբ: Մի անգամ նա խաղատանը թողել է 200 հազար ֆունտ ստերլինգ, իսկ ավելի ուշ հայտարարել, թե խրված է պարտքերի մեջ, որի ընդհանուր գումարը 600 հազար ֆունտ է:

Անգլիայի առաջնության առաջատար ակումբների խաղացողներ Մեսութ Օզիլը, Ջեկ Ուիլշերը, Մատյե Ֆլամինին, Թեո Ուոլքոթը,  Ֆրենկ Լեմպարդը, Ջոն Թերրին, Մայք Ռիչարդսը եւ Նանին շրջում են 170 հազար եվրո արժեցող «Ferrari 458» ավտոմեքենաներով:

Դեւիդ Բեքհեմը իր ընտանիքի համար Լոնդոնի արեւմտյան հատվածում 79 միլիոն եվրոյով շքեղագույն առանձնատուն է գնել, որում բացի սովորական սենյակներից հատուկ տարածքներ կան Վիկտորիա Բեքհեմի հագուստն ու կոշիկները պահելու համար: Ավելին, շենքն ունի նաեւ այսպես կոչված Panic Room: Դա ձայնամեկուսացված հատուկ սենյակ է, որտեղ կարելի է առանձնանալ առօրյա հոգսերից, ինչպես նաեւ ապահով պատսպարվել, եթե տունը կողոպտիչներ են ներխուժել:

nkar4

Սակայն բոլորին գերազանցել է ժամանակակից ֆուտբոլի ամենավտանգավոր հարձակվողներից մեկը՝ Զլատան Իբրաիմովիչը: Նա որսի մեծ սիրահար է եւ իր հաճույքներն անկաշկանդ վայելելու նպատակով գնել է Շվեդիայի՝ մեծությամբ երրորդ կղզին՝ Դավենսոն, որն զբաղեցնում է 500 հա մակերես:

nkar5

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

  Ըստ Eurosport.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031