Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդաշեն» ՔԿՀ-ում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի այսօր երեկոյան

Հունվար 09,2014 16:45
ardaradatutyun

2014 թ-ի հունվարի 9-ին մի շարք լրատվական կայքերում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի, արդեն չորս օր է, ինչ հոսանքազրկվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պարզաբանմամբ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ն հոսանքազրկվել է 07.01.2014թ-ի ժամը 19:00-ին` տրանսֆորմատորի և մալուխների վթարի պատճառով: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության և «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակազմի կողմից անհապաղ միջոցառումներ են ձեռնարկվել, ինչի արդյունքում հիմնարկի խցերն ու ճաշարանը ապահովվել են այլընտրանքային տաքացուցիչներով: Վթարի պատճառով հիմնարկի բնականոն աշխատանքը չի տուժել: 08.01.2014թ-ի ժամը 21:00–ի դրությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումը մասնակիորեն վերականգնվել է, իսկ վերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հունվարի 9-ին, ժամը 18:00-ին:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031