Օրվա լրահոսը

Փրկարարները բացել են փակ դուռը

 Meteo.am. Հունվարի 6-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Անգելա Մերկելը սահելիս ընկել է եւ վնասվածք ստացել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դահուկներով սահելիս ընկել է եւ վնասել նստատեղի ոսկորը: Նա ստիպված հետաձգել է այս շաբաթվա համար ծրագրած մի քանի հանդիպումներ: «Ֆրանս Պրեսին» հայտնել է Մերկելի ներկայացուցիչը: Գրում է Ria.ru-ն: «Կանցլերը չի կարող մասնակցել նախօրոք ծրագրած հանդիպումներին: Նա սուրբծննդյան տոներին դահուկներով սահելու ժամանակ  ընկնել է, որի հետեւանքով  մեծ շոկի մեջ է, նստատեղի ոսկորը

Չեխիայում Պաղեստինի դեսպանատանը չգրանցված զենք է հայտնաբերվել․ «Ազատություն»

Չեխիայի ոստիկանությունը հայտնել է, որ Պրահայում գտնվող Պաղեստինի դեսպանությունում 12 միավոր զենք է հայտնաբերվել: Ոստիկանության տեղեկացմամբ, առայժմ պարզ չէ, թե ինչպես են չգրանցված զենքերը հայտնվել դեսպանատանը և ինչ պատճառով է հունվարի 1-ին առաջացել չհրկիզվող պահարանի պայթյունը, որի հետևանքով զոհվել է Չեխիայում Պաղեստինի դեսպան Ջամալ Ալ-Ջամալը:   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Ռոբերտ Լեւանդովսկին «Բավարիան» շատ չի ուժեղացնի

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, խոսելով Ռոբերտ Լեւանդովսկու՝ «Բավարիա» տեղափոխվելու մասին, ասել է. «Դորտմունդի «Բորուսիա» ՖԱ-ն ավելին է, քան առանձին վերցրած ամեն մի ֆուտբոլիստ: Ռոբերտի որոշման մասին մենք վաղուց գիտեինք: Ինձ համար կարեւոր չէ, թե նա «Բավարիա՞» է տեղափոխվել, թե՞ «Ռեալ»: Մյունխենցիների թիմը ուժեղ է, դրա համար էլ նա «Բավարիան» անհամեմատ ուժեղ չի դարձնի:

ԱՄՆ-ի Պնախարարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ-ի իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ՝ Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները քննարկելու նպատակով: Երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները խոսել են նաև ահաբեկչական հարձակումների նկատմամբ զգոն մնալու անհրաժեշտության, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հակաահաբեկչական ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին: Հեռախոսազրույցում, ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության,

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին: ՀՀ նախագահի աշխատակազմ

Բանգլադեշում շարունակվում են ընտրական բռնությունները․ «Ազատություն»

Բանգլադեշում շարունակվում են ընտրությունների պատճառով սկիզբ առած բռնությունները։ Հազարավոր ցուցարարներ երեկ ընտրատեղամասեր են հրկիզել և քվեաթերթիկներ գողացել։ Ոստիկանության փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների համակիրները 200-ից ավելի ընտրատեղամաս են հրկիզել կամ վնասել, բռնությունների հետևանքով առնվազն 13 է մարդ է զոհվել։ Ընդդիմադիրները կոչ են անում բոյկոտել վիճահարույց ընտրությունները։ Մինչդեռ երկրի վարչապետ Շեիխ Հասինան մերժել է ընդդիմադիրների պահանջները՝ չեզոք դիրք գրավելու և

Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին Հայրապետական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Հունվարի 6-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատարագի սկզբում հայրապետական խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար: Ամպհովանակիրներն էին` սուդանահայ բարերար Հրաչ Մարտիկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր

«Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորումը ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը․ «Ազատություն»

«Ալ-Ղաիդա»-ի հետ առնչություն ունեցող խմբավորումը ստանձնել է օրերս Բեյրութի շիաներով բնակեցված թաղամասում ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարությունը տեղադրվել է երեկ սունիի իսլամիստների կողմից օգտագործվող կայքէջում։   Մանրամասները կարդացեք՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Լիմա, Պանամա և Կուբա

Հունվարի 6-11-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություններ կկատարի Պերու, Պանամա և Կուբա։ Նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։   ՀՀ ԱԳՆ

Ճիշտ դիտարկումներ՝ սխալ «ինտոնացիայով»

Ինչո՞ւ է Հայաստանում շինարարական ոլորտը շարունակական հետընթաց ապրում: Որովհետեւ հինգ տարվա ընթացքում քչացել են այդ շինարարության շահառուները, սպառողները՝ տասնյակ հազարավոր մարդիկ, լքել են Հայաստանը: Որովհետեւ հիփոթեքային վարկերի պայմանները վատացել են, եւ նույն շահառուների համար ավելի դժվար է, ռիսկային է դարձել նման վարկեր վերցնելը: Վերջապես՝ որովհետեւ մարդկանց մոտ չկա վստահությունը վաղվա օրվա նկատմամբ, իսկ նման տրամադրությամբ

Հունվարի առաջին օրերին արձանագրվել է 13 ճանապարհատրանսպորտային պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն  

Երևանում սպասվում է մառախուղ եւ թույլ ձյուն

Հանրապետության տարածքում` Հունվարի 06-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 06-10-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն:  ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ճրագալույցի Ս. Պատարագն, ըստ ավանդույթի, մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն էր: Ս. Պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ճրագալույցի Ս. Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տնօրհնեքի արարողություն կատարվեց:

Թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 6-ին, ժամը 00.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Ազատության պողոտայի թիվ 4 շենքի 46-րդ բնակարանի բնակիչ 1958թ. ծնված Ռ. Դ.-ն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: ԱԻՆ

Սևան Նշանյանն ազատազրկվել է անօրինական շինարարության մեղադրանքներով. «Ամերիկայի Ձայն»

«Նույնիսկ կանգնած բանտի դարպասների մոտ՝ Նշանյանը եղել է անհնազանդ, վիճահարույց և հույսով լի»: Հայազգի գրող, Թուրքիայի առաջատար լեզվաբան Սևան Նշանյանը ազատազրկվել է, Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Թուրքիայում՝ այդ երկրի վերաքննիչ դատարանի կողմից հավանության արժանացրած դատավճռով, որն ընդունվել է՝ Իզմիրի Շիրինչե քաղաքում անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքներով: «Հուրիեթ» պարբերականի համաձայն, դատախազությունը ավելի վաղ որոշում էր կայացրել, որ

Խոշոր ավտովթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին, կա 5 վիրավոր. shamshyan.com

Դեկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17.30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 26-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած Opel մակնիշի 34 DT 039 համարանիշի եւ 39-ամյա Արտակ Մեսրոպյանի վարած Volkswagen մակնիշի 97 QQ 779 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ shamshyan.com– ի, վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Volkswagen-ի ուղեւոր, Երեւանի բնակիչ,

Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց  տեղումների եղանակ  է:  Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  ՀՀ տրանսպորտի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը, որը նվիրված է Աստված որդու՝ Հիսուս Քրիստոսի ծննդյանը և Աստվածահայտնությանը (Մկրտությանը): Նախկինում ընդհանրապես եկեղեցին Ս. Ծննդյան և Մկրտության տոները միասին էր տոնում: Սակայն Արտեմոնը դեկտեմբերի 25-ը հռչակեց որպես Տիրոջ Ծննդյան տոն, իսկ հունվարի 6-ը` Մկրտության: Հնագույն ավանդությանը և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել

Ռոնալդուն Իրինա Շեյկի եւ որդու հետ միասին Ծննդյան տոներն անցկացրել է Էմիրաթներում

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը անցած տարվա դեկտեմբերի վերջին ներկա է եղել Դուբայի միջազգային մարզական կոնֆերանսին, որտեղ պարգեւատրվել է «Globe Soccer»-ի մրցանակով: Եվրոպական ակումբային ասոցիացիան նրան ճանաչել է անցած տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստի հետ են եղել ռուս մոդել Իրինա Շեյկը եւ նրանց 3-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ svpressa-ի

Ճրագալույցի պատարագին մասնակցել են բազմաթիվ կապանցիներ

Այսօր Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի սուրբ պատարագ: Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնն ամեն տարի նշվում է Կապանում եւ տարեցտարի եկեղեցի այցելողների թիվն այս տոնին գնալով մեծանում է: Այս տարի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին բազմամարդ էր: Մոտ երկու ժամ տեւած Սուրբ պատարագին մասնակցելու էին եկել բազմաթիվ կապանցիներ, որոնք եկեղեցում առկա ցուրտ պայմաններում նույնիսկ

Պաշտոնական վարկածը Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձի դրդապատճառի վերաբերյալ

Վիտալի Բալասանյանի հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ` վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր` Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով:

«Одноклассники»-ում հայտնվել է առցանց կինոնկար դիտելու ծառայություն

Սոցիալական ցանցում արդեն տեղադրվել է տեսաալիք:

Հոգեւորականները օրհնել են Մայդանի ինքնապաշտպանության խմբերի դրոշները

Ուկրաինայի Անկախության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հենց բեմում տեղի է ունեցել օծման հանդիսավոր արարողություն:

Հարյուր հազարավոր օգտատերեր Yahoo!-ի կայքի միջոցով վարակվել են վիրուսներով

Yahoo! պորտալը իր օգտատերերին ցույց էր տալիս գովազդային հայտարարություններ, որոնց վրա սեղմելով՝ հնարավոր է համակարգիչը վարակել վիրուսներով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում կատարելով իռլանդական Fox-IT կազմակերպությանը, որը նկատել է վտանգը: Հաղորդում է Lenta.ru-ն: Օգտատերերը՝ yahoo.com-ի հայտարարություններով անցնելիս, վերահասցեավորվում են վնասակար կոդով կայքեր՝ հայտնում են հետազոտողները: Համակարգչի վրա հարձակում կատարելու համար նախատեսված մի

Աշտարակ քաղաքի գազալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի տեղեկացմամբ՝ հունվարի 5-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի թիվ 4 հասցեում այրվում է գազալցակայան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհ՝ 16-րդ թաղամասի ավտոտեխսպասարկման կետում

Հունվարի 5-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայում այրվում է պահակակետ: Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելքումովի փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող Ա.Ս.-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.09-ին, մարվել՝ 18.26-ին: Ամբողջությամբ այրվել է հանգստի

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ: Մեծանուն ճարտարապետի ընտանիքին հղված ցավակցական հեռագրում ասված է. «Ջիմ Թորոսյանի հեղինակած շենքերը, արձաններն ու հուշակոթողները զարդարում են մեր մայրաքաղաքն ու հանրապետությունը և իրավամբ հայ ճարտարապետության մնայուն բարձրարժեք ժառանգություն են: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին,

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայկավան գյուղի երկու բնակիչներ թունավորվել են

Հունվարի 5-ին, ժամը 18.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Գյումրու ԲԿ են դիմել Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչներ՝ 1978թ. ծնված Ֆ. Հ.-ն և 1983թ. ծնված Կ. Վ.-ն. վերջիններս ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:   ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930