Օրվա լրահոսը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երկարատև և հորդառատ անձրևների հետևանքով գետի բերվածքները օգոստոսի 20-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, փակել են Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհը: Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Անցած գիշերվանից արդեն սկսվել են ճանապարհի մաքրման աշխատանքները: Տրանսպորտի և կապի
Հովհաննես Սահակյան. Մեկ անգամ հետաձգած իրենց հանրահավաքի համար պետք է որոշակի հող նախապատրաստվի. «Հրապարակ»
Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանի հարցազրույցից: – Կառավարությունը, սակայն, չի կատարում իր առջեւ ընդդիմության կողմից դրված խնդիրները, իսկ նրանք հայտարարում են, որ հետեւողական են լինելու իրենց պահանջներին եւ վերջնարդյունք չունենալու ժամանակ իշխանությունների հրաժարականի պահանջ են բարձրացնելու ու դրան հասնելու են լայն զանգվածների կոնսոլիդացման՝ հանրահավաքներ հրավիրելու ճանապարհով։ – Դա իրենց խնդիրն
Նաիրա Զոհրաբյան. Քառյակի ծրագրերում որեւէ փոփոխություն չկա «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: – Տիկին Զոհրաբյան, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը իշխանության ներկայացուցիչների հետ շփման գիծ մեկնեցին, նրանց հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Այս ամենից հետո՝ արդյոք խոստացված «թեժ աշունն» ու հանրահավաքային պայքարը կկայանան։ – Ընդհանրապես ճիշտ չեմ համարում դիրքեր գնալը, այդ լարված օրերին զինվորի կողքին լինելը, զինվորի խնդիրների ու
Ազատամարտիկ. «Սերժը, Ռոբերտը, Լևոնն ու մյուսները ընդամենը ժամկետային ծառայողներ են» (Տեսանյութ)
«Սասուն» ջոկատի Արշոյին Հրազդանում բոլորն են ճանաչում: Առաջին կարգի հաշմանդամ, քսաներկու տարի անվասայլակի ծանրությանը սովոր ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը երբեք չի կորցնում իր լավատեսությունը: Թե ինչու է պատերազմ գնացել, առանց վարանելու պատասխանում է` մեր պետականության, դրոշի, էրեխեքի համար: «Փառք Աստծու, այսօր երկու զավակ ու հինգ թոռ ունեմ»: «Առավոտի» հետ հանդիպման ընթացքում մեր զրուցակիցը հպարտությամբ խոսեց վերջին
Մինի ֆուտբոլի նոր խաղադաշտերի կառուցման վերաբերյալ
Ընդառաջելով ֆուտբոլ մարզաձևը նախընտրող փոքրիկ երևանցիների խնդրանքին, Երևանի քաղաքապետարանը այս տարի մայրաքաղաքի վարչական շրջաններում կկառուցի մինի ֆուտբոլի ևս 15 խաղադաշտ: Դրանցից երկուական խաղադաշտ կտեղակայվի Աջափնյակ, Էրեբունի, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, մեկական խաղադաշտ՝ Ավան, Դավիթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում: Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 11 –ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 20-նն է: Դավթաշեն և
«Դեմ եմ»-ը որեւէ զանգվածային ակցիայի չդիմելով՝ արդեն իսկ գրեթե վերածվել է «Կողմ եմ»-ի. «Ժողովուրդ»
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը, որն անցած տարեվերջից սկսած՝ անզիջում պայքար էր մղում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ, շատերի մեջ հույս էր արթնացրել, թե մեր երկրում հնարավոր է հստակ փոփոխությունների հասնել քաղաքացիների անկոտրում կամքի եւ կազմակերպված պայքարի արդյունքում։ Սակայն, ինչպես գրեթե միշտ է լինում մեր երկրում, յուրաքանչյուր լավ նախաձեռնություն կարճ ժամանակ անց տարբեր օբյեկտիվ, իսկ
Վրաստանի վարչապետի հետ քննարկվելու է վիզային ռեժիմի հարցը «Ժամանակ»
Իսկ եթե հայտարարվում է, որ Վրաստանի վարչապետի այցի ընթացքում քննարկվելու է նաեւ վիզային ռեժիմի հարցը, ապա դա նշանակում է, որ հարցն այստեղ տեխնիկական չէ, այլ քաղաքական։
Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում օգոստոսի 20-ին տեղի ունեցած քարաթափման պատճառով մասամբ երթևեկելի դարձած ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է։ Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացրել են «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Դեմ առ դեմ». Մարիամ Մուղդուսյան եւ Հուսիկ Արա
Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց նկարչուհի Մարիամ Մուղդուսյանի եւ գրող Հուսիկ Արայի հետ: Թեման՝ արդյոք Հայաստանում մեռած է մշակութային կյանքը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հայաստանը երկրորդ արշավանքին չի դիմանա. «Ժամանակ»
Գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ եթե պատերազմ լինի, օլիգարխների ու պաշտոնյաների զավակներին ինքը կտանի սահմաններ, դիրքեր, առաջին գիծ: Գեներալի այս հայտարարությունն ուղղակի հուզմունք է առաջացնում, միևնույն ժամանակ նաև ապահովության մեծ զգացում՝ վտանգի պահին գեներալը հասարակությանը մենակ չի թողնի և օլիգարխների ու պաշտոնյաների զավակներին կհանի պաշտպանության: Դե, եթե օլիգարխների ու պաշտոնյաների զավակներն էլ ելնեն
Հայտնի գործելաոճը
ԱՄՆ իշխանությունները երեկ հաստատել են, որ իսլամական ծայրահեղականներն իսկապես գլխատել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին եւ այդ սահմռկեցուցիչ հանցագործության տեսագրությունը տեղադրել են համացանցում: Ահաբեկիչներին բնորոշ տրամաբանությամբ բրիտանական առոգանությամբ խոսող դիմակավոր մարդասպանը հայտարարել է, որ դա վրեժ է իսլամականների ուղղությամբ ամերիկացիների օդային հարվածների համար: Եթե հիշում եք՝ նման ոճով էին գործում չեչենները, երբ պայքարում էին Ռուսաստանի
Փաստաբանը պնդում է, որ «Կանազի» հոսպիտալի գործով տուժողները ցուցմունքները հնարել են
«Կանազի» հոսպիտալի գործով շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գագիկ Նալբանդյանը պնդում է, որ նախորդ տարվա նոյեմբերի երկուսին տեղի ունեցած դեպքերի կարեւոր հանգամանքները չեն բացահայտվել՝ գործով տուժողների նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում էական հակասությունների պատճառով: «Ավելին այս մասով չեմ ընդարձակվի, որովհետեւ այս մասով հետագայում ասելիք ունեմ դատարանում: Այս պահին բավականին շատ մտահոգություններ ունեմ գործի ընթացքից, որոնց մասին կրկին հիմա չեմ
«Պարույր Հայրիկյանն իր ասելիքը թող Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ասեր». ազատամարտիկ. (Տեսանյութ)
«Մովսես Գորգիսյանն իսկապես հերոս է, ոչ թե Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի պես, որ սպանվելով հերոս են դառնում»,- այս մասին նախօրեին հայտարարել էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ պնդելով, թե Վազգեն Սարգսյանը պետք է զրո լիներ իր՝ «ազգը 100 %-ենք շահել, պետք է իշխանությունը չտայինք» արտահայտության համար: Այս առնչությամբ ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը մեզ հետ զրույցում կարծիք
«Հարցը պիտի միլիոն դրամներով աշխատավարձ ստացող Գորիկ Հակոբյանին ուղղեք»
Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի ազատամարտիկ Գևորգ Ալիխանյանը իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ Տավուշի մարզից սկսած սահմանը բաց է. հատուկ սահմանապահները չկան կանգնած, ինչպիսին, օրինակ կան հայ-թուրքական սահմանի կամ հայ-վրացական սահմանի վրա, որից օգտվելով էլ ադրբեջանցիները ազատ ելումուտ են անում: «Ես Օհանյան Սեյրանին չեմ ուզում պաշտպանել, բայց, չգիտես ինչու, սահմանի բաց լինելու հարցը ուղղում են
Քարաթափման հետևանքով Վահագնիի մոտ ճանապարհը մասամբ երթևեկելի է թեթև մարդատարների համար
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում` Վահագնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը մասամբ երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Եթե խոչընդոտներ չառաջանան, ճանապարհն ամբողջությամբ երթևեկելի կլինի 2 ժամվա ընթացքում: Ճանապարհի մաքրման աշխատանքներ են իրականացնում «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները: Այս պահին Ճանապարհամերձ
Ջոն Հեֆերնն ընդունել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին. «Ազատություն»
Իրաքի եզդիները ցանկանում են ինքնավարություն ստեղծել և այս հարցում ակնկալում են ԱՄՆ աջակցությունը։ Այսօր այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հայտնել են Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները։ Դեսպանի հետ հանդիպման մասնակիցներից «Սինջար» եզդիների ազգային միավորման խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մինչ այդ հանդիպումը կապ են հաստատել Իրաքի եզդիների հետ և նրանցից
Վարչապետ. «Մեկ անգամից ամբողջ ստվերը չենք կարող վերացնել, բայց որ ժամանակի ընթացքում հասցնելու ենք մինիմումի, դա է փաստը»
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իր այն խոսքերը, թե կառավարությանը լրացուցիչ ժամանակ է պետք ստվերի դեմ պայքարելու համար, իսկ ընդդիմության ներկայացուցիչները այն որակել են որպես կառավարության ձախողում, զարմացավ, թե ի՞նչ է նշանակում լրացուցիչ. «Իսկ ժամանակ մեզ ո՞վ է տվել։ Ես ասել եմ, որ հուլիսի մեկից մենք
ՀՀ Բնապահպանության նախարարությունը լուծարել է 170լ/վ ջրթողունակությամբ ապօրինի ինքնաշատրվանող ևս մեկ խորքային հոր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը այսօր Արարատի մարզի Նորամարգ համայնքի տարածքում գործող «Արսեն Պետրոսյան» ձկնաբուծական տնտեսությունում լուծարել է իր մեծությամբ աննախադեպ՝ 170 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի ինքնաշատրվանող խորքային հոր: Մինչ այդ վերոհիշյալ տնտեսությունում լուծարվել էր 120լ/վ ջրթողունակությամբ ինքնաշատրվանող ապօրինի խորքային հոր: Սույն թվականի հուլիսի 16-ից առայսօր ՀՀ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում
«Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի». Արցախյան պատերազմի մասնակից
Aravot.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց գյումրեցի ազատամարտիկ Գևորգ Ալիխանյանը: «Իմ խորին համոզմամբ, աշխարհի հզոր տերությունները` լինի դա Արևմուտքը, Եվրոպան, Ռուսաստանը շահագրգռված չեն, որպեսզի այս իրավիճակում, երբ որ ամբողջ աշխարհում կան լակոնիկ պատերազմներ, ևս մի պատերազմական իրավիճակ սկսվի Կովկասում: Ադրբեջանն էլ էսօր պատրաստ չէ պատերազմի, որովհետև ինչ որ կատարվում է Հայաստանում, նույն բանը կատարվում է
Յուրի Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահին
Օգոստոսի 20-ին Թբիլիսիում՝ Վրաստանի նախագահի նստավայրում, տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանն իր կողմից հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհավորելով Յուրի Վարդանյանին Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ դեսպան Վարդանյանը նոր լիցք կհաղորդի
Դոնեցկի և Լուգանսկի մարզերում մոտ 2 700 ոստիկան է հեռացվել աշխատանքից. Интерфакс-Украина
Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ոստիկանությունից 2717 աշխատակից է հեռացվել, և գործընթացը շարունակվելու է, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Ընդհանուր առմամբ ոստիկանության շարքերից մաքրվել է 2717 հոգի: Սա դեռ վերջը չէ, սա դեռ սկիզբն է», – оգոստոսի 20-ին ճեպազրույցի ժամանակ ասել է Գերաշչենկոն: Խորհրդականը նշել է, որ արևելյան
Սահակաշվիլիի ունեցվածքը կարող է առգրավեն. Грузия-Онлайн
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլի ունեցվածքը հնարավոր է առգրավվի, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարամնիան, փոխանցում է «Գռուզիա-Օնլայն»-ը: «Մեխանիզմները, որոնք նախատեսված են դատավարության օրենսգրքով, պետք է պահպանվեն», – ասել է Նարամնիան՝ մեկնաբանելով Սահակաշվիլի ունեցվածքն առգրավելու հնարավորության հարցը: Վրաստանի նախկին նախագահը մեղադրվում է պետական բյուջեի միջոցները առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ: «Իրավապահները պարտավոր են հետևողականորեն կատարել
Սեռական առողջությունը վտանգվում է հատկապես ամռանը
«Մարդիկ ամռանը հանգստանում են, իսկ աշնանն ակտիվորեն այցելում բժշկի՝ ամռան հանգստի «պտուղները» վերացնելու»,- ասում է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Իսկ այդ «պտուղները» զանազան սեռավարակներն են, սնկային հիվանդությունները և այլն, որոնք, ըստ բժիշկ-սեքսապաթոլոգի, հանգստի ոչ գրագետ կազմակերպման արդյունք են: Ահա այդ պատճառով էլ հատկապես ամռանն է տուժում և վտանգվում սեռական առողջությունը. «Հանգստավայրերում մարդիկ հաճախ պատահական սեռական հարաբերություններ
ԳԷՀ 6-ի (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ) շրջանակներում ՀՀ-ին կտրամադրվի 7,9 մլն ԱՄՆ դոլար
ԳԷՀ 6-ի (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ) շրջանակներում ՀՀ-ին կտրամադրվի 7,9 մլն ԱՄՆ դոլար` կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և հողերի պահպանության ոլորտներում 2014-2018թթ. կիզակետային ծրագրերի իրականացման նպատակով: Այս առթիվ ՀՀ Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի նիստ: Նախարար Ա. Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին ակտիվ մասնակցության համար` խոսքը փոխանցելով ՀՀ ԲՆ բնապահպանական
Նախարար Գաբրիել Ղազարյանն ամփոփեց իր 100-օրյա աշխատանքի առաջին արդյունքները
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն իր պաշտոնավարման 100-րդ օրը լրանալու կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսն անցկացրեց գործնական մթնոլորտում: Եռամսյակի ընթացքում իր ղեկավարած ոլորտում կատարված աշխատանքների տեղեկագրությունը նախապես բաժանվել էր լրագրողներին այն նպատակով, որպեսզի վերջիններս նախապես ծանոթանալով ավելի շատ ու կոնկրետ հարցեր ուղղեին իրեն: Իսկ մինչ այդ, Գաբրիել Ղազարյանն առանձնացրեց կատարված եւ կատարվելիք աշխատանքների
Արմեն Աշոտյան. Վարչապետի հետ մեր հարաբերությունները շատ հեռու են խնդրահարույց լինելուց
Վարչապետի` ինձ ուղղված կատակները դիտարկեք անձնական անկաշկանդ և անմիջական վերաբերմունքի տիրույթում:
Բակերի ասֆալտապատման ծրագրի ընթացքի մասին
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների 2014 թվականի ծրագրով մայրաքաղաքում իրականացվող 2 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման ծավալից 495 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ներբակային ճանապարհներին ու բակային տարածքներին: Ընդհանուր առմամբ կասֆալտապատվեն շուրջ 1000 բակեր, որոնցում, զուգահեռաբար, կընթանան նաև բարեկարգման այլ աշխատանքներ: Գործընթացը մեկնարկել է ապրիլին և նախատեսված է ավարտին հասցնել հոկտեմբերի վերջին: Սակայն, հաշվի առնելով,
Զինվորի մայրը պնդում է, որ hոսպիտալի բժիշկները հարբել ու ծեծել են զինվորներին (Տեսանյութ)
Նախորդ տարի ՊՆ հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում տեղի ունեցած դեպքով որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Մարկոսյանի մայրը՝ Նաիրա Պոստոլակյանը պնդում է, որ հոսպիտալի աշխատակիցները իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են պատմել հարցաքննության ժամանակ: Տիկին Պոստոլակյանի պատմելով, այսօր Արաբկիր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով տուժող բժիշկ Արմեն Հովսեփյանն անձամբ է ծեծել իր որդուն ու հասցրել մարմնական տարբեր

















































