Օրվա լրահոսը

Կապանում թարմ կանաչին այսօր վաճառում էին 500-1000 դրամով

Նոր տարվա նախօրեին Կապանում տոնական սեղանի համար պահանջվող առաջին անհրաժեշտության ապրանքների գները միշտ բարձրանում են: Հիմնականում թանկ գներով են վաճառվում մրգերը: Սակայն ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարծես թե, մրգերի գներն էապես չեն փոխվել: Միայն խնձորի գինն էապես փոխվել նախորդ տարվա համեմատ, բայց դրական առումով: Եթե նախորդ տարի Ամանորի շեմին խնձորը վաճառվում էր 600-900

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 3 զինծառայող է զոհվել. razm.info

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դեկտեմբերի 27-ին ականապատ ավտոմեքենա է պայթեցվել: Ըստ razm.info– ի, պայթյունի հետևանքով զոհվել են Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) 3 զինծառայող: Ինչպես հաղորդում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարությունը, պայթյունի պատճառով եղել են նաև վիրավորներ, նախնական տվյալներով նրանց թիվը 6 է, բոլորն էլ խաղաղ բնակիչներ են: ՆԱՏՕ-ից չեն հաղորդում, թե որ երկրի զինծառայողներն են զոհվել:

Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացվեց

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յոււրիկ Բաղդասարյանը բավարարեց  ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը ; Այն ներկայացրել էր ոստիկանության Երեւան քաղաքի քննչական ՃՏՀ քննությունների բաժնի ավագ քննիչ , քննչական խմբի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանը: Դատարանը անթույլատրելի է համարել նաեւ կալանքը գրավով փոխելու միջնորդությունը, որը ներկայացրել է պաշտպանական կողմը:    

«Մերձավոր Արևելքը վերածվել է լրագրողների մահվան դաշտի». CPJ

«Ամերիկայի Ձայն». «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի համաձայն, 2013 թվականին զոհվել է 70 լրագրող՝ իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ: Առնվազն 70 լրագրող է զոհվել աշխարհում 2013 թվականին՝ իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ, որոնցից 29-ը զոհվել էր Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը լուսաբանելու ժամանակ, իսկ 10-ը՝ Իրաքում: Այս մասին ասված է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում, որի

Ֆաբիո Կապելլոն եւ Անտոնիո Կոնտեն կողմ են թայմ-աուտներին

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն եւ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նույնպես կողմ են աշխարհի առաջնության ժամանակ թայմ-աուտներ մտցնելուն եւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ավելի վաղ ֆուտբոլիստների միջազգային արհմիությունը՝ FIFPro-ն եւ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին, հաշվի առնելով Բրազիլիայում Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության փորձը, ՖԻՖԱ-ին կոչ էին արել 2014 թվականի աշխարհի

Պայթյուն Ագարակ գյուղի գազալցակայանում

Դեկտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, ինչից գազալցակայանի աշխատակից Ս. Հ.-ը (ծնվ.1962թ.) ձեռքի վնասվածքով հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բարձր

Հենրիխ Մխիթարյանի թիմը վախենում է մնալ առանց ՉԼ-ի

Դորտմունդի «Բորուսիայի» խաղամակարդակի անկումը, ինչը թիմին ետ է մղել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական, մենեջմենթի համար մտահոգվելու առիթ է դարձել: Թիմը, այդպես շարունակվելու դեպքում, կարող է հաջորդ մրցաշրջանում չորակավորվել Չեմպիոնների լիգա: «Առայժմ մենք չենք արդարացնում այն սպասելիքները, որ ունենք Գերմանիայի առաջնության հետ կապված: Բունդեսլիգայի առաջնության երկրորդ շրջանում մենք պարտավոր ենք շատ ուժեղ ֆուտբոլ ցուցադրել», – մտահոգված

Հայրապետական օրհնության գիր սիրիահայությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է ուղղել Սիրիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին, աշխարհիկ ու հոգևոր սպասավորներին, համայնքային պաշտոնեությանը, ազգային վարժարանների տեսչական ու ուսուցչական կազմերին, սաներին և համայն սիրիահայությանը: «Այս օրերին, երբ քրիստոնյա աշխարհի հետ միասին համայն հայությունը պատրաստվում

Հրդեհ մթերային խանութում

Դեկտեմբերի 30-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մուսայելյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող մթերային խանութում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: ԱԻՆ  

Սարերում անօթևան ընտանիքը ապրում է առանց լույսի և ջերմության (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոնը» օրերս ահազանգ ստացավ, որ Շիրակի մարզում, Մարալիկ քաղաքից 2-3 կմ հեռավորությամբ, թիթեղյա մի կառույցում, միայնակ մայրը իր երկու անչափահաս երեխաների հետ, առանց լույսի և ջեռուցման , սոցիալական ծանր պայմաններում է բնակվում: Մենք, ահազանգի հաջորդ իսկ օրը վառելափայտով, սնունդով և հագուստով բարձաց մեքենաներով, մեկնեցինք նրանց տեսության: Առավել մանրամասը ներակայացվող տեսանյութում` առանց մեկնաբանության:

Գազի արտահոսքի հետևանքով առաջացած բռնկումից ավտոմեքենան այրվել է

Դեկտեմբերի 29-ին, ժամը16.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր կյանք գյուղում ավտոմեքենա է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16.30-ի սահմաններում, նշված գյուղի տներից մեկին կից ավտոտնակում, «Մերսեդես Ե 124» մակնիշի ավտոմեքենան վերանորոգելիս, բեռնախցիկում տեղադրված գազաբալոնից գազի արտահոսքի հետևանքով առաջացած բռնկումից այրվել է ավտոմեքենան, իսկ վարորդը ստացած այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Բարսելոնը» պատրաստ է Լիոնել Մեսսիին տարեկան 25 միլիոն եվրո վճարել

Վերջին չորս տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստին պահելու համար կատալոնյան ակումբը պատրաստ է ամեն ինչի: «Sport.es»-ի փոխանցմամբ, ակումբը նրան տարեկան 20-ից 25 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկում մինչեւ 2018 թվականը, ինչը Մեսսիին դարձնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Պայմանագիրը կարող է ստորագրվել Մեսսիի՝ Արգենտինայից վերադառնալուց հետո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ինչի՞ էր Իսրայելի դրոշը թաքցվել ՄԱԷ-ում

Իսրայելի շախմատի ֆեդերացիան մեկնաբանել է, թե ինչի՞ է Միացյալ Արաբական Էմիրություններում անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ մրցաշարի պաշտոնական կայքում Իսրայելի պետական դրոշը բացակայել, իսկ իսրայելցի հինգ պատանի շախմատիստների անունները նշվել ՖԻԴԵ-ի հավաքականում՝ Կոսովոյի, Մալդիվյան կղզիների եւ Նիգերիայի ներկայացուցիչների կողքին: Մեկնաբանության մեջ նշվում է, որ դրոշը «ծածկված» էր ոչ թե կազմակերպիչ երկրի, այլ իսրայելական ծառայությունների

Տիգրան Սարգսյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին. «Ցանկանում եմ մաղթել պարոն Քոչարյանին անսահման բարություն»

Համաձայն եմ պարոն Քոչարյանի այն դիտարկման հետ, որ հաստիքային և արտահաստիքային մոսկաները, (7or.am և zham.am), որոնց համար առանձնապես առիթ պետք չէ մեզ քննադատելու համար, այս օրերին կակտիվանան, քանի որ խոսքի ազատությունը մեր երկրում վերջին 5 տարիների ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է գրանցում:

Միխայել Շումախերը կրիտիկական վիճակում է

«Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, որը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկել եւ գլխի ծանր վնասվածք էր ստացել, ծայրահեղ ծանր վիճակում է: Գրենոբլի համալսարանի կենտրոնական հիվանդանոցը, ուր ուղղաթիռով տեղափոխել են գերմանացուն, հայտարարություն է տարածել, որում բժիշկներն ասում են, թե Շումին փոխադրվել է արհեստական կոմայի վիճակ: Նեյրովիրաբույժները նրան վիրահատել են ներգանգային ճնշումը նվազեցնելու նպատակով: Շումախերի

Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ամանորյա գիշերային Գյումրին (ֆոտոշարք)

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Գյումրու կենտրոնական փողոցները Ամանորի կապակցությամբ լուսավորվել են` քաղաքին որոշակիորեն տոնական տեսք հաղորդելով: Իհարկե, խոսքը միայն Գյումրու կենտրոնական հատվածին է վերաբերում, երկրորդական փողոցներում  նույն մութ ու խուլ վիճակն է: Այս ամենը  քաղաքապետարանի վրա նստել է 16 միլիոն դրամ: Գյումրեցիներից ոմանք պնդում են, որ այդ գումարով կարելի էր  մի քանի անօթևան

Tert.am. Վիտալի Բալասանյանի մեքենայում պայթուցիկ է հայտնաբերվել

Tert.am Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի մեքենայում պայթուցիկ է հայտնաբերվել: Այս մասին Tert.am-ի տեղեկությունները հաստատեց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: «Ո՛չ իրեն, ո՛չ մեքենային բան չի եղել, պայթուցիկը չի աշխատել»,-ասաց նա: Հայկ Խանումյանը հավելեց, որ քիչ առաջ Վիտալի Բալասանյանի հետ թեյ են խմել և վերջինս գնացել է: Այս կապակցությամբ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին` ժամը 17:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց  տեղումների եղանակ  է: Սելիմի լեռնանցքում  տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն

Վարդան Պետրոսյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչին չթողեցին մասնակցել նիստին

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ուր քննության է առնվել Վարդան Պետրոսյանի  կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Ժամը 12-ից նշանակված նիստը հետաձգվեց նախ կես ժամով, մինչ դատարան կբերվեր Վարդան Պետրոսյանը: Պաշտպանական կողմը հանդես էր եկել դատավոր Յուրիկ Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Ժ.17.29-ին ինքնաբացարկը մերժվեց: Առավոտվանից դատարանը չէր քննել տուժողի`«Նիվայի»

Այրվում էր անասնակեր

meteo.am Դեկտեմբերի 30-ին, ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.39-ին, մարվել՝ 16.24-ին: Լ. Վ.-ին պատկանող տան տանիքում այրվել է 200 հակ անասնակեր:

Մահվան ելքով պատահար Երևան-Իջևան ճանապարհին

Police.am. Դեկտեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1990 թ. ծնված Նորայր Դ.-ի վարած «Մերսեդես Բենս E-500» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1959 թ. ծնված Ժաննա Մովսեսյանին, որը տեղում մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Սևանի քննչական բաժանմունքում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ԱԻՆ-ը վտանգում է քաղաքացիների կյանքն ու առողջությունը. «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնություն

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն ամիսներ շարունակ փորձում է Ծածկած շուկա հուշարձանի ճակատագրի լուծումը գտնել օրինականության դաշտում: Մասնավորապես` շուկայի վերակառուցման օրինականությունը պարզելու նպատակով նախաձեռնությունը դեռևս 2013 սեպտեմբեր ամսին նամակով դիմել էր քաղաքապետարանին, դատախազությանը, ոստիկանությանը, կադաստրի պետական կոմիտեին և մշակույթի նախարարությանը: Այդ մարմինները կամ չեն արձագանքել, կամ փորձել են արդարացնել կառուցապատողի հանցավոր գործողությունները: Օրինակ` առ այսօր որևէ

Վարդան Պետրոսյանի գործով` ինքնաբացարկ դատավորին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Բաղդասարյանին ինքնաբացարկ է հայտնել  ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ այդ կապակցությամբ: Այսօր Վարդան Պետրոսյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ դատարան է  ներկայացել  ոստիկանության Երեւան քաղաքի քննչական ՃՏՀ քննությունների բաժնի ավագ քննիչ , քննչական խմբի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանը:

1 տոննա ուղեբեռը Մոսկվայից Գյումրի չի առաքվել` ելնելով ուղևորների անվտանգությունից. պարզաբանում են «Ուրալավիա»-ից

Ինչպես տեղեկացրել ենք,  երեկվանից լարված իրավիճակ է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում.  ուղևորները, Մոսկվայից ժամանելով Գյումրի, տեսել են, որ իրենց ուղեբեռը չկա: Վերջիններս սկսել են վիճաբանել պատասխանատուների հետ ու կոտրել օդանավակայանի ապակիները: Այս առիթով նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում: Ու քանի որ Գյումրի-Մոսկվա ու հակառակ ուղղությամբ չվերթը իրականացնում են ռուսական «Վիմավիա» ու «Ուրալավիա» ընկերությունները, տվյալ դեպքում իրականացրել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ամանորյա ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցներ. Ավարտվում է 2013 թվականը՝ իր հետ շրջելով նորանոր ձեռքբերումներով հագեցած տարվա ևս մեկ էջ: Այն շատ լավ առիթ է՝ ամփոփելու նախորդ տարվա իրականացրած ծրագրերը, ուրվագծելու և որոշելու գալիք տարվա անելիքները: Անցնող տարում տրանսպորտի և կապի նախարարությունը կարողացել է ապահովել իր գերակա խնդիրների կատարումը: Արդյունավետ աշխատանքի շնորհիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի հայրենակիցներ, մոտենում է ավարտին 2013 թվականը և մենք ձեզ հետ պատրաստվում ենք դիմավորել 2014 թվականը: Այսօր կառավարության անդամները գտնվում են զորամասերում, որպեսզի շնորհավորեն մեր զինվորների Նոր տարին և Սուրբ Ծնունդը: 2013 թվականին Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ մենք ջանք չենք խնայել ամրապնդելու մեր բանակի մարտունակությունը և բարձրացնելու մեր զինվորների պրոֆեսիոնալ պատրաստվածության աստիճանը: Չկա որևէ խնդիր,

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք ամենաանկեղծ ցավակցությունը՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Հրեշավոր դաժանության և ցինիկ բնույթի այդ բռնության  գործողությունները, որոնք կատարվել են Ամանորյա տոների նախօրեին,

Նոր մանրամասներ` Շիրակ օդանավակայանում ստեղծված քաոսային իրավիճակից

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ քաոսային իրավիճակ էր ստեղծվել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Պատճառն այն էր, որ ուղևորները, Մոսկվայից Գյումրի ժամանելով, չէին կարողացել  ստանալ իրենց ուղեբեռը. նրանց պարզաբանել էին, որ անհայտ պատճառներով  1 տոննա ուղեբեռ տեղ չի հասել Գյումրի, 1,5 տոննա էլ Գյումրիից չեն կարողացել ուղարկել Մոսկվա: Ուղևորները սկսել էին հաշիվ պահանջել օդանավակայանի անձնակազմից ու պատասխանատուներից, նրանցից մեկը 

Թոխմախի այգում ծառահատման եզրակացություն քաղաքապետարանը չի տվել

Aravot.am-ն դեկտեմբերի 18-ին անդրադարձել էր Թոխմախի, ներկայումս` Լիոնի այգուն,  եւ ներկայացրել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների այն մտահոգությանը, ըստ որի այգում նախատեսվում է բնակելի շենք կառուցել` կանաչ ծառերի հաշվին: Բնակիչները նկատել են, որ դեռ գարնանից այս այգու մի հատվածում ծառեր են հատվել եւ ըստ շրջանառվող լուրերի, ինչպես բնակիչներն են վստահեցնում, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը բնակելի շենք

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930