Օրվա լրահոսը

Ժամացույցի գործարանի բաժնետերերին տնօրինությունը ոչ մի լումա բաժին չի հանում

Գործարանի տնօրեն Հրայր Մելքոնյանը պնդում է, որ գործարանը ոչ մի օգուտ չի ստանում «17 տարի օգուտ են ստանում ու մեզ ոչ մի կոպեկ չեն տալիս: Կոլեկտիվի անդամներն այնքան են հիասթափված, որ այս տարվա հաշվետու ժողովին մի տասը մարդ էր մասնակցում: Ամեն ամիս կյանքս վտանգի տակ դնելով՝ աշխատել եմ. օր է եղել՝ մի քանի անգամ ինքնաթիռով

Շենոն Բրիգսը որոշել է խափանել Վլադիմիր Կլիչկոյի հարսանիքը

Աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Շենոն Բրիգսը պատրաստվում է խափանել գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի եւ ամերիկացի հայտնի դերասան Հայդեն Պանետյերիի հարսանիքը: «Կարեւոր չէ, թե այն որտեղ կկայանա: Ես լինելու եմ այնտեղ, որպեսզի Վլադիմիրը չկարողանա փախչել ինձնից կամ թաքնվել իր հաստավիզ թիկնապահների ետեւում», – հայտարարել է Բրիգսը: Կլիչկոն եւ Պանետյերին երեխա են սպասում

Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջին այցը Ադրբեջան կկատարի. АПА

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես Թուրքիայի նախագահ, իր առաջին այցը կկատարի Ադրբեջան, այդ մասին նորընտիր նախագահը հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ստեղծման միջոցառման ժամանակ: «ԱՊԱ»-ի փոխանցմամբ, Էրդողանը նշել է, որ նախագահի պաշտոնում իր առաջին այցը նա պատրաստվում է կատարել Ադրբեջան և «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էրդողանի՝ նախագահ ընտրվելու շնորհավորական ուղերձում նրան

Ագրարային համալսարանի պրոռեկտոր. «ՕԵԿ-ի պատգամավորները չեն հասկանում, որ դա կրթական օջախ է» (տեսանյութ)

«Եթե իրենք շինարարությունը չշարունակեին, երկու օր առաջվա միջադեպը չէր լինի»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Ագրարային համալսարանի պրոռեկտոր Դանիել Պետրոսյանն`անդրադառնալով Ագրարային համալսարանի բակում երկու օր առաջ տեղի ունեցած ՕԵԿ-ականների եւ համալսարանի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընդհարմանը: «Նրանք ձգտում ունեն այդ տարածքը գրավել»,- ասաց պրոռեկտորը`նշելով, որ հայհոյանքները տվել է Բիշարյանի տղան. «Տիկին Բիշարյանն էլ երկու ամիս տեսնեիք

Հայ շախմատիստուհիները բարելավեցին Ստամբուլում ցույց տված արդյունքը

Եվ այսպես, Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտվեց շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան: Տղամարդկանց մրցաշարին մասնակցեց 177, կանանց պայքարին՝ 136 հավաքական: Երկու մրցաշարերում թիմերը շվեյցարական մրցակարգով անցկացրին 11-ական տուր: Երեկ կայացած եզրափակիչ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Չեխիայի Հանրապետության ընտրանուն: Հաղթանակ տարան Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղացին: Տասնմեկ

«Դեպորտ» արված հայերին Ռուսաստանից հանում են՝ Բելառուսով են մտնում Ռուսաստան

Հայ իրավախախտ միգրանտների առջեւ ոչ մի դուռ փակել հնարավոր չէ. եթե նրանց, այսպես ասած՝ «դռնից դուրս են անում», նրանք «պատուհանից են ներս մտնում»: Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը խստացնելուց հետո, երբ մի քանի տասնյակ հազար իրավախախտ հայերի մուտքը ՌԴ տարածք 3-5 տարով արգելվեց, ու բազմաթիվ իրավախախտ հայերի «դեպորտ» արեցին Հայաստան, միեւնույն է՝ մերոնք չհանձնվեցին: ՌԴ-ից «դեպորտի» ենթարկված

Հայազգի արվեստագետը 365 օր տարբեր մարդկանց հետ սեքս անելով՝ կփարատի միայնությունը. Vocativ

Գերմանաբնակ հայազգի արվեստագետ Միշա Բադասյանն իր նոր նախագծի շրջանակներում մեկ տարվա ընթացքում ամեն օր տարբեր մարդկանց հետ սեռական հարաբերություններով կզբաղվի՝ ուշադրություն հրավիրելով միայնության և սեքսի միջև կապին, գրում է «Վոքաթիվ» լրատվականը: «Փրկիր օրդ» կոչվող նախագծի շրջանակներում Բադասյանն իր փորձառության մասին ինստալացիա կանի՝ լուսանկարների և տեսանյութերի հիման վրա, ինչպես նաև վավերագրական ֆիլմ կնկարի, իսկ սպիտակեղեններով, որոնց

Ինչո՞ւ է Պետդեպին խանգարում, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը Հայ եկեղեցու հետեւորդ է

Հուլիսի 28-ին ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակվեց 2013 թվականի ընթացքում հավատքի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում անդրադարձ կար նաև Հայաստանում տիրող իրավիճակին: Ստորև ցանկանում ենք անդրադառնալ որոշ չակերտավոր խոչընդոտների, որոնց` ըստ Պետդեպի, բախվում են կրոնական կազմակերպությունները Հայաստանում: Պաշտամունքային վայրերի կառուցման մասին: Զեկույցում նշվում է, որ 2013 թվականի ընթացքում կրոնական կազմակերպությունների կողմից եղել են հաղորդումներ այն մասին,

Ցուցարարներին հորդորել են սատկացնել ոստիկաններին

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին այսօր շարունակվում է ամբաստանյալների հարցաքննությունը: Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը ասաց, որ ինքը քաղբանտարկյալ է ու նոյեմբերի 5-ի դեպքով իրեն մեղավոր չի ճանաչում: Հետո թվարկեց ընկերների անունները եւ պատմեց՝ ում հետ որտեղ ու երբ է ծանոթացել: Ասաց շատ ուրախ է, որ ընկերացել է նրանց հետ, որովհետեւ նրանք

Ագրարայինի պրոռեկտորները`ՕԵԿ-ի հետ վեճի մասին (տեսանյութ)

ՕԵԿ-ն ագրարային համալսարանից մոտ 200 մետր քառակուսի տարածք է յուրացնում

Տարածքային վեճը բուհի եւ կուսակցության միջեւ շարունակվում է

Տարիների պատմություն ունեցող տարածքային վիճաբանությունը ՕԵԿ-ի եւ Ագրարային համալսարանի միջեւ, երեկ դրսեւորվեց նոր ձեւով՝ բուհի աշխատակիցներն ու ուսանողները բողոքի ցույց էին նախաձեռնել ՕԵԿ-ի դեմ: Բանն այն է, որ ՕԵԿ-ը իր գրասենյակային շենքին կից կցակառույց է կառուցում: Ըստ Ագրարային համալսարանի՝ տարածքը, որում ընթանում է կցակառույցի շինարարությունը, պատկանում է համալսարանին, եւ շինարարությունն անօրինական է: Այս հարցով ներկայումս

Ի՞նչ են «խոսում» մշակութային օջախների կայքերը

Անհայտ Խաչատրյանից մինչեւ կայքում դեռեւս «պաշտոնավարող» թատրոնի նախկին տնօրեն Ազգային օպերային թատրոնի www.opera.am կայքն այս պահին վերակազմակերպման փուլում է, սակայն դա չի խանգարում, որ օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի դիրիժորական վարպետության դասերի եւ տերտերյանական «Կրակե օղակ» օպերայի մասին տեղեկատվությունը հասու լինի այցելուներին: Իմիջիայլոց, դեռեւս հին տեղեկություններ են «Ադմինիստրացիա» վերնագրի ներքո. ՀՀ

«Արի տուն» ծրագրի ընթացքում երևանաբնակ 102 ընտանիքում հյուրընկալվել է 133 երեխա

Երևանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով մայրաքաղաք այցելած երեխաներին հյուրընկալում է երևանաբնակ ընտանիքներում: Ծրագրի առաջին 7 փուլի ընթացքում երևանաբնակ 102 ընտանիքում հյուրընկալվել է 133 երեխա: Մինչ ծրագրի 8-րդ փուլի ավարտը`օգոստոսի 31-ը, ընտրված մյուս ընտանիքները ևս կհյուրընկալեն սփյուռքահայ երեխաներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ ծրագրի ամբողջ ընթացքում պատասխանատուները պարբերաբար այցելում են ընտանիքներ, ծանոթանում երեխաների

Նախախորհրդարանի հայտարարությունը եզդիների և քրիստոնյաների մերօրյա ցեղասպանությունը կանխելու հարցի վերաբերյալ

Նախախորհրդարանը խորը ցավով ու վրդովմունքով արձանագրում է, որ ինչպես 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի և նրա բախտակից այլ ժողովուրդների ցեղասպանությունը, այնպես էլ այսօր տեղի ունեցող եզդիների ու քրիստոնյաների (ասորիների, արամեացիների և մյուսների) ցեղասպանությունը չի կանխվում, իսկ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում: Սակայն եթե 100 տարի առաջ այս ժողովուրդները պետություն չեն ունեցել, ապա այսօր նրանցից մեկը՝

Սպանություն Աբովյան քաղաքում

ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ օգոստոսի 13-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի հետնամասում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը դպրոցի խաղահրապարակում հայտնաբերել է մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը 1947 թ. ծնված Գագիկ Սարգսյանն է: Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահը

«Ուր նստում ես՝ դիմացդ քար ես տեսնում»

Երիտասարդ գրողը՝ «դրսի» ստեղծագործական անկաշկանդության ու հայաստանյան հեղձուկի մասին

Հայերեն թարգմանված «Սթիվ Ջոբս» գիրքը վերահրատարակվել ու վաճառքի է հանվել

Դեռ այս տարվա մայիս ամսին հայ ընթերցասերներին ներկայացված ամերիկացի լրագրող, կենսագիր Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գրքի հայերեն թարգմանված տարբերակն ի սկզբանե գրախանութներում չհայտնվեց, անվճար բաժանվեց հանրապետական դպրոցներին: Հիշեցնենք, որ գիրքը թարգմանվել էր Հայաստանում Ամերիկայի դեսպանատան պատվերով, հրատարակվել էր «Անտարես» հրատարակչությունում: Չնայած շնորհանդեսի ժամանակ նշվել էր, որ գիրքը չի վաճառվելու, վերջերս այն տեսա գրախանութներում: «Անտարես» մեդիա

Ռոնալդուն Եվրոպայում լավագույնի տիտղոսի համար մրցակցում է «Բավարիայի» ֆուտբոլիստների հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենն ու Մանուել Նոյերը դարձել են անցած մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուներ: Լրագրողների եզրափակիչ քվեարկությունը կորոշի հաղթողին, որի անունը կհրապարակվի օգոստոսի 28-ին Մոնակոյում կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության ժամանակ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` abc.es-ի

Սեյրան Օհանյան. Սահմանին կրակոցներն աննախադեպ քչացել են. News.am

Մեր կատարած զսպման միջոցառումների եւ լարվածության իջեցման ուղղությամբ կատարված միջոցառումների արդյունքում հիմա հարաբերական հանգիստ է սահմանին։ Այսօր հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր նույնպես չկան, մենք էլ մեր հերթին ամեն ինչ անում ենք, որ կրակոցներ չլինեն հատկապես Հայաստանի սահմանամերձ գյուղերի վրա, կրակոցները նվազեցրել ենք մինչեւ զրոյի։ Շարունակելու ենք ամեն ինչ անել, որ մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց խաղաղ

Հայաստանի պատանի օլիմպիականները խթանիչների հետ կապված խնդիրներ չունեն

Համաշխարհային հակադոպինգային ծառայությունը, ինչպես բոլոր մրցաշարերում, Պատանեկան օլիմպիական խաղերում նույնպես խիստ պայքար է մղելու դոպինգի եւ արգելված այլ խթանիչների դեմ: «Զվարթնոց» օդանավակայանում «Առավոտն» այս հարցի շուրջ զրուցեց Նանջինգ մեկնող Հայաստանի օլիմպիական թիմերի բժիշկ Դավիթ Մոսինյանի հետ: «Բոլոր մարզիկների վիճակը, հատկապես առողջական, լավ է: Գանգատ ունեցողներ չկան: Եթե Նանջինգում էլ այսպես լինի, կարծում եմ, նրանք լավ

Սննդամթերքի անվտանգության ծառայությունը՝ կասկածելի հավերի վերաբերյալ

«Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով արտադրված կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակների փաստի քրեական գործի նյութի նախապատրաստման շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունեցել է մասնագիտական մասնակցություն՝ արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի և պահման պայմանների վերաբերյալ: ՍԱՊԾ պետի հրամանով «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ-ում իրականացվում է ստուգում: Ստուգման ընթացքում իրականացվել է նմուշառում, և նմուշը տրվել է փորձաքննության: Ստուգման ավարտից հետո ՍԱՊԾ-ն

«Կրպակ» սուպերմարկետը ստվերում է գործել

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցողների նկատմամբ: Այդ միջոցառումների շրջանակում վարչության 8-րդ բաժնի աշխատակիցների կողմից օրերս ուշագրավ դեպք է բացահայտվել. բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Կրպակ» ՍՊԸ-ն թեպետ հիմնականում խանութների ցանցի միջոցով իրականացնում է սննդամթերքի և այլ ապրանքների մանրամեծածախ առևտուր, նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում. Երևանի

Պելեն գտել է «իր վերջին կիրքը», որը երրորդն է նրա կյանքում

Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն ամուսնանում է երրորդ անգամ: 73-ամյա «Ֆուտբոլի արքայի» նոր ընտրյալը ծագումով ճապոնացի բիզնեսվումեն Մարսիա Սիբելե Աոկին է, որը նրանից փոքր է 25 տարով: Ամուսնության արարողության ստույգ ժամկետը հայտնի չէ, բայց ԶԼՄ-ները պարզել են, որ նոր ընտանիքը հաստատվելու է Սան-Պաուլոյում: Ինքը` Պելեն, չի ժխտում երրորդ անգամ ամուսնանալու իրողությունը`Մարսիային անվանելով «իր կյանքի վերջին կիրքը»: Աշոտ

Մենք միայնակ ենք այդ կռվում

Սոչիի եռակողմ հանդիպումը, ինչպես ասում են, ծառայեց իր նպատակին: Շփման գծում նախկին լարվածությունը թեեւ չկա, սակայն կրակոցները ոչ ինտենսիվ դեռ չեն դադարում, ինչը եւ կարելի էր ենթադրել: Անցած գիշերy հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ անցել է գրեթե առանց կրակոցների։ Հայկական դիրքերի ուղղությամբ հատուկենտ կրակոցներ են հնչել։ Համեմատաբար խաղաղ է եղել նաեւ ղարաբաղա-ադրբեջանական

«Հայաստանի դեպքում հաջողության բանալին ԵՄ-ի ձեռքում է». ամփոփվեց Թվինինգ ծրագիրը

«Թվինինգ ծրագիրը թույլ է տալիս օժանդակել ԵՄ անդամ պետություններին փորձի փոխանակման առումով: Ծրագրի նպատակն է դատական ոլորտի բարեփոխումները, մասնավորապես այն, ինչ կապված է արդարադատության ոլորտում եվրոպական միասնական դաշտի ներդրմանը»,-այսօր ԵՄ Թվինինգ ծրագրի փակման արարողությանը հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: Թվինինգը համագործակցության գործիք է, որը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ-պետության պետական հաստատության

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը եզդիների ցեղասպանության վերաբերյալ

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Հյուսիսային Իրաքում «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից եզդիների ցեղասպանության կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնում եզդի ժողովրդի ներկայացուցիչներին: Հայաստանում բնակվող եզդիները միշտ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել Հայաստանի ու հայության նկատմամբ՝ թե՛ 1918թ. թուրքական ներխուժման ժամանակ՝ փայլելով Սարդարապատի ճակատամարտում, թե՛ Արցախյան պատերազմի ժամանակ մեր օրերում: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը միաժամանակ

Ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սպա է վիրավորվել

Ադրբեջանական բանակի լեյտենանտ Ղուրբան Ալիևը հայկական զորքերի հետ շփման գծում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է որպես ծանր: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի APA լրատվական գործակալության այս տեղեկատվությունը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում: Հաղորդագրությունում նշված չէ, թե շփման գծի որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը:

Հովհաննես Մանուկյանը աշխատանքից չի՞ ազատել Հայկ Հարությունյանին և կատարել վարչապետի հանձնարությունը

«Եթե ծառայության ղեկավարը բացակայում է ժամանակավորապես, ապա պարտականություններն իրականացնում է համապատասխանաբար առաջին տեղակալը: Նա իրականում աշխատանքից ազատված չէ»,- այսօր «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթացը և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական (տերմինալոգիական) կարողությունների զարգացում» թեմայով միջոցառմանը լրագրողների՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերին վերաբերող հարցին

Ապօրինի պահել են ոստիկանության բաժնի վարչական շենքում

ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով տուժող Անանիա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներն իրեն ու իր կնոջը 2014թ.ապրիլի 17-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի պահել են բաժնի վարչական շենքում: Այդ ընթացքում ոստիկանները հորդորել են քրեական գործի շրջանակներում կատարվելիք անձի

Անհետացած 122 տոննա վառելիքի առեղծվածը. «Ժողովուրդ»

Արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Շիրակ» օդանավակայանի 122 տոննա վառելիքի անհետացման գործը կարճվել է։ Մինչդեռ «Շիրակ» օդանավակայանի ղեկավար Սեյրան Չուխաջյանը հայտարարում էր, որ կատարվածի մեջ մեղավոր է վառելիքաքսուքային բաժնի ծառայության վերահսկիչ Հարություն Հովհաննիսյանը։ 2013թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունը ստուգումներ էր իրականացրել օդանավակայանում, քանի որ ահազանգ էին ստացել, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031