Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կապանում թարմ կանաչին այսօր վաճառում էին 500-1000 դրամով

Դեկտեմբեր 30,2013 22:06
shuka

Նոր տարվա նախօրեին Կապանում տոնական սեղանի համար պահանջվող առաջին անհրաժեշտության ապրանքների գները միշտ բարձրանում են: Հիմնականում թանկ գներով են վաճառվում մրգերը: Սակայն ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարծես թե, մրգերի գներն էապես չեն փոխվել:

Միայն խնձորի գինն էապես փոխվել նախորդ տարվա համեմատ, բայց դրական առումով: Եթե նախորդ տարի Ամանորի շեմին խնձորը վաճառվում էր 600-900 դրամով, ապա այս տարի խնձոր կարելի է գնել 200-500 դրամով: Նարինջը, մանդարինը, կիվին եւ մյուս մրգերը գրեթե անփոփոխ գներով են վաճառվում. նարինջը՝ 800-900 դրամով, մանդարինը՝ 400 դրամով եւ ավելի, իսկ կիվին՝ 250 դրամով:

Ի տարբերություն մրգերի՝ այս տարի Կապանում թարմ կանաչին ռեկորդային գներով են վաճառում: Բանջարեղենների կրպակներում այսօր մեկ փունջ թարմ կանաչին վաճառում էին 500, 600, 700 դրամով, առեւտրականներից մեկն էլ նույնիսկ անկեղծացավ, որ ինքն այսօր թարմ կանաչին վաճառել է անգամ 1000 դրամով:

Վերջինս խորհրդի կարգով մեզ առաջարկեց կանաչին գնել հենց այսօր, քանի որ դեկտեմբերի 31-ին շատ հնարավոր է նույնիսկ 600 դրամով կանաչի գտնել չհաջողվի: Այս պատկերն էր Կապանի տարբեր թաղամասերի բանջարեղենների կրպակներում: «Առավոտից բերած կանաչին ես 600 դրամով եմ վաճառել, էս մի քանի կապն է մնացել, սա էլ հեսա կտանեն մինչեւ օրվա վերջ: Մարդիկ կան, որ գինը տեսնում են՝ չեն առնում, մյուսներն էլ ճարահատյալ առնում են: Մեզ էդ թանկ գներով են տալիս, իսկ մենք ե՛ւ Կապանի, ե՛ւ Երեւանից բերվեց կանաչին էդ թանկ գներով էլ վաճառում ենք: Անցած տարի ամենաթանկ կանաչին ինքս վաճառել եմ 400 դրամով: Վաղը կանաչի կարող ա դաժե չլինի, եղածներն էլ ավելի թանկ է վաճառվելու՝ քան էսօր», -ասաց տիկին Աիդան:

Մի շարք կրպակներում էլ կանաչի գտնել մեզ չհաջողվեց: «Ես կանաչի չեմ ծախում, կհմանչիմ էդ գնամ կնաչի ծախիմ: Համութնալա լավ պեն: Մարդկանց ձեռքեն փող չկա, իրանք հինչ գին ասիս տինում ըն: Մինակ միրգըմ ծախում, զգումըմ մարդիկ արխայինչըն կալիս առեւտուր անում, ամենքից 2 կամ 3 կգ հազիվըն երանում, էնքան որ փողը հերիք անի ձեռքների», – նշեց Շահումյան փողոցում միրգ վաճառող առեւտրականներից մեկը եւ հավելեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի մարդիկ ավելի քիչ են առեւտուր անում՝ հարմարեցնելով գրպանի պարունակությանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը`hetq.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031