Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 3 զինծառայող է զոհվել. razm.info

Դեկտեմբեր 30,2013 21:52

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դեկտեմբերի 27-ին ականապատ ավտոմեքենա է պայթեցվել: Ըստ razm.info– ի, պայթյունի հետևանքով զոհվել են Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) 3 զինծառայող:

Ինչպես հաղորդում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարությունը, պայթյունի պատճառով եղել են նաև վիրավորներ, նախնական տվյալներով նրանց թիվը 6 է, բոլորն էլ խաղաղ բնակիչներ են: ՆԱՏՕ-ից չեն հաղորդում, թե որ երկրի զինծառայողներն են զոհվել:

Նշենք, որ միջադեպը գրանցվել է ՆԱՏՕ-ի «Քեմթ Ֆենիքս» ռազմակայանից ոչ հեռու:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031