Օրվա լրահոսը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 21-ից 22-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության 13 դեպքից` 12-ը, յուրացման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, կողոպուտի և գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում

Առաքել Մովսիսյանը խանգարում էր Հեղինե Բիշարյանի ելույթին

Կառավարության ծրագրի վերաբերյալ ՕԵԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Այսօր էլ նրա քննադատությունների ժամանակ տեղից հարկ համարեց կրկին միջամտել ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը հիշեցնում էր ՕԵԿ-ական պատգամավորին, որ իրենց հետ են եղել, իշխանության։ Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը երեկ էլ տեղից արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, ում ի պատասխան՝

Նաիրա Զոհրաբյան. «Պարոն վարչապետ, ինչքան քիչ ականջալուր լինեք քծնանքին եւ դատարկ գովաբանությանը, այնքան իրատեսական քայլերի շանս կունենանք»

Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ Հարգելի գործընկերներ, Ի սկզբանե նշեմ, որ Բարգավաճ Հայաստանը երբեւէ չի առաջնորդվել եւ չի առաջնորդվելու ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով։ Եվ չգիտեմ էլ դահլիճում նման քաղաքական ուժ կամ ուժեր կան՞, թե՝ ոչ։ Կապրենք՝ կտեսնենք։ Մեզ համար կա մեկ հստակ կոդ՝ տնտեսությունը չի լինում իշխանամետ, կամ ընդդիմադիր։ Սա է մեր

Խոդորկովսկի. Պատժամիջոցները ձեռնտու կլինեն ռուսաստանցի ազգայնականներին. «Ազատություն» ռադիոկայան

Ռուսաստանցի նախկին մեծահարուստ և քաղբանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկին ասել է, թե Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումն էլ ավելի կմեկուսացնի այդ երկիրն, ինչը ձեռնտու կլինի ռուսաստանցի ազգայնականներին։ Խոդորկովսկին Եվրամիությանը հորդորել է նպաստել Ուկրաինայում կայունության հաստատմանը, նշելով, որ դա, իր հերթին, կարող է դրական դեր կատարել Ռուսաստանում բարեփոխումների համար։ BBC-ին տված հարցազրույցում նա ասել է նաև, թե, իր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է ու հաստատված բարեկամական ջերմ հարաբերություններն էլ լավ հիմք են նախանշված բոլոր

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում խաղարկվեց շախմատի գծով՝ Տիգրան Պետրոսյանի անվան «Հայարտան» գավաթը

  Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունն էր կրում Վիրահայոց թեմի երիտասարդության և սպորտի հարցերի բաժնի նախաձեռնությամբ , «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վրաստանի շախմատի դաշնության գործընկերությամբ կազմակերպված շախմատի գծով գավաթի մրցաշարը: Երիտասարդական բաժնի ղեկավար Վալերի Բադալյանի, կենտրոնի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի խմբակի ուսուցիչ Գիորգի Բաղաթուրովի և բաժնի մյուս աշխատակիցների նախապատրաստական հստակ աշխատանքից հետո, մայիսի 20-21-ին Գալուստ

«Քանդակը նախ պետք է տեսնեն, որ հետո տեղադրեն». Արամ Իսաբեկյան

ՀՀ նկարիչների միությունում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) 2014 թվականի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը: «Առաջին անգամը չէ, որ ներկա եմ լինում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ավարտական քննություններին,- լրագրողների հետ զրույցում նշեց Ա. Աշոտյանը:- Ակադեմիայի ռեկտորը գեղեցիկ ավանդույթ է դարձրել այս հրավերը, և, անկեղծ ասած, մեծ հաճույքով

Դավիթ Հարությունյանը մեկնաբանում է Հովիկ Աբրահամյանին

Այսօր խորհրդարանում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում փորձեց պարզաբանել, թե ի՞նչ է նշանակում վարչապետի արած հայտարարությունը`պարտադիր կուտակայինի մասով`«պարտադիր, բայց ոչ պարտադրված»: «Պարտադիր» նշանակում է, որ պարտադիր լուծումներ պետք է գտնվեն, իսկ «չպարտադրված» նշանակում է, որ պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք յուրաքանչյուրին՝ անգամ երիտասարդին ցույց տան, որ իր համար դա ճանապարհ

Ջրամատակարարման դադար Սիլիկյան եւ Հաղթանակ թաղամասերում ու Մերձավան գյուղում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի` • Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի և Սպանդարյան կայարանի • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասը մասնակի • Արմավիրի մարզի Մերձավան գյուղն ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և

Հովիկ Աբրահամյան. «Դուք մեր երկրի հպարտությունն եք»

Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր դպրոցականներին ՀՀ կառավարություն՝ 2013-2014 թթ. ուստարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից ցուցաբերած խորը գիտելիքների համար նրանց շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Երկրի վարչապետը, ողջունելով երեխաներին ՀՀ կառավարությունում,

Մայր թատրոնից Վահե Շահվերդյանը ներկայացում բեմադրելու առաջարկներ չունի

Ճանաչված բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի առաջարկով բեմադրել է սերբ դրամատուրգ Բրոնիսլավ Նուշիչի հանրահայտ «Տիկին մինիստրուհին» պիեսը, որտեղ արծարծված հարցերն այսօր էլ արդիական է համարում: Հերոսը հանուն փառքի ու հարստության կորցնում է իր դեմքը, ուրանում մտերիմներին: Ներկայացման պրեմիերան կկայանա մայիսի 29-ին: Երբ Aravot.am-ի հետ զրույցում Վահե Շահվերդյանը շնորհակալություն

Դավիթ Հարությունյանն իր ունեցվածքը նվեր է ստացել ազգականներից

«Ես չեմ ներկայացնի ձեզ Մոսկվայի կոմունալ բնակարանում իմ սենյակը, որն ինձ բաժին է հասել հորեղբորիցս: Նա կտակել է, և այնտեղ մինչև հիմա ապրում է հորեղբորս կինը: Դա հին պատմություն է: Ես կարծում եմ, որ ձեզ նաև չի հետաքրքրի իմ տատիկիս կիսավարտ տունը, որը տատիկս ձեռք է բերել 70-ական թվականներին, իսկ ինձ որպես կտակ հասել է

Հարություն Մեսրոբյանը՝ օլիգարխիկ կառավարման համակարգի մասին. «23 տարի քարշ են տալիս, ոչինչ չի փոխվել»

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում երեկ տեղի ունեցած իրարանցմանը՝ նշեց. «Չեմ կարծում, որ խորհրդարանում որակապես նոր բան է կատարվում: Նման վիճակը մի քիչ այլ ձեւով, մի քիչ այլ խոսքերով, այլ թեմաների շուրջ պարբերաբար լինում է արդեն մի քանի տարի, ու չեմ կարծում, թե երբեւէ որեւէ դրական շարունակություն կլինի: Մարդկանց աշխատելու ոճը՝

«Ֆուտբոլվել» հնարովի ստորոգյալով աղավաղել են հայոց լեզուն

Լուսանկարները՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ

Հայաստանում ԵՄ պատվիրակության առաջնային նպատակն է, որ մինչև 2015թ. սովից տառապող մարդկանց թիվը կրկնակի կրճատվի

Կլոր սեղան-քննարկում. «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» Մայիսի 22-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական շաբաթի շրջանակներում կազմակերպեց «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների ու մանր ֆերմերական արտադրության միջոցով» թեմայով կլոր սեղան-քննարկում: Քննարկումը բացեց Օքսֆամ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտ Հակոբյանը: Նա, ընդհանուր առմամբ, ներկայացրեց կազմակերպությունը,

«Ժողովրդավարական Հայրենիք». սահմանադրական «բարեփոխում» ասածի նպատակը մեկն է՝ վերարտադրել իշխող կլանը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Հայաստանի երրորդ Հանրապետության ծնունդը հետևանք էր Խորհրդային կայսրության փլուզման, բայց այն չէր կարող կայանալ այսօրվա սահմաններով` ներառյալ Արցախի, եթե չլիներ հզոր համաժողովրդական շարժումը` Ղարաբաղ կոմիտեի ղեկավարությամբ: 1998թ.-ին վարչապետի և ուժային կառույցների մասնակցությամբ իրականացվեց պետական հեղաշրջում. արդյունքում, շրջանցելով սահմանադրությունը, ընտրությունները կեղծելով` Քոչարյանին հռչակեցին Հանրապետության նախագահ: Քոչարյանը դարձավ քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորման

Պետությունը պարտավոր է պայմաններ դնել, բայց նաեւ՝ արտոնություններ տալ

Հարցազրույց ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի հետ – Երեկ հայ հասարակության համար հերթական «բոթն» էր՝ բոլորը հանկարծ պարզեցին, որ աճուրդի է հանվել Մարզահամերգային համալիրը (ՄՀՀ), որն իրականում վաղուց ԲԱՄՕ ընկերության սեփականությունն էր: Այժմ պարտքերի պատճառով ՄՀՀ-ն, որը գրավադրված էր, աճուրդի է հանվել: Ակնհայտ է, որ նման հսկա շինությունը, որը կառուցվել է սովետական «գիգանտոմանիայի» ոճով, եւ որը

Տարեկան 10-13 տոկոս տնտեսական աճ ապահովելու իրատեսական սցենար

Որ եւ ժողովուրդը չունեզրկվի, եւ հարուստներն էլ ավելի չհարստանան Խորհրդարանում ԿԲ-ի հաշվետվությունը լսելիս, այնուհետ ԿԲ նախագահի թեկնածուի հարցը քննարկելիս ԿԲ գործող, արդեն նաեւ վերընտրված նախագահ Արթուր Ջավադյանն ընդդիմադիրների սուր քննադատություններին արժանացավ, մասնավորաբար, դրամի լողացող կուրսի քաղաքականության պահպանման եւ տնտեսական աճի վրա ազդեցություն չունենալու պատճառով: Այդ եւ մի շարք այլ պատճառներով ԿԲ նախագահի ընտրություններին չմասնակցեցին ԲՀԿ-ն,

Բաց նամակ. դեռ ուշ չէ համազգային ուժերով հավերժացնելու մեր անշիրիմ գրողների հիշատակը

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ պարոն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծարգո Սերժ Ազատի, 1915 թվականի Հայոց ցեղասպանության առաջին զոհերը հայ գրականության ներկայացուցիչները եղան. Դանիել Վարուժանը Սիամանթոն Ռուբեն Սևակը Գրիգոր Զոհրապը Տիգրան Չեոկյուրյանը Թլկատինցին Ռուբեն Զարդարյանը Արտաշես Հարությունյանը Գեղամ Տեր-Կարապետյանը (Մշո Գեղամ) Մելքոն Կյուրճյանը (Հրանտ) Երուխանը Գեղամ Բաղդասարյանը: Արհավիրքից պատահականությամբ

Ամերիկացիների «անհավանական արկածները» Ղարաբաղում

Կամ` ապագա բանակցությունները Ուորլիքի ելույթի եւ դրան հետեւած իրադարձությունների ծիրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամփոփեցին տարածաշրջանային այցը: Նրանք հույս են հայտնել, թե կողմերը համաձայնության կհասնեն Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման հարցում: Այս անգամ համանախագահների այցն առհասարակ նշանավորվեց ուշագրավ իրադարձություններով. ԼՂ-ում համանախագահներին դիմավորեցին բողոքի ակցիայով: Սա հետաքրքրական է, որովհետեւ սովորաբար երբ համանախագահները այցելում են տարածաշրջան ու սահմանափակվում

Ի՞նչ ունի Արծվիկ Մինասյանն Արթուր Ջավադյանի դեմ

«Ես իմ խոսքում որեւէ կերպ չեմ արժեզրկել թե Արթուր Ջավադյանին, թե ԿԲ այլ պրոֆեսիոնալների մասնագիտական փորձն ու ունակությունը: Ավելին՝ նույն Արթուր Ջավադյանը ոչ միայն հրաշալի մարդ է, այլեւ տարիների ընթացքում իր ձեռք բերած փորձն ու գիտելիքները կարող է հրաշալի օգտագործել: Առաջիկայում դեռ առիթ կլինի, ու կարծում եմ՝ երկխոսության մեջ կհասնենք ճշմարտության բացահայտմանը: Նաեւ` շնորհավորում եմ

ԱՄՆ-ը Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքի տեղաշարժ է նկատել. BBC

ԱՄՆ-ը ընդունել է, որ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռուսական զորքը սկսել է տեղաշարժվել, հայտնում է «Բի Բի Սի»-ի ուկրաինական ծառայությունը: «Մենք սահմանի մոտ ինչ-որ ակտիվության նշաններ ենք տեսնում, սակայն դեռ վաղ է ասել, թե արդյոք այդ ակտիվությունը կապված է սահմանի մոտից զորքերը հետ քաշելու հետ: Եթե այդ տեղաշարժն իրոք հետ կանչելու համար է արվում, ապա

Դիտավորությամբ քաղաքացու առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Զորիկ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացու հաղորդման` 2014թ. ապրիլի 19-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երկու ոստիկան Երևան քաղաքի Արցախի փողոցում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ են

Զենք ունենալը դեռ իրավունք չի տալիս՝ դնել գրպանը ման գալ ու աջ ու ձախ կրակել

«Եթե մարդ մարտական գործողություններ չի իրականացնում կամ ինչ-որ կարեւոր ծառայություն չի մատուցում, իրավունք չունի հասարակության մեջ զենքով ման գալու»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում «Բերկուտ» թիկնապահական քոլեջի ուսումնական մասի պետ, զենքի գծով փորձագետ Տիգրան Սահակյանը: Թեեւ փորձագետը կարծում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանում իրավիճակը կառավարելի է, քանի որ հիմնականում զենքերը գրանցված են, սակայն

«Մեկին այնքան շատ են տուգանում, որ չկարողանա շարունակել մրցակցությունը»

«Օրենքի գերակա ուժը բոլորի համար պետք է հավասար լինի: Մարդիկ կան՝ տարբեր իշխանական թեւերի հետ ինտեգրված են, կապեր են օգտագործում, միջնորդում են կամ պատգամավորական մանդատի տակ են փորձում իրենց խնդիրները լուծել»,- «Գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը այսպես պատասխանեց մեր հարցին՝ ինչո՞ւ Հայաստանում տնտեսությունը չի զարգանում, ինչո՞ւ են մի շարք գործարարներ խուսափում հարկերը վճարել:

Քննչական նորաստեղծ կոմիտեին շենք հատկացվեց. «Փաստինֆո»

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ քննչական նորաստեղծ կոմիտեի շենքի վերանորոգման նպատակով գումար հատկացնելու մասին որոշումը: Քննչական մարմնին գործադիրը հատկացրել է Երևանի Մամիկոնյաց 46/5 հասցեում գտնվող վարչական շենքը: Շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով, Նարեկ Սարգսյանի խոսքով, 2014թ-ի բյուջեի պահուստային ֆոնդից որոշվել է տրամադրել 27 500 000 դրամ գումար: Հաշվի առնելով հարցի

Ո՞չ՝ պուտինիզմին, թե՞ այո՝ պուտինիզմին

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը եւ «Բլոգնյուս» կայքի գլխավոր խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանը: Արամ Աբրահամյան.- Անցած շաբաթ տեղի ունեցավ «Ոչ պուտինիզմին» ակցիա, որի հայտարարված օրակարգն էր` ընդդեմ Կրեմլի հակամարդկային եւ օկուպանտ քաղաքականության, Մաքսային միությանը Հայաստանի բռնակցման: Ինչո՞ւ է, ըստ ձեզ, Կրեմլի քաղաքականությունը հակամարդկային եւ օկուպանտ: Գայանե Առուստամյան.- Կրեմլը իր գործողություններով

Դատապարտյալը 15 հատորի համար պետական տուրքը ինչպե՞ս մուծի

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր նկատմամբ քրեակատարողական հիմնարկում իրականացված խոշտանգումների գործի նյութերին ծանոթանալու խնդրանքով, ինչից զրկված է մինչ օրս: ՄԻՊ Կարեն Անդրեասյանն ապրիլի 23-ին որոշում էր կայացրել դատապարտյալ դիմումատուին իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին, հայտնելով, թե քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կարող է

Վարդան Այվազյանը կասկածող է փնտրում, Հովիկ Աբրահամյանի ասածների մասով

«Այս կառավարությանը ցանկացած այլ բանի մեջ կարող ենք մեղադրել, բայց որևէ մեկը չի կարող մեղադրել, որ նրանք էս գործը, ծրագիրը կարող են չկատարել»,- այսօր խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ, նման հայտարարություն արեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը: Կառավարության գործունեության ծրագիրն Այվազյանը քաղաքական փաստաթուղթ է համարում: Վարդան Այվազյանը կարծում է, որ կառավարությունն

Բժիշկը պահանջում է բեկանել գործը եւ իրեն անմեղ հռչակել

Վահագն Կիրակոսյանի եւ մյուսների գործով դատական գործընթացները շարունակվում են «Աբովյան» բուժկենտրոնի ուրոլոգ Վահագն Կիրակոսյանին, Նարինե Ամիրխանյանին եւ Աշխարհաբեկ Մեհրաբյանին մեղադրանք էր առաջադրվել իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, որն անզգուշությամբ առաջացրել էր հիվանդ Մարիամ Արշակյանի մահը: Վահագն Կիրակոսյանը, ըստ գործի նյութերի, 2012թ. մայիսի 19-20-ը գտնվել է հերթապահության մեջ՝ վիրաբուժական բաժանմունքում: Նա

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031