Օրվա լրահոսը

Պատիժը չպիտի կախված լինի աշխատավարձից

Եթե տուգանքը չի խփում գրպանին, այն անիմատ է «Թույլ տվեք, որ ես քշեմ 100 կիլոմետր ժամ արագությամբ, բայց դրա համար տուգանվեմ 400-500 դրամով, որպեսզի այդ տուգանքը համապատասխանի իմ ցածր աշխատավարձին, եւ ես հանգիստ շարունակեմ այդպես քշել: Թե չէ՝ կարտագաղթեմ»: Ահա այդպիսին է միջին հայաստանցի վարորդի հոգեբանությունը, որը խրախուսվում է ամբոխավար քաղաքական եւ հասարակական գործիչների կողմից:

Գործն արել են հայկական ընկերությունները, փողն ստացել են Կիպրոսում գրանցված կազմակերպությունները. «Փաստինֆո»

Դեռևս անցյալ տարի մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանի գործունեությամբ հետաքրքրված են Ազգային անվտանգության ծառայությունում: Նույնիսկ լուրեր կային, թե նախարարը հրավիրվել է ԱԱԾ: Իսկ խնդիրը կապված էր Հայաստանին տրված խոշոր գրանտային ծրագրերի արդյունավետության և տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացի հետ, որի կատարման ընթացքի նկատմամբ ԱԱԾ-ում լայնամասշտաբ հետաքննություն էին

ԲՀԿ խմբակցության հայտարարությունը Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում առաջարկված փոփոխությունների քվեարկության վերաբերյալ

Հարգելի խորհրդարան ԲՀԿ ներկայացուցիչները երեկ ամբողջ օրը հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների, ԴԵՄ-ի ակտիվիստների, առաջատար իրավաբանների հետ, լսելու նրանց տեսակետը, հստակեցնելու շահառուների դիրքորոշումը: 1. Մենք գտնում ենք, որ ներկայացված օրինագիծը կես քայլ առաջ է որոշակի իմաստով և որոշակի ժամանակահատվածում մեղմում է լարվածությունը: 2. Այս տեսքով օրինագիծը նկատելիորեն թերի է, կիսատ և չի լուծում հիմնական

Ի հեճուկս կուրծք ծեծողների

Ես գիտեմ, թե ինչու է «Եվրատեսիլում» հաղթել Կոնչիտան: Որպեսզի այստեղ` Հայաստանում, «ազգային ոգով տոգորված» եւ «հայի տեսակի համար կռիվ տվող» մեր հայրենակիցները կարողանան փրփուրը բերաններին փրկել մեր մատաղ սերունդը չարամիտ եւ այլասերված եվրոպացիների ոտնձգություններից: Ես գիտեմ, թե ինչու են Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ հիշեցնում, թե Ղարաբաղյան կարգավորման ո՛ր փաստաթուղթն է դրված սեղանին: Համանախագահներն

Դիտորդական խումբը հրատապ այց է կատարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Խումբը արձագանքել էր մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տարածած այն տեղեկատվությանը, ըստ որի ՀՀ ԱՆ «Աբովյան» Քրեակատարողական հիմնարկում 18-ից 20 կին դատապարտյալ է թունավորվել:

Հակոբ Հակոբյանը`քառյակին. «Ի՞նչ եղավ ձեզ մի գիշերվա մեջ»

Դուք քառյակով ինչի՞ համար եք պայքարում, որ լուծումներ գտնվեն, թե էդ ճանապարհի խոչընդոտները շատանան:

Ոստիկաննները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, օրերս ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1966 թ. ծնված Սաշիկ Մ.-ի բնակարանում և կից օժանդակ շինություններում: Արդյունքում` խորդանոցից հայտնաբերվել և առգրավվել է «ՏՕԶ» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «ՏՕԶ» տիպի հրացանի փող, հրացանի փայտյա խզակոթ և 9 մմ տրամաչափի 169

Օլեքսանդր Պավլյուկ. «Անկախ նրանից՝ ՀՀ-ն կստորագրի՞ ասոցացման համաձայնագիրը, ՀՀ-ն շարունակում է մնալ ԵԽ անդամ երկիր»

«Անկախ այն բանից՝ ՀՀ-ն կստորագրի՞ ասոցացման համաձայնագիրը, թե՝ ոչ, ՀՀ-ն շարունակում է մնալ ԵԽ անդամ երկիր»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք իրատեսակա՞ն է այն, որ ՀՀ-ն դեռևս կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, ինչպես նշել էր ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը, այսպես պատասխանեց Երևանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը: Նա չցանկացավ ընդարձակ պատասխան տալ՝

Պետք էր հրադադարի հաստատումից անմիջապես հետո վերաբնակեցնել ազատագրված տարածքները. «Չորրորդ իշխանություն»

Եթե ի սկզբանե որոշել էինք, որ մի թիզ հող չենք զիջելու, պետք էր հրաժարվել միջնորդների ծառայություններից կամ նվազագույնի հասցնել նրանց դերակատարումը։

Արմեն Ռուստամյան. Համանախագահողները հրադադարի արժեւորումն արեցին խիստ թերի. «Հայոց աշխարհ»

Ամեն ինչ թողնել հակամարտող կողմերի վրա, դա միջնորդության ամենահեշտ ձեւն է, բայց չէ՞ որ միջնորդները պետք է կարողանան տեսնել հակամարտության ծավալման պատճառները, պատերազմի վերսկսման վտանգները:

Կայացել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի բանակցությունները

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի են ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա Օլանդին պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև

Ոստիկանը աղջկան գցել է հատակին, ճանկռել ու ասել՝ «ձենդ կտրի աղջի, կտամ գլուխդ կջարդեմ» (Տեսանյութ) 

Մաշտոցի պուրակից բերման է ենթարկվել յոթ ակտիվիստ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նրանք առավոտյան ցուցապաստառներով հավաքվել են պուրակում՝ բողոքելով պուրակը Միսաք Մանուշյանի անունով կոչելու ավագանու որոշման դեմ: Այսօր պուրակում իրենց բողոքն արտահայտելու համար ակտիվիստները իրենց հետ ֆրանսերենով պաստառներ էին բերել ու պատրաստվում էին իրենց բողոքը հասցնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Նա նույնպես պուրակ էր այսօր եկել:

Արամ Մանուկյան. Ես չգիտեմ մեկ այլ երկիր, որ այս ձևով մեկուսանում է աշխարհից, միջազգային կառույցներից, քանի որ ԱԺ քառօրյա է. «Իրատես de facto»

Սակայն անհարմար է, որ ողջ պատվիրակության աթոռները լինեն դատարկ, միայն դրոշը դրված լինի, ամոթ է։ Սա երկրի վարկի հետ խաղալ է նշանակում։

Սերժ Սարգսյանը Ֆրանսուա Օլանդին կպատմեր նաեւ, որ դ՚Արտանյանն էլ հայ է եղել. «Չորրորդ իշխանություն»

Չեք հավատում՝ «Կարֆուրի» պատմությունը հիշեք։ Չնայած՝ այս դեպքում էլ Սերժ Սարգսյանը Օլանդին կբացատրի, որ պրոբլեմը մաքուր ֆրանսիական հնչողություն ունի՝ լը ֆիկ։

«Արա Բուդաղյանը ինքնաբացարկ հայտնելու մտադրություն չունի»

Վաղը Գորիսում ավարտվում է քաղաքապետի թեկնածուների գրանցման ժամկետը: Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից՝ առաջադրված 4 թեկնածուներից այս պահին դեռեւս ինքնաբացարկ հայտնողներ չեն եղել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նախատեսվում է, որ Արա Բուդաղյանը՝ Ավետիք Բուդաղյանի եղբայրը, մտադրություն ունի ինքնաբացարկ հայտնել՝ ի պաշտպանություն մեկ այլ թեկնածուի՝ Տիգրան Կարապետյանի: Արա Բուդաղյանի վստահված անձ Ռոբերտ Հակոբյանը

Սերժ Սարգսյան. «Ուորլիքը որեւէ նոր բան չասաց»

«Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, որ բոլոր հակամարտությունները չի կարելի դիտակել մի հարթության մեջ, ուստի հակամարտությունների լուծման մոտեցումները տարբեր են: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագումնաբանությունը, յուրաքանչյուր հակամարտության լուծման համար կան նախադրյալներ»,- այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսում այսպես պատասխանեց լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Մինսկի խմբի համանախագահների՝

«Հայաստանը վերածվել է ուրիշի ապրանքների իրացման շուկայի». Վազգեն Սաֆարյան

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ դրական է գնահատում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացի ընթացքը: Վազգեն Սաֆարյանը կարեւորությամբ առանձնացրեց այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահը երեկ՝ իր Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցելուն եւ որ նախագահը չի բացառում , որ

Սերժ Սարգսյանը ֆրանսիացի լրագրողի հարցին չպատասխանեց

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփեցին ասուլիսով: Ասուլիսի ընթացքում նախատեսված էր մեկական հարց՝ յուրաքանչյուր կողմից: Ֆրանսիացի լրագրողը հարց ուղղեց Սերժ Սարգսյանին՝ Հայաստանը բացառիկ երկրներից է, որ Ղրիմում ՌԴ-ի ցասումը աջակցեց, կարո՞ղ եք բացատրել ձեր այս որոշումը, պարոն Օլանդ, ինչո՞ւ Դուք դեմ կանգնեցիք այս որոշման: Սերժ Սարգսյանն ի պատասխան

Ոստիկանությունում ակտիվիստներին խուզարկում են, առգրավում հեռախոսները

Մաշտոցի պուրակից քիչ առաջ 4 ակտիվիստ է բերման ենթարկվել: Ակտիվիստները ցուցապաստառներով պուրակ էին գնացել իրենց բողոքն արտահայտելու պուրակի անվանափոխության կապակցությամբ: Նրանք ցանկանում էին իրենց բողոքը տեղ հասցնել Ֆրանսիայի նախագահին, բայց մինչեւ նախագահի այցը ոստիկանները խլել են նրանց ձեռքից ցուցապաստառները եւ տարել ոստիկանության Կենտրոնի բաժին: Բերման ենթարկվածներից Աննա Շահնազարյանը Aravot.am-ին ասաց, որ ոստիկանությունում նրանց սկսել են

Քննական թեստերում խճողված եւ երկիմաստ հարցերը բացառվում են. Գագիկ Մելիքյան

«Շատ հաճախ կարելի է լսել, որ դիմորդների համար շտեմարաններում առաջադրանքները բարդ են, այս բոլորը սիրողական մակարդակի խոսակցություններ են, որովհետեւ թեստի բարդությունը ցույց են տալիս միայն արդյունքները»,- այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը : Նա նշեց, որ իրենց գլխավոր նպատակն է, որ թեստն ունենա այնպիսի բարդություն, որ դիմորդների հիմնական մասը

Ֆրանսուա Օլանդ. «Զինադադարը միայն բավարար չէ, պետք է միասնական լուծում գտնել»

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփեցին ասուլիսով: Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ նշեց, որ այս երկու օրերի ընթացքում փոխըմբռնման ջերմ մթնոլորտում նախագահ Օլանդի հետ կառուցողական հանդիպում են ունեցել, հագեցած օրակարգ, տարածաշրջանային, միջազգային կարեւորության մի շարք խնդիրների են անդրադարձել: Նա համոզմունք հայտնեց, որ այս այցը հայ-ֆրանսիական բարեկամությանն ու

Հումորիստ Գարիկ Պապոյանը հարցից լրջացավ

Այսօր լուսադեմին Վարշավայից Երեւան ժամանած սիրված հումորիստ Գարիկ Պապոյանը, ի տարբերություն Արամ MP3-ի, բավականին առույգ տեսք ուներ ու իրեն հատուկ հումորով ու ժպիտով զրուցում էր լրագրողների հետ: Նա պատմում էր, թե դանիացիներն ինչքան էին սիրում հայ երգչին ու նրա կատարումը Եվրատեսիլում, թե ինչպես էին Կոպենհագենի բնակիչները գալիս գրկախառնվում իրենց հետ, լուսանկարվում, ինքնագիր վերցնում, թե շատերը

Մտավորականները վանդալիզմ որակեցին «Լեռնային պար քանդակի» հանդեպ վերաբերմունքը

ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ, «Լեռնային պար» քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Դվին» հյուրանոցի համար պետական մրցանակ ստացած Աշոտ Ալեքսանյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և բանաստեղծ, ԵՊՀ պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը այսօր խոսեցին Արզումանյանի «Լեռնային պար» քանդակի ոդիսականից: «Լեռնային պարի ավերումից անցել է մեկ տարի, սակայն «սայլը տեղից չի շարժվել»: Արձանախմբի հեղինակ Տիգրան Արզումանյանը

Արա Բուդաղյանն ինքնաբացարկ է ներկայացրել. «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Բուդաղյանը քիչ առաջ թիվ 37 ԸԸՀ ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացրել: Այդ որոշումը նա կայացրել է թիմակից ընկերների հետ քննարկումների արդյունքում. Բուդաղյանը թեկնածությունը հանել է` հօգուտ Տիգրան Կարապետյանի: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանն արծարծելու է հայաստանյան պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը. «168 ժամ»

Արդյո՞ք ԵԽ ԽՎ պատվիրակները կարող են ընդառաջ գնալ Ալիևի ցանկությանը, և որքանո՞վ է իրական Հայաստանի պատվիրակության լիազորությունների չճանաչման հարցը։

Հրդեհ կրպակում

Մայիսի 13-ին, ժամը 09.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում գտնվող պոմպակայանի սնուցման կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.29-ին, մարվել` 09.32-ին: Այրվել են անջատիչներ և մալուխներ: ՀՀ ոստիկանություն  

«Նոր սառը պատերազմի» յոթ տարբերությունները. «Ազատություն» ռադիոկայան

Վերլուծաբանի կարծիքով՝ «նոր սառը պատերազմը» կլինի ոչ երկարատև, բայց շատ թանկ։

Թրթուրները լցվել են մարդկանց տները. «Ժողովուրդ»

Կոտայքի մարզի Թեղենիք եւ Արզական համայնքների բնակիչներն արդեն երկու շաբաթ է՝ հայտնվել են սարսափելի իրավիճակում, նրանց տները մեծ քանակությամբ տհաճություն եւ քոր առաջացնող թրթուրներ (օկնոգենա վնասատու) են լցվել։ Արդյունքում՝ գյուղի երեխաների մեծ մասը գիշերներն անցկացնում է կամ այլ գյուղերում ապրող հարազատների տներում, կամ էլ մեքենաներում։ Գրեթե նույն պատկերն է նաեւ Արագածոտնի մարզի մի շարք այլ

Խորհրդարանական քառյակի վերելքն ու անկումը. «168 ժամ»

Թվում էր, թե խորհրդարանական քառյակը մինչև այս օրենքի նախագծի քննարկումը պետք է նիստ գումարեր և խորհրդարանում հանդես գար միասնական դիրքորոշմամբ, ոչ թե այսպես հակասական և իրարամերժ տեսակետներով ի ցույց դներ քառյակում եղած անհամաձայնությունը: Բայց մեր ունեցած տեղեկություններով` խորհրդարանական քառյակը չի կարողանում նիստ գումարել, որովհետև քառյակի ներկայացուցիչներն ի սկզբանե հասկանում են, որ իրենք չեն կարողանալու միասնական

ԱԺ նիստերն ավելի կարեւո՞ր են, քան վեհաժողովը. «Ժողովուրդ»

Երեկ մեկնարկած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար հայրենի խորհրդարանը պատվիրակություն չի ուղարկել Աթենք: «Ժողովուրդ»-ի լւսվատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ոչ մի կերպ չի համաձայնել մասնակցել այդ վեհաժողովին, չնայած այն բանին, որ պատգամավորներն անձամբ են նրա հետ զրուցել ու հորդորել բաց չթողնել նման լուրջ իրադարձությանը։ Բանն այն է, որ վեհաժողովում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031