Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ֆրանսիացի լրագրողի հարցին չպատասխանեց

Մայիս 13,2014 12:45

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփեցին ասուլիսով:

Ասուլիսի ընթացքում նախատեսված էր մեկական հարց՝ յուրաքանչյուր կողմից:
Ֆրանսիացի լրագրողը հարց ուղղեց Սերժ Սարգսյանին՝ Հայաստանը բացառիկ երկրներից է, որ Ղրիմում ՌԴ-ի ցասումը աջակցեց, կարո՞ղ եք բացատրել ձեր այս որոշումը, պարոն Օլանդ, ինչո՞ւ Դուք դեմ կանգնեցիք այս որոշման:

Սերժ Սարգսյանն ի պատասխան սկսեց բացատրել, թե ինչու անդամակցեց Հայաստանը Մաքսային միությանը. «Հայ-ռուսական ջերմ հարաբերությունների հիմքը դարավոր բարեկամությունն է: Մենք գրեթե 250 տարի բարեկամություն ենք անում, շատ երկար ժամանակ ապրել ենք մի պետության մեջ: Սա է այսօրվա մեր հարաբերությունների հիմքը: Կարծում եմ, որեւէ մեկի համար տարօրինակ չէր ՀՀ ցանկությունը անդամակցել ՄՄ-ին, որովհետեւ իրոք տնտեսական փոխկապակցվածությունն այսօր շատ բարձր մակարդակի վրա է: Մենք ՌԴ-ի հետ ունենք երկկողմ բարեկամության պայմանագիր, մենք գտնվում ենք անվտանգության միեւնույն համակարգում, բացի այդ, ՄՄ-ն որոշակի առավելություններ է տալիս անդամ երկրներին, օրինակ, հնարավորություն է տալիս Հայաստան ներկրելու մրցունակ գներով էներգակիրներ: Սա է մեր որոշման շարժառիթը եւ մեր որոշման ելակետը: Բայց անդամակցելով ՄՄ-ին՝ չի նշանակում,որ մենք դադարեցում ենք կամ իսպառ վերացնում ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Ընդհակառակը, մենք պարոն Օլանդի հետ հենց այդ մասին էինք խոսում, որ ցանկալի կլիներ ասոցացման հատուկ առաջարկություն լինի՝ Հայաստանի համար: Այնպես որ, մենք շարունակելու ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը, որովհետեւ դա ոչ միայն հնարավորություն է վերադառնալու մեզ մեր արմատներին, այլ նաեւ արագ բարեփոխումներ իրականացնել մեր երկրում»:

Ֆրանսուա Օլանդն իր հերքին պատասխանեց, որ ՌԴ-ն կապված է միջազգային իրավունքի սկզբունքին՝ տարածքային ամբողջականության: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը շատ գիտենք, որ աշխարհաքաղաքական տեսակետից ՀՀ-ն յուրահատուկ պայմանների մեջ է, դրա համար է, որ ՀՀ-ն որոշեց կապերը շարունակել ՌԴ-ի հետ: Ես կցանկանայի, որ ԵՄ-ի հետ Հայաստանը համագործակցեր, բայց չեմ ուզում ստիպել Հայաստանին, որ կապերը խզի ՌԴ-ի հետ: Հայաստանի դիրքորոշումը պիտի քաջալերեն ԵՄ- շրջանակներում եւ հասկանան, որ Հայաստանը բացառիկ պայմանների մեջ է ապրում եւ պետք է մի պրոցեսի մեջ մտնի, որ մոտենա Եվրոպային»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031